TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բացահայտվել են տեխզննության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություններ կատարելու դեպքեր

20:15 30.08.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության բնագավառում լիցենզավորված երկու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ղեկավարները պետական բյուջեի եկամուտ համարվող տեխնիկական զննության կայանին չտրամադրված տեխնիկական կտրոնների 2-րդ հատվածների առկայության պայմաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության դիմաց տրամադրվող գումարները խաբեության եղանակով հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ` […]

̰
ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

20:06 30.08.2021

Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը Վլադիմիր Վարդանյանի ներկայացմամբ քննարկեց և սահմանեց Ազգային ժողովի ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը:

̰
Սուբվենցիոն ծրագրով նորոգվում է Գյումրիի կենտրոնական հրապարակը

19:46 30.08.2021

Գյումրիի կենտրոնական հրապարակը 8 տարի առաջ էր հիմնանորոգվել, իսկ հաջորդ տարիներին հրապարակին հարող մայթերից երկուսը սալապատեցին, մյուս երկուսը ՝ ասֆալտապատեցին։ Հիմա առանց մայթերի, հրապարակն ընդգրկվել է սուբվենցիոն ծրագրում, ընդամենը առաջացած ճաքերի պատճառով, որոնք ամեն տարի կոմունալ բաժինը ընթացիկ նորոգումներով փակել է։ Մասնագիտական ուսումնասիրությունների ու ֆինանսական հաշվարկների հանրագումարում են որոշել, որ ձեռնտու է 8 տարի առաջ […]

̰
Պաշտպանության նախարարությունում քննարկվել է եռամսյա հավաքների ընթացքը

19:10 30.08.2021

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է օգոստոսի 25-ից մեկնարկած եռամսյա հավաքների ընթացքը։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ուղղությունների, զեկույցներ են ներկայացրել հավաքների առաջին մի քանի օրվա արդյունքների վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, դրական գնահատելով քաղաքացիների պատրաստակամությունը՝ մասնակցել երկրի պաշտպանունակության բարձրացման համար կարևոր այս միջոցառմանը, միևնույն ժամանակ, հրահանգել է […]

̰
«Sputnik V» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է` երկրորդ դեղաչափը ստացողների համար

19:06 30.08.2021

Հանրապետությունում համաճարակային լարված իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը: Պայմանավորվածության համաձայն` Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական«Sputnik V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը` 15000 անձի համար: Ներկրված խմբաքանակն այժմ մաքսազերծվում է:  ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են , որ առաջիկա օրերին երկրորդ դեղաչափին սպասող մեր հայրենակիցները կարող են դիմել […]

̰
Ռազմամարզական «Աթլետ» մրցաձևում հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմը

19:03 30.08.2021

Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում երկու մրցափուլով անցկացվել է ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը։ Առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել մի քանի վարժաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից հետո թիմերի կին զինծառայողներն ավարտել են ելույթները տվյալ մրցաձևում: Կանանց անհատական հաշվարկով ՀՀ զինված ուժերի թիմից […]

̰
Մեծ քանակության բջջային հեռախոսներ՝ սառնարանի խցիկում

18:43 30.08.2021

Այսօր՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել Հ․ Ս․-ի կողմից ընկերոջ՝ դատապարտյալ Կ․ Չ․-ի անվամբ բերված սառնարանը։ Զննության արդյունքում սառնարանի խցիկում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված մեծ թվով արգելված իրեր՝ 22 բջջային հեռախոս, 7 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, USB 1 լար և […]

̰
Ռազմարշավ և մարտական պատրաստվածության գործնական պարապմունքներ դաշտային պայմաններում․ գյումրեցի դպրոցականները մասնակցել են ուսումնավարժանքի

18:21 30.08.2021

«Տիգրան Աբգարյան» մարտական ակումբը հերթական ռազմարշավն է անցկացրել դաշտային պայմաններում։ 44 օրյա պատերազմով անցած զինվորականները գործնականում դպրոցահասակ պատանիներին և աղջիկներին են ցուցադրել  մարտական պայմաններում ինքնապաշտպանվելու, վիրավորներին առաջին  օգնություն ցույց տալու  հմտությունները,լեռնային պայմաններում  կողմնորոշվելու  կանոնները։ Ռազմարշավի մասնակիցները Գյումրիից ոտքով հասել էին Մարմաշեն վանական համալիրի  հարակից տարածք, որը բաժանվել էր մի քանի հատվածների ու դարձել պայմանական մարտական […]

̰
Պաշտպանության նախարարը Չինաստանի դեսպանին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ շրջաններում վերջին օրերի զարգացումները

18:13 30.08.2021

Օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը և նրա օգնականը: ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ […]

̰
ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ-ում կմասնակցի Արևելյան տնտեսական 6-րդ համաժողովին

18:07 30.08.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Վլադիվոստոկ քաղաքում սեպտեմբերի 2-ից 4-ը անցկացվող Արևելյան տնտեսական 6-րդ համաժողովին։   Այցը տեղի է ունենում ՌԴ կառավարության նախագահի տեղակալ, Հեռավորարևելյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի հրավերով։   Արթուր Դավթյանը կմասնակցի  համաժողովի շրջանակում կայանալիք «Ազգային օրենսդրությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխիք» թեմայով քննարկմանը […]

̰
Յուրաքանչյուր անհետ կորած համարվող մարդու անուն ազգանվան հետևում ընտանիքի ցավ ու դժբախտություն է․ Արման Թաթոյանի ուղերձը

17:58 30.08.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Այսօր՝ օգոստոսի 30-ը նշվում է որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր: Ցավոք, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով մեր հայրենակիցների թվում ունեցանք մեծաթիվ անհետ կորածներ, և նրանց որոնման աշխատանքները դեռ շարունակվում են: Ադրբեջանական իշխանությունների կողմից մարդասիրական […]

̰ ̰
Ստորագրվել է գործընկերային համաձայնագիր ՀՀ հանրակրթական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ. ԿԳՄՍՆ

17:55 30.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև այսօր Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության դպրոցական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ գործընկերության համաձայնագիր»: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ներկաներին […]

̰
ՏԿԵ նախարարն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում

17:50 30.08.2021

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի, Վայոց ձորի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում Վայոց ձոր այցը սկսել է Ջերմուկ համայնքից։ Մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ համայնք, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկական զարգացման կենտրոնի հնարավորություններին։ Կենտրոնին կից կառուցվում է նաև խաղահրապարակ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 247 040 դրամ […]

̰
Զինծառայողների հարազատները կներգրավվեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներում

17:41 30.08.2021

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 30-ին աշխատանքային փակ քննարկում էր նախաձեռնել 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների հետ: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ երեք խմբակցություններից պատգամավորներ, պատասխանատու գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Քննարկման ավարտին որոշվեց՝ ձևավորվելիք՝ 2020 թվականի սեպտեմբերին վերսկսված պատերազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն նաև զինծառայողների հարազատները, տեղեկացնում են […]

̰
Պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

17:20 30.08.2021

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի: Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Լաիտենենին և գնդապետ Փայփսին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել` ի նպաստ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման: […]

̰
Գեղարքունիքում մահվան ելքով ավտովթարի առիթով հարուցվել է քրեական գործ. ՔԿ

17:11 30.08.2021

2021թ. օգոստոսի 29-ի՝ ժամը 16։06-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հանգստյան գոտու մոտակայքում վթար է տեղի ունեցել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, Երևան քաղաքի 47-ամյա բնակիչը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվելով հարվածել ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող բետոնե ցանկապատին, […]

̰
Ավստրիայի կանցլերը շնորհավորել է Հայաստանի վարչապետին՝ նշանակման առիթով

17:02 30.08.2021

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, պարոն վարչապետ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ 2021թ․սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է իր անկախության 30-ամյակը։ Այս տարիների ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները շարունակաբար խորացել և ընդլայնվել են։ Ուրախ եմ, որ […]

̰
Արծաթե և բրոնզե մեդալներ՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում

16:56 30.08.2021

Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 5-րդ օլիմպիադայում Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտ Ծովակ Եգորյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սան Ալեն Ղազարյանը՝ բրոնզե մեդալի։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Ռումինիան, առցանց ձևաչափով անցկացվել է օգոստոսի 24-28-ը Ֆիզմաթ դպրոցում։ Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին, և յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել […]

̰
ԱԻՆ-ը պատրաստվում է տարվա ամենամեծ վարժանքին

16:42 30.08.2021

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ԱԻՆ ամենամսյա խորհրդակցության ժամանակ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը ներկայացրել է համակարգի կողմից կատարված աշխատանքները. անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով օգոստոսի 6-ից ՓԾ ստորաբաժանումների կողմից իրականացվում է ուժեղացված ծառայություն։ Հրդեհները կանխելու նպատակով ՓԾ ստորաբաժանումների կողմից բնակչության շրջանում տարվում […]

̰
Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 6603 կգ վայրաճ կանեփի զանգված

16:35 30.08.2021

Օգոստոսի 28-ից 29-ը «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 6603 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 10 հողամասից հայտնաբերվել է կանեփի 162 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է շուրջ 584 գրամ մարիխուանա: Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
65 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում կազմվել է 4 վարչական արձանագրություն

16:26 30.08.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ օգոստոսի 30-ին վաղ առավոտից մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, ինչպես նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողների աշխատանքը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները մասնավորապես ուսումնասիրել են Covid-19-ի պայմաններում տրանսպորտային գործունության կանոնների պահպանման վիճակը […]

̰
Սևանա լճի մակարդակը օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով

16:20 30.08.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածի համար: «Սևանա լճի մակարդակը օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.63մ (29.08.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 11 սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը […]

̰
«Կա պայմանավորվածություն դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակումը չեղարկելու վերաբերյալ. դասերը կլինեն ամեն օր». Ժաննա Անդրեասյան

16:06 30.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից: Համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ […]

̰
Ադամյանի «Հոֆենհայմում» կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստ կա, թեպետ պատվաստվել է

15:47 30.08.2021

«Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Քևին Ակպոգուման վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: «Հոֆենհայմը» պաշտոնապես հաստատել է, որ Ակպոգուման թիմի միակ ֆուտբոլիստն է, որի թեստի պատասխանը դրական է եղել՝ չնայած նրան, որ ֆուտբոլիստը պատվաստվել է համավարակի դեմ: Մյուս բոլոր խաղացողների թեստերի պատասխանները եղել են բացասական: Հիշեցնենք, որ «Հոֆենհայմում» է հանդես գալիս Սարգիս Ադամյանը, […]

̰
Հրդեհ Էջմիածին քաղաքում

15:43 30.08.2021

Օգոստոսի 30-ին, ժամը 13։14-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղում այրվում է խոտ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են երկհարկանի շինության տանիքը (մոտ 50 քմ) և մոտակայքում կուտակած անասնակեր (մոտ 4 տ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ […]

̰
Չարաշահում Շիրակի մարզում. Բագրավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

15:30 30.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում պարզվել են Բագրավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Բագրավան համայնքի ղեկավարը, 2002-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով և շահադիտական նպատակով, համայնքի երկու բնակչուհիների օժանդակությամբ, համայնքի մշակույթի տան շենքը փլուզված լինելու և չգործելու պայմաններում, նրանցից […]

̰
Իջևանում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է անչափահաս երեխա

14:28 30.08.2021

2021թ. օգոստոսի 29-ին` ժամը 19:10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 139-րդ կ/մ հատվածում միմյանց են բախվել «MERSEDES BENZ» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով նշված ավտոմեքենաների վարորդները և «MERSEDES BENZ» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևորները, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ ուղևորներից մեկը՝ 3-ամյա աղջիկը, մահացել է: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի […]

̰
Օգոստոսի 27-ից 30-ը բացահայտվել է հանցագործության 173 դեպք

13:50 30.08.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 173 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 58, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության՝ 18, արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու՝ 12, ընտանեկան բռնության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, յուրացման կամ վատնման՝ 5, բնակարանային գողության՝ 4, կողոպուտի՝ 3, գույքը դիտավորությամբ […]

̰
Սպառողական կոոպերատիվի նախագահի կողմից չարաշահումներ կատարելու գործն ավարտվել է

13:43 30.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Աղին համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահի կողմից խոշոր չափերի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նշված կոոպերատիվի նախագահը, 2012թ. փետրվարի 13-ից մինչ օրս զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսերի կառավարման և […]

̰
BACK_TO_TOP