TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մյասնիկյան պողոտայում Toyota-ն բախվել է պատին․ կան տուժածներ

18:42 22.08.2021

Օգոստոսի 22-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Toyota մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին․ կան տուժածներ։

̰
Չորաթան գյուղում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

18:23 22.08.2021

Օգոստոսի 22-ին, ժամը 14:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չորաթան գյուղի «Դղդղան» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ […]

̰
Աբովյան քաղաքում բախվել են Mercedes C200-ն ու Mercedes C180-ը. կա վիրավոր

17:21 22.08.2021

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 20-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 09։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Նիկոլայ Ավագյանի վարած Mercedes C200 մակնիշի և 33-ամյա Տիգրան Մարգարյանի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները։ […]

̰
Հայաստանը ցույց կտա Ռուսաստանից ձեռքբերված սպառազինությունները, երբ ժամանակը գա. Արտակ Դավթյան

17:01 22.08.2021

Հայաստանը ցույց կտա Ռուսաստանից ձեռքբերված սպառազինությունները, երբ ժամանակը գա։ Դիլիջանում «Խաղաղության մարտիկ» մրցախաղի բացման արարողության ժամանակ Sputnik Արմենիային ասել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ «Կան բոլոր հնարավորությունները նոր սպառազինություններ ձեռքբերելու, ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Երբ ժամանակը գա, մենք ցույց կտանք այն միջոցները, որոնք կան, ձեռք են բերվել այդ համագործակցության շրջանակներում։ Մենք շատ միջոցներ […]

̰
Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը. Բացման արարողությանը մասնակցել է ԳՇ պետը

16:45 22.08.2021

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ: Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն իր […]

̰
Ընթացքի մեջ է. ԳՇ պետը՝ զինծառայողներին սահմանապահներով փոխարինելու մասին

15:19 22.08.2021

Զինծառայողներին սահմանապահներով փոխարինելու գործընթացն արդեն ընթացքի մեջ է։ Դիլիջանում «Խաղաղության մարտիկ» մրցախաղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Sputnik Արմենիային ասել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ «Սահմանը մեկն է՝ կլինի Թուրքիայի, թե մեկ այլ երկրի հետ, և դրանով որոշվում են պետության ինքնիշխանության հատվածները։ Միջոցառումներն արդեն ընթացքի մեջ են։ Արդեն կան սահմանի որոշակի հատվածներ, որտեղ ծառայություն […]

̰
ՃՈ վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ

14:47 22.08.2021

Ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ COVID-19 համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։ Առանց պաշտպանիչ […]

̰
Լին Թրեյսին այցելել է Երվանդ Քոչարի թանգարան՝ ծանոթանալու գեղանկարիչ-արձանագործի ստեղծագործություններին

14:11 22.08.2021

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Երվանդ Քոչարի թանգարան՝ ծանոթանալու մեծ գեղանկարիչ-արձանագործի գեղեցիկ ու ինքնատիպ ստեղծագործություններին։ «Իսկ դուք գիտեի՞ք, որ Երվանդ Քոչարի թանգարանը 2018թ․ գործակցում էր ԱՄՆ դեսպանության հետ «Շնչող արվեստ» նախաձեռնության շրջանակում, որը նպատակ ուներ նորովի ներկայացնել արվեստի գլուխգործոցները բեմադրության և տեսաարվեստի միջոցով։ Դիտե՛ք այս տեսանյութը նախաձեռնության շրջանակում Քոչարի թանգարանում կազմակերպված երեկոյի վերաբերյալ․ […]

̰
Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայուն է, դիվանագիտական մակարդակով աշխատանք է տարվում. Արտակ Դավթյան

13:44 22.08.2021

Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայուն է, դիվանագիտական մակարդակով աշխատանք է տարվում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ «Իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է, մեծ փոփոխություններ չկան: Ինչ վերաբերում է նրանց` մեր տարածքը լքելուն, ապա բազմիցս հայտարարվել է, որ ջանքեր են գործադրվում, մասնավորապես, դիվանագիտական դաշտում։ Այդ աշխատանքի հիման վրա որոշում կկայացվի զինված […]

̰
Ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի. ԳՇ պետ

13:37 22.08.2021

Պրոֆեսիոնալ բանակի ձևավորման գործընթացը մեկնարկել է, բայց դա չի նշանակում, թե պետք է հրաժարվել խառը կոմպլեկտավորման սկզբունքից։ Sputnik Արմենիային ասել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ «Ես կարծում եմ, որ ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի։ Ուրիշ հարց է, որ քննարկում ենք ժամկետների կրճատման հարցը և այլն»,- նշել է Դավթյանը։ Նա հավելել է, որ  այդ գործընթացները պետք […]

̰
2 հայ ըմբիշ դուրս է եկել Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ

12:18 22.08.2021

Ռուսաստանի Ուֆա քաղաքում ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակչի ուղեգիր են նվաճել ու ոսկե մեդալի համար գոտեմարտելու են 67 կգ քաշային երևանցի Սահակ Հովհաննիսյանն ու 82 կգ քաշային գյումրեցի Կարեն Խաչատրյանը: Եզրափակիչները կկայանա այսօր երեկոյան:  

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

11:19 22.08.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Օգոստոսի 16-ից 29-ը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 35-րդ կմ-ին՝ «Քոբեր» կոչվող երկաթուղային կայարանի մոտակայքում, իրականացվում են երկաթուղու ուղեանցի վերակառուցման աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարահատվածը փակ է լինելու։ Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օձուն-Ստեփանավան ճանապարհով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 385 նոր դեպք

11:02 22.08.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 634 դեպք, որոնցից 224 254-ն` առողջացած, 4752-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7482 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 483 890 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6933 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության […]

̰
Անթույլատրելի է բերման ենթարկելն այնպիսի եղանակով, որ ոտնահարում է մարդու արժանախատվությունը. ՄԻՊ

10:50 22.08.2021

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել «Ֆիզգարադոկ»ի ակցիայի հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կատարած աշխատանքների վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշվում է. «Օգոստոսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր, որ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի («Ֆիզգարադոկ») այգու տարածքն անօրինական սեփականաշնորհվել է ինչ-որ անձի կողմից և ներկայում […]

̰
Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնում է ՌԴ

10:33 22.08.2021

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 22-ին աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու «Արմիյա 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին: Այս մասին հաղորդում է ՊՆ-ը։

̰
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13% տնտեսական աճ

23:50 21.08.2021

Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13% տնտեսական աճ։ ?Տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ՝ ?Արդյունաբերություն, ներառյալ էներգետիկա + 6.72%, ?Գյուղատնտեսություն, որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն +10% ?Շինարարություն +6.7% ?Առևտուր և ծառայություններ +14.4% ?Հանքարդյունաբերության ոլորտում արձանագրվել է 8.6% աճ, մշակող արդյունաբերության գծով՝ 6%: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 1000 ԱՄՆ […]

̰
Առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

23:30 21.08.2021

Առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […]

̰
Դեսպանատան աշխատակցուհու նկատմամբ կողոպուտ կատարելու դեպքը բացահայտվել է 

22:46 21.08.2021

2021թ. հունիսի 19-ին ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության աշխատակցուհուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Հանրապետության փողոցում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը և դիմել փախուստի, որից հետո՝ րոպեներ անց, մեկ այլ անձ վերադարձրել է պայուսակը, սակայն պարզվել է, որ պայուսակից բացակայոմ է կանխիկ գումար, դիվանագիտական հավատարմագիրը և բանկային քարտը: Դեպքի առթիվ […]

̰
Գարեգին Բ-ն Վիեննայում հանդիպել է Արցախյան վերջին պատերազմում վիրավորում ստացած զինվորների հետ

22:14 21.08.2021

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր՝ օգոստոսի 21-ին, Վիեննայում հանդիպում ունեցավ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած զինվորների և նրանց ընտանիքների անդամների հետ, որոնք ս․թ․ ապրիլից Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի օրհնությամբ և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հրավերով իրենց բուժումն են ստանում Ավստրիայի Կաթոլիկ Եկեղեցու հովանու ներքո գործող բարձրակարգ բժշկական հաստատություններում։ Այս մասին տեղեկացնում է […]

̰
Մանրամասներ օգոստոսի 25-ին մեկնարկելիք եռամսյա վարժական հավաքներից

21:31 21.08.2021

Պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով, 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։ Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի ընդհանուր մինչև 110 միավոր […]

̰
44-օրյա պատերազմի զոհերի շիրմաքարերի ձևի վերջնական ընտրության համար այսօր «Եռաբլուրում» կազմակերպվել էր հավաք-ժողով

21:01 21.08.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունն ավարտել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմի զոհերի շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների հարազատները։ Արդյունքների ամփոփման և վերջնական որոշման համար այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպվել էր ընդհանուր հավաք-ժողով, որին մասնակցել են նաև զոհերի հարազատները: ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Եռաբլուրում կառուցապատման աշխատանքները սկսվել են օգոստոսի 6-ից: […]

̰
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ

20:00 21.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և այնտեղ տեղի ունեցող վերջին զարգացումները: Նրանք շեշտել են Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ նախագահ Մակրոնի գործադրած […]

̰
Օգոստոսի 19-ին Մարտիրոսյան փողոցում բռնկված հրդեհն այսօր մարվել է․ այրվել է անասնագոմի տանիքից մոտ 1600 քմ հատված և 2000 հակ անասնանկեր

19:45 21.08.2021

Օգոստոսի 21-ին, Երևանի Մարտիրոսյան փողոցում գտնվող անասնագոմում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 19։01-ին։ Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 23։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մարտիրոսյան փողոցի վերջնամասում այրվում է […]

̰
Շիրակի մարզում մեկնարկել է աշնանացան ցորենի արտադրության խթանման այս տարվա պետական աջակցության ծրագիրը

19:37 21.08.2021

Կառավարությունը սուբսիդավորված գնով ցորենի էլիտա և առաջին վերարտադրության սերմացուներ է առաջարկում գյուղացիներին: Պարտադիր պահանջ է, որ գյուղացին աշնանացան մշակի 1 հեկտարից մինչև 100 հեկտար տարածքի վրա ու ցանք կատարի ամենաուշը մինչև նոյեմբերի առաջին տասնօրյակը: 1 հեկտարի հաշվով  գյուղացիական  տնտեսությունը առավելագույնը կարող է ձեռք բերել 350 կգ սերմացու: Նախորդ տարիների համեմատ, ակնկալվում է, որ ծրագրի շահառուների […]

̰
Տեսչական մարմիններն ու պարեկային ոստիկանները հանգստյան օրերին ևս շարունակել են մշտադիտարկել Երևանի հանրային տրանսպորտը

18:59 21.08.2021

Oգոստոսի 21-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական մշտադիտարկումները: Տեսչական մարմիններն ու պարեկային ծառայողները մշտադիտարկել են Երևանի էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների հասարակական տրանսպորտը: Դիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 90 տրանսպորտային միջոց: Կանգառներում ու շրջիկ կարգախմբերով արված […]

̰
Արզնի-Շամիրամ ջրանցքից փրկարարները դուրս են բերել քաղաքացու դին

18:49 21.08.2021

Օգոստոսի 21-ին, ժամը 10:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մրգաշեն գյուղում գտնվող ջրանցքի մոտակայքում հայտնաբերվել է քաղաքացու հագուստ․ ենթադրվում է, որ քաղաքացին ընկել է ջրանցքը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: […]

̰
Սպիտակի բաժնի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

17:00 21.08.2021

Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 20-ին բաժին են ներկայացել 43-ամյա Նոդար Ա.-ն և 38-ամյա Սուրեն Ղ.-ն, որոնք հուլիսի 12-ից ՌԴ Յուժնի Սախալինսկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էին որպես ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի մեղադրանքով (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ դրան մասնակցելը) դատաքննությունից թաքնվող ամբաստանյալ: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման […]

̰
Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Գարեգին Երկրորդին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ

16:49 21.08.2021

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդին, որում, մասնավորապես, ասել է. «Վեհափա՛ռ Տեր, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր տարեդարձը։ Հայ առաքելական եկեղեցին կարևոր ավանդ է ունեցել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի առաջմղման գործում՝ նաև մեր հայրենիքից դուրս աշխարհասփյուռ իր կառույցների միջոցով։ […]

̰
ՍԱՏՄ-ն շարունակում է խստացված ստուգումները

16:18 21.08.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին էլ շարունակում է խստացված ստուգումները։ Այսօր գերատեսչության Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել իրացման ցանցում, տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: «Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում գտնվող դիտարկված օբեկտներից երկուսում կազմվել են խախտումների մասին արձանագրություններ: Դրանք վերաբերել են հիմնականում խանութների հաճախորդների կողմից դիմակ չդնելու դեպքերին։ Փակ […]

̰
Համայնքային ոստիկանները ծեծի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

15:22 21.08.2021

Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 21-ին, ժամը 01.30-ին, Արշակունյաց պողոտայից բերման է ենթարկվել 69-ամյա Գևորգ Գ.-ն, որը օգոստոսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Գևորգ Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]

̰
BACK_TO_TOP