TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

̰
Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ

11:26 09.09.2021

ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդներն այսուհետ կձևավորվեն միասնական մոտեցմամբ․ դրանց թվակազմը նվազեցվել է մինչև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով սահմանված շեմը՝ 20 անդամ։ Ներկայացուցչական համամասնությունը՝ պրոֆեսորադասախոսական կազմ, ուսանողություն, բուհի հիմնադրի և լիազորված մարմնի ներկայացուցիչներ, բաշխվել է հավասարապես․ խորհրդի ձևավորող յուրաքանչյուր կողմին հատկացվում է կազմի 25 տոկոսը ձևավորելու իրավունք` 5-ական անդամի ներկայացվածություն։ Հոկտեմբերի 8-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը նմանօրինակ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 587 նոր դեպք, 14 մահ

11:02 09.09.2021

Սեպտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 997 դեպք, որոնցից 230 820-ն` առողջացած, 4968-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10040 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 594 150 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5670 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 587 նոր դեպք: Ունենք 529 առողջացած, […]

̰
Վանաձորում հայտնաբերվել են դամբարաններ

10:51 09.09.2021

Վանաձորի Խնձորուտ թաղամասում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են դամբարաններ, որոնցից մեկի բացվածքից դուրս է բերվել խեցեղեն` 5 կճուճ և սափորներ, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ: Հնագիտական աշխատանքների համակարգող, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ Մելինե Սիմոնյանի խոսքով՝ գտածոներն ուշ բրոնզեդարի վերջի կամ վաղ երկաթեդարյան մշակույթի նմուշներ են, որոնք դեռ համապատասխան մշակում պետք է անցնեն: Հնակենդանաբանական ուսումնասիրության արդյունքում պարզվել […]

̰
Գործարկվելու է Լուսագյուղ համայնքի շչակը

09:28 09.09.2021

Սեպտեմբերի 10-ին` ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: ԱԻՆ-ից խնդրում ենք չանհանգստանալ:

̰
Խաչիկ բնակավայրում շչակ է գործարկվելու

09:16 09.09.2021

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Երևանում և 7 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

08:09 09.09.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Արեշ 9փ. 60, 20փ. 1-53, 26փ. 1-13, 32փ. 1-57, 61-87, 40փ. 32-60, 42փ. 54-68 սեփական տներ, Նոր Նորքի 9-րդ զանգված Վիլնյուսի փողոց 3, 9, 11, 13/6, 15, 17, 19, 21, […]

̰
Ախլաթյան գյուղում հրդեհ է բռնկվել

23:08 08.09.2021

Սեպտեմբերի 8-ինъ ժամը 17:19-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախլաթյան գյուղում խոտի դեզ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ախլաթյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող տներից մեկի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:47-ին, մարվել՝ 22:33-ին: Այրվել […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:57 08.09.2021

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 8-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, 8-9-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ […]

̰
̰
Երևանի Իսահակյան թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

21:10 08.09.2021

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսահակյան թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:49-ին, մարվել՝ 18։00-ին։ Այրվել են բնակարանի (մոտ 64 քմ) շքամուտքը […]

̰
71-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել

20:22 08.09.2021

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացրին սեպտեմբերի 6-ին: Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք բերման ենթարկեցին 71-ամյա մի տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերված փաթեթում կանեփանման բույսի չորացված, մանրացված զանգված էր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, նա հայտնել է, որ այն թմրամիջոց է, […]

̰
2021-ի հունվար-օգոստոսին ապահովվել է 984 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ ՊԵԿ

20:13 08.09.2021

2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ապահովվել է 984 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները աճել են 96 մլրդ դրամով կամ 11%-ով, 2019թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 46 մլրդ դրամ կամ 5%-ով, 2018 թվականի համեմատ՝ 211 մլրդ դրամ կամ 27%-ով: Աճել են նաև հարկ վճարողներին վերադարձված գումարները: Այսպես, նախորդ տարվա […]

̰
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

19:26 08.09.2021

Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները քննարկել են բարեկամական և բարիդրացիական բնույթ ունեցող հայ-վրացական հարաբերությունների լայն օրակարգի հարցեր, պատրաստակամություն հայտնել՝ ջանքեր գործադրելու փոխգործակցության առավել խորացման ուղղությամբ, մասնավորապես՝ քաղաքական, տնտեսական, հաղորդակցության, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության […]

̰
Ալեն Սիմոնյանը Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին

19:07 08.09.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Պակ Բյոն-Սոկի հետ: Ընդգծելով, որ Կորեայի Հանրապետությունն ասիական տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից է` ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-կորեական միջխորհրդարանական համագործակցության դերը մեծ է: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը […]

̰
Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

18:45 08.09.2021

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, «Վարդաշեն» ՔԿՀ-ից նա տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Քիչ առաջ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով (ծանր ձև), և նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ […]

̰
Շարունակվում են պահեստազորայինների պատրաստության պարապմունքները

18:30 08.09.2021

Եռամսյա հավաքների մասնակից պահեստազորայինների մարտական պատրաստության պարապմունքները շարունակվում են։ 5-րդ զորամիավորումում սպայական կազմը մարզումների ընթացքում զինծառայողներին ուսուցանում է հաստիքային զենքից կրակ վարելու, մարտավարական տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, առաջադրված խնդիրները փոխգործակցաբար կատարելու հմտությունները

̰
Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում

18:29 08.09.2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին հանդես է եկել «Խորհրդարաններ և համաշխարհային կառավարում. անավարտ օրակարգ» խորագրով ելույթով: ԱԺ նախագահը ելույթում նշել է, որ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին` ՀՀ Ազգային ժողովը շարունակել է իր բնականոն գործունեությունը: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հորդորին` դադարեցնելու բոլոր հակամարտությունները համավարակի ընթացքում, […]

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի և Սենատի նախագահների հետ

18:25 08.09.2021

Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի երկրորդ օրը` սեպտեմբերի 8-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլյիոյին և Սենատի նախագահ Ստեֆանի Դ’Օզին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների խորհրդարանների միջև առկա համագործակցային հարաբերությունների դինամիկ և շարունակական զարգացման շուրջ: Ալեն Սիմոնյանը հատկանշական է համարել 2020 թ. դեկտեմբերի 18-ին Բելգիայի Ներկայացուցիչների […]

̰
ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է իրանական Babak copper ընկերության պատվիրակությանը

18:15 08.09.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն այսօր ընդունել է Իրանում պղնձի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող Babak copper ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզա Միրզայի գլխավորությամբ։ Ընկերությունը Իրանում հանքարդյունաբերությամբ զբաղվող հայտնի և ամենամեծ ընկերություններից մեկն է։ Ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզա Միրզան շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար և նշել, որ հանդիպման […]

̰
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև արդյունավետ համագործակցություն է հաստատվել. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրակլի Ղարիբաշվիլիին

18:10 08.09.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Օդանավակայանից Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ նրան դիմավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը. երկու երկրների վարչապետների […]

̰
Եռամսյա հավաքի մասնակիցներն իրականացրել են երթարշավ

18:06 08.09.2021

Սեպտեմբերի 8-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի շարքերը համալրած պահեստազորի զինծառայողները դաշտային հանդերձանքով և սպառազինությամբ մասնակցել են 3 կմ-անոց երթարշավի։ Երկար տարածություն հաղթահարելու միջոցով ստուգվում է զինծառայողների դիմացկունությունն ու ընդհանուր ֆիզիկական պատրաստության մակարդակը։

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ

17:53 08.09.2021

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ զրուցակիցներն ընդգծել են հայ-վրացական բազմադարյա հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունն ու վստահություն հայտնել, որ երկու եղբայրական երկրների փոխգործակցությունը վարչապետի այսօրվա այցից հետո ևս նոր ազդակ կստանա:

̰
Զորամասերից մեկում անցկացվել են շտաբային մարզումներ

17:49 08.09.2021

Սեպտեմբերի 7-8-ը զորամասերից մեկում անցկացվել են շտաբային մարզումներ, որոնց ընթացքում առաջադրվել են տարբեր պայմանական խնդիրներ։ Ստորաբաժանումների հրամանատարների հետ ճշգրտվել են մարտական խնդիրները, փոխգործակցության կարգը, ստուգվել են հրամկազմի գործնական հմտությունները մարտական գործողությունների վարման ժամանակ, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները: Մարզումների շրջանակում իրականացվել են նաև հարձակողական մարտի նախապատրաստման և վարման […]

̰
Ոստիկանության զորքերի հրամանատարն ու ՃՈ պետն այցելել են մարտական դիրքեր

17:37 08.09.2021

Սեպտեմբերի 7-ին ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու տեղակալ Նորիկ Սարգսյանն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան մարտական դիրքեր, որտեղ մարտական ծառայություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։ Ճանապարհային ոստիկանության կողմից մարտական դիրքերում տեղադրվել են արևային էներգիա արտադրող պանելներ ու մարտկոցներ, իսկ հերթապահություն իրականացնող ոստիկաններին հանձնվել են առաջին անհրաժեշտության պարագաներ։ Զորամասի հրամանատարության ուղեկցությամբ […]

̰
ԱԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել ՀՀ մի շարք քաղաքներում

17:25 08.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ ստուգայցերով եղել են Արարատ, Վեդի, Արմավիր, Վանաձոր, Մեղրի, Ագարակ, Կապան, Սիսիան քաղաքներում։ Դիտարկվել է վերոնշյալ քաղաքներում գործող ատամնաբուժարաններում, դեղատներում, բանկերում, գեղեցկության սրահներում, մանրածախ առևտրի կենտրոններում հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Ստուգայցի արդյունքում արձանագրվել են խախտումներ. դրանք վերացնելու համար տրվել են հանձնարարականներ։ Տեսչական մարմինը շարունակում է […]

̰
Քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ փորձագետի և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ

17:20 08.09.2021

ՀՀ-ում կիբեռհանցավորության կանխարգելման և վերջինիս հակազդման ոլորտում կարողությունների զարգացման նպատակով, ԵԱՀԿ հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում, 2021թ. սեպտեմբերի 7-ին Քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ կիբեռհանցագործությունների և դրան առնչվող թվային տվյալների քրեագիտական շտեմարանի ներդրմանն առնչվող հարցերի համապարփակ ուսումնասիրման համար Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ փորձագետ Մաուրիցիո Վարանեզեյի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում

17:11 08.09.2021

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել «Հերոսների» հրապարակում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վրաստանի պատվո նվագախումբը կատարել է Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ուղևորվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայր։ Վարչապետը առանձնազրույց կանցկացնի Վրաստանի նախագահի հետ։

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Անկախության օրվա առթիվ

17:07 08.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Զորան Զաևին Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և բարեկեցության լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամ ժողովրդին Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ համագործակցության […]

̰
Սեպտեմբերի 7-8-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

16:48 08.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 7-8-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
BACK_TO_TOP