TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+13.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արա լեռան լանջին հրդեհ է բռնկվել

20:27 13.09.2021

Սեպտեմբերի 13-ին` ժամը 17։14-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին ծուխ է նկատվում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Եղվարդ քաղաքի […]

̰
Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ

20:14 13.09.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կամո Քոչունցին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր  շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության […]

̰
Սարալանջ գյուղում վերանորոգվում է մշակույթի տունը

20:00 13.09.2021

Մեկնարկել են Սարալանջ համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները։ 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 1-ին փուլով նախատեսվում է իրականացնել 4 սենյակների, 2 սանհանգույցների, միջանցքի և աստիճանների վերանորոգման աշխատանքներ։ Վերանորոգվելուց հետո սենյակներից երեքը ծառայելու են համայնքի դպրոցահասակ երեխաների համար՝ որպես պարի, երաժշտության և սպորտային խմբակների, իսկ մեկը՝ համայնքի տարեց բնակիչների ժամանցի […]

̰
Սևան-«Ախթամար» համալիր 4.74 կմ երկարության ճանապարհն ասֆալտապատվել է

19:36 13.09.2021

Սևան-«Ախթամար» համալիր Մ4 ավտոճանապարհի 4.74 կմ երկարությամբ հիմնական հատվածի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են: Ներկայումս կատարվում են իջատեղերի, մուտքերի, մայթերի հարդարման, հիմքերի տեղադրման և ասֆալտապատման աշխատանքներ: Ճանապարհը վերականգնվում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի միջոցով իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Ֆինանսավորումը կատարվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով։

̰
Շիրակի պետական համալսարանում բացվել է մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ժամանակակից լաբորատորիա

19:30 13.09.2021

Շիրակի պետական համալսարանի կենսաքիմիայի բաժնում նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիա ունենալը դարձել էր անհրաժեշտություն։ Համալսարանում երկու տարի առաջ մագիստրոսական կրթության մեջ ներդրվեց կենսատեխնոլոգիա մասնագիտությունը։ Այժմ այստեղ ուսանող ապագա մասնագետներին լաբորատորիան հնարավորություն կտա գիտահետազոտական  աշխատանքներ կատարել։ «Այս սարքերը հնարավորություն տվեցին ավելի շատ հետազոտական մասը զարգացնելու, այսինքն՝ հիմա մագիստրոսական ծրագրերում կարողանում ենք կատարել այնպիսի հետազոտություններ, որոնք կդառնան գիտական […]

̰
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ

18:59 13.09.2021

Սեպտեմբերի 13-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին: ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Բանցհաֆին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում ծավալած արգասաբեր գործունեության և հայ-գերմանական հարաբերությունների առավել ընդլայնման ու խորացման գործում ունեցած ավանդի համար: Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա աշխատանքում:

̰
Արմեն Սարգսյանը նշանակվել է Կատարում ՀՀ դեսպան

18:51 13.09.2021

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է Կատարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դոհա)»,- ասված է հրամանագրում։

̰
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին

18:44 13.09.2021

Սեպտեմբերի 13-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան՝ աշխատակազմին, համայնքապետերին և մարզի ենթակառուցվածքների ղեկավարներին ներկայացնելով նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին կատարած աշխատանքի համար՝ նկատելով, որ նա երեք տարի պատասխանատու կերպով ղեկավարել է մարզը: Ներկայացնելով Կարեն Սարգսյանին՝ նա […]

̰
Ռազմիկ Խումարյանը նշանակվել է Բելառուսում ՀՀ դեսպան

18:30 13.09.2021

ՀՀ նախագահը հրամանագրով Ռազմիկ Խումարյանը նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ռազմիկ ԽՈՒՄԱՐՅԱՆԻՆ նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»։

̰
6-ամյա աղջիկն ընկել է 7-րդ հարկից․ նրա վիճակը գնահատվում է ծանր

18:24 13.09.2021

Ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, որն ընկել է 7-րդ հարկից։ «Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների […]

̰
Ավանդական արհեստների ցուցադրություն՝ «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնին

18:20 13.09.2021

«Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 11-12-ը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Ծրագիրը նպաստում է Հայաստանի մարզերում ավանդական արհեստների՝ փայտի և քարի փորագրության, տեքստիլի, ասեղնագործության, գորգագործության, կավագործության վերականգնմանն ու զարգացմանը: Միջոցառման ընթացքում մարզերից ժամանած վարպետները ներկայացրել են իրենց ձեռագործ աշխատանքները, ներկաները հնարավորություն […]

̰
Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Հունաստանում ՀՀ դեսպան

18:13 13.09.2021

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Տիգրան Մկրտչյանին Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան նշանակելու մասին․   «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,- ասված է նախագահի […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներին

17:59 13.09.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներին՝ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայային, որը Հայաստան է ժամանել մասնակցելու հանձնաժողովի 8-րդ նիստին, և հայկական կողմից հանձնաժողովի համանախագահ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարին

17:58 13.09.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարության կողմից իրականացված և նախատեսվող բարեփոխումներին, մասնավորապես՝ Միասնական սոցիալական ծառայության ստեղծմանը, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին, աշխատանքի և զբաղվածության ոլորտում օրենսդրական նախաձեռնություններին, ինչպես նաև մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների […]

̰
Բռնվել են գողության պահին

17:55 13.09.2021

Սեպտեմբերի 13-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Մասիս քաղաքի գերեզմանատանը հարակից կիսակառույց շինության տարածքից բեռնատարով մետաղե թիթեղ են գողանում: Դեպքի վայր մեկնած ոստիկանները գողությունը կատարելու պահին բռնել ու բաժին բերման են ենթարկել չորս տղամարդկանց։ Բացատրական աշխատանքի արդյունքում բերման ենթարկվածներից երկուսը խոստովանել են, որ նախորդ օրը նույն վայրից գողացել են թիթեղ, […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ֆրանսիական պատվիրակության հետ

17:53 13.09.2021

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին և Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի փոխտնօրեն Սիլվեն Գիյոգեին: Հանդիպման առանցքային թեման էր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի լայն շրջանակը: Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի համանախագահի ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ շեշտելով նաև Ադրբեջանում պահվող […]

̰
Սեպտեմբերի 12-13-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

17:44 13.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը: «Սեպտեմբերի 12-13-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ կենտրոնի պաշտոնական կայքում»:

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը

17:38 13.09.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ սեպտեմբերի 13-ին հասարակական տրանսպորտի համատեղ դիտարկում է իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Տրանսպորտային անվտանգության մասնագետների դիտակետում է եղել ուղևորափոխադրող 27 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների 3 խախտում է հայտնաբերել։ Դրանք վերաբերել են […]

̰
Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ. ՔԿ

17:30 13.09.2021

2021թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14:10-ին, ՀՀ ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագած գյուղում «Զիլ» մակնիշի բեռնատար է շրջվել, որի մեջ եղել է 2 անձ: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մեծամոր քաղաքի 59-ամյա բնակիչն իր վարած «Զիլ 131D» մակնիշի ավտոմեքենայով Արագած սարից Արագած գյուղ տանող […]

̰
Ոստիկանության զորքերի ծառայողներն անցկացրել են հրաձգության պարապմունքներ

17:22 13.09.2021

Սեպտեմբերի 9-ին, համաձայն մարտական հերթապահության նախապատրաստման պլանի, ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողները պաշտպանության նախարարության զորավարժարանում անցկացրել են գործնական հրաձգության պարապմունքներ։ Պարապմունքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ջոկերի մարտական հրաձգությանը, ինչը մարտական գործողությունների ժամանակ նպաստում է ջոկերի համագործակցված ու ներդաշնակ գործողություններին։

̰
Սահակ Օհանյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից

17:16 13.09.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սահակ Օհանյանին ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի ստորագրած հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Սահակ Օհանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական […]

̰
Կանխարգելիչ միջոցառում անչափահասներին արատավոր երևույթներից զերծ պահելու նպատակով

17:09 13.09.2021

Մուրացկանությամբ, թափառաշրջիկությամբ, ինչպես և տարբեր իրեր վաճառող անչափահասների, նրանց հակաիրավական գործունեության դրդող անձանց հայտնաբերելու նպատակով ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ին ու 10-ին Երևանում իրականացվեց ստուգայց-շրջագայություն։ Կանխարգելիչ միջոցառումներին ներգրավվել էին նաև ոստիկանության տարածքային բաժինների մասնագիտացված ստորաբաժանումների և պարեկային ծառայության ոստիկանները: Հայտնաբերված անչափահասների հետ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության […]

̰
Վերամբարձ կռունկ ավտոմեքենայի վարորդի կողմից հետընթաց կատարելու ժամանակ 65-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

17:00 13.09.2021

2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի 39-ամյա բնակիչը, վարելով «Զիլ» մակնիշի վերամբարձ կռունկ բեռնատար ավտոմեքենան, ուղևորվել է Էջմիածին քաղաքից դեպի Արտիմետ գյուղ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատված, որտեղ կայանված է եղել 38-ամյա տղամարդուն պատկանող «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան: 39-ամյա տղամարդը վերամբարձ կռունկ ավտոմեքենայով փորձել է հետընթաց կատարել և մոտենալ «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին, […]

̰
Տղամարդը կասկածվում է փող գողանալու մեջ

16:53 13.09.2021

Տղամարդը կասկածվում է փող գողանալու մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

16:39 13.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը: Դինամիկ գնահատելով ՀՀ-ԵՄ գործակցությունը՝ վարչապետը կարևորել է այս տարի հուլիսին Եվրոպական խորհրդի նախագահի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի այցերը մեր երկիր և նշել, որ ներկայումս կառավարությունն աշխատում է այդ այցերի արդյունքներով Հայաստանին ԵՄ […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ու նախարարի խորհրդականը մասնակցել են Մոսկովյան ֆինանսական ամենամյա համաժողովին

16:25 13.09.2021

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը և նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանն օրերս մասնակցել են Մոսկովյան ֆինանսական ամենամյա համաժողովին, որն այս տարի նվիրված է եղել Ռուսաստանի Դաշնության հետագա տարիների տնտեսական զարգացման ռազմավարության քննարկմանը: Համաժողովի ընթացքում իշխանության, բիզնեսի, մասնագիտական եւ փորձագիտական համայնքների ներկայացուցիչները բաց երկխոսության ձեւաչափով քննարկել են ֆինանսատնտեսական հատվածի առանցքային հարցերն ու հիմնախնդիրները: Մոսկվա կատարած այցի […]

̰ ̰
Հայ խաղաղապահները մասնակցում են հրամանատարական դասընթացների

15:50 13.09.2021

ՊՆ խաղաղապահ բրիգադի զինծառայողները «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում մասնակցում են Բրիտանական ռազմական խորհրդատվական մարզչական թիմի կողմից անցկացվող «Կրտսեր հրամանատարների առաջնորդման» դասընթացին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, Մեծ Բրիտանիայի ԶՈւ տարբեր զորատեսակների փորձառու հրահանգիչները հայ զինծառայողներին են փոխանցում մասնագիտական գիտելիքներ, կիսվում են իրենց հրամանատարական փորձառությամբ, ուսուցանում են մարտավարական տարբեր հնարքներ։

̰
Անչափահասը կալանավորվել է 26-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով

15:49 13.09.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 26-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 17-ամյա բնակիչը, իրեն և իր ընտանիքի անդամներին հայհոյելու դրդապատճառով, 26-ամյա տղամարդուն ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, 2021թ. մարտի 27-ին գնացել է Գյումրի քաղաք, որտեղ Երևանյան […]

̰
Տուգանվել է շինարարական 9 ընկերություն․ ԲԸՏՄ

15:45 13.09.2021

Երևան քաղաքում շինարարական հրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքում փոշու արտանետումները, շինհրապարակներից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից օգոստոս ամսվա ընթացքում 9 ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների մի շարք խախտումներ։ · Հիմնականում ընկերությունները շինարարության ընթացքում չեն պարսպապատել շինարարական հրապարակները, իսկ ներքուստ […]

̰
BACK_TO_TOP