18:55 09.09.2021
Առողջապահության նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է բժշկական կենտրոնների պլանային դեպքերով պետպատվերի ծառայությունների սպասարկումը։ Հիվանդներին առաջարկվում է հերթագրվել, իսկ հերթը կարող հասնել ամիսներ անց։ Սա վերաբերում է նաև ուղեգրերով բուժհաստատություն դիմած արտոնյալ խմբերի քաղաքացիներին։
«Գյումրի» ԲԿ-ում դժվարամատչելի հետազոտությունների համար հերթագրման տարբերակը գործել է մշտապես, բայց վերջին մեկ ամսվա ընթացքում ուղեգրերով կենտրոն դիմած բոլոր պլանային դեպքերի սպասարկումը մերժվում է: Ցուցակներում հերթագրումներ են կատարվում արդեն դեկտեմբեր ամսվա համար:
«Արդեն հերթագրվել է 740 մարդ դժվարամատչելի հետազոտություններ անցնելու համար։ Դժվարամատչելի համարվում են գաստրոսկոպիան, սրտի էխոգրաֆիան, դուպլեքս և ԿՏ հետազոտությունները։ Վիրահատությունների համար էլ այս պահին հերթագրվել է 37 հիվանդներ»,- նշել է «Գյումրի» ԲԿ-ի ընդունարանի բուժքույր Ռիմա Հարությունյանը։
Սոցիալական խմբերի պետպատվերով՝ անվճար սպասարկումը չի դադարեցվել, նշում են բժշկական կենտրոնի պատասխանատուները, այլ, ելնելով քաղաքացու առողջական վիճակի բնութագրից, առաջարկվում է ծառայությունների մատուցումը որոշ ժամանակով հետաձգել։
«Փոխվել է սկզբունքը, ստացիոնար բուժման կարիք ունեցող, սակայն պլանային հիվանդները ընդունվում են հերթագրման կարգով, հիվանդը պոլիկլինիկայի կամ ամբուլատորիայի ուղեգրով դիմում է կենտրոն, նրան մասնագետները հետազոտում են։ Անհետաձգելի ցուցում չունենալու դեպքում, քաղաքացուն հերթագրում ենք»,- պարզաբանել է «Գյումրի» բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։
Անհետաձգելի դեպքերը, այդ թվում՝ վիրահատությունները, մնում են արտահերթ սպասարկման ցանկում, ինչը արտոնություն ունեցող քաղաքացիների դեպքում անվճար է, իսկ մնացած վիրահատությունները պլանավորում են ըստ բարդության ու հետազոտության արդյունքների ցուցումների: Կենտրոնին ամբողջ տարվա պետպատվերի համար հատկացված ֆինանսական միջոցները գրեթե սպառվել են, որոշ հիվանդությունների ու հետազոտությունների գծող բուժհաստատությունը գերածախս էլ ունի։
«Գերակատարում ենք․ մինչև տարվա վերջ արդեն քիչ գումար է մնացել, սոցխմբերի համար տրամադրվել էր 390 միլիոն դրամ, մենք արդեն կատարել ենք 370-375 միլիոնի պետպատվեր, մոտ 80 միլիոնի գերակատարում ունենք արդեն»,- ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։
Համավարակի ընթացքում, երբ Covid բուժման կենտրոնի վերածվելուց հետո արգելվեցին պլանային վճարովի վիրահատությունները, նվազեցին բյուջեի մուտքերը: Այդ ընթացքում նախարարությունը նվազեցրել է նաև բուժհաստատությանը հատկացվող պետպատվերի բյուջեն։ ԲԿ-ում դիմելիությունն ավելացել է նաև բուժհաստատությունների միավորման հետևանքով, ըստ այդմ՝ նեղ մասնագիտական ծառայություններն ու լաբորատոր գործիքային հետազոտություններն են ավելացել։
Անհետաձգելի բոլոր դժվարամատչելի հետազոտություններն ու վիրահատություններն առանց հետաձգումների, այս պահին էլ կենտրոնում մատուցվում են պետպատվերով, իսկ պլանային դեպքերը սոցիալական խմբերի համար մինչև տարեվերջ կմնան հերթագրման տարբերակով:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Deltatelecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...