11:12 30.08.2021
2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արարատի մարզի 50-ամյա բնակիչը, վարելով «Nissan Almera» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 184.5-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Արցախի Հանրապետության 48-ամյա բնակչի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով 50-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, ինչպես նաև «Nissan Almera» […]
11:02 30.08.2021
Օգոստոսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 611 դեպք, որոնցից 226 665-ն` առողջացած, 4830-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8964 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 534 770 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4671 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 275 նոր դեպք: Ունենք 373 առողջացած, […]
10:41 30.08.2021
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 29-ի դրությամբ` կատարվել է 275138 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 176552, երկրորդ դեղաչափ` 98586։ Հիշեցում. ✅ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. […]
10:33 30.08.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ՀՀԲՀՀ – 2021» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը: Ցանկում ընդգրկված 16 գիտական ծրագրերի ֆինանսավորումը կսկսվի 2021 թ. սեպտեմբերից: Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամը գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության մրցույթը հայտարարել էին 2010 թվականի նոյեմբերի 4-ի կնքված համաձայնագրի շրջանակում:
10:23 30.08.2021
Օգոստոսի 29-ին, ժամը 18։20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ակունք գյուղի հարակից տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:55-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։
10:18 30.08.2021
Օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում: Տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։ Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
09:55 30.08.2021
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-34 (Մ-3), Ստեփանավան-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ5+038 հատվածում։ Մոտ 5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու մարզով՝ Ստեփանավան, Ուռուտ, Պրիվոլնոյե բնակավայրերի մոտով։ Արդեն ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։ Նորոգումը կատարում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 140 միլիոն դրամ։ Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից։ Ճանապարհի […]
09:49 30.08.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից օգոստոսի 9-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 71 դեպք, որից 45 դեպքով հաշվարկվել է 22.051.826 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել 3.854.600 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 655.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել […]
08:18 30.08.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 30-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Մ.Պողոսյան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Նոր-Ավան», «Ստրոմմաշ», «Սլաբոտկա», «Ավզնոց», «Մսի Կոմբինատ», «Արցախ», «Կազաչի պոստ», «Սևերսկի», «Ավտոկայան», «Երկաթգծի […]
08:10 30.08.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Դավիթ Բեկի փ. 103/1 հասցե, հարակից սեփական տներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ուլնեցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ […]
00:00 30.08.2021
Առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Օրվա ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ հրդեհները մարվել են, իսկ Կութի հարևանությամբ հրդեհները չեն մարել ու տարածվել են եղանակային պայմաններից ելնելով: Հրապարակվող լուսանկարները ցույց են տալիս այս պահի […]
23:57 29.08.2021
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 29-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 2-3 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ […]
23:44 29.08.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
22:31 29.08.2021
2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 12.15-ին, «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնի 1-3-րդ աստիճանի այրվածք (30-ից 40 տոկոս), ձախ արմնկային շրջանի պատռած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել 61-ամյա տղամարդ, ով հայտարարել է, որ ընկել է իրենց տան թոնրի մեջ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ նշված վնասվածքներն […]
21:22 29.08.2021
Օգոստոսի 29-ին, ժամը 14:09-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 23-րդ կմ-ին հարակից խոտածածկ տարածքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 18:51-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:
20:04 29.08.2021
Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:40-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի՝ Դրախտիկ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 31-ամյա Ռաֆայել Մարտիրոսյանի վարած Range Rover և 35-ամյա Վարդան Դավթյանի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ Range Rover-ը դուրս է եկել […]
18:33 29.08.2021
Երևանի քաղաքապետարանը շարունակում է տարհանել ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: Հիշեցնենք, որ շրջիկ առևտրի համար Երևան քաղաքի ավագանին հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։ Կայքում հասանելի է շրջիկ առևտրի […]
17:59 29.08.2021
Օգոստոսի 29-ին, ժամը 15:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին, «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի մոտակա […]
17:10 29.08.2021
Օգոստոսի 29-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են ԱՀ խորհրդարանում: Ողջունելով հյուրերին՝ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և բարձր գնահատել նրա մարդկային և մասնագիտական որակները՝ առանձնապես ընդգծելով Նարեկ Մկրտչյանի գործունեությունը անհետ կորածների ընտանիքների հետ հանդիպումների ժամանակ: Հանդիպմանը քննարկվել է […]
17:04 29.08.2021
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը՝ հաշտարար հայտարարությունների ֆոնին: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ ասել էր, որ տարածաշրջանային խաղաղության համատեքստում դրական ազդակներ է տեսնում Թուրքիայից: «Հաջողություն եմ մաղթում Հայաստանի նոր կառավարությանը: Մեր տարածաշրջանին պետք է կառուցողական մոտեցում: Նույնիսկ եթե տարաձայնություններ կան, անհրաժեշտ է զարգացնել […]
16:55 29.08.2021
Լևոն Արոնյանը գերազանց է մեկնարկել արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարում: Առաջին խաղային օրվա 5 պարտիաներից 3-ում Արոնյանը հաղթել է, 2-ը ավարտել ոչ-ոքի և 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայ գրոսմայստերը հաղթել է Լե Կուանգ Լիեմին (Վիետնամ), Էրիկ Հանսենին (Կանադա) ու Մաքսիմ Վաշյե-Լագրավին (Ֆրանսիա), ոչ ոքի է խաղացել Ալիրեզա Ֆիրուզայի (Ֆրանսիա) և […]
16:41 29.08.2021
Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 13:20-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ Ֆիզիկայի խաչմերուկում, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաներ: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Mercedes-ները դուրս են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել Մարգարյան փողոցում գործող հարսանյաց սրահի տարածքում՝ խոշոր չափի նյութական վնաս պատճառելով հարսանյաց սրահին: Դեպքի վայր […]
15:16 29.08.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆեյսբուքյան ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Ազգային հավաքականն անցկացրել է վերջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ և տեղադրել երևանյան վերջին մարզման լուսանկարները։
13:21 29.08.2021
Օգոստոսի 29-ին, ժամը 10։04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 28-րդ կմ-ին՝ Սառնակունք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1972 թ.) և «Nissan Sunny» […]
13:14 29.08.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Դավիթ Բեկի փ. 103/1 հասցե, հարակից սեփական տներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ուլնեցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]
13:02 29.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այդ մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։ Հեռագրում, մասնավորապես ասված է. «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ժամբիլի շրջանում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքների կապակցությամբ: Խնդրում եմ իմ ցավակցության և աջակցության խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին, իսկ շուտափույթ ապաքինման […]
12:29 29.08.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Օգոստոսի 16-ից 29-ը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 35-րդ կմ-ին՝ «Քոբեր» կոչվող երկաթուղային կայարանի մոտակայքում, իրականացվում են երկաթուղու ուղեանցի վերակառուցման աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարահատվածը փակ է լինելու։ Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օձուն-Ստեփանավան ճանապարհով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
11:54 29.08.2021
Օգոստոսի 26-ից 28-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի մարզի Օհանավան, Վայոց ձորի մարզի Զառիթաափ գյուղերում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 11 քմ) և […]
11:37 29.08.2021
Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, 3-րդ անընդմեջ հաղթանականերն են տոնել Հովհաննես Գաբուզյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը՝ պարտության մատնելով համապատասխանաբար Դանիել Ֆրիդմանին ու Վիտալի Սիվուկին: Խաղաղ դաշն են կնքել Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը: 3-րդ տուրից հետո Գաբուզյանն ու Հովհաննիսյանը 3-ական միավորով 7 առաջատարի թվում են, իսկ Հայկը,Սամվելն ու […]