TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Զախարովան անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանի լարվածությանը

18:43 19.08.2021

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանազատման գործընթացին:

̰
Բավրայի օջախային գոտում ուժեղ երկրաշարժի հավանականություն չկա. սեյսմաբան

18:38 19.08.2021

Հայ-վրացական սահմանի Բավրա գյուղի մոտակայքում գտնվող օջախային գոտում ուժեղ երկրաշարժի հավանականություն չկա: Այսպիսի եզրակացության են եկել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետները, որոնք վերջին օրերին հետևում են օջախային գոտում տեղի ունեցող երկրաշարժերին: Հիշեցնենք՝ 3 օր առաջ՝ օգոստոսի 16-ին, Բավրայի հատվածում 4,5 մագնիտուդ կամ 6 բալ ուժգնության երկրաշարժ տեղի ունեցավ: Ցնցումները զգացվեցին Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում: […]

̰
Անցկացվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ

18:30 19.08.2021

Անձնակազմի մարտունակությունն ու դիմացկունությունը ամրապնդելու նպատակով զորամիավորումներում մշտապես անցկացվում են ֆիզիկական պատրաստության պարապմունքներ, որոնք ամփոփվում են ստուգարքներով: Օգոստոսի 19-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի նորակոչիկ զինծառայողները ևս ֆիզիկական պատրաստության ստուգարքներ են հանձնել և տարբեր նորմաձևերում ստացել բարձր գնահատականներ։

̰
ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանին

18:29 19.08.2021

Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ: Հանդիպման ընթացքում Անդրանիկ Փիլոյանը խոսել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքների մասին, որոնք առնչվել են ինչպես հետպատերազմյան շրջանի խնդիրներին, այնպես էլ՝ պայմանավորված են սեզոնային իրավիճակով: Նշվել է, որ կողմերը փորձի փոխանակման և համագործակցության հնարավորություն ունեն, մասնավորապես անտառային հրդեհների կանխարգելման […]

̰
«Անդրկովկասում իրավիճակը ռուսական կողմի մշտական ուշադրության կենտրոնում է». Զախարովա

18:27 19.08.2021

Զախարովան նշել է, որ որոշ հարցերի քննարկումների մանրամասները հանրությանը հասանելի չեն դառնում, քանի որ դա կարող է խանգարել կայուն արդյունքի հասնելու գործընթացին:

̰
Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. ՃՈ

18:26 19.08.2021

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի օգոստոսի 20-ին Երևան քաղաքի Ա. Արմենակյան փողոց-Գ. Հովսեփյան փողոց-Նորքի 8-րդ փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, տեղեկացնում են ճանապարհային ոստիկանությունից: Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի նոր սերնդի լուսացույցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, և այսուհետև տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի […]

̰
Ռուսաստանի կողմից արտերկիր զենքի մատակարարումը իր իրավունքն է. Զախարովան պատասխանել է Ալիևին

18:21 19.08.2021

ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև հավելել է, որ Մոսկվան հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահելու անհրաժեշտությունը:

̰
Ընտրվել են «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովի առաջին 4 անդամները

17:55 19.08.2021

«Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովի կազմավորման նպատակով այսօր առցանց հարթակում վիճակահանությամբ անցկացվել է աշակերտական խորհրդի և ուսուցչական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրությունը: Աշակերտական խորհրդի նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ արձանագրելով, որ խորհրդի 43 անդամից վիճակահանությանը մասնակցում է 38 աշակերտ, քանի որ 5-ն այս տարի ավարտել են դպրոցը և այլևս խորհրդի անդամ չեն։ Վիճակահանության արդյունքում մրցութային […]

̰
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի և ԱԻՆ աշխատակիցների կողմից անցկացվում են դասընթացներ

17:52 19.08.2021

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման ծրագրի շրջանակներում, ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները դասընթացներ են անցկացնում Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի անձնակազմի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Օգոստոսի 20-ից կմեկնարկեն հանրակրթական դպրոցների խորհրդակցությունները

17:48 19.08.2021

Օգոստոսի 20-ից մեկնարկում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները, որոնք նպատակ ունեն նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում՝ դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների մասնակցությամբ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին խորհրդակցությունները համատեղ անցկացնելու վերաբերյալ: Խորհրդակցությունների ընթացքում բացման խոսքով […]

̰
Նարեկ Մկրտչյանը Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

17:41 19.08.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Էդուարդ Պետրոսյանին։ Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նախկին պետ Դավիթ Գասպարյանին համատեղ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ վերջինիս գիտելիքներն ու փորձը կշարունակեն նպաստել սոցիալական պաշտպանության ոլորտի կատարելագործմանը։ Նախարարը նշել է՝ լիահույս է նաև, որ Էդուարդ Պետրոսյանի ղեկավարությամբ ՄՍԾ-ն […]

̰
Կազմվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների գերեզմանների կառուցապատման, ինչպես նաև հուշարձան-կոթողի նախագիծ-առաջարկը

17:20 19.08.2021

Ս.թ. փետրվար-մարտ ամիսներին, մասնագետները կազմել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 2020թ. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների կառուցապատման, ինչպես նաև հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագիծ-առաջարկը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքներն իրականացնել 2 փուլով. Հուշահամալիրի գերեզմանների շինարարական աշխատանքների իրականացում, բարեկարգման, ինժեներական համակարգերի և օժանդակ կառույցների իրականացում: Սահմանված կարգով շինարարական 4 կազմակերպությունների […]

̰
Ապրանքների անօրինական ներկրման, կաշառք ստանալու և այլ չարաշահումներ թույլ տալու համար մեղադրանք է առաջադրվել 8 անձի, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյաների. ՀՔԾ

17:14 19.08.2021

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի ապրանքների` Վրաստանից ՀՀ տարածք ապօրինի ներկրման, ինչպես նաև ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության, ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող անձին օժանդակելու դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես […]

̰
Ոստիկանության պետի տեղակալը խորհրդակցություն է անցկացրել արտաքին ծառայության ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ

17:07 19.08.2021

Օգոստոսի 19-ին ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Խորհրդակցության նպատակը ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ միամսյա ուժեղացված ծառայության նախապատրաստման աշխատանքներն էին։ Ոստիկանության պետի տեղակալը հիշեցրել է, որ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության, և անհրաժեշտ է քննարկել կազմակերպչական մի շարք հարցեր։ Ծառայության կազմակերպման կարգին […]

̰
Հայաստանում կանցկացվի «Խաղաղության մարտիկ» մրցույթը

17:00 19.08.2021

«Միջազգային բանակային խաղեր-2021» ռազմամարզական միջոցառման շրջանակում Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 19-ից սեպտեմբերի 2-ը անցկացվելու է «Խաղաղության մարտիկ» մրցույթը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 պետություն՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունները և Կատարի Պետությունը։ Միջոցառումն անցկացվելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի և ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի բազաների վրա։ Մրցախաղի բացման […]

̰
Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալությունը կունենա մշտական ներկայացուցչություն

16:52 19.08.2021

Օգոստոսի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերին, Ավստրիական զարգացման տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարներին և երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին։ Ողջունելով հյուրերին՝ Արման Խոջոյանը նշել է, որ Ավստրիական զարգացման գործակալության պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ համագործակցությունը շատ արդյունավետ է և լավ հիմքերի […]

̰
Անահիտ Ավանեսյանի և ԱՀԿ հատուկ ներկայացուցչի հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության գերակա ուղղությունները

16:44 19.08.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոյին: Շնորհավորելով հյուրին պաշտոնում նշանակվելու առթիվ` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի արդյունավետ համագործակցությունը, հատկապես COVID-19-ի դեմ պայքարում, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև պատերազմական և հետպատերազմական շրջանում: «COVID-19-ի հետ կապված ստեղծվել է այնպիսի իրադրություն, որ առողջապահությունը մեր երկրում դարձել […]

̰
ՏԿԵ նախարարը ներկայացրել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

16:27 19.08.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի, Արագածոտնի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում Արագածոտնի մարզի Թալին համայնքում աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին ներկայացրել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի և համայնքի խնդիրների լուծմանն ուղղված ներդրման համար։ Շնորհավորելով Տավրոս Սափեյանին պաշտոնի ստանձնման […]

̰
2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած և վիրավորում ստացած զինծառայողների մասնակցությամբ նախատեսվում է ձևավորել հենակներով ֆուտբոլի ազգային հավաքական

16:21 19.08.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել հանդիպում 2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած և վիրավորում ստացած զինծառայողների հետ, որը վարել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է […]

̰
Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

16:16 19.08.2021

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Նա համոզմունք է հայտնել, որ ռուս-հայկական երկխոսության զարգացումն ու ամրապնդումը կնպաստեն ինչպես երկկողմ կապերի ընդլայնմանը, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերի միավորմանը՝ ապահովելու կայուն տնտեսական աճ և բարելավելու քաղաքացիների կյանքի որակը: Նա հույս է հայտնել, որ նորընտիր […]

̰
ԱԱՏՄ մասնագետները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում

16:07 19.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետներն այսօր վաղ առավոտից ուժեղացված լայնածավալ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում։ ԱԱՏՄ տեսուչները՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության մարմնի աշխատակիցների և ՃՈ ծառայողների հետ համատեղ, վերահսկողություն են իրականացրել հանրային տրանսպորտում՝ Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր […]

̰
Պաշտպանության բանակը կշարունակի ապահովել Արցախի անվտանգությունը

16:00 19.08.2021

Առաջիկա տարիներին Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և  համապարփակ կարգավորումը։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում: Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը ՀՀ կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի […]

̰
Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին

15:46 19.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղրղզստան աշխատանքային այցի շրջանակում, այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։ «Չոլպոն-Ատա» պետական համալիրում ՀՀ վարչապետին և ԵԱՏՄ անդամ երկրների մյուս վարչապետներին դիմավորել է Ղրղզստանի նախարարների գրասենյակի նախագահ (վարչապետ) Ուլուկբեկ Մարիպովը։ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների ձեռքսեղմման և համատեղ լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է նեղ կազմով նիստը։ Նիստում քննարկվել են Միության […]

̰
Ուժեղացված ծառայություն Երևանում. հայտնաբերվել են հրազեններ, թմրամիջոցներ, սառը զենքեր

15:45 19.08.2021

Օգոստոսի 18-ի երեկոյան ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Անձնակազմին հրահանգավորեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտում՝ ուժեղացված ծառայության ուղղություններն են, որոնք ստորաբաժանումների […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

15:36 19.08.2021

Օգոստոսի 18-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Ամփոփվել են 2021թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները և քննարկվել խորհրդի առաջիկա անելիքները: Արձանագրվել է հանձնաժողովի միջոցով իրականացված բողոքարկման գործընթացի արդյունավետությունը: Հանձնաժողովն ստացել է 133 դիմում և բողոք, որոնց ուսումնասիրմամբ ընթացք է […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Ջրվեժում

15:31 19.08.2021

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 18-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցից բերման է ենթարկվել 32-ամյա Սերոբ Դ.-ն, որը հունիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Հայաստանը պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների

15:26 19.08.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերվող հատվածում անդրադարձ կա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծրագրում նշված է, որ Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական […]

̰
3 զինծառայողների մահվան դեպքով ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ վարույթ է սկսել

14:55 19.08.2021

Այսօր մահացու հրազենային վիրավորումներով 3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելու մասին տեղեկության հրապարակումից հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։ Նախարարը Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել է դեպքի հետ կապված իրավիճակը: Ինչպես տեղեկացրել է նախարարը, բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե […]

̰
Որքա՞ն ծառ է տնկվել «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում

14:25 19.08.2021

«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 2020-2021 թթ. Հայաստանի տարածքում տնկվել է 702280 ծառ, որից ՀՀ մարզպետարաններին և Երևան քաղաքին 2021 թվականի գարնանը տրամադրվել է 161480 հատ ծառ, Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տարածքներում (Լոռու, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում) 2020 թվականին տնկվել է 339000 և 2021 թվականի գարնանը՝  201800 ծառ։ Շրջակա միջավայրի […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

14:00 19.08.2021

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 18-ին Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցից Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Սուրեն Պ.-ն, որը 2014 թ. փետրվարի 20-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
BACK_TO_TOP