TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի

23:31 20.08.2021

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 20-25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 […]

̰
Մարտիրոսյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ իրականացվում է հերթապահություն

23:22 20.08.2021

Օգոստոսի 19-ին, ժամը 23։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարտիրոսյան փողոցի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի […]

̰
Պահպանելով կանոնները՝ ապահովենք այն իրավիճակը, որ առկա ուսուցումը հնարավոր լինի նաև գալիք ուսումնական տարում. ԿԳՄՍ փոխնախարար

23:13 20.08.2021

Համավարակի սկզբից ի վեր տարածաշրջանում Յունեսկոյի տվյալների համաձայն Վրաստանի դպրոցները փակ են եղել 32 շաբաթ, Թուրքայիում՝ 49 շաբաթ, Ադրբեջանում՝ 48 շաբաթ, Իրանում՝ 53 շաբաթ։ Եվրոպական երկրների մեծ մասում դպրոցները փակ են եղել 30 շաբաթից ավել։ Հայաստանի դպրոցները փակ են եղել 12 շաբաթ։ Այս մասին գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Նոր ուսումնական տարվանից առաջ պահպանելով […]

̰
Ադրբեջանցիները ոչնչացրել են մարշալ Խանփերյանցի կիսանդրին Մեծ Թաղեր գյուղում

23:03 20.08.2021

Ադրբեջանցի բարբարոսները շարունակում են մշակութային վանդալիզմը Արցախի օկուպացված տարածքներում՝ ավերելով ոչ միայն հայկական եկեղեցիները, խաչքարերը, Արցախյան ազատամարտին նվիրված հուշահամալիրները, հայկական գերեզմանատները, այլև Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ կռված հայ մարշալների արձանները: Մասնավորապես, Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծննդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է […]

̰
ՀՀ պաշտպանության և ԲՏԱ նախարարները հանդիպել են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ

20:51 20.08.2021

Օգոստոսի 20-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։ ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված հանդիպմանը քննարկվել է կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների կատարողականն ու ժամանակացույցը, գնումների և մրցույթների անցկացման գործընթացում առկա խոչընդոտներն ու դրանց լուծմանը միտված օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին Արշակ […]

̰
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների տեխզննման կարգում․ օգոստոսի 16-ից պարտադիր է մեքենաների  տեխզննումը լիցենզավորված կայաններում

20:43 20.08.2021

Փոխվել է ավտոմեքենաների տեխնիկական զննության կարգը։ Օգոստոսի 16-ից  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները պարտադիր տեխզննում են անցնելու   լիցենզավորված կայաններում, որից հետո միայն վարորդներին կտրամադրվի համապատասխան քարտ։Այն  փոխարինելու է  մինչ այս գործածության մեջ եղած տեխզննության կտրոններին։ Առանց արատորոշման քարտի առկայության   տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է։ Մինչ այդ բանկային կազմակերպություններից տարեկան մեկ անգամ ձեռք բերված   տեխզննության կտրոնի առկայությունը […]

̰
2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում նախատեսվում է տրամադրել ամսական 50․000 դրամ աջակցություն

20:18 20.08.2021

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը սահմանելով որպես առաջնահերթություն՝ Կառավարությունը նախաձեռնել է երկրում ծնելիության ցուցանիշի բարձրացմանն օժանդակող նոր ծրագիր, որը նպատակ ունի խրախուսել ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։ Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ըստ այդմ՝ 2022թ․ հունվարի 1-ից նախատեսվում է երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում՝ ամսական 50,000 աջակցություն տրամադրել մինչև երեխայի 6 […]

̰
Գյումրիում  նշվել է «Պատվո բլուր» հուշահամալիրի վերականգնման 11-ամյակը

19:46 20.08.2021

Գյումրիում այսօր նշվել է «Պատվո բլուր» հուշահամալիրի վերականգնման 11 տարին: Այս մասին հայտնում է «Գյումրիում Ռուսական տունը»: Ուղիղ 11 տարի առաջ տեղի ունեցավ «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը և ժամատան օծման արարողությունը: Հուշահամալիրը նվիրված է  1828, 1855 и 1877-1878 թվականներին ռուս-թուրքական պատերազմում զոհված 240 զինվորականների հիշատակին: Ներկաները հուշարձանին ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակներ դրել: Մատուցվել է […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

19:43 20.08.2021

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դավիդ Զալկալիանին շնորհավորել է նաև հայկական կողմին՝ անցկացված ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ՝ նշելով, որ երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդումը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև […]

̰
Երեխայի լավագույն շահը՝ որպես առաջնահերթություն․ կայացել է օրենսդրական բարեփոխումների նախագծերի փաթեթի վերաբերյալ հանրային քննարկում

19:28 20.08.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՅՈՒՆԻՍԵՖ) համագործակցությամբ՝ oգոստոսի 19-ին և 20-ին տեղի է ունեցել հանրային քննարկում «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։ Օրենսդրությամբ սահմանված կարգով նախագծային փաթեթը շրջանառելուց զատ՝ նախարարությունը կարևորել է նախատեսվող փոփոխությունների քննարկման իրականացումն առավել լայն […]

̰
Սալիկապատվում է Նոյեմբերյանի Կոթի բնակավայրի գյուղամիջյան ճանապարհը

19:26 20.08.2021

Սուբվենցիոն ծրագրով Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի մոտ 350 մ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհը սալիկապատվում է: Վերջինս սկիզբ է դնում գյուղատնտեսական նշանակության ճանապարհների նոր ցանցի, տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից: «Ճանապարհաշինական աշխատանքները կավարտվեն նոյեմբերին: Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է 23.940.000 ՀՀ դրամ: Համայնքի ներդրումը կազմում է 30%, պետության ներդրումը՝ 70%: Աշխատանքներն իրականացնում է «ԽաչՄիշՇին» ՍՊԸ-ն»:

̰
Տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

19:23 20.08.2021

Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ: Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց […]

̰
Կողոպտել էր օտարերկրացու. Գյումրիի ոստիկանների բացահայտումը

19:16 20.08.2021

Օգոստոսի 16-ին Գյումրիում օտարերկրացի մի կին զբոսայգու նստարանին էր թողել պայուսակը և մինչ ցայտաղբյուրից ջուր կվերցներ, մի պատանի պայուսակից հափշտակել էր լիցքավորման սարքն ու դիմել փախուստի։ Կինը տեսել էր նրան, բայց կանխել կամ բռնել չէր կարողացել։ Տուժողը դեպքից ժամեր անց ոստիկանության Կումայրիի բաժնում կատարվածի վերաբերյալ հաղորդում տվեց։ Վնասի չափը մոտ 50000 դրամի էր։ Որոնողական աշխատանք […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը սննդի մատուցմամբ զբաղվող ընկերություններին հրահանգել է ողջամիտ ժամկետում վերացնել արձանագրված թերությունները

19:00 20.08.2021

Օգոստոսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է պաշտպանական գերատեսչության պատվերով սննդի պատրաստման և պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանատուները ներկայացրել են իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, նշել, որ զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները, առանձին դեպքերում, չեն համապատասխանում կազմակերպությունների հետ կնքված […]

̰
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանին

18:54 20.08.2021

Օգոստոսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Տնտեսական հետազոտությունների և Զարգացման աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Ռուբեն Սարուխանյանը և Վագենինգենի համալսարանի ներկայացուցիչ Ռուզաննա Արամյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Նիդեռլանդների միջև գյուղատնտեսության […]

̰
«Կանեփ-կակաչ-2021» միջոցառման օգոստոսի 19-20-ի արդյունքները

18:46 20.08.2021

«Կանեփ-կակաչ-2021» միջոցառումը շարունակվում է։ Օգոստոսի 19-ից 20-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2178 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 10 հողամասերից հայտնաբերվել է կանեփի 279 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 200 գրամից ավելի մարիխուանա և ալֆա-pvp տեսակի թմրամիջոց: Բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը […]

̰
Օգոստոսյան խորհրդակցություններ. բարձրացնել բնագիտական առարկաների ուսուցման որակն ու արդյունավետությունը

18:40 20.08.2021

Հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները մեկնարկել են այսօր Տավուշի մարզից: Դրանց նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում՝ դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Տավուշում մեկնարկած խորհրդակցությունն անցկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկա են եղել ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, մարզային և հանրակրթության վարչության ներկայացուցիչներ: […]

̰
COVID-19-ը երիտասարդացել է, հիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ. Անահիտ Ավանեսյանի զգուշացումը

18:32 20.08.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Խիստ զգուշացում․ COVID-19-ը երիտասարդացել է. հիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ: Այս պահին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում COVID-19 դրական ախտորոշմամբ 2 պացիենտ` 22 և 28 տարեկան: Նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Պացիենտների վիճակը գնահատվում է ծայրահեղ […]

̰
ԱԻ նախարարը Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր

18:25 20.08.2021

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային և հյուպատոս Լաուրա Բեատրիս Ֆրակասային: Ա. Փիլոյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կարևորել համագործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով երկու երկրներին բնորոշ բնական աղետները: Նախարարն անդրադարձել է նաև Արգենտինայի «Սեյսմիկ կանխարգելման ազգային ինստիտուտի» և Հայաստանի «Սեյսմիկ պաշտպանության […]

̰
Վարչապետի աշխատանքային այցը Ղրղզստան ավարտվել է

18:18 20.08.2021

Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն, որտեղ նա մասնակցում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ ՀՀ վարչապետն արդեն ժամանել է Երևան։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Անվտանգության խորհրդի անդամները։

̰
Սահմանապահ ոստիկանները մեկնել են դիրքեր՝ փոխարինելու գործընկերներին

18:15 20.08.2021

Օրերս տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը։ Ոստիկան սահմանապահներին դիրքեր ճանապարհելու էին եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՔՈԳՎ պետ Վարդան Վարդանյանը։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն իր ելույթում նշել է, որ զորամասի յուրաքանչյուր ծառայողի համար մեծագույն պատիվ ու հպարտություն է հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործում ներդրում ունենալը։ […]

̰
ԱԱՏՄ աշխատակիցները ուժեղացված ստուգայցեր են իրականացնում Հայաստանի ամբողջ տարածքում

18:08 20.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված լայնածավալ ստուգայցեր են իրականացնում Հայաստանի ամբողջ տարածքում։ Մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում Covid-անվտանգության կանոնների պահպանումն է։ ԱԱՏՄ Արևմտյան, Հյուսիսային և Հարավային տարածքային կենտրոնների տեսուչները ոստիկանների ուղեկցությամբ վերահսկողական աշխատանքներ են կատարել Արտաշատ, Վանաձոր, Կապան, Սիսիան քաղաքների ոչ պարենային ապրանքների առևտրի կենտրոններում, դեղատներում, բուժհաստատություններում, բանկերում, ատամնաբուժական կաբինետներում, գեղեցկության սրահներում։ Խախտումների […]

̰
Շարունակվում է Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը

17:55 20.08.2021

Օգոստոսի 20-ին շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը։ Ըստ այդմ՝ դիտարկվել է մայրաքաղաքի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում գործունեություն ծավալող 125 տրանսպորտային միջոց։ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների և ԱԱՏՄ […]

̰
Ուժեղացված ծառայություն Կապանում և Գորիսում

17:49 20.08.2021

Օգոստոսի 16-ի և 17-ի երեկոյան ոստիկանության Կապանի և Գորիսի բաժինների ծառայողները, համագործակցելով Սյունիքի մարզային վարչության և Սյունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, ուժեղացված ծառայություն են իրականացրել Կապանի և Գորիսի բաժինների սպասարկման տարածքում։ Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել են տրանսպորտային միջոցներ, տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել մի խումբ անձինք, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել […]

̰
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին

17:43 20.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում «Բրիտանական խորհուրդ» կազմակերպության տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Դեսպանը շնորհավորել է նախարարին նոր կառավարության ձևավորման համար` նշելով, որ կարևորում է […]

̰
Ուսումնամարզական հավաք՝ ուժային կառույցների հատուկ գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների մասնակցությամբ

17:37 20.08.2021

Այս տարվա սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Գրոմ-2021» զորավարժությանը զուգահեռ տեղի են ունենալու տակտիկական հրաձգության մրցումներ։ Այդ կապակցությամբ քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչությունը և մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժինը օգոստոսի 9-ից կազմակերպել են ՀԱՊԿ շրջանակում կայանալիք հատուկ նշանակության ուժերի կազմավորումների ներգրավվածությամբ ուսումնամարզական հավաք, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Հավաքին մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրներից հրավիրված մասնագետներ և Հայաստանի […]

̰
Վահագնի համայնքում գործող կաթնամթերքի երկու արտադրամասերի գործունեությունը կասեցվել է

17:30 20.08.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական ուսումնասիրությամբ պարզել է, որ Վահագնի գյուղում գործունեություն ծավալող երկու ընկերությունների՝ անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանին և «Սանասար Ներսիսյան» ՍՊԸ-ին, պատկանող կաթնամթերքի արտադրամասերի արտադրական սենքերը չեն պահվում մաքուր և նորոգ վիճակում, հատակին կան ճեղքեր, որոնք ծածկված չեն անջրանցիկ նյութերով, արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով՝ […]

̰
Բացահայտվել է «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված խումբ

17:24 20.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում են կոմիտեից: Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են կազմակերպված խմբի անդամների ինքնությունը, թմրամիջոցների իրացման մեխանիզմը: Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչի առաջարկով […]

̰
Անահիտ Ավանեսյանը հանդիպում-քննարկում է ունեցել COVID-19-ով հիվանդների բուժմամբ զբաղվող ԲԿ-ների տնօրենների և ոլորտի պատասխանատուների հետ

17:17 20.08.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել COVID-19-ով հիվանդների բուժմամբ զբաղվող` վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպությունների տնօրենների և ոլորտի պատասխանատուների հետ: Կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների աճով պայմանավորված` մասնագետները քննարկել են COVID-19-ի նոր շտամների առանձնահատկությունները, վիրուսի տարածումը հնարավորինս կանխելու, բժշկական կենտրոններում նախատեսվող աշխատանքները, բուժման նոր մեթոդները մշակելու և կիրառելու մարտավարությունը: Ներկայացնելով առկա վիճակագրությունը` ոլորտի պատասխանատուներն ընդգծել են, որ […]

̰
Գնել Սանոսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակությանը

17:07 20.08.2021

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) պատվիրակությանը՝ տրանսպորտի և հաղորդակցման գծով ղեկավար Անդրեյ Գլավատսկիխին և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի վերակառուցման ծրագրի ղեկավար Ալեքսեյ Ռաշչիկովին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը և հիմնադրամի լիազոր ներկայացուցիչ Արմեն Պողոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Սանոսյանը կարևորել է հիմնադրամի հետ նախարարության […]

̰
BACK_TO_TOP