11:02 08.09.2021
Սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 410 դեպք, որոնցից 230 291-ն` առողջացած, 4954-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9998 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 588 480 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6659 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 645 նոր դեպք: Ունենք 334 առողջացած, […]
10:26 08.09.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ինչպես սպասվում էր, բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը ու ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշում կայացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սասուն Ռաֆաելյանը` նշելով, որ դատարանի որոշումն ստանալուց հետո դրա դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք: Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի […]
09:09 08.09.2021
Սեպտեմբերի 7-ին, ժամը 22:53-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում գտնվող «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:40-ին, մարվել՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 01:37-ին: Այրվել են […]
08:09 08.09.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի 38, 75, 81, 85, 95, 97, 99, 105, 107, 109, 111, 113, 115 բնակելի շենքեր, Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ […]
23:47 07.09.2021
Սեպտեմբերի 6-ից 7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1,63 հա, Արաբկիր վարչական շրջանում՝ 2000 քմ, էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ 7000 քմ, […]
23:40 07.09.2021
Սեպտեմբերի 6-ին, ժամը 21-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Սարի թաղի 11-րդ փողոցի տներից մեկում դանակահարություն է եղել: Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնեց նշված հասցե: Քիչ անց ստացվեց նաև հիվանդանոցային ահազանգ. հաղորդում էին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել վերոհիշյալ տան 20-ամյա բնակիչը: Վնասվածքը ծանր էր: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ […]
23:15 07.09.2021
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:40 07.09.2021
Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.00-ին, «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Թումանյան փողոցից բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.25-ին անհայտ անձը կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածել է երիտասարդին՝ պատճառելով վնասվածքներ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու: Փաստի […]
22:29 07.09.2021
Կառավարության ընդունելությունների տանն այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2020 ծրագրի հանդիսավոր փակումը և վկայականների հանձնման արարողությունը, որին ներկա են գտնվել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, նախարարներ, փոխնախարարներ և «իԳործ» 2020-ի մասնակիցները։ Մեկ տարի առաջ ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը տվեց «իԳործ» 2020 ծրագրի մեկնարկը։ 19 երկրներից Հայաստան ժամանեցին ընտրված 50 մասնագետները և […]
21:41 07.09.2021
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարպեցու փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ ծառը կոտրվել […]
21:14 07.09.2021
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Սեպտեմբերի 3-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները։ Բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բարձրաշեն գյուղի 57-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պահում և օգտագործում։ Նա բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց դեղնականաչավուն, չորացված, մանրացված կանեփանման […]
21:00 07.09.2021
Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անտոնի Բրյունիին: Ողջույնների փոխանակումից հետո ԱԺ նախագահը նշեց, որ հաճույքով է հիշում Անտոնի Բրյունիի հրավերով 2019թ. հոկտեմբերին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության բավական արգասաբեր այցը Նիդերլանդներ: Նա հիշեցրեց, որ այդ այցի ընթացքում կայացավ նաեւ Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական […]
20:24 07.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչությունում քննվող քրեական գործով դեռևս 2021 թվականի մարտի 16-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած սպային մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ […]
19:59 07.09.2021
Հինգ տարին մեկ հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչներն անցնում են ատեստավորման գործընթաց, որը ենթադրում է վերապատրաստում, ըստ որի՝ որոշվում է ուսուցիչների համապատասխանությունը մասնագիտական որակին։ Պարտադիր վերապատրաստումներն անցկացնում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները։ Այս տարի հավաստագիր ստացած կազմակերպությունները 48-ն են, որոնք եռամսյա ժամկետում պետք է ավարտեն ուսուցման փուլերը։ Շիրակի մարզի մոտ 4000 մանկավարժներից մինչև տարեվերջ կվերապատրաստվեն 800-ը: […]
19:52 07.09.2021
Բաքվից 2 հայ ռազմագերիներ են վերադառնում Երևան։ «Sputnik Արմենիա»-ի տեղեկություններով՝ խոսքը 2 գերիների մասին է։ «Sputnik Արմենիա»-ի տեղեկություններով` հայկական կողմը նրանց փոխարեն Բաքվին է փոխանցել Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցուն։ Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Ըստ տեղեկությունների՝ գերիների տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է […]
19:42 07.09.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի տեղակալներ է նշանակել Արտակ Ջումայանին ու Արմեն Նազարյանին։ Որոշումներում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ջումայանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Նազարյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»։
19:37 07.09.2021
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի շրջանակում սեպտեմբերի 6-7-ը հանդիպում է տեղի ունեցել Բրյուսելում, որի ժամանակ քննարկվել են քաղաքական զարգացումներն անդամ երկրներում, ինչպես նաև դիրքորոշումն Աֆղանստանի հարցով և իրավիճակը Հայաստանում ու Բելառուսում: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ԵԺԿ հայտարարության մեջ: «ԵԺԿ քաղաքական վեհաժողովը տեղեկացվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հետ կապված իրավիճակի մասին, […]
19:25 07.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահե Գևորգյանին արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
18:49 07.09.2021
Սեպտեմբերի 7-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին: Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հնդկաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը, քաղաքական երկխոսության ու փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացումը: Որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացվել են առևտրատնտեսական, տրանսպորտի և հաղորդակցության, ՏՏ, պաշտպանության, առողջապահության, մշակույթի, […]
18:26 07.09.2021
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին՝ քննարկելու գիտական համագործակցության հեռանկարները, զարգացման ուղիները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գիտական ոլորտները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչ միայն վերականգնել նախկինում ունեցած գիտական կապերը, այլև համագործակցությունը հասցնել նոր, ավելի բարձր մակարդակի՝ հաշվի առնելով գիտության նկատմամբ նոր պահանջները: Երկու […]
18:16 07.09.2021
ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության հարցին: Հարց. Ադրբեջանի ՊՆ տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի՝ «Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններ են մեկնարկել»: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ: Պատասխան. Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող […]
18:06 07.09.2021
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են նույն գյուղի 20-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված ՈւԱԶ մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ժամը 13։30-ին Փամբակ գյուղի անտառում բենզասղոցով ապօրինի հատել է երկու ծառ։ Փայտանյութն ի […]
17:58 07.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Աստղաձոր համայնքի ղեկավարը, 2008թ․-ից մինչ օրս զբաղեցնելով նշված պաշտոնը, նախապես իմանալով, որ համայնքի վարչական տարածքում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ՓԲ ընկերությունը ցանկանում է տեղակայել ալեհավաք և դրա համար կնքել հողի վարձակալության պայմանագիր, շահադիտական դրդումներից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության […]
17:50 07.09.2021
Սեպտեմբերի 4-ին Արագածոտնի մարզում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվեց ժամը 22-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ մարմնին ծակած-կտրած վերքով 36-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն: Սահմանված կարգի համաձայն՝ բժշկական կենտրոն մեկնած ոստիկաններն արձանագրեցին՝ քաղաքացին երբ, որտեղ, ինչ հանգամանքներում է ստացել վնասվածքը։ Տուժողը վստահեցնում էր, որ չի […]
17:45 07.09.2021
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին: Այս մասին հայտնում են կառավարությունից:
17:40 07.09.2021
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության 5-ամյակին նվիրված «Հակամենաշնորհային կարգավորում՝ պետության և հասարակության շահերի հավասարակշռության ապահովումը» խորագրով միջազգային տեսահամաժողովին: Գեղամ Գևորգյանը շնորհավորել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Վլադիմիր Կոլտովիչին և նախարարության աշխատակազմին 5-ամյակի առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և մասնագիտական հաջողություններ: Այնուհետև ՄՊՀ նախագահը հանդես […]
17:34 07.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հրավիրած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել է այս ամռանը փորձարկված մարզառազմական ճամբարի ծրագրի ընդլայնման հարցը: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանը միտված մարզառազմական ճամբարի 12-օրյա ծրագիրն այս տարի կյանքի է կոչվել առաջին անգամ` հունիսի 22-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում: Փորձնական ծրագրին մասնակցել են […]
17:26 07.09.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Երևանի պետական համալսարան, հանդիպել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի, համալսարանի դեկանների և մի շարք աշխատակիցների հետ: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը, առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի կանխարգելման և վերահսկման իրականացված աշխատանքները Հայաստանի կրթական ոլորտներում` նախադպրոցական, դպրոցական և […]
17:19 07.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Նախատեսվում են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան զանգվածային լրատվության միջոցների համար հայտարարություններով: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում: