Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկում. Տավուշում ուսուցիչները կաշխատեն նոր կարգերով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+29.09 oC

Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկում. Տավուշում ուսուցիչները կաշխատեն նոր կարգերով

10:42 19.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատվել են հանրակրթության նոր չափորոշչի փորձարկման համար նախատեսված ուսումնական պլանը, գնահատման կարգը, սահմանվել են տարիֆիկացիոն պլանների կազմման առանձնահատկությունները։

Նոր կարգերով մի շարք փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի դասաժամերի դրույքային ծանրաբեռնվածության, սովորողների գնահատման, ինչպես նաև դպրոցների ֆինանսավորման գործընթացներում: Նոր կարգերը սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն Տավուշի մարզի դպրոցներում` 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում դասավանդողների և սովորողների համար։

Ուսուցչի շաբաթական ծանրաբեռնվածություն և տարիֆիկացիոն պլան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի օգոստոսի 12-ի 38-Լ հրամանով սահմանվել են 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում Տավուշի մարզի հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների տարիֆիկացիոն մատյանի կազմման առանձնահատկությունները:

Հանրակրթության պետական չափորոշչով նախատեսված նոր գնահատման համակարգի փորձարկումն արդյունավետ իրականացնելու նպատակով, հաշվի առնելով տարրական դասարաններում միավորային գնահատման բացակայությունը և ոչ միավորային (բնութագրային) գնահատման համար պահանջվող աշխատանքի ծավալը, Տավուշում ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների դրույքաչափը սեպտեմբերի 1-ից կհաշվարկվի հետևյալ կերպ.

  • 2-րդ դասարանում ուսուցչի մեկ դրույքաչափը (շաբաթական 22 ակադեմիական ժամ) կազմված է շաբաթական 18 դասավանդվող և գնահատման համար նախատեսված 4 ժամերից:
  • 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում ուսուցչի մեկ դրույքաչափը (շաբաթական 22 ակադեմիական ժամը) կազմված է 20 դասավանդվող և 2 գնահատման համար նախատեսված ժամերից:

Գնահատման ժամերի ընթացքում ուսուցիչն իրականացնում է սովորողների գնահատման համար անհրաժեշտ աշխատանքները:

Տավուշի մարզի փորձարկվող դասարանների համար հաստատվել են հետևյալ առավելագույն ժամաքանակները, որոնք ընդգրկում են պետական պարտադիր և դպրոցական բաղադրիչները, այդ թվում՝ ընտրովի բաղադրիչը.

  • 2-րդ դասարան՝ տարեկան 928 ժամ,
  • 5-րդ դասարան՝ տարեկան 1190 ժամ,
  • 7-րդ դասարան՝ տարեկան 1190 ժամ,
  • 10-րդ դասարան՝ տարեկան 1360 ժամ:

Հավելենք, որ ընտրովի բաղադրիչի շրջանակում 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների համար նախատեսված են «Առողջ ապրելակերպ» և «Մասնագիտական կողմնորոշման ակումբներ» խմբակները: 10-րդ դասարանում սովորողների մասնագիտական նախասիրություններն ու կողմնորոշումը զարգացնելու նպատակով, ի լրումն պետական պարտադիր բաղադրիչի, դպրոցական բաղադրիչի միջոցով կձևավորվի անհատական դասացուցակ։

Սովորողի գնահատում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի օգոստոսի 6-ի 37-Լ հրամանով Տավուշի մարզի փորձարկվող դասարաններում գնահատաման փորձնական կարգը: 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում Տավուշի մարզի 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում սովորողի գնահատումն իրականացվում է ընթացիկ գնահատման, կիսամյակային, տարեկան ամփոփիչ գնահատումների և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին` ամփոփիչ ատեստավորման եղանակով: Ընթացիկ գնահատումն իրականացվում է ոչ միավորային (բնութագրող), ձևավորող (ուսուցանող) և քանակական (միավորային) ձևերով։ Դպրոցի մանկավարժական խորհուրդը հաստատում է միավորային գնահատման հաճախությունը՝ ըստ ուսումնական առարկաների, ինչպես նաև ձևավորող գնահատման մեթոդները, տեսակները և գործիքները:

  • Ոչ միավորային գնահատումը կիրառվում է 1-4-րդ դասարաններում, որի ժամանակ թվային նիշ կամ դրան փոխարինող որևէ այլ նշան չի կիրառվում: Իրականացվում է բացառապես բնութագրող բացատրական գնահատում։
  • Ձևավորող գնահատումն իրականացվում է 1-12-րդ դասարաններում, որի մեթոդներն ընտրում է ուսուցիչը և ուսումնական տարվա սկզբին ներկայացնում մանկավարժական խորհրդին: Ձևավորող գնահատման ժամանակ, հաշվի առնելով սովորողների անհատական առանձնահատկություններն ու ուսուցման բովանդակությունը, յուրաքանչյուր առաջադրանքի համար սահմանվում են նկարագրիչներ։
  • Միավորային գնահատումը կիրառվում է 5-րդ դասարանից սկսած առարկայական չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքների յուրացման աստիճանը որոշելու նպատակով։ Գնահատումը կատարվում է 10-միավորային սանդղակով, որտեղ որևէ նիշ չի հանդիսանում անբավարար գնահատական։

 

Ուսպլան. պետական և դպրոցական բաղադրիչ

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի օգոստոսի 4-ի 36-Լ հրամանով հաստատվել է Տավուշի մարզի փորձարկվող դասարանների ուսումնական պլանը: Ըստ այդմ` փորձարկվում է ֆինանսավորման նոր մոդել` հաշվի առնելով անհատական և նախագծային ուսուցման առանձնահատկությունները: Ուսպլանը ունի պետական և դպրոցական բաղադրիչ։

Պետական բաղադրիչով սահմանվում են տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկի նվազագույն ժամաքանակները և երաշխավորված առարկաները: Փորձարկվող դասարաններում դպրոցական (անհատական) բաղադրիչի ժամերը, որպես ուսումնական խմբակներ հատկացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած «Առողջ ապրելակերպ» դասընթացին, 10-րդ դասարանում՝ «Մասնագիտական կողմնորոշման ակումբներ» ծրագրին, 10-11-րդ դասարանում՝ ռազմամարզական ճամբարներում՝ ՆԶՊ-ի ուսուցմանը:

10-րդ դասարանում դասավանդվում է առնվազն երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է: Երկրորդն ընտրվում է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած առարկայական ծրագիր ունեցող որևէ այլ լեզու:

Ուսպլանի «Պարզաբանումներ» բաժնում ըստ դասարանների նշված են ուսուցանվող առարկաները: Կարևոր փոփոխություն է փորձարկվող դասարաններն առավելագույն ժամաքանակներով ֆինանսավորելու սկզբունքը, որը հնարավորություն է տալիս ներառել ընտրովի բաղադրիչը, ֆինանսավորել նախագծային աշխատանքների ղեկավարումն ու իրականացումը, որը պարտադիր է 7-րդ դասարանից սկսած։

Միասնական մոտեցում դրսևորելով առանձին գործող ավագ դպրոցների և միջնակարգ դպրոցների նկատմամբ՝ 10-12-րդ դասարաններում ներդրվել է անհատականացված դասացուցակի հիման վրա առարկայական խմբեր ձևավորելու և ըստ այդ տարիֆիկացիոն ցուցակները կազմելու սկզբունքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

22:51 19.08.2025

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

22:44 19.08.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

Դեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

22:35 19.08.2025

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»  մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։   ...

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

22:24 19.08.2025

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

22:12 19.08.2025

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...

BACK_TO_TOP