19:58 18.08.2021
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Nissan Tiida և ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաները Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 4 մարդ, որից 2-ը՝ ծանր վիճակում, տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
19:53 18.08.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հավանություն է տվել կառավարության ծրագրին, որը Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում կներկայացվի Ազգային ժողով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության ծրագիրը՝ նշելով, որ այն հիմնված է 2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների […]
19:45 18.08.2021
Օգոստոսի 18-ին՝ ժամը 17:48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի շենքերից մեկի հարևանությամբ քաղաքացին ընկել է ծառից և հայտնվել ձորում. քաղաքացուն ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բ․ Ս․-ն (ծնված 1944 […]
19:14 18.08.2021
Մոտ երկու շաբաթ է՝ դադարեցված է Բուլվարային թաղամասի Դուդկո փողոցի շինարարությունը։ Շինհրապարակից տեխնիկան տարվել է, հիմնական աշխատանքները մնացել են անավարտ։ Ընդամենը 500 մետր երկարության փողոցի նորոգումն ընդգրկված է ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրում, հիմնանորոգման ավարտը նախատեսված է նոյեմբերին։ Ապրիլին է սկսվել Դուդկո փողոցի շինարարությունը, 700 մետր երկարության փողոցի 490 մետրն է, ըստ հաստատված նախագծի, ծրագրում ընդգրկված։ Թաղամասի […]
18:58 18.08.2021
Գումարի 50 տոկոսը՝ պետության, 50 տոկոսը՝ համայնքային բյուջեից, 53 մլն դրամի շրջանակներում Անի միավորված համայնքում կտեղադրվի 24 հակակարկտային կայան։ Կայաններն արդեն իսկ ձեռքբերված են, տեղադրման աշխատանքներն իրականացվում են «Բարվա» ՍՊԸ -ի կողմից։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի իրականացման արդյունքում համայնքում ևս 2400-3000 հա ցանքատարածություն պաշտպանված կլինի կարկտահարությունից։
18:37 18.08.2021
Մեկ ամիս առաջ Կառնուտի ջրամբարում մեռյալ ծավալից էլ պակաս ջուր կար՝ հազիվ 2 մլն խորանարդ մետր, իսկ ջրատարը ցամաք էր։ Մի քանի օր է, որ ջուր է հոսում, Արփի լճի և Ախուրյան գետի ջրերն ուղղել են Կառնուտի ջրամբար: Վայրկյանում թե քանի լիտր ջուր է բաց թողնվում Արփիից, ծավալի հաշվարկներն անօգուտ են դառնում, երբ ջրատարում այն […]
18:30 18.08.2021
Oգոստոսի 18-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ։ Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակ, օպերատիվ գործելու կարողությունները։
18:25 18.08.2021
Այս տարի հայ ժողովրդական մշակույթի պահպանման և զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նվիրյալի` Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 95-ամյակն է։ Հոբելյանական տարվա շրջանակում «Հովհաննես Շարամբեյան-95. մեր Վանիկը» միջոցառումների շարքը մեկնարկել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում օգոստոսի 17-ին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Առաջին միջոցառումը կրում է «Հացին երգը» խորագիրը, քանի որ Դանիել Վարուժանի համանուն […]
18:20 18.08.2021
Օգոստոսի 18-ին՝ ժամը 12:48-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղի N զորամասի հրաձգարանի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատներից Պառավաքարի և Ներքին Կարմիրաղբյուրի հենակետերից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ […]
18:16 18.08.2021
Կարապետ Բադալյանը հետախուզվում է խարդախության մեղադրանքով, հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:11 18.08.2021
Օգոստոսի 18-ին ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է 2021 թվականի երկրորդ կիսամյակի ուսումնական փուլի բացման հանդիսավոր արարողությունը։ Խաղաղապահ բրիգադի հրամանատարը զինծառայողներին մաղթել է անվտանգ ծառայություն, հրահանգել է լինել զգոն և պատասխանատու, բարձր առաջադիմությամբ կատարել առաջադրված խնդիրները։
18:06 18.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը: «Օգոստոսի 17-18-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ նախարարության պաշտոնական կայքում»:
17:55 18.08.2021
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 17-ին կայացել է երդման հանդիսավոր արարողություն։ Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորը։ Զորամասի հրամանատարը նրանց մաղթել է խաղաղ ծառայություն, հրահանգել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
17:50 18.08.2021
Օգոստոսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: ԱԺ փոխնախագահը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացումն ու զարգացումը: Նա նշել է, որ երկկողմ փոխգործակցության հարցում նշանակալի դերակատարում ունեն միջխորհրդարանական կապերը: Հակոբ Արշակյանն ընդգծել է բարեկամական խմբերի միջև համագործակցության սերտացման և […]
17:43 18.08.2021
Կարեն Մարտիրոսյանը հետախուզվում է ավազակության մեղադրանքով, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:36 18.08.2021
Դիմակ կրելու պահանջն արդիական է, հիշեցնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով հիվանդացության ցուցանիշն աճման միտում ունի: Նոր շտամների հայտնաբերումն ու հաստատումն իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում հատկապես նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ: Հերթական ալիքին դիմակայելու նպատակով առողջապահության նախարարությունը զգոնության կոչ է անում: Համավարակի շղթան կոտրելու, վարակի տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկելիի սահմաններում պահելու […]
17:31 18.08.2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 18-ին կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Քննարկվել է Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հիմնական զեկուցող […]
17:25 18.08.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի կողմից կորոնավիրուսային համավարակի և պատերազմի ընթացքում ցուցաբերած մարդասիրական օգնության տրամադրման համար, ապա ներկայացրել սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարության կողմից նախատեսվող և իրականացվող բարեփոխումները։ Նարեկ Մկրտչյանի խոսքերով՝ ԱՍՀՆ համար այս պահին առաջնահերթություն է զարգացման ծրագրերի իրականացումը, ինչի շնորհիվ քաղաքացիները հնարավորություն […]
17:20 18.08.2021
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը այսօր՝ օգոստոսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Դեսպանը նախ ողջունել է ՀՀ Ազգային ժողովի ու կառավարության ձևավորման փաստը, այնուհետև շնորհավորել է ՀՀ ֆինանսների նախարարին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դեսպանը հույս է հայտնել, որ Հայաստանի ֆինանսների նախարարության ու ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան համագործակցությունը […]
17:15 18.08.2021
ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 100 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի Տավուշի մարզի Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկն ապահովելու համար, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համաձայն նախագծի հիմնավորման՝ դպրոցն ի սկզբանե ընտրվել էր «Փոքրաքանակ երեխաներով […]
17:11 18.08.2021
Օգոստոսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու մեղադրանքով հետախուզվող 28-ամյա երիտասարդը թաքնվում է Երևանի Մյասնիկյան պողոտայի հյուրանոցային համալիրներից մեկում։ Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Կենտրոնական բաժնի գործընկերների հետ։ Հետախուզվողը, որը փորձել էր փախչել, հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Մայրաքաղաքի Սայաթ-Նովայի […]
17:05 18.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-20-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն: ՀՀ վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Այցի շրջանակում նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:
16:52 18.08.2021
ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է իրականին մոտ հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Մասնակցել են ոստիկանության, «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների աշխատակիցները և շտապօգնության մեկ բրիգադ: Սցենարի համաձայն` հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի կիսափլուզված շենքերից մեկում: Դեպքի վայր ժամանած ծառայությունները տարհանել են տուժած բնակիչներին, կանխել գազի արտահոսքը և մարել բռնկված հրդեհը: Նախնական […]
16:47 18.08.2021
Օգոստոսի 17-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրին՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի տասնյակ խախտում։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 10 մեքենա։ Հայտնաբերվեց ժամկետանց վարորդական իրավունքի վկայականով 1 վարորդ, հետախուզման մեջ գտնվող՝ 9, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 5, թաղանթապատված դիմապակիով՝ 3 տրանսպորտային միջոց։ ՃՈ-ը հորդորում […]
16:45 18.08.2021
Ինչպիսի՞ն է լինելու ՀՀ կառավարության 2021-26 թթ․-ի գործունեության ծրագիրը։ 6 բաժիններից բաղկացած ծրագիրն այսօրվա կառավարության նիստում ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի նախագիծը կառավարության կողմից ընդունվել է և օգոստոսի 20-ին այն կուղարկվի ԱԺ՝ 7-օրյա քննարկման։
16:32 18.08.2021
ՀՀ ոստիկանությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչների կողմից Երևան քաղաքի Էրեբունու վարչական տարածքում գործող վաճառքի կետերում հարկային օրենսդրության հնարավոր թերություններն ու խախտումներն անտեսելու, դրանց օրենքով սահմանված կարգով չարձագանքելու և ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար 2020-2021 թվականների ընթացքում տարբեր տնտեսվարողներից կաշառք ստանալու, ինչպես նաև […]
16:06 18.08.2021
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14:12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:25-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել են «Mazda-6» մակնիշի ավտոմեքենայի սրահն ու բեռնախցիկը։ Վարորդը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխվել […]
15:43 18.08.2021
Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 17-ին 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։
14:49 18.08.2021
Վաղարշապատի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկաններն օգոստոսի 14-ին օպերատիվ տվյալներ են ստացել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչներից մեկը ապօրինի զենք-զինամթերք է պահում։ 29-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվել բաժին։ «Օպելի» սրահում գազային ատրճանակ է եղել, որը նախնական տվյալներով՝ վերասարքավորված է մարտական փամփուշտ կրակելու համար։ Ատրճանակը փաթեթավորվել ու կնքվել է։ Նշանակվել է դատաձգաբանական […]
14:38 18.08.2021
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մեկնարկել է 28 փողոցների լուսավորության արդիականացման ծրագիրը։ Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում մեկնարկել է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը: Կփոխվեն, կամրացվեն լուսավորության հենասյուները, առկա լուսատուներն էլ կփոխարինվեն էներգախնայող LED տիպի լուսատուներով: Բացի դրանից՝ բոլոր հաղորդուղիները կանցկացվեն ստորգետնյա՝ պլաստիկ խողովակաշարերով: Աշխատանքներն ընդգրկում են 28 փողոց: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ ՎԶԵԲ […]