19:41 31.08.2021
Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոստի 31-ին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Առանձնազրույցին հաջորդած ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկին ՌԴ ԱԳ նախարարը ողջունել է Արարատ Միրզոյանին Մոսկվա կատարած իր առաջին այցի կապակցությամբ՝ հավելելով որ խորրդարանի խոսնակի պաշտոնում պաշտոնավարման շրջանում Միրզոյանը արդեն իսկ հասցրել է ամուր գործընկերային հարաբերություններ կառուցել ռուսաստանցի իր գործընկերների հետ: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս այցն ի ցույց է դնում հայկական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում ևս խթանելու բարեկամության և եղբայրության դարավոր կապերի վրա հիմնված երկկողմ դաշնակցային հարաբերությունները:
ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մանրամասն քննարկել են հայ֊ռուսական հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի լայն շրջանակ: Այս համատեքստում ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը:
«Ելնում ենք նրանից, որ դաշնակից պետություններն օբյեկտիվորեն շահագրգռված են և փոխադարձ աջակցության սկզբունքներով առաջնորդվելով՝ հանդես են գալիս դաշնակցի հնարավորությունների ավելացման օգտին՝ ինչպես անվտանգության և տնտեսության, այնպես էլ՝ այլ ոլորտներում»,- իր խոսքում նշել է նախարար Արարատ Միրզոյանը: Մտքեր են փոխանակվել նաև տնտեսական համագործակցության միջկառավարական, ինչպես նաև միջխորհրդարանական և ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովների շրջանակներում երկկողմ օրակարգի առավել արդիական հարցերի շուրջ:
Հանդիպման առանցքային թեմաներից էին տարածաշրջանային խաղաղության և կայունության հարցերը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է․ «Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր ռազմավարությունն են, և մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ ակտիվ երկխոսության։ Սակայն տարածաշրջանում պահպանվում է բավականին լարված իրավիճակ, և դա մեծապես պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: Ցանկանում եմ արձանագրել, որ Բաքուն չի կատարում իր պարտավորությունները՝ ստանձնած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որը ձեռք է բերվել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ: Ավելին, միջազգային իրավունքի խախտմամբ, Ադրբեջանը ձեռնարկում է բացահայտ սադրիչ գործողություններ, որոնք ուղղակի ոտնձգություն են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչի հետ մենք բախվել ենք այս տարվա մայիսի 12-ից: Այս բոլոր գործողություններն ուղեկցվում են Ադրբեջանի իշխանությունների՝ շարունակական հայատյաց և ագրեսիվ հռետորաբանությամբ»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Ռուսաստանի առանցքային դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կատարված աշխատանքներում, կարևորել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո համանախագահների հայտարարությունները, որոնցում, մասնավորապես, շեշտվում է սադրիչ հռետորաբանությունից ու գործողություններից զերծ մնալու և հնարավորինս շուտ, առանց նախապայմանների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման համար:
Հանդիպման ավարտին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։
13:22 20.06.2025
Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ»Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հեռացել է Մոսկվայի «Լոկոմոտիվից»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով էր հանդես գալիս ռուսական ակումբում: Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից Հունգարիայի չեմպիոնի գլխավոր մարզիչն Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոբի Քինն է։ ...
13:15 20.06.2025
Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանըՀունիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են ժամանակակից սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը։ Կարևորելով Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` փոխնախարարը նշել է, որ կրթության գործնական ուսուցման արսենալի արդիականացումն ու վերազինումը ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման երաշխիք են։ Դեյվիդ Ալենը նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների […] ...
13:07 20.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...
12:59 20.06.2025
Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»Դմիտրի Գունկոն լքել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նա «Ուրարտուն» մարզում էր 2022 թ. հունիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 119 խաղում 66 հաղթանակ է տարել, գրանցել 22 ոչ-ոքի, կրել 31 պարտություն, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ 49-ամյա մասնագետը այժմ գլխավորել է Տուլայի «Արսենալը»։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ «Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի […] ...
12:51 20.06.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբՀունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...
12:47 20.06.2025
Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետՀայաստանի մերձեցումը Եվրամիության (ԵՄ) երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ նրա համագործակցության վրա, Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և գնահատում ռիսկերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՄՏՀ): «Մենք չենք կարող անտեսել և չմտածել այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին և գնահատում […] ...