20:43 20.08.2021
Փոխվել է ավտոմեքենաների տեխնիկական զննության կարգը։ Օգոստոսի 16-ից բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները պարտադիր տեխզննում են անցնելու լիցենզավորված կայաններում, որից հետո միայն վարորդներին կտրամադրվի համապատասխան քարտ։Այն փոխարինելու է մինչ այս գործածության մեջ եղած տեխզննության կտրոններին։ Առանց արատորոշման քարտի առկայության տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է։
Մինչ այդ բանկային կազմակերպություններից տարեկան մեկ անգամ ձեռք բերված տեխզննության կտրոնի առկայությունը մեքենաների դիմապակուն, առանց մասնագիտական զննության, բավարար էր, որպեսզի վարորդներն իրավունք ստանային տրանսպորտային միջոցները շահագործել։ Այժմ բանկային կազմակերպությունները ազատվել են տեխզննության կտրոններ տրամադրելու պատասխանատվությունից ։
«Կտրոն հասկացությունն արդեն վերացել է, կտրոն չի լինելու, տրանսպորտային միջոցը մեզ մոտ մտավ՝ մենք զննություն ենք անցկացնում և զննության արդյունքում տալիս ենք արատորոշման քարտ։ Նախկինում 47 կետ էինք նայում՝ 67 ենթակետերով, իսկ հիմա նայելու ենք 27 կետ՝ 33 ենթակետերով»,- SHANTNEWS․am-ի եհտ զրույցում ասել է Արթիկի տեխզննման կայանի տնօրեն Յուրա Սահակյանը։
Մեքենայի տեխնիկական վիճակի բնութագիր քարտի տվյալները էլեկտրոնային շտեմարան են մուտքագրվում, որոնք հասանելի են դառնում ճանապարհային ոստիկանությանն ու ՀՀ ՏԿԵ նախարարությանը։ Անսարքություն հայտնաբերելու դեպքում համակարգը վարորդներին դիագնոստիկ քարտ տրամադրելու հնարավորություն չի տալիս։
Շիրակի մարզում շահագործվող տրանսպորտային միջոցների սպասարկման համար գործում է ընդամենը երկու լիցենզավորված տեխզննման կայան՝ մեկը Գյումրիում է, մյուսը՝ Արթիկում։ 4 օր է, որ նոր կարգն ուժի մեջ է, և արդեն կայաններն աշխատում են ծանրաբեռնված։
«Արատորոշման քարտը հնարավորություն է տալիս 20 օրվա ընթացքում թերությունը վերացնելուց հետո ներկայանալ նորից զննման։ 20 օրվա ընթացքում գալու դեպքում, մենք զննումն իրականացնում ենք անվճար, 20 օրից ուշացավ նորից պարտադիր պետք է վճարվի»,- նշել է Արթիկի տեխզննման կայանի տնօրեն Յուրա Սահակյանը։
Մարզի տեխզննման կայանները կարող են միաժամանակ սպասարկել 2-3 ավտոմեքենաների։ Գործում է վճարման սակագին, որը նույնն է բոլոր տեխսպասարկման կայանների համար։
«Թեթև մարդատար մեքենաների տեխսպասարկման արժեքը կազմում է 5500 դրամ, մինչև 3,5 տոննա կշռող մեքենաներինը՝ 7500 դրամ, 3,5 տոննայից ավելի տրանսպորտային միջոցներինը՝10500 դրամ։ Բնապահպանական վճարը հաշվարկվում է ըստ մեքենայի տարեթվի և ձիաուժի»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի տեխզննման կայանի տնօրեն Գագիկ Կոստանյանը
Առաջիկայում բոլոր տեխզննման կայաններում, մինչ զննություն անցկացնելը, պարտադիր վարորդներից կպահանջվի նաև գազաբալոնների ճնշափորձարկման և գազաբալոնային համակարգերի շահագործման վկայագրեր, առանց լիցենզավորված կազմակերպությունների տրամադրած վկայագրերի, տեխզննություն անցկացնելն արգելվում է։ Կարգելվի նաև տվյալ ավտոմեքենաների սպասարկումը գազալցակայաններում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...