13:24 14.09.2021
Երևանի ու Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի Լայպցիգ քաղաքի միջև ստորագրվել է բարեկամական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ մտադրությունների հուշագիր: Հուշագրով երկու քաղաքները համագործակցություն կծավալեն մշակույթի, տնտեսության, զբոսաշրջության, երիտասարդության և մարզական բնագավառներում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Հեռավար հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Լայպցիգի քաղաքապետ Բուրքհարդ Յունգը քննարկել են երկու քաղաքների միջև սկիզբ առնող համագործակցության անելիքներն […]
12:48 14.09.2021
Սեպտեմբերի 14-ին` ժամը 11։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող պահեստային տարածքից ծուխ է նկատվում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]
12:29 14.09.2021
Խորհրդարանն այսօր շարունակել է աշխատանքը և Մարիամ Գալստյանին ընտրել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: Ընտրությունը կազմակերպվել է փակ-գաղտնի: Մինչ այդ ավարտին է հասցվել այդ հարցի քննարկումը, որը կիսատ էր մնացել երեկ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: Այսօր ընդամենը մեկ ելույթ է հնչել, և եզրափակիչ ելույթով հանդես է եկել թեկնածուն:
12:04 14.09.2021
Սեպտեմբերի 14-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%, տեղեկացնում են ԿԲ-ից։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.75%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.75%:
11:51 14.09.2021
Տ-7-52, /Հ-21/ (Արթիկ)-Անուշավան-Փանիկ (Տ-7-53) ավտոճանապարհի 3կմ երկարությամբ հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Հիմնանորոգման շրջանակներում կիրականացվեն հողային աշխատանքներ, երթևեկելի մասի նորոգում, մայթերի կառուցում, կտեղադրվեն արհեստական կառուցվածքներ, անվտանգության տարրեր, կկատարվի կոմունիկացիաների վերատեղադրում, ինչպես նաև՝ այլ աշխատանքներ։ Շինաշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է մոտ 266 միլիոն դրամ։
11:30 14.09.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 6-ական, յուրացման կամ վատնման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման և սպանության սպառնալիքի՝ 4-ական, ավտոմեքենա փախցնելու, ծեծի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ծանր վիրավորանք […]
11:25 14.09.2021
Հայաստանն ու Սլովակիան նախատեսում են զարգացնել համագործակցությունը մի շարք ոլորտներում: Հայաստանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության առկա ներուժն իրագործելու ուղիները: «Մեր երկու երկրների միջև հարաբերությունները զարգացել են բոլոր ուղղություններով, և մենք այսօր վերահաստատեցինք այն, […]
11:16 14.09.2021
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող` «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակում` համայնքների նախնական գնահատմամբ շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ ներդրմամբ երկու հարյուրից ավելի կառույցներում կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Ծրագրի շահառու են Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի և Շիրակի մարզերի […]
11:13 14.09.2021
Մարտական գործողություններին մասնակից ուսանողներին, մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն, համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունած որոշման, հատկացվել է մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում: Այս ծրագրի շրջանակում արդեն մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում են ստացել 4200 մասնակից ուսանողներ, 2000 մասնակիցների զավակներ և 613 ամուսիններ (կանայք): Ընդհանուր առմամբ ավելի քան 7000 շահառու ստացել է մեկ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում: […]
11:03 14.09.2021
Սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 803 դեպք, որոնցից 233 521-ն` առողջացած, 5034-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10068 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 621 916 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5067 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 657 նոր դեպք: Ունենք 416 առողջացած, […]
11:01 14.09.2021
Մեկնարկեց Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի պաշտոնական այցը Երևան: ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ, Սլովակիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
10:25 14.09.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1. Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ Օտյան, Սեբաստիայի, Բատիկյան, Ռ. Մելիքյան, Հովնաթանի, Շրջանայինի, Մալաթիայի, Վանթյան, Վեգների, Դ. Վարուժանի փողոցների, Տիչինայի փողոցի և 1-ին, 3-րդ նրբանցքների, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6 համարների և հարակից […]
10:08 14.09.2021
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի փրկարարական վարչության կողմից Անի համայնքի Մարալիկ քաղաքում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
09:49 14.09.2021
Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի […]
09:41 14.09.2021
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ» ՊՈԱԿ-ում իրականացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է էլեկտրաշչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
08:10 14.09.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 7-րդ փողոց 132-169 սեփական տներ, Գ․ Հովսեփյան փ. 24/30, 24/33 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 5-րդ,6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տիչինայի փողոց և հարակից […]
00:17 14.09.2021
Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը բացահայտ անիրավաչափ են և ենթակա են անհապաղ հեռացման. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների մանրամասներ։ «Մասնավորապես, 2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Մարդու իրավունքների պաշտպանի […]
23:50 13.09.2021
Բանակ-հասարակություն կապն ամրապնդելու նպատակով N զորամիավորման զորամասերից մեկի մերձակա քաղաքի կենտրոնական փողոցներում կազմակերպվել է զինվորական նվագախմբի քայլերթ, տեղեկացնում են ՊՆ-ից։
23:24 13.09.2021
ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը՝ վարչության պետի ղեկավարությամբ, արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում սեպտեմբերի 8-ից 13-ն իրականացրել է շրջայց` ստուգելու զորամասերի ներքին ու պահակային ծառայությունների կազմակերպումը, մարտական հերթապահության իրականացումը: Մարտական դիրքերում ստուգվել են անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանները, զենք-զինամթերքի պահպանությունը, հանդերձավորումը, անվտանգության կանոնների պահպանման պահանջների կատարումը, ձմռան նախապատրաստությունը, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակը:
23:13 13.09.2021
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ին, 17-18-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:01 13.09.2021
Սեպտեմբերի 13-ին` ժամը 17։14-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։40-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին […]
22:55 13.09.2021
Սեպտեմբերի 12-ին N զորամիավորման զորամասերում նշվել է Խաչվերացը, որը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և խորհրդանշում է գերությունից խաչի վերադարձը։ Զորամիավորման ավագ գնդերեց Տեր Սամուել Սարգսյանի ձեռամբ մատուցվել է Խաչվերացի Սուրբ պատարագ, զինծառայողներին բացատրվել է տոնի խորհուրդը։
22:46 13.09.2021
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունից ապաստան է հայցել 89 անձ՝ աշխարհի 14 երկրներից: Հայաստանի միգրացիոն ծառայությունը 2021 թ-ի հունվար-հունիս ամիսներին փախստականի կարգավիճակ է տրամադրել 39 անձանց, մերժել՝ 38 անձի հայց: 30 դիմում կասեցվել կամ կարճվել է հաշվետու ժամանակահատվածում: ՀՀ-ից ապաստան են հայցել Իրանի, Սիրիայի, Իրաքի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների օտարերկրյա քաղաքացիներ: Հիշեցնենք, […]
22:26 13.09.2021
Հայաստանի Անկախության 30-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10։00-ին, Օտտավայի քաղաքապետարանի առջև տեղի կունենա ՀՀ դրոշի բարձրացման պաշտոնական արարողություն, որին իր մասնակցությունը կբերի նաև քաղաքապետ Ջիմ Վաթսոնը: Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:
21:53 13.09.2021
Կենտրոն վարչական շրջանում բույսերի բուժման աշխատանքներ են։ Այս գիշեր՝ ժամը 4։00-ից մինչև լուսադեմ՝ ժամը 07։00-ը, սրսկիչ մեքենան կլինի Վարդանանց (Խանջյանից մինչև Նար-Դոսի փողոց), Աբովյան (Մոսկովյան խաչմերուկից մինչև Խ․ Աբովյանի արձանը ընկած հատված), Ալեք Մանուկյան, Իսահակյան փողոցներում։ «Բնակիչներին խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և այդ ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։ Հայցում ենք […]
21:26 13.09.2021
Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում արձանագրվել է 19-20 շաբաթական հղիի մահվան դեպք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Վերջինս ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ։
20:52 13.09.2021
Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրիի Տիմիրյազևի փողոցից, ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին նույն փողոցի 57-ամյա մի բնակչի։ Նրա հողամասի զննությամբ հայտնաբերվեց մշակումն արգելված կանեփի 54 բույս: Ըստ 57-ամյա տղամարդու՝ կանեփ աճեցրել է իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: