TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանում եռյակ աղջիկներ են լույս աշխարհ եկել

21:36 31.08.2021

Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եռյակ՝ երեքն էլ աղջիկ: Այս մասին հաղորդում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը: «Այսօր Աստղիկ բկ-ից երեք եղբայրները տուն տարան իրենց նորածին երեք քույրերին: Եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ բնականոն առաջացած հղիությունից: Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս «Աստղիկ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո, դուրս են գրվել լիարժեք առողջ: […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

19:47 31.08.2021

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Արարատ Միրզոյանը և Ստանիսլավ Զասը մանրամասն քննարկել են տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեղի ունեցող փոփոխությունների դինամիկան, որոնք անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ անդամ-երկրների կենսական շահերի վրա։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի […]

̰
Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո  ԼՂ բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը

19:41 31.08.2021

Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոստի 31-ին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Առանձնազրույցին հաջորդած ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկին ՌԴ ԱԳ նախարարը ողջունել է Արարատ Միրզոյանին Մոսկվա կատարած իր առաջին այցի կապակցությամբ՝ հավելելով որ խորրդարանի խոսնակի պաշտոնում պաշտոնավարման շրջանում Միրզոյանը արդեն իսկ հասցրել է ամուր գործընկերային հարաբերություններ կառուցել […]

̰
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ԱԻՆ

19:15 31.08.2021

Օգոստոսի 31-ին, ժամը 14։29-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից մոտ 30 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարները Կ․ Ն․-ին (ծնված 2003 թ.) դուրս են բերել ափ:

̰
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ

18:52 31.08.2021

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և հաղորդակցման ու կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորմանը, հայկական կողմի գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր: Կարևորվեցլ է անհետ կորած անձանց իրավական պաշտպանությանն ուղղված […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին

18:47 31.08.2021

Հարգելի Սերգեյ Վիկտորի, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին՝ ջերմ ընդունելության և քիչ առաջ տեղի ունեցած բովանդակալից զրույցի համար։ Անկասկած, Հայաստանի և Ռուսաստանի միջև բացառիկ բնույթի հարաբերությունները կանխորոշել են ինչպես իմ օտարերկրյա առաջին այցի աշխարհագրությունը, այնպես էլ` այսօրվա բանակցությունների մթնոլորտը, որոնց արդյունքները, վստահ եմ, […]

̰
Շիրակի մարզի շուրջ 3135 առաջին դասարանցիների համար այսօր մեկնարկեց նոր ուսումնական տարին

18:43 31.08.2021

Հանրապետության բոլոր հիմնական ու միջնակարգ դպրոցներում  առաջին դասարանցիների համար նոր ուսումնական տարին սկսվեց մեկ օր շուտ՝ օգոստոսի 31-ին։ Շիրակի մարզում 162 հանրակրթական դպրոցների աշակերտության ընդհանուր թիվը 31․926 է, նրանցից նախնական տվյալներով 3135-ն առաջին դասարանցիներն են։ Ամառային արձակուրդներից հետո հանրակրթական դպրոցների բակերում կրկին եռուզեռ է։ Այսօրվանից ուսուցիչները դիմավորեցին դեպի դպրոց առաջին քայլերն անող 6 տարեկան երեխաներին, […]

̰
Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

18:35 31.08.2021

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից` իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է  ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված  պահանջ է ներկայացրել քվեարկել […]

̰
Եռամսյա հավաքների մասնակիցները տեղակայվել են նախատեսված շրջաններում

18:30 31.08.2021

Օգոստոսի 25-ից ՀՀ-ում մեկնարկած եռամսյա վարժական հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման զորամասերը համալրած պահեստազորայինները համապատասխան հանդերձանքով և զենք-զինամթերքով տեղակայվել են նախատեսված վայրերում։ Զորամիավորման հրամանատարի տեղակալը հանդիպել է նրանց հետ, տվել համապատասխան հրահանգներ և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։      

̰
Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ մրցաձևը

18:16 31.08.2021

Օգոստոսի 30-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևը: Մասնակիցները երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է հինգական փամփուշտ: Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ղազախստանի զինվորականները: Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովը կհայտարարի «Խաղաղության մարտիկ» մրցույթում ընդհանուր հաշվարկով հաղթող թիմերի, ինչպես նաև առանձին մրցաձևերում անհատական […]

̰
Գյումրիում ՏԻՄ ընտրությունները կհամակարգի միայն մեկ տարածքային ընտրական հանձնաժողով, կձևավորվի  82 տեղամաս

18:10 31.08.2021

Գյումրիում ՏԻՄ ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 17-ին: ԿԸՀ-ն սահմանել է ընտրությունների ժամանակացույցը: Սեպտեմբերի 2-ից մեկնարկում են կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրումները: Հիշեցնենք, Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցակցվելու, այսինքն՝ ընտրվում են տվյալ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ավագանու անդամները: Իսկ քաղաքապետի թեկնածուներ հանդիսանում են տվյալ կուսակցության կամ կուսակցությունների  դաշինքի ցուցակի առաջին համարը զբաղեցնողները: […]

̰
Բոլոնիայի գործընթաց․ ԿԳՄՍՆ-ում քննարկվել են առաջիկա աշխատանքները

17:59 31.08.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ և աշխատանքային խմբերի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների կազմը: ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են աշխատանքային խմբի հետ՝ Բոլոնիայի գործընթացի շրջանակում կազմակերպվող համաժողովներին, հանդիպումներին և այլ միջոցառումներին Հայաստանի պատշաճ ներկայացվածության և ակտիվ մասնակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները քննարկելու նպատակով։ Նախարարի տեղակալ […]

̰
Վիճաբանություն Սոթք գյուղի բենզալցակայանի մոտ. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը

17:57 31.08.2021

Oգոստոսի 28-ի կեսգիշերին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Սոթք գյուղի բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 27-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սոթքի Կենտրոնական խճուղու բենզալցակայանի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է […]

̰
Սերգեյ Լավրովը գոհ է ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունից

17:55 31.08.2021

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գոհ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությունից, որը զբաղվում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով: «Հուսով ենք, որ այդ աշխատանքային խմբի գործունեությունը և հաղորդակցության ապաշրջափակումը կօգնի ոչ միայն Հարավային Կովկասի տնտեսական աճին, այլև ավելի հուսալի հիմքեր կապահովի ողջ տարածաշրջանի քաղաքական կարգավորման […]

̰
Գյումրիի ոստիկանների հմուտ գործողությունների շնորհիվ նռնակները չպայթեցին

17:50 31.08.2021

Օգոստոսի 28-ին, ժամը 19.30-ին, ոստիկանությունում ստացվել է ահազանգ: Գյումրիի մի բուքմեյքերական գրասենյակի աշխատակիցը հայտնում էր, որ գրասենյակ է զանգել 48-ամյա մի տղամարդ և ասել, թե ցանկանում է գումար կանխիկացնել իր հաշվից, ինչը մերժվել է, տղամարդն էլ սպառնացել է պայթեցնել գրասենյակը: Շտապ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողներն ու Շիրակացու փողոցում հայտնաբերել […]

̰
«Երևան Մոլ» առևտրի կենտրոնում ավազակային հարձակում կատարած տղամարդը ձերբակալվել է. ՔԿ

17:45 31.08.2021

2021թ. օգոստոսի 31-ին` ժամը 10:18-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ավազակությամբ` առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղ ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` որպես զենք օգտագործվող «BLOW MAGNUM» մոդելի 9մմ տրամաչափի գազային ատրճանակով, նույն մասնաճյուղի […]

̰
Վանաձորի ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել

17:42 31.08.2021

Օգոստոսի 27-ին ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, կեղծ փողեր ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին Վանաձորի Բաղրամյան փողոցի 27-ամյա մի բնակչի: Ըստ նախնական տվյալների` նա Վանաձորի Բաղրամյան և Տիգրան Մեծի փողոցների խանութներում կեղծ թղթադրամներ էր իրացրել: Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորս՝ 5000, և ինը 1000-դրամանոց կեղծ թղթադրամ: Ավելի ուշ պարզվեց, որ օգոստոսի 25-ից […]

̰
Կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ գերիներին առանց նախապայմանների. Լավրով

17:32 31.08.2021

Ռուսաստանը տարբեր մակարդակներում Ադրբեջանի հետ շփումների ընթացքում կոչ է անում վերադարձնել հայ ռազմագերիներին առանց նախապայմանների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը նախ ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք էր գնում այն ռազմագերիների մասին, որոնք […]

̰
Տեսչական մարմինները 13 օրվա ընթացքում մշտադիտարկել են ավելի քան 995 տրանսպորտային միջոց

17:26 31.08.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ օգոստոսի 31-ին հասարակական տրանսպորտի մշտադիտարկումը կատարել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետների դիտակետում է եղել ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Դիտարկվել է դրանցում Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19-ի) հակահամաճարակային կանոնների […]

̰
Ջրամբարների լցվածությունը օգոստոսի 31-ի դրությամբ

17:19 31.08.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը օգոստոսի 31-ի դրությամբ: «Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 54.5 մլն. մ³-ով, Ապարանի ջրամբարում` 1.30 մլն. մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 5.50 մլն. մ³-ով և Արփի լիճ ջրամբարում` 8.60 մլն. մ³-ով: Մարմարիկի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 0.13 մլն. մ³-ով ավելի […]

̰
Արծաթե գոտիների ցուցադրություն` նվիրված հայ-իրանական մշակութային համագործակցությանը

16:50 31.08.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» ՀԿ-ն իրականացրել է «Արծաթապար» մշակութային ծրագիրը: Ծրագրի շրջանակում Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել 3 արծաթյա գոտիների ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության աշխատակից Նաիրա Կիլիչյանը, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան, պարսկերեն ուսումնասիրող ուսանողներ, մշակույթի տարբեր ոլորտների […]

̰
Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 2-ից

16:42 31.08.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 2-ից։

̰
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է ԱԱՏՄ գործունեությանը

16:28 31.08.2021

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և տարածքային կենտրոնների ղեկավարները։ Արայիկ Հարությունյանին ներկայացվել են 2019 թվականից ի վեր Տեսչական մարմնում տեղի ունեցած բարեփոխումները, քննարկվել են ընթացիկ աշխատանքները […]

̰
Ադրբեջանի սադրիչ քայլերն ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը

16:21 31.08.2021

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ տարածաշրջանում լարված իրավիճակի պահպանումը պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին ասել է Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը: «Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր ռազմավարությունն են, և մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսության այդ ուղղությամբ: Սակայն տարածաշրջանում պահպանվում է բավականին լարված […]

̰
«Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետներին պետական մշակութային քաղաքականությանը մասնակից դարձնելը նախարարության առաջնահերթություններից է». Վահրամ Դումանյան

16:16 31.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման ընթացքում Բարսեղ Թումանյանը ներկայացրել է իր պատկերացումներն ու դիտարկումները մշակույթի ոլորտում առկա խնդիրների և կարգավորումների վերաբերյալ: Նա մասնավորապես անդրադարձել է օպերային արվեստին առնչվող խնդիրներին և իր […]

̰
Ավարտվել են դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները. ԿԳՄՍՆ

16:08 31.08.2021

Սեպտեմբերի 1-ից դասերի առկա ձևաչափով կազմակերպման դեպքում առողջական տեսանկյունից խոցելի խմբերում գտնվող ուսուցիչների հեռավար աշխատելու հարցը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Նկատի ունենալով, որ այդպիսի խնդիր ունեն տարբեր ուսումնական հաստատություններում աշխատող բազմաթիվ ուսուցիչներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կդիմի իրավասու կառույցներին` ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ, ինչպես նաև Աշխատանքի տեսչություն` […]

̰
Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը

15:51 31.08.2021

Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

̰
ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ՝ Հայ դատի համակարգում իր գործունեությունը կսկսի ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը

15:13 31.08.2021

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ֆեսբուքյան գրառմամբ հայտնում է հետևյալը. «Հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար, անվտանգային և բարոյահոգեբանական մարտահրավերները՝ ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ՝ Հայ դատի համաշխարհային ցանցի կազմում իր գործունեությունն է սկսելու ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը։ Արցախում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հիմնադրումը հստակ քաղաքական ուղերձ է առ այն, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, Արցախի […]

̰
Արթուր Խաչատրյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

14:21 31.08.2021

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նախագահի տեղակալ է ընտրել: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը նախագահում է ՔՊ խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը, իսկ նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը, ըստ Դոնթի բանաձևի, պատկանում է «Հայաստան» խմբակցությանը, որն էլ առաջադրել է Արթուր Խաչատրյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում Արթուր Խաչատրյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի […]

̰
Հիմա էլ հոսանքի բացակայության պատճառով է նիստը հետաձգվել

14:16 31.08.2021

Ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքներով: Սական դատական նիստը, որը սկսվել էր էլեկտրամատակարարման բացակայության պայմաններում, հետաձգվել է: Դատավոր որոշել է, որ այդ պայմաններում թղթային տարբերակով արձանագրումը չի ապահովի պատշաճ հրապարակայնություն: Նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 7 ը:

̰
BACK_TO_TOP