TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

21:43 09.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ սեպտեմբերի 7-ին և 8-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 6-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 4-8-ը: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի […]

̰
Մոսկվայում տեղի կունենան Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ

21:27 09.09.2021

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-15-ը տեղի կունենան Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ: Միջոցառումներին կմասնակցի նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Նրան Մոսկվա գործուղելու որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 1-4-ը

21:23 09.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 1-4-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում սեպտեմբերի 2-ին և 3-ին, Հրազդանում՝ սեպտեմբերի 2-4-ը»:

̰
Կինը կասկածվում է դրամապանակ գողանալու մեջ

21:19 09.09.2021

Կինը կասկածվում է դրամապանակ գողանալու մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան

20:43 09.09.2021

Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այցի նախապատրաստության վերաբերյալ որոշում: Այցը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ը:

̰
ՍԱՏՄ-ն Էրեբունի վարչական շրջանի խանութներից մեկում խախտումներ է հայտնաբերել

20:36 09.09.2021

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են անցկացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում: Կորոնավարակի կանխարգելմանն ուղղված պահանջները խախտվել են խանութներից մեկում. բացակայել է ախտաբանության մատյանը, խախտվել է աշխատակիցների ջերմաչափման պարբերականությունը (1 անգամ է եղել, նախատեսված է նվազագույնը երկու անգամ), աշխատակիցները, թե հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն: Ստուգայցերը շարունակվելու են: Հիշեցում․ Խախտումների […]

̰
Լեռնուտ բնակավայրում մանկապարտեզի շենքի վերակառուցման երկրորդ փուլն է մեկնարկել

20:20 09.09.2021

Մարմաշեն խոշորացված համայնքի Լեռնուտ բնակավայրում մեկնարկել է մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների երկրորդ փուլը։ Նախորդ տարի իրականացվել են հիմնանորոգման աշխատանքները։ 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքները։ 60-70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը տեղակայված կլինի երկհարկանի շենքի առաջին հարկում։ Ծրագրի արժեքը 31 մլն 770 հազար դրամ է, […]

̰
Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում խաղաղության պայմանագրի կնքման շուրջ քննարկումներին․ Զախարովա

20:14 09.09.2021

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ այս քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար։

̰
Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

19:57 09.09.2021

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ավարտից հետո հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Վիեննայի սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հայր Անդրեաս Իսախանյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևոր հայր Պաուլուս Կոջանիանը և Հայ Առաքելական եկեղեցական համայնքի […]

̰
Զախարովան ասել է՝ ինչպես է Մոսկվան գնահատում ԼՂ պատերազմից հետո կնքված եռակողմ համաձայնագրի կատարումը

19:51 09.09.2021

Ըստ Զախարովայի՝ Մոսկվան կիսվում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի գնահատականով, որտեղ վերջին ամիսներին տեղի են ունեցել զինված միջադեպեր։

̰
38 մլն դրամ՝ 706 մետր երկարության փողոցի 216 մետրն ասֆալտապատելու համար․ Գյումրիի Ջամբուլի փողոցը մասնակի նորոգվում է սուբվենցիոն ծրագրով

19:47 09.09.2021

Վերջին երեք տարիներին սուբվենցիոն հայտերով փողոցաշինական ծրագրերը Գյումրիում հիմնականում բաժին են հասնում երկրորդական փողոցներին։ Հարթեցումներով ու փոսային՝ ընթացիկ նորոգումներով արդեն խնդիրներ չեն լուծում։ Այդ տարբերակները կոմունալ բաժինը համարում է անարդյունավետ ու ավելորդ ծախս, թեև երկար փողոցներն էլ ոչ ամբողջական՝ կարճ հատվածներով են ասֆալտապատում։ Խիտ բնակեցված Նորավան թաղամասի բոլոր փողոցները տանում են հանրակրթական ու երաժշտական դպրոցներ […]

̰
ՀՀ ԱԺ նախագահը և Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահը քննարկել են Ադրբեջանում պահվող ռազմագերիների ազատմանն առնչվող անելիքները

19:40 09.09.2021

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վիեննա: Այցի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Ալեն Սիմոնյանը կարևորել է Վոլֆգանգ Սոբոտկայի ներդրումը երկու երկրների միջխորհրդարանական և միջպետական հարաբերությունների առավել խորացման […]

̰
Ամասիա բնակավայրում սկսվել են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները

19:18 09.09.2021

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում՝ համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Բարեկարգման խիստ կարիք ունեցող, բնակավայր մուտք գործող փողոցից մինչև Ամասիայի համայնքապետարան ընկած դժվարանցանելի հատվածի նորոգման համար անհրաժեշտ գումարի 40 տոկոսը տրամադրելու է պետությունը, 60 տոկոսը՝ համայնքը։ Արդյունքում համայնքում կբարեկարգվի 3150 քառակուսի […]

̰
Պետպատվերով բուժսպասարկման կարգը փոխվել է․ պլանային դեպքերն ու դժվարամատչելի հետազոտությունները կատարվում են հերթագրումով

18:55 09.09.2021

Առողջապահության նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է  բժշկական կենտրոնների պլանային դեպքերով պետպատվերի ծառայությունների սպասարկումը։ Հիվանդներին առաջարկվում է հերթագրվել, իսկ հերթը կարող հասնել ամիսներ անց։ Սա վերաբերում է նաև ուղեգրերով բուժհաստատություն դիմած արտոնյալ խմբերի քաղաքացիներին։ «Գյումրի» ԲԿ-ում դժվարամատչելի հետազոտությունների համար  հերթագրման  տարբերակը գործել է մշտապես, բայց  վերջին մեկ ամսվա ընթացքում ուղեգրերով  կենտրոն դիմած բոլոր պլանային դեպքերի սպասարկումը մերժվում […]

̰
Հայաստանի և Վրաստանի վարչապետներն արդյունավետ են գնահատել երկկողմ բանակցությունները

18:52 09.09.2021

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան։ Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, հարգանքի տուրք մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում և մասնակցել Վրաստանի վարչապետի անունից, ի պատիվ Հայաստանի վարչապետի տրված պաշտոնական ճաշին։ Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ […]

̰
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ծանոթացել է խաղողի մթերման գործընթացին

18:48 09.09.2021

Սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերման գործընթացին և դրա շուրջ բարձրաձայնված խնդիրներին: Փոխվարչապետը զրուցել է մթերման հերթում սպասող խաղողագործների և գործարանի տնօրինության հետ՝ լսելով նրանց խնդիրները, վերջիններիս լուծումների վերաբերյալ առաջարկները: Այդ կապակցությամբ առաջիկայում նախատեսվում է հանդիպում խաղող մթերող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Փոխվարչապետ […]

̰
ԱԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը հանրապետության ամբողջ տարածքում

18:30 09.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ խստացված ստուգայցերը հանրապետության ամբողջ տարածքում։ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների տեսուչները վերահսկողություն են իրականացրել Կապան, Գորիս, Սիսիան, Վանաձոր, Արտաշատ, Վեդի, Էջմիածին, Աբովյան և Գավառ քաղաքների դեղատներում, հյուրանոցներում, բանկերում, առևտրի կազմակերպություններում, գրասենյակներում և գեղեցկության սրահներում։ Արձանագրված խախտումները վերացնելու վերաբերյալ տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ:

̰
Մանրամասներ Նոր Նորքի սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած խուլիգանությունից

18:27 09.09.2021

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկի տարածքի սեփականատերն ու նրա որդին ծեծել են նույն սուպերմարկետի անվտանգության ծառայության պետին։ Կատարվածից որոշ ժամանակ անց միջադեպի տեսանյութը տարածվել էր սոցցանցերում։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։ Նոր Նորքի քրեական հետախույզները նախ հայտնաբերեցին սուպերմարկետի տարածքի սեփականատիրոջ որդուն, որը, […]

̰
Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման մասնակից վիրահայ երիտասարդներն այցելել են ԿԳՄՍՆ

18:26 09.09.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման շրջանակում վիրահայ երիտասարդները Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև քահանա Մարուքյանի գլխավորությամբ հյուրընկալվել են նախարարությունում: Հանդիպմանը ներկա էր Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Ծրագիրն իրականացվում է 2017 թվականից, որին յուրաքանչյուր տարի մասնակցում են 16-30 տարեկան 25 երիտասարդներ Թբիլիսիից, Ախալքալաքից, Ախալցխայից, Նինոծմինդայից, […]

̰
ԱԻ նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

18:25 09.09.2021

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։ Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության երկրորդ քարտուղար Թեջաս Պագարը և դեսպանի օգնական Լիլիթ Սիմոնյանը: Անդրանիկ Փիլոյանը ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կարևորել երկու կողմերի հետաքրքրվածությունը՝ ոլորտի տարբեր գործընթացներում համագործակցության շրջանակն ավելի հարստացնելու և […]

̰
Երևանում մեծաքանակ թմրամիջոց և զինանոց է հայտնաբերվել

18:19 09.09.2021

«Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները մայրաքաղաքի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին երևանցի 30-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին պոլիէթիլենային 3 փաթեթ, որոնց մեջ սպիտակ բյուրեղանման զանգվածներ էին, գլանակ և ոսկերչական կշեռք: Բերման ենթարկվածը խոստովանեց, որ հայտնաբերվածը […]

̰
Իրավաբանները արդարադատության նախարարի հետ քննարկել են Սահմանադրական բարեփոխումների հարցը

18:15 09.09.2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է հեղինակավոր իրավաբաններին, ակադեմիական հանրույթի ներկայացուցիչներին ու նրանց հետ քննարկել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը վերաբերող մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականներ Ալինա Փխրիկյանը և Արմեն […]

̰
Ֆինանսների նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ԵՄ տրամադրած ներդրումային ծրագրերը

18:11 09.09.2021

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Նախարարն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը և […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը Էրեբունի վարչական շրջանում հակահամաճարակային կանոնների 4 խախտում է հայտնաբերել

18:05 09.09.2021

2021 թվականի սեպտեմբերի 9-ին COVID-19-ի տարածումը կանխարգելուն միտված հանրային տրանսպորտի մշտադիտարկումը շարունակվել է Երևանի՝ տարածքով ամենամեծ վարչական շրջանում՝ Էրեբունիում։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ գործակցությամբ դիտարկել են կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային […]

̰
Տեղի է ունեցել «Հովհաննես Չեքիջյան` 60 տարի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ անբաժան» խորագրով համերգը

17:42 09.09.2021

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հովհաննես Չեքիջյան` 60 տարի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ անբաժան» խորագրով համերգը: Համերգը կազմակերպվել է ի մեծարումն ՀՀ Ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ղեկավարելու 60-ամյակին: Այս տարիների ընթացքում երգչախումբն ամբողջ աշխարհում ավելի քան 1000 համերգ է ունեցել՝ […]

̰
Տեղի է ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը

17:25 09.09.2021

Սեպտեմբերի 9-ին ՌԴ Մուլինո զորավարժարանում տեղի է ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Վրանային ավանի շարահրապարակում բարձրացվել են մասնակից պետությունների ու զորավարժության դրոշները: ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշել է, որ համատեղ զորավարժությունները հնարավորություն կընձեռեն մշակել զորքերի պատրաստության համընդհանուր մոտեցումներ, կամրապնդեն ընկերությունն ու կձևավորեն մարտական եղբայրության նոր համատեղ […]

̰
Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. գառներով բարձված ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է․ դիերը ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները

16:48 09.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9 11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի վարչական տարածքում՝ գյուղից մոտ 2.5-3 կմ հեռավորության վրա գտնվող սարամիջյան ճանապարհին, ЗИЛ մակնիշի բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, և կան կասկածներ, որ […]

̰
Միգրացիոն ծառայության պետը միջազգային գործընկերների հետ քննարկել է համագործակցությունը ընդլայնելու վերաբերյալ հարցեր

16:43 09.09.2021

Սեպտեմբերի 8-11-ն աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող ՄԾ պետ Արմեն Ղազարյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) գլխամասային գրասենյակի Միգրացիոն երկխոսության և համագործակցության տնօրեն Մարթին Փլյումի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Վիոլետա Վագների հետ: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու դրա շարունակականության հնարավորությունը: Ա. Ղազարյանը բարձր է գնահատել ՄՔՄՄԿ-ի […]

̰
Երևանի քաղաքապետը հանդիպել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ

16:36 09.09.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին։ Կողմերը քննարկել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության, «Կանաչ քաղաք», ինչպես նաև ավտոբուսների ձեռքբերման հետ կապված ծրագրերի մանրամասները: Քննարկվել են նաև համագործակցության հեռանկարները քաղաքային տնտեսության այլ ծրագրերի շրջանակներում։

̰
Վահրամ Դումանյանը մասնակցել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» ֆորումին

16:22 09.09.2021

Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մեկնարկել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» («Россия-спортивная держава») 9-րդ ֆորումը, որին, ի թիվս տարբեր երկրների մարզական պատասխանատու պաշտոնյաների՝ հրավիրված է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Սեպտեմբերի 8-10-ն անցկացվող այս լայնածավալ միջոցառման շրջանակում նախատեսված են կլոր սեղաններ, նիստեր, գիտական ​​կոնֆերանս, ցուցահանդես, որոնց ընթացքում քննարկվում են պրոֆեսիոնալ […]

̰
BACK_TO_TOP