18:33 29.08.2021
Երևանի քաղաքապետարանը շարունակում է տարհանել ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: Հիշեցնենք, որ շրջիկ առևտրի համար Երևան քաղաքի ավագանին հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։ Կայքում հասանելի է շրջիկ առևտրի […]
17:59 29.08.2021
Օգոստոսի 29-ին, ժամը 15:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին, «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի մոտակա […]
17:10 29.08.2021
Օգոստոսի 29-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են ԱՀ խորհրդարանում: Ողջունելով հյուրերին՝ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և բարձր գնահատել նրա մարդկային և մասնագիտական որակները՝ առանձնապես ընդգծելով Նարեկ Մկրտչյանի գործունեությունը անհետ կորածների ընտանիքների հետ հանդիպումների ժամանակ: Հանդիպմանը քննարկվել է […]
17:04 29.08.2021
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը՝ հաշտարար հայտարարությունների ֆոնին: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ ասել էր, որ տարածաշրջանային խաղաղության համատեքստում դրական ազդակներ է տեսնում Թուրքիայից: «Հաջողություն եմ մաղթում Հայաստանի նոր կառավարությանը: Մեր տարածաշրջանին պետք է կառուցողական մոտեցում: Նույնիսկ եթե տարաձայնություններ կան, անհրաժեշտ է զարգացնել […]
16:55 29.08.2021
Լևոն Արոնյանը գերազանց է մեկնարկել արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարում: Առաջին խաղային օրվա 5 պարտիաներից 3-ում Արոնյանը հաղթել է, 2-ը ավարտել ոչ-ոքի և 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայ գրոսմայստերը հաղթել է Լե Կուանգ Լիեմին (Վիետնամ), Էրիկ Հանսենին (Կանադա) ու Մաքսիմ Վաշյե-Լագրավին (Ֆրանսիա), ոչ ոքի է խաղացել Ալիրեզա Ֆիրուզայի (Ֆրանսիա) և […]
16:41 29.08.2021
Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 13:20-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ Ֆիզիկայի խաչմերուկում, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաներ: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Mercedes-ները դուրս են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել Մարգարյան փողոցում գործող հարսանյաց սրահի տարածքում՝ խոշոր չափի նյութական վնաս պատճառելով հարսանյաց սրահին: Դեպքի վայր […]
15:16 29.08.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆեյսբուքյան ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Ազգային հավաքականն անցկացրել է վերջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ և տեղադրել երևանյան վերջին մարզման լուսանկարները։
13:21 29.08.2021
Օգոստոսի 29-ին, ժամը 10։04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 28-րդ կմ-ին՝ Սառնակունք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1972 թ.) և «Nissan Sunny» […]
13:14 29.08.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Դավիթ Բեկի փ. 103/1 հասցե, հարակից սեփական տներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ուլնեցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]
13:02 29.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այդ մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։ Հեռագրում, մասնավորապես ասված է. «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ժամբիլի շրջանում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքների կապակցությամբ: Խնդրում եմ իմ ցավակցության և աջակցության խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին, իսկ շուտափույթ ապաքինման […]
12:55 29.08.2021
Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ։
12:29 29.08.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Օգոստոսի 16-ից 29-ը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 35-րդ կմ-ին՝ «Քոբեր» կոչվող երկաթուղային կայարանի մոտակայքում, իրականացվում են երկաթուղու ուղեանցի վերակառուցման աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարահատվածը փակ է լինելու։ Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օձուն-Ստեփանավան ճանապարհով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
11:54 29.08.2021
Օգոստոսի 26-ից 28-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի մարզի Օհանավան, Վայոց ձորի մարզի Զառիթաափ գյուղերում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 11 քմ) և […]
11:37 29.08.2021
Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, 3-րդ անընդմեջ հաղթանականերն են տոնել Հովհաննես Գաբուզյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը՝ պարտության մատնելով համապատասխանաբար Դանիել Ֆրիդմանին ու Վիտալի Սիվուկին: Խաղաղ դաշն են կնքել Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը: 3-րդ տուրից հետո Գաբուզյանն ու Հովհաննիսյանը 3-ական միավորով 7 առաջատարի թվում են, իսկ Հայկը,Սամվելն ու […]
11:04 29.08.2021
Օգոստոսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 336 դեպք, որոնցից 226 292-ն` առողջացած, 4 807-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9086 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 530 099 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5 618 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք: Ունենք […]
10:53 29.08.2021
Օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ […]
10:48 29.08.2021
Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Աննա Մնացականյանն իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով Ա. Մնացականյանը տեղում […]
10:00 29.08.2021
Օգոստոսի 27-ից 28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 2400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 8500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2,1 հա, Քանաքեռ-Զեյթուն […]
23:48 28.08.2021
Մահացել է հայտնի իրավաբան, ՀՀ պետական գործիչ Տարիել Կարապետի Բարսեղյանը: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին՝ ժամը 18:00-ին՝ Լորիս Մելիքով 20 հասցեում: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։ Կրթությունը 1959-1962 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1967 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ 1970 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ ասպիրանտուրան։ Աշխատանքային գործունեությունը 1969-1989 թթ. – ԵՊՀ […]
23:35 28.08.2021
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 28-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 3-4 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ […]
22:14 28.08.2021
Այս ուսումնական տարվանից Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցներում ներդրվում է համընդհանուր ներառական կրթության համակարգը։ ▪️Օգոստոսի 27-ին մարզում կայացած հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցության ժամանակ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների համատեքստում տնօրեններին ներկայացվել է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք /ԿԱՊԿ/ ունեցող երեխաների գնահատման և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգը։ ▪️Տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ […]
21:51 28.08.2021
Ադրբեջանական երեկվա կրակոցները Կութ գյուղի տներից մեկի պատը վնասել են բակում կանգնած երեխայի անմիջապես հարևանությամբ: Այդ նշանառու կրակոցների պահին տան բակում են գտնվել տարեցներ ու երեխաներ: Տան մեջ այդ պահին եղել են նաև մանկահասակ երեխաներ, տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Մասնավորապես, օգոստոսի 27-ին (երեկ)` ժամը 22-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերն նշանառու ինտենսիվ […]
21:43 28.08.2021
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-ամյա Սասուն Ծատուրյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, […]
21:28 28.08.2021
Հայաստանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթը, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Մասնակիցները մրցում են ուժի, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ: Մրցութային հանձնաժողովը գնահատում է նաև զինված ուժերի գործունեությանն առնչվող հարակից թեմաների, պատմության իմացությունը: ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում կայացել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը: Այն անցկացվել […]
20:00 28.08.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունը։Խստացված ստուգայցերն այսօր իրականացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Ընդհանուր առմամբ կատարվել է 138 ստուգայց, արձանագրվել է 21 խախտում, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի կետեր 12 ստուգայցի դեպքում՝ 9 խախտում, դեղատուն 4 ստուգայցի դեպքում՝ 2 խախտում, մեկական ստուգայցեր գրասենյակ […]
19:10 28.08.2021
«Գյումրու բժշկական կենտրոնի» բարեփոխումների ծրագրի շրջանակներում այսօր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում բացվել է գերժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն, որը համալրված է Հայաստանում ամենահզոր հնարավորություններով օժտված էխոսկոպիկ սարքով` GE Voluson S 10 Expert-ով։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Այն հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել օնկոգինեկոլոգիական պաթոլոգիաները, պտղի զարգացման արատները, վաղ ժամկետներում կատարել պտղի դոպլեր հետազոտություններ։ Նշենք, որ նմանատիպ կենտրոն […]
19:01 28.08.2021
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Առափի համայնքում մեկնարկել են 1-ին և 4-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները։ Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 1-ին փողոցի 34 գծային մետր, 4-րդ փողոցի 506 գծային մետր՝ ընդհանուրը 540 մետր քառակուսի հատված, կասֆալտապատվի։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 45 մլն 760 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում […]
18:08 28.08.2021
Երեկ երեկոյան՝ օգոստոսի 27-ին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կութ սահմանամերձ գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը: Տեղեկությունը «Արմենպրես»-ի զրույցում հաստատել է Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը՝ նշելով, որ հակառակորդը կրակել է մարդկանց տների վրա՝ վնասելով տանիքները: «Մի քանի տանիք է ծակվել, մի քանի տան պատերն են քերծվել: Փառք Աստծո, ուրիշ վնաս չի եղել», -նշել […]
17:45 28.08.2021
ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում է ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունը: Որոշման ընդունմամբ կապահովվեն ՀԶՏՀ-ի գործունեության հիմնական ոլորտները ղեկավարող պետական մարմինների փոխհամաձայնեցված գործողություններն` ի նպաստ իրականացվող ծրագրերի արդյունավետ իրագործմանը: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը պետական միջոցներով և միջազգային մի շարք կառույցների հետ սերտ համագործակցությամբ` […]
17:19 28.08.2021
Երեկ՝ օգոստոսի 27-ին, ժամը 18։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Քրիստ Մարաբյանը իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Արագյուղ գյուղի կենտրոնական հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ապա հայտնվել բնակչի այգում՝ բախվելով ծառին։ Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ք. Մարաբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է«Աբովյան» բժշկական կենտրոն։