TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Օգոստոսի 27-ից 30-ը բացահայտվել է հանցագործության 173 դեպք

13:50 30.08.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 173 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 58, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության՝ 18, արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու՝ 12, ընտանեկան բռնության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, յուրացման կամ վատնման՝ 5, բնակարանային գողության՝ 4, կողոպուտի՝ 3, գույքը դիտավորությամբ […]

̰
Սպառողական կոոպերատիվի նախագահի կողմից չարաշահումներ կատարելու գործն ավարտվել է

13:43 30.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Աղին համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահի կողմից խոշոր չափերի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նշված կոոպերատիվի նախագահը, 2012թ. փետրվարի 13-ից մինչ օրս զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսերի կառավարման և […]

̰
Մահացել է թատրոնի և կինոյի դերասան Արթուր Դիլանյանը

13:38 30.08.2021

Մոսկվայում 60 տարեկանում մահացել է թատրոնի և կինոյի դերասան Արթուր Դիլանյանը: Երկուշաբթի` օգոստոսի 30 -ին, այդ մասին հայտնում է REN TV- ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ արտիստը մահացել է օգոստոսի 29 -ին Ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսում: Տղամարդն իրեն վատ է զգացել, նրա համար շտապ օգնություն են կանչել: Սակայն մինչ բժիշկների ժամանումը դերասանը մահացել է: Նրա մահվան պատճառը սրտի […]

̰
ՀՀ քաղաքացու անձնագրերի տպագրության գործընթացում առաջացել են որոշակի բարդություններ. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

13:30 30.08.2021

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական բաժին դիմող քաղաքացիներին հայտնում է, որ լոգիստիկ և տեխնիկական այլ խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացու անձնագրերի տպագրության գործընթացում Հայաստանի Հանրապետությունում առաջացել են որոշակի բարդություններ։ «Անձնագրերի ձևակերպման համար կարգով սահմանված ժամկետների խախտման կապակցությամբ հայցում ենք Ձեր ներողամտությունը։ Տարվում են աշխատանքներ առաջացած խնդիրների կարգավորման ուղղությամբ»,-նշված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ։

̰
Սոցփաթեթի շահառուն իրեն տրամադրված միջոցները ո՞ր ուղղություններով ծախսելու հնարավորություն ունի

13:23 30.08.2021

Սոցփաթեթի շահառու են հանդիսանում հանրային ծառայողները, դպրոցների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների, թատրոնների, սոցիալական հոգածության մի շարք կազմակերպությունների, Մատենադարանի, Երևանի մետրոպոլիտենի, Հայկական ատոմակայանի և այլ պետական աշխատողներն, ինչպես նաև ՀՀ ժողովրդական պատվավոր կոչմանն արժանացած անձինք։ Սոցփաթեթը հատկացվում է սոցիալական կարիքների բավարարման, աշխատողների մոտիվացման և պետական հատվածում աշխատանքի գրավչության և արդյունավետության բարձրացման նպատակով: Սոցփաթեթի շահառուն իրեն տրամադրված […]

̰
Սեպտեմբերի 3-4-ին օդի ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

13:19 30.08.2021

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում օգոստոսի 30-ին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 1-2 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 30-ին, 31-ին, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ ? Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ […]

̰
Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ

13:14 30.08.2021

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ․ «2010թ․ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որով իր խորին մտահոգությունն արտահայտեց աշխարհի տարբեր վայրերում բռնի կամ ոչ կամավոր անհետացումների, այդ թվում՝ բռնի կամ ոչ կամավոր ձերբակալությունների կապակցությամբ և օգոստոսի 30-ը հռչակեց որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր։ Բռնի անհետացումների զոհերը […]

̰
ԱԺ-ի ևս 3 մշտական հանձնաժողովներում նախագահների տեղակալներ ընտրվեցին

12:54 30.08.2021

ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում շարունակվում է նախագահների տեղակալների ընտրությունը: Այսօր Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանին: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ՔՊ-ական Արեն Մկրտչյանը: Իսկ նույն խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանն ընտրվել է Մարդու իրավունքների […]

̰
Գինու և պահածոների արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է

12:23 30.08.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ-ում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ այս ընկերության գինու արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, չկա գործող կոյուղուն միացված սանհանգույց, տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման և ախտահանման միջոցներով ապահովված լվացարաններ, խմելու ջրի անխափան մատակարարում նույնպես չի […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է հրդեհի 222 ահազանգ

12:21 30.08.2021

Օգոստոսի 23-ից 29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 599 դեպք, որից 301-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 222, փլուզման 1, ինքնասպանության փորձի 13 դեպք, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 164 կենցաղային կանչ. տուժել է 117 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 19 մահ: […]

̰
Յուրի Խաչատուրովի նկատմամբ սահմանահատումների արգելքը վերացվեց

12:20 30.08.2021

ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը՝ Նարինե Հովակիմյանի նախագահությամբ սկսել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղարդանքով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և պետական մեղադրողների բողոքների քննությունը: Նախորդ նիստին պետական մեղադրող Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր գործի վարույթը կասեցնել և դիմել ՍԴ: Վերաքննիչ դատարանը որոշել էր միջնորդության լուծումը […]

̰
Վայոց ձորի դպրոցները կանցնեն համընդհանուր ներառական կրթության

12:13 30.08.2021

Այս ուսումնական տարվանից Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցներում ներդրվում է համընդհանուր ներառական կրթության համակարգը։ Օգոստոսի 27-ին մարզում կայացած հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցության ժամանակ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների համատեքստում տնօրեններին ներկայացվել է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք /ԿԱՊԿ/ ունեցող երեխաների գնահատման և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգը։ Տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ […]

̰
Ջրաշենում հողամասն ապօրինի աճուրդով վաճառվել է համայնքի ղեկավարի որդուն և հանձնվել վարձակալության․ համայնքը 17,2 մլն դրամի վնաս է կրել

12:05 30.08.2021

Արդեն տեղեկացվել էր, որ ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի […]

̰
Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր

11:55 30.08.2021

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ստացել է օպերատիվ տեղեկություններ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակավ ոսկյա զարդերի ներմուծման գործընթացին ՀՀ քաղաքացի Ժ.Գ-ի հնարավոր ներգրավվածության մասին: Ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական […]

̰
Վլադիլեն Բալյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

11:41 30.08.2021

97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: Իր երկարատև գործունեության ընթացքում Վլադիլեն Բալյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, հեղինակել բազմաթիվ երգեր, որոնք հայկական երգարվեստի հարուստ ժառանգության մաս են կազմում: Վլադիլեն Բալյանի հոգեհանգիստը տեղի է ունենում այսօր՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ վերջին հրաժեշտը կլինի վաղը՝ նույն վայրից։ Վլադիլեն Բալյանի մահվան […]

̰
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում

11:38 30.08.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ սողանքի հետևանքով «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 12.00-24.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Այգեկցու, Գ․Արծրունի, Ռիգայի, Վ. Փափազյան, Սևքարեցի Սաքոյի, Հ. Սահյան, Վաղարշյան, Հր. Քոչարի, Մանուշյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, […]

̰
Արմավիրի մարզում Ford Escape-ը մի քանի պտույտ գլորվել ու հայտնվել է դաշտում. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

11:36 30.08.2021

Օգոստոսի 29-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի բնակիչ՝ 42-ամյա Կնյազ Շամոյանը իր վարած Ford Escape մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել և գլորվելով հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Կ. Շամոյանը մարմնական վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին […]

̰
Խստացված ստուգայցերը շարունակվում են․ ԱԱՏՄ

11:30 30.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցները Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Այսօր իրականացվել է ընդհանուր 68 ստուգայց, որից 35-ը՝ հանրային տրանսպորտում (արձանագրվել է 8 խախտում), 32-ը՝ ոչ պարենային առևտրի կետերում, 1-ը՝ դեղատանը։ Կազմվել է 10 արձանագրություն, տրվել են նախազգուշացումներ։ Ընդհանուր առմամբ, ստուգայցերի խստացումից ի վեր՝ […]

̰
Վաղ առավոտյան վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը

11:29 30.08.2021

Վաղ առավոտյան վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը, հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հնարավոր ջրամատակարարման դադարեցման մասին կտեղեկացվի լրացուցիչ:

̰
Գյումրիում 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

11:23 30.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրու բնակչի կողմից համաքաղաքացու նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի 38-ամյա բնակիչը համաքաղաքացու հետ ունեցած տարաձայնությունների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, […]

̰
Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ հարուցվել է քրեական գործ

11:12 30.08.2021

2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արարատի մարզի 50-ամյա բնակիչը, վարելով «Nissan Almera» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 184.5-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Արցախի Հանրապետության 48-ամյա բնակչի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով 50-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, ինչպես նաև «Nissan Almera» […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 275 նոր դեպք

11:02 30.08.2021

Օգոստոսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 611 դեպք, որոնցից 226 665-ն` առողջացած, 4830-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8964 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 534 770 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4671 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 275 նոր դեպք: Ունենք 373 առողջացած, […]

̰
Օգոստոսի 29-ի դրությամբ` կատարվել է 275138 քովիդ պատվաստում

10:41 30.08.2021

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 29-ի դրությամբ` կատարվել է 275138 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 176552, երկրորդ դեղաչափ` 98586։ Հիշեցում. ✅ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. […]

̰
Հայտնի են հայ-բելառուսական գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի արդյունքները

10:33 30.08.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ՀՀԲՀՀ – 2021» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը: Ցանկում ընդգրկված 16 գիտական ծրագրերի ֆինանսավորումը կսկսվի 2021 թ. սեպտեմբերից: Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամը գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության մրցույթը հայտարարել էին 2010 թվականի նոյեմբերի 4-ի կնքված համաձայնագրի շրջանակում:

̰
Ակունք գյուղի հարակից տարածքում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

10:23 30.08.2021

Օգոստոսի 29-ին, ժամը 18։20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ակունք գյուղի հարակից տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:55-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

̰
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

10:18 30.08.2021

Օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում: Տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։ Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

̰
Միջին նորոգման աշխատանքներ՝ Ստեփանավան-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման ավտոճանապարհի հատվածում

09:55 30.08.2021

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-34 (Մ-3), Ստեփանավան-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ5+038 հատվածում։ Մոտ 5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու մարզով՝ Ստեփանավան, Ուռուտ, Պրիվոլնոյե բնակավայրերի մոտով։ Արդեն ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։ Նորոգումը կատարում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 140 միլիոն դրամ։ Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից։ Ճանապարհի […]

̰
Արձանագրված 45 դեպքով հաշվարկվել է 22 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

09:49 30.08.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից օգոստոսի 9-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 71 դեպք, որից 45 դեպքով հաշվարկվել է 22.051.826 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել 3.854.600 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 655.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել […]

̰
Գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Գեղարքունիքի, Շիրակի և Արարատի որոշ հատվածներում

08:18 30.08.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 30-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Մ.Պողոսյան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Նոր-Ավան», «Ստրոմմաշ», «Սլաբոտկա», «Ավզնոց», «Մսի Կոմբինատ», «Արցախ», «Կազաչի պոստ», «Սևերսկի», «Ավտոկայան», «Երկաթգծի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:10 30.08.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Դավիթ Բեկի փ. 103/1 հասցե, հարակից սեփական տներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ուլնեցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ […]

̰
BACK_TO_TOP