21:10 02.09.2021
Սեպտեմբերի 2-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած բժիշկների պարգևատրման արարողություն, որին ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի պատասխանատուներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով գերատեսչական մեդալներով են պարգևատրվել պատերազմի ընթացքում […]
20:31 02.09.2021
ՀՀ պաշտպանության նախարարության Խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գիտելիքի օրն այցելել են զորամասին կցագրված դպրոցներ։ Նրանք հանդես են եկել ելույթներով, աշակերտներին մաղթել արդյունավետ ուսումնական տարի, բարձր դասարանցիների հետ անցկացրել ռազմահայրենասիրական դասեր։
19:51 02.09.2021
Մհեր Մկրտչյան փողոց, տնակ 49/3.․․ 35 տարի Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի հասցեն է եղել։ Տարրական պայմաններից զուրկ տնակը նվագախմբի և՛ վարչական մասն էր, և՛ փորձասենյակը՝ իր անբաժան գույքով՝ միակ վառարանով։ Նվագախմբի նոր հասցեն մի քանի օր է, որ փոխվել է նախկին «Վան» առողջարանի շենքն է՝ Խրիմյան Հայրիկ 19 հասցեում։ Երրորդ աստիճանի վթարայնության շենքը ամրացնելուց և […]
19:44 02.09.2021
Սեպտեմբերի 2-ին, ժամը 16։29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազումի լեռնաշղթայի գագաթներից մեկի վրա ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 25 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։09-ին։
19:38 02.09.2021
Մոսկվան աջակցում է առկա մանդատի հիման վրա ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Տարածաշրջանային նոր իրողությունների համարժեք դիտարկման պայմաններում մենք կարծում ենք, որ եռյակը (համանախագահների) կարող է նպաստել Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահության ամրապնդմանը, ինչպես նաեւ հումանիտար հարցերի լուծմանը: Դա կծառայեր […]
19:15 02.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի նորանշանակ ղեկավար, փոխգնդապետ Դանիել Մ. Սինգլթոնի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը, դեսպանատան երկկողմանի համագործակցության գծով սպա, մայոր Մայքլ Հեյզը և ՀՀ-ում […]
18:38 02.09.2021
Հոկտեմբերի մեկից հակահամաճարակային անվտանգության նկատառումներով աշխատանքային նոր կարգավորումներ են գործելու պետական ու մասնավոր կառույցների աշխատողների համար։ Պահանջվելու է կա՛մ պատվաստումը, կա՛մ թեստավորումը վկայող փաստաթուղթ։ Պատվաստումից հրաժարվողների համար թեստավորումը պարտադիր է ամիսը երկու անգամ։ Կոլեկտիվ իմունիտետի պահանջն ավելի հրատապ դարձավ կրթության համակարգում։ Դպրոցներում աշխատակիցների որոշ մասը դեռ պատվաստված չէ։ Նոր ուսումնական տարին սկսվեց առկա և ամենօրյա […]
18:30 02.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Վանաձոր և Գորիս քաղաքներում։ Covid-անվտանգության կանոնների պահպանմանը միտված վերահսկողության թիրախում առավելապես պետական կառույցներն են եղել՝ ոստիկանության վարչություն, անձնագրային բաժանմունքներ, սոցիալական ծառայություն, գրասենյակներ, նաև արդյունաբերական, կտորի, հագուստի, զարդերի առևտրի կենտրոններ։ Խախտումների արձանագրման դեպքում տրվել են նախազգուշացումներ։
18:27 02.09.2021
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության՝ 02.09.21թ. N 1410-Ա որոշմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում նշանակվել են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Համազասպ Թորոսյանը:
18:09 02.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի առաջարկությունը` բուժքույրական գործ և բուժակ մասնագիտությունների հզորացման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի պրոռեկտորները, «Էրեբունի» և Երևանի […]
17:51 02.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ հայտնի շվեյցարական «Conica» ընկերության վաճառքի տարածաշրջանային տնօրեն Պավել Մարեշին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը: Օրակարգում եղել […]
17:43 02.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի ահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Mercedes Sprinter-ը կողաշրջվել է, իսկ այն Վարդենիս-Երևան երթուղին է […]
17:29 02.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը։ Ըստ ժամանակացույցի՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 9-ը՝ ամեն օր՝ բացի երկուշաբթի, շաբաթ և կիրակի օրերից։ Քննությունները կանցկացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական […]
17:22 02.09.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խստացված վերահսկողությունը՝ միտված կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի պահպանմանը: Այսօր ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում։ Նկատվել են որոշ թերություններ, կապված հաճախորդների կողմից դիմակ չդնելու հետ, որոնք արագ տեղում շտկվել են: Տնտեսավարողները զգուշացվել են, սակայն արձանագրություններ չեն կազմվել: Ստուգայցերը շարունակվելու են: Հիշեցում․ […]
17:14 02.09.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ սեպտեմբերի 2-ին շարունակել են դիտարկել հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը։ Մասնավորապես, տրանսպորտային մասնագետների դիտակետում են եղել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ու Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ կանոնավոր ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցները։ Մայրաքաղաքում արձանագրվել է հետևյալ պատկերը․ կատարվել […]
17:06 02.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը: «Սեպտեմբերի 1-2-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ կենտրոնի պաշտոնական կայքում»:
16:44 02.09.2021
Մարմաշեն խոշորացված համայնքի Ջաջուռավան բնակավայրում մեկնարկել են մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: «Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել հիմնանորոգման, այդ թվում` էլեկտրաէներգիայի, սառը և տաք ջրամատակարարման, ջեռուցման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման և ջրահեռացման նոր համակարգերի անցկացման աշխատանքներ։ Կիրականցվեն նաև կտուրի կառուցման, դռների ու պատուհանների, հատակի և կոմունիկացիոն գծերի արդիականացման […]
16:28 02.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի ղեկավար Ռիտա Րորլի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին փոխմարզպետ Հելմուտ Փլենքը, «Արբերլանդ Ռեգիո ՍՊԸ»-ի տնօրեն Հերբերթ Ուննաշը և «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Բենեդիկտ Վիմբաուերը։ Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ Տավուշ-Ռեգեն համագործակցության երկարամյա […]
16:21 02.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է. «Փոփոխություն է կատարվել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները (N 3.1.2-001-20) հաստատելու մասին առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում, ըստ որի՝ ❗ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ […]
16:08 02.09.2021
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավուշ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում գտնվող անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:05-ին, մարվել՝ 14:17-ին: […]
15:44 02.09.2021
Մարդու իրավունքների պաշտպանն Արագածոտնի և Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների Աշտարակի, Ապարանի, Գյումրու և Մարալիկի նստավայրերի ժամանակավոր պահման խցերի սանիտարահիգիենիկ վիճակի ու պահման պայմանների մշտադիտարկումից հետո վեր հանված խնդիրները և դրանց լուծման առաջարկներն ամփոփվել է վերլուծական տեղեկանքում և ուղարկել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ: Նշված դատարանների ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու վայրեր ՀՀ մարդու իրավունքների […]
15:32 02.09.2021
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչությունը հայտարարում է Հայաստանում կրթության ոլորտի ուսումնասիրություն իրականացնելու նպատակով խորհրդատվական ծառայության առաջարկների մրցույթ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Խորհրդատվական ծառայության նպատակն է իրականացնել կրթության ոլորտի համապարփակ վերլուծություն` Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամի ուղեցույցներին համապատասխան: Ոլորտի վերլուծության արդյունքները և Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրի գնահատումը կնպաստեն եռամյա գործողությունների մանրամասն ծրագրերի մշակմանը: Շահագրգիռ կազմակերպությունները կարող են […]
15:28 02.09.2021
Գիտելիքի օրը 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի սպաները բանակ-դպրոց կապն ամրապնդելու, ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը բարձրացնելու նպատակով այցելել են դպրոցներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, նրանք դպրոց են ուղեկցել իրենց զոհված ծառայակիցների երեխաներին և «Արիության դասեր» անցկացրել աշակերտների հետ:
15:22 02.09.2021
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել համապատասխան աջակցություն ցուցաբերել Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններին։ Մասնավորապես, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հատկացումներից կատարվել է 7231.9 հազ. դրամի վերաբաշխում, որից 6265.8 հազ. դրամն ուղղվել է «Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրում» միջոցառմանը (1500.0 հազ. դրամ` ֆլեյտայի ձեռքբերում, 4765.8 հազ. […]
14:57 02.09.2021
Նորամարգում ճանապարհի վերականգնումը կբերի նաև այլ ենթակառուցվածքների զարգացմանը Ավարտվել են Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 ավտոճանապարհի մոտ 4.2կմ հատվածի (կմ0+000-կմ4+160) վերականգնման աշխատանքները։ Ճանապարհը նորոգվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Մինչև վերականգնումը ճանապարհահատվածի ծածկն ամբողջովին քայքայված էր։ Գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկը տարիների ընթացքում չէր նորոգվել, և այն քայքայվելով վերածվել էր գրունտային ծածկի, որն էլ խոչընդոտում էր երթևեկության կանոնավոր […]
14:26 02.09.2021
Սեպտեմբերի 2-ին եռամսյա հավաքների շրջանակում, պահեստազորայինների մասնակցությամբ, անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, սպաներն ուսուցանել եւ գործնականում ստուգել են հավաքների մասնակիցների գիտելիքներն ու կարողությունները:
13:58 02.09.2021
Կառավարության այսրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում է եղել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում փոփոխոթյուն կատարելու նախագիծը, որի համաձայն՝ հայտարարվում են պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով`2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
13:43 02.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Անկախության կերտման 30-ամյա ճանապարհն անցել է աշխարհաքաղաքական վերադասավորումների, շահերի բախման քառուղիներով` լի մեծ ու փոքր մարտահրավերներով, ծանր փորձություններով, փառապանծ հաղթանակներով: Պատմությունն ապացուցել է, որ որեւէ պատերազմ ի զորու չէ ընկճել […]
13:21 02.09.2021
«Արզնի 2-Երևան» ջրատարը վերաշահագործվեց։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումն աստիճանաբար վերականգնվում է:
12:52 02.09.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ծեծի՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, որսագողության, […]