20:14 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցներ։ 2021-22 ուսումնական տարում Սոթքի միջնակարգ դպրոցն ունի 163 աշակերտ, որոնցից 18-ն առաջին դասարանցիներ են: Դպրոցին կից գործող նախակրթարան են հաճախում 15 սաներ:Կութի […]
20:06 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նորանշանակ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը միմյանց շնորհավորել են իրենց երկրների ԱԳ նախարարի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ միասնական ջանքերով առավել կզարգացնեն դարավոր բարիդրացիական կապերի վրա հիմնված hայ-իրանական համընդգրկուն հարաբերությունները։ Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել […]
19:52 01.09.2021
2021թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդ անհայտ զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ ուսի հատվածում հրազենային վիրավորում պահպանության տեղամասի մարտական իրականացնող՝ պայմանագրային զինծառայող, Լյովայի Սահակյանը, որը նույն օրը՝ ժամը 11:45-11:50-ի սահմաններում, բժշկական կենտրոնում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական […]
19:32 01.09.2021
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՀՀ- ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը մասնակցել է դեսպանության առևտրի և զարգացման հարցերով պատասխանատու Արտաշես Դավթյանը։ Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ և մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը դրական, կառուցողական համագործակցության ձևավորման վստահություն է հայտնել։ Ջոն Գալագերը կարծիք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել […]
19:24 01.09.2021
Շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության՝ 2021 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշման մեջ լրացումները և փոփոխություն կատարելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախագիծը մշակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ լրացումներ և փոփոխություն կատարելը պայմանավորված է թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման արգելքի հետևանքով […]
19:09 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին լիտվական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Նախարար Լանդսբերգիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտգործնախարարաի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի ու Լիտվայի հարաբերություններում առկա դրական դինամիկան: Նախարարները նաև պատրաստակամություն […]
18:16 01.09.2021
Ջոնաթան Լաքոտը Սեպտեմբերի 1-ի առիթով շնորհավորական ուղերձ է հղել. «Հայաստանում այս նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հաջողություն եմ մաղթում բոլոր այն աշակերտներին և ուսուցիչներին, ովքեր նորից բռնում են դպրոցի ճանապարհը: Երիտասարդությունը մեր երկրների ամենակարևոր ռեսուրսն է, իսկ կրթությունը ՝ ապագայի համար ամենաարդյունավետ ներդրումը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կրթությունը պահում է իր գործունեության կենտրոնում ինչպես մեր ցանցի […]
18:07 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման չորրորդ հոսքի դասընթացը։ Միջոցառմանը ներկա էին ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացի ուսումնառողները: Դասընթացի ծրագիրը մշակվել է ՊՆ ՊԱՀՀ-ում՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթության իրականացման համար: Այն միտված է ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության ու պետության […]
17:52 01.09.2021
Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ: Շնորհավորելով մասնակից պետությունների թիմերին մրցաշարի հաջող անցկացման առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ […]
17:48 01.09.2021
Մեկնարկել է ոստիկանության «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը։ Վաղ առավոտից մայրաքաղաքի խաչմերուկներում ծառայության էին դուրս եկել պարեկները։ Կարգավորվում էր ծանրաբեռնված երթևեկությունը, ապահովվում հասարակական կարգը, իսկ դպրոցների և ուսումնական հաստատությունների մոտ պարեկները կարգավորում էին երթևեկությունը, ապահովում դպրոցականների անվտանգ ճանապարհը դեպի դպրոց։ Դպրոցների բակերում նույնպես երեխաներին դիմավորեցին պարեկները։ Այստեղ ոստիկանները ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորեցին առաջին դասարանցիներին […]
17:41 01.09.2021
Հետախուզվողի վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների հետ համատեղ: Օգոստոսի 30-ին, ժամը 17.10-ին, Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում հաշվառված 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց Բյուրականում և բերման ենթարկվեց բաժին: Նա մեղադրվում էր ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար: Մասնավորապես, քննությանը հայտնի տվյալներով` քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան ունեցող 35-ամյա տղամարդը ղեկավարել […]
17:31 01.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով կատարվել է ընդհանուր 124 ստուգայց, որի արդյունքում հայտնաբերվել է 14 խախտում, մասնավորապես՝ հանրային տրանսպորտում 70 ստուգայց՝ 8 խախտում, առևտրի մանրամեծածախ կետերում 42 ստուգայց՝ 4 խախտում, դեղատներում 10 ստուգայց՝ 1 խախտում, գրասենյակներում 2 […]
17:24 01.09.2021
Մարդ, ում համար դպրոցն ու կրթությունն էին կյանքի անբաժան մասը, ով ապրեց՝ սերունդներ կրթելով, իսկ իրենից հետո թողեց կրթօջախ, որն այսօր լավագույններից է հանրապետությունում: Այսպես են գործընկերները բնութագրում Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի հիմնադիր տնօրեն Մանվել Մովսիսյանին: Այսօր վարժարանում ուսումնական տարվա մեկնարկը տրվել է ՀՀ վաստակավոր մանկավարժ Մանվել Մովսիսյանի անվան ֆիզիկայի դասասենյակի բացումով: Ֆիզիկայի ուսուցիչ Մանվել Մովսիսյանը […]
17:09 01.09.2021
Հանրապետության ուսումնական հաստատություններում ազդարարվել է նոր ուսումնական տարվա սկիզբը: Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին՝ ընդգծելով կրթության կարևորությունը մեր երկրի զարգացման […]
16:58 01.09.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ փոփոխություններ են կատարվել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն կառավարության որոշման մեջ: Մասնավորապես` փոփոխվել է Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը: Այսուհետև` երկիր մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ Որոշում ուժի մեջ է […]
16:52 01.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի պարարվեստի պետական քոլեջ: Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցում նախարարի տեղակալը շնորհավորել է աշակերտներին ու ուսուցիչներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և նշել, որ այս դպրոցը լավագույն […]
16:44 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցներից ստացած օպերատիվ տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Գ․ Դ․-ին կարճատև տեսակցության եկած կնոջը՝ քաղաքացի Հ․ Պ․-ին։ Զննության արդյունքում կնոջ սպորտային կոշիկի տակդիրի տակից հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված 1 բջջային հեռախոս, իսկ սեռական օրգանից՝ պոլիէթիլենային […]
16:36 01.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Օգոստոսի 31-սեպտեմբերի 1-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
16:24 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին` ժամը 13։42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կութ գյուղի հարակից խոտածածկ տարածքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կութ գյուղի հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։ Ըստ նախնական տվյալների հրդեհն ունի երկու օջախ․ այրվում […]
16:14 01.09.2021
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ուղևորահոսքի թվի աճով պայմանավորված՝ սեպտեմբերի 1-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ ուժեղացված հսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Տեսչական մարմինների դիտակետում է եղել Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Ըստ այդմ՝ ուսումնասիրվել է կանոնավոր ավտոմոբիլային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում […]
16:08 01.09.2021
5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ սեպտեմբերի 1-ին անցկացվել են ուսումնական վարժանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ծավալվել են կապի շարժական հանգույցներ, ստուգվել են զինծառայողների՝ համակարգի անխափան աշխատանքն ապահովելու կարողությունները, ազդանշանների հաղորդման և ստացման գործնական հմտությունները։
15:55 01.09.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 31-ին Լեռնագոգ գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել և Բաղրամյանի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Դավիթ Հ.-ն, որը օգոստոսի 9-ից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (Դիտավորյալ ուրիշի գույքը ոչնչացնելը) մեղադրանքով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերման մասին տեղյակ է պահվել […]
15:34 01.09.2021
Զորամիավորումներում շարունակվում են զորամասերը համալրած պահեստազորայինների պատրաստման պարապմունքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Եռամսյա հավաքի մասնակիցները հրաձգարաններում կատարում են կրակային վարժանքներ, անցնում մասնագիտական պատրաստության պարապմունքներ։
14:43 01.09.2021
Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրագործումը մեկ օրվա գործ չէ։ Այդ մասին Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Կան պայմանավորվածություններ, որոնք ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը: Այս պայմանավորվածությունները հստակեցնում են բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ […]
14:25 01.09.2021
Ռումինիայի վարչապետ Ֆլորին-Վասիլե Կիցուն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը, ուղերձում ասված է. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Հաճույքով Ձեզ եմ հղում անկեղծ շնորհավորանքի և հաջողության լավագույն մաղթանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Այն բարձր պատասխանատվությամբ պաշտոն է մանավանդ տարածաշրջանային և միջազգային ներկա համատեքստում: Օգտվելով […]
14:18 01.09.2021
Օգոստոսի 30-ին` ժամը 21.00-ին, Երևանի Արցախի պողոտայի, Գարեգին Նժդեհի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» չորս ուղևորները, շտապօգնության մեքենայի 28-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, օգոստոսի 31-ին շտապօգնության մեքենայի 61-ամյա ուղևորուհի Անահիտ Միսակյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն։
13:17 01.09.2021
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջն ադրբեջանցիների կողմից ավերվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ահազանգել է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch): Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում: Between April 8 and July 7, the Makun […]
13:12 01.09.2021
Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմական դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռները բացեց սաների առջև: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքաքապետարանը։ Վերակառուցված կրթօջախում սովորում է 1192 աշակերտ: Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: Երևանի քաղաքապետն ու ՀՀ փոխվարչապետը շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին […]