17:11 08.09.2021
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել «Հերոսների» հրապարակում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վրաստանի պատվո նվագախումբը կատարել է Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ուղևորվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայր։ Վարչապետը առանձնազրույց կանցկացնի Վրաստանի նախագահի հետ։
17:07 08.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Զորան Զաևին Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և բարեկեցության լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամ ժողովրդին Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ համագործակցության […]
16:48 08.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 7-8-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
16:16 08.09.2021
Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ: Հանդիպմանը երկուստեք կարևորվեց քաղաքական երկխոսության շարունակականությունը, որի խթանման գործոններից է նաեւ խորհրդարանական դիվանագիտությունը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հավասարակշված եւ անաչառ դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում` երախտագիտություն […]
15:47 08.09.2021
Կառավարության այսօրվա նիստին քննարկվել են նաև համայնքների խոշորացմանը վերաբերող հարցեր, հայտնի է դարձել Գեղարքունիքի նոր մարզպետի անունը: Գործադիրը նաև անկախության 30-ամյակի հետ կապված աշխատանքային օրվա տեղափոխություն է կատարել: Կառավարության նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր համայնքների խոշորացմանը և այդ առումով ՏԻՄ օրենքում լրացում / փոփոխություն կատարելուն։ 2016թ․-ի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների խոշորացման […]
15:41 08.09.2021
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվլիի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Երկու երկրների վարչապետները ԶԼՄ-ների համար հանդես կգան նաև բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նախատեսված է վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: […]
15:38 08.09.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև համագործակցությունը կդառնա ավելի արդյունավետ և սերտ։ Այս մասին ՀՀ վարչապետն ասաց Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում վրացի իր գործ ընկերոջ հետ առանձնազրույցի ընթացքում: «Մեծարգո պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար։ Ինձ […]
15:35 08.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՊՀ երկրների առաջին խաղերին մասնակցող հայ մարզիկների հետ: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով մարզաշխարհի ներկայացուցիչներին, նրանցից հետաքրքրվել է, թե ինչպես են ընթանում խաղերը կազմակերպչական տեսանկյունից, և ինչպիսի տրամադրվածություն ունի Հայաստանի մարզական պատվիրակությունը: Ներկաները փաստել են, որ ամեն ինչ […]
15:33 08.09.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացման ու կարգավորման հնարավորություններին: Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» […]
15:25 08.09.2021
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 10-ը՝ ժամը 19:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը: «Կդադարեցվի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ գյուղերի գազասպառողների, «Լիգա», «Էտրո», «Հովան-Լիան», «Արտ-Թամ», «Ֆրիվեյ-Էքսպրես», «ԱՐՄ գազ», «Շահումյան գազ», «Սարանդ», «Խճաքար Մուսա» ՍՊԸ-ների և «Արտակ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ […]
15:10 08.09.2021
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացման ու կարգավորման հնարավորություններին: Մասնավորապես, վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս ես արձանագրեցի, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու և սա արձանագրված է Ազգային […]
14:48 08.09.2021
Այսօր Երևան Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներն են եղել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թիրախում: Covid19-ի կանխարգելմանն ուղղված նորմերը հիմնականում պահպանվել են, սակայն Արաբկիր վարչական շրջանի խանութներից մեկում նկատվել են խախտումներ. թե աշխատակիցները, թե հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն: Ստուգայցերը շարունակվելու են: Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում […]
14:41 08.09.2021
Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 54-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի 5-ին «Հայանտառ» ՊՈԱԿ Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի Սպիտակի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառային տարածքից ապօրինի հատել է բոխու և կաղնու 10 ծառ և տեղափոխել իր տան բակ: Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է […]
14:17 08.09.2021
Հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումների,ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու, գերեվարման պայմանների, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանության ու Ադրբեջանի պետական պատասխանատվության հարցերի շուրջ այսօր քննարկում է կազմակերպվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի, Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ: Նրանք ներկայացրել են արտահերթ զեկույց, որում նշված […]
14:02 08.09.2021
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Նորագավիթում՝ երկաթուղու գծանցի մոտ, եղբոր հարսը` Գոհար Բարսեղյանը, ընկել է գնացքի տակ և մահացել: Կանչով մեկնած շտապօգնության խումբը նշված վայրում հայտնաբերել է 42-ամյա կնոջ դին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Արտաքին զննությամբ դիակի վրա՝ […]
13:28 08.09.2021
«Ադրբեջանի կողմից գերեվարված քաղաքացիական անձինք, զինծառայողները համատարած ենթարկվել են համակարգային, անմարդկային խոշտանգման: Խոսքը ոչ միայն դիտավորյալ ֆիզիկական տառապանքի, ցավ պատճառելու, այլև հոգեկան տառապանքներ պատճառելու մասին է»,- Ադրբեջանում պահվող հայ գերիների և ռազմագերիների իրավունքների կոպիտ խախտումներին, Ադրբեջանի պետական պատասխանատվությանը նվիրված արտահերթ զեկույցի ներկայացման ժամանակ ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Փաստեր կան, որ հատուկ […]
13:15 08.09.2021
Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ։ Ինչպես նշված է կառույցի ֆեյսբուքյան էջում, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ընդունել են ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև իրավական փոխօգնության բնագավառում երկկողմ հարաբերությունների […]
12:54 08.09.2021
Սեպտեմբերի 8-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Բազմաղբյուր-Նազրվան ճանապարհին դանակահարել են մի քաղաքացու: Նույն օրը հիվանդանոցից հայտնել են, որ կրծքավանդակի, նախաբազկի, բազկի, ձեռքի մատի ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Փարպի գյուղի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ։ Ավելի ուշ ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել է հիվանդանոցային երկրորդ ահազանգը։ «Աջ բազկի ստորին երրորդի կտրած վերք, […]
12:37 08.09.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է հետևյալը. «Հիմնանորոգվում է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ68+300 – կմ70+800 հատվածը։ Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքով անցնող 2.5կմ երկարությամբ այս հատվածը գտնվում էր անմխիթար վիճակում, ճանապարհային ծածկն ամբողջովին քայքայված էր, ինչը խնդիրներ էր ստեղծում երթևեկության համար։ Բացի այդ, ճանապարհի անմխիթար վիճակը թույլ չէր տալիս բնակիչներին իրացնել բերքը։ Հիմնանորոգումը […]
12:33 08.09.2021
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացման ու կարգավորման հնարավորություններին: Մասնավորապես, վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, oգոստոսի 24-ին Ազգային ժողովում կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս ես արձանագրեցի, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու և սա արձանագրված է Ազգային […]
12:32 08.09.2021
Հայաստանի միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ այսօր տեղի ունեցավ միջգերատեսչական հանդիպում օտարերկրացիներին արդյունավետ և պարզեցված աշխատանքի թույլտվության համակարգի ներդրման թեմայով: Նոր համակարգը գործարկվելու է 2022 թ-ի հունվարի 1-ից: Առաջիկայում նախագիծը կդրվի հանրային քննարկման: Օտարերկրացուն ներկայում աշխատանքի թույլտվություն տալիս է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ինչի հիման վրա օտարերկրացին դիմում է Ոստիկանության […]
12:32 08.09.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդորայի վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորային՝ այդ երկրի ազգային տոնի՝ կույս Մերիչելի օրվա կապակցությամբ։ «Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով ու նախաձեռնություններով նոր ազդակ կհաղորդենք մեր գործընկերությանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-նշել է ՀՀ վարչապետն իր ուղերձում: Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
12:26 08.09.2021
ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն 2021 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 4-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Հայաստանի աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ […]
12:11 08.09.2021
Կառավարությունն ընդունեց որոշում, որով Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Սարգսյանին և մաղթեց հաջողություններ գործունեության մեջ: Մինչ այս Կարեն Սարգսյանը զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը:
12:10 08.09.2021
Կառավարությունն ընդունեց որոշում, որով 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2021 թվականի սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը: Նման կարգավորումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ, քանի որ երկուշաբթի` սեպտեմբերի 21-ին, նշվելու է ՀՀ անկախության օրը:
12:00 08.09.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին։ Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը դեսպանին ծանոթացրել է կոմիտեի կողմից իրականացվող հարկային և մաքսային բարեփոխումներին և առկա ծրագրերին, ներկայացրել օտարերկրյա և միջազգային կառույցների հետ ՊԵԿ համագործակցության շրջանակները։ Նա հատուկ ուշադրության է արժանացրել կոմիտեի […]
11:41 08.09.2021
Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսել է տարածաշրջանի կոմունիկացիաների զարգացման կարևորությունից, արևելքը՝ արևմուտքին, հյուսիսը՝ հարավին կապող խաչմերուկի հեռանկարից, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրից։ Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։
11:23 08.09.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, ծեծի` 4, ապօրինի ծառահատման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ […]
11:12 08.09.2021
Նախագահական նախաձեռնություններին աջակցող «Համընդհանուր գործ» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «ДоброВолец-ПРО» (Դոբրովոլեց-ՊՌՕ) մրցույթ։ Մրցույթի նպատակն է առողջության պահպանման ոլորտում սոցիալապես նշանակալի ծրագրերի իրականացման համար ներգրավել և խրախուսել 14-ից 25 տարեկան դեռահասներին և երիտասարդներին, նպաստել նրանց շրջանում ծխախոտի, ոգելից խմիչքի և այլ վնասակար նյութերի օգտագործման նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը, վերոնշյալ ոլորտում աջակցել կրթական կազմակերպությունների գործունեությանը։ Մրցույթը տեղի […]
11:06 08.09.2021
Սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Շնորհավորելով պարոն Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրել է բեռնափոխադրումների ոլորտում “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ գործունեությունը, երկաթուղային ենթակառուցվածքների վիճակը և զարգացման հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ընկերության ռազմավարական դերակատարությունը ինչպես քաղաքացիական նշանակության, այնպես էլ […]