13:30 19.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում է, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։
12:51 19.08.2021
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել: Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ մի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն 2015-2018 թթ., առանց հատուկ թույլտվության, այն է՝ փոստային կապի բնագավառում սուրհանդակային կապի […]
12:38 19.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ սառը զենք կրելու՝ 37, խարդախության՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 14, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, […]
12:35 19.08.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Տեղ գյուղի բնակչի վարկով գնած 120 եղջերավոր կենդանիներին ադրբեջանական զինծառայողները հափշտակել ու չեն վերադարձրել, բայց վարկային կազմակերպությունը պահանջում է վճարել վարկը․ կինը խնդիրը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանին Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Նազիկ Բաղդասարյանի վարկով գնած 120 ոչխարները պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողներն այդպես […]
12:27 19.08.2021
Օգոստոսի 16-ին, գիշերվա ժամը մեկին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր ու քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 23-ամյա մի բնակիչ: Իր հետ կատարվածի վերաբերյալ նա բժիշկներին ոչինչ չէր հայտնել: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խմբին առաջին հայացքից էլ պարզ էր, որ վնասվածքները դանակահարության հետքեր են. ոստիկանների […]
12:04 19.08.2021
Օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։ «Համոզիչ կերպով խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը և չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել ևս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ։ Նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին։ Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները և հանրությանը […]
11:30 19.08.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Կապանից Քաջարան տանող երկու հատվածներում (կմ311+250-կմ313+000 և կմ316+350-կմ329+820) կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Մոտ 15 կմ երկարությամբ վերոնշյալ ճանապարհահատվածը գտնվում էր անբարեկարգ վիճակում։ Միջին նորոգման շրջանակներում նախատեսված է ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում, փոսային նորոգում, […]
11:13 19.08.2021
2021թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է և կրակոց: Հաջորդ օրը՝ ժամը 00:05-ին «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի բաց հրազենային վիրավորումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական ՀՀ […]
11:09 19.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական հեղինակություն համարվող անձի կողմից առերևույթ կատարված շորթման, մարդու առևանգման դեպքերի մի շարք հանգամանքներ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների […]
11:07 19.08.2021
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել օգոստոսի 19-ին մարտական հենակետում 3 հայ զինծառայողի դի հայտնաբերելու դեպքի մասին: Մամուլում շրջանառվող` դիվերսիայի մասին լուրերին ի պատասխան ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով այս պահին ամբողջ ծավալով անհրաժեշտ գործողություններ են ընթանում: «Այդուհանդերձ, գոնե այս պահին եղած […]
11:05 19.08.2021
Օգոստոսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 236 234 դեպք, որոնցից 223 443-ն` առողջացած, 4727-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6923 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 461 464 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7514 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 559 նոր դեպք: Ունենք 216 առողջացած, […]
10:45 19.08.2021
Հայաստանում 2021-ի երկրորդ եռամսյակում ֆիշինգային գրոհների է բախվել օգտատերերի 2,80%-ը, Վրաստանում նման գրոհներ են գրանցվել օգտատերերի 2,84%-ի սարքերում, իսկ Ադրբեջանում՝ 3,7%-ի: 2020-ի ապրիլ-հունիսին Հայաստանում ֆիշինգային գրոհների է ենթարկվել օգտատերերի 6,50%-ը, մինչդեռ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 7,88%, իսկ Ադրբեջանում՝ 6,35%: Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն ՝ աշխարհում ամենից շատ ֆիշերները 2021-ի […]
10:42 19.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատվել են հանրակրթության նոր չափորոշչի փորձարկման համար նախատեսված ուսումնական պլանը, գնահատման կարգը, սահմանվել են տարիֆիկացիոն պլանների կազմման առանձնահատկությունները։ Նոր կարգերով մի շարք փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի դասաժամերի դրույքային ծանրաբեռնվածության, սովորողների գնահատման, ինչպես նաև դպրոցների ֆինանսավորման գործընթացներում: Նոր կարգերը սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն Տավուշի մարզի դպրոցներում` 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում դասավանդողների և սովորողների համար։ Ուսուցչի շաբաթական ծանրաբեռնվածություն և տարիֆիկացիոն պլան ՀՀ ԿԳՄՍ […]
10:31 19.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավագ Ավանեսյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավագ Ավանեսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ։ Օգոստոսի 18-ին նա ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
10:27 19.08.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Պետրոսյանը նշանակվել էՄիասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Էդուարդ Պետրոսյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության պետ»,-ասված է որոշման տեքստում: Ավելի վաղ վարչապետի մեկ այլ որոշմամբ Դավիթ Գասպարյանն ազատվել էր Միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
10:22 19.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար։ «Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,- նշվում է որոշման մեջ։ Մեկ այլ որոշմամբ Գրիգորյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
10:17 19.08.2021
Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆայելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և […]
09:55 19.08.2021
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար:»,- նշվում է հրամանագրում։
08:38 19.08.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ գյուղի Դուրյան 13-րդ և 15-րդ փողոցների, Սաֆարյան փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
08:09 19.08.2021
Օգոստոսի 17-ից 18-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 2 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 4000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 4000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 300 քմ, […]
23:20 18.08.2021
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը չկալանավորվեց: Այս մասին ֆեյսբուքյան իրենց էջերում տեղեկացնում են Իրինա Յոլյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը։ Իրինա Յոլյանը մեղադրվում է առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Իսկ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների […]
22:25 18.08.2021
Օգոստոսի 18-ին, ժամը 20:47-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի «Արջաքար» կոչվող հանդամասում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Լղոց» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 21։46-ին, մարվել՝ 21։55-ին։ Այրվել է մոտ […]
21:17 18.08.2021
Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «ՀՀ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանի հավելված 22-ի 9-րդ կետի 8-րդ ենթակետը, ըստ որի՝ «Օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռները ենթարկվում են փակ տիպի ուլտրամանուշակագույն (ռեցիրկուլյատոր) ճառագայթիչով ախտահանման»: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանի […]
20:45 18.08.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստին վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագիրը: Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունը. «Հարգելի գործընկերներ, առաջին հարցով ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը: Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն` կառավարությունն իր ձևավորումից հետո, 20-օրյա ժամկետում, պետք […]
20:28 18.08.2021
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագորվ Պեմզաշեն համայնքում կընդլայնվի արտաքին լուսավորության ցանցը։ 9-ը փողոցների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրի ընդհանուր արժեքը 10 մլն 420 հազար դրամ է։ Գումարի 60 տոկոսը կտրամադրի պետությունը, 40-ն էլ՝ համայնքը։ Կտեղադրվեն 70 լուսակիրներ, արդյունքում կլուսավորվի համայնքի ևս 2 կմ ներհամայնքային փողոց։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Աշոտ […]
20:13 18.08.2021
Օգոստոսի 18-ին, ժամը 16:21-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաբեր գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:08-ին, մարվել՝ 17:15-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:
20:05 18.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի նիստ: Թվայնացման փորձագիտական խմբի ղեկավար Սուրեն Քրմոյանը ներկայացրել է խորհրդի գործունեության 2 տարվա ընթացքում կատարված աշխատանքը. քննարկվել են շուրջ 25 ծրագրային և ռազմավարական փաստաթղթեր: Շարունակական աշխատանք է տարվում թվային նույնականացման, պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման համակարգերի, էլեկտրոնային լիցենզիաների, անհատական և հրապարակային ծանուցումների, էլեկտրոնային արդադատության միասնական համակարգերի […]
19:58 18.08.2021
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Nissan Tiida և ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաները Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 4 մարդ, որից 2-ը՝ ծանր վիճակում, տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
19:53 18.08.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հավանություն է տվել կառավարության ծրագրին, որը Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում կներկայացվի Ազգային ժողով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության ծրագիրը՝ նշելով, որ այն հիմնված է 2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների […]