«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+23.68 oC

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ

14:02 27.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ Այս պահին թափուր ևս 44 հաստիք կա: Քաղաքապետ Ավինյանը հանձնարարել է «Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդների համար դասընթացներ անցկացնել։

«Մեր վարորդների համար մենք ապահովում ենք լավ աշխատավարձ, առողջապահական ապահովագրություն, նաև արտաժամյա աշխատանքի ու պարապուրդի համար ենք նախատեսում վարձատրություն: Մարդկային պայմաններ, որ վարորդն անի իր գործը, չմտնի որևէ տեսակի կանխիկ գործարքների մեջ»,- գործակարգավարական նիստի ընթացքում ընդգծել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յամալը հանճար է, նրա հետ նոր պայմանագիրն արդեն համաձայնեցված է․ Լապորտա

19:20 19.05.2025

Յամալը հանճար է, նրա հետ նոր պայմանագիրն արդեն համաձայնեցված է․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան տեղեկացրել է, որ կատալոնական թիմի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել, հաղորդում է Mundo Deportivo-ն: «Լամինի հետ նոր պայմանագիրն արդեն համաձայնեցված է, մնում է միայն պաշտոնական ստորագրումը: Նա հանճար է, որը վայելում է «Բարսելոնայում» իր խաղը: Նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ հեշտ է բանակցելը: «Բարսելոնայում» մենք խաղացողներին […] ...

Դատախազական ակտերի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 1 միլիոն 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

19:16 19.05.2025

Դատախազական ակտերի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 1 միլիոն 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ շինարարական և այլ ծառայությունների մատուցմամբ զբաղվող 18 տարբեր ընկերություններ, 2023-2024 թվականների ընթացքում, առանց իրական ապրանքաշրջանառության դուրս գրված կեղծ հարկային հաշիվները ներառել են ընկերությունների ԱԱՀ հաշվետվություններում: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ ընկերությունները ստացել են ԱԱՀ-ի դեբետային գումարները […] ...

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է կոնյակագործության ոլորտի ներկայացուցիչների հետ

19:06 19.05.2025

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է կոնյակագործության ոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 19-ին հանդիպել է կոնյակագործության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Քննարկվել են Վրաստանի սահմանով կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Նախարարը ոլորտի ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ հարցի կարգավորման ուղղությամբ տարվում են հետևողական և ամենօրյա աշխատանքներ։ ...

«Բարսելոնայի» 2 խաղացող չեմպիոնական շքերթի ժամանակ ընկել է

18:54 19.05.2025

«Բարսելոնայի» 2 խաղացող չեմպիոնական շքերթի ժամանակ ընկել է

28-րդ անգամ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո «Բարսելոնան» ավտոբուսով չեմպիոնական շքերթ է կազմակերպել: Այն սկսվել է «Կամպ Նոու» ստադիոնից և ավարտվել Բարսելոնայի հաղթակամարի մոտ: Շքերթին ներկա է եղել ավելի քան 670 000 երկրպագու: Տոնակատարության ժամանակ կատալոնական ակումբի խաղացողներ Ինյիգո Մարտինեսն ու Ռոնալդ Արաուխոն անզգուշաբար ընկել են, ինչը զվարճացրել է խաղընկերներին: Արաուխոն ընկել է, երբ փորձել […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին

18:49 19.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ «Իսպանիան Եվրոպայի մեր ամենաարժեքավոր գործընկերներից մեկն է, և մենք հանձնառու ենք անել լավագույնը՝ այս հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար՝ հիմնվելով մեզ միավորող […] ...

Սյունիքի պարեկները իրազեկիչ միջոցառում են իրականացրել

18:42 19.05.2025

Սյունիքի պարեկները իրազեկիչ միջոցառում են իրականացրել

Անչափահասների շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ գիտելիքների և պատասխանատվության բարձրացումը գտնվում են ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում։ Այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շրջանակում մայիսի 15-ին Սյունիքի մարզի պարեկները այցելել են Կապանի թիվ 6 մանկապարտեզ՝ «Փոխադրամիջոցներ, երթևեկության կանոններ» թեմատիկ շաբաթվա շրջանակում։ Հանդիպման նպատակն էր երեխաներին տարիքին համապատասխան կերպով ծանոթացնել ճանապարհային երթևեկության տարրական կանոններին, բարձրացնել նրանց իրազեկվածությունը, ձևավորել վարորդի […] ...

BACK_TO_TOP