TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մոսկվայում աշխատանքն է վերսկսել ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խումբը

20:42 17.08.2021

Մոսկվայում կայացել է ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համատեղ նախագահությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը։ Օգոստոսի 17-ին կայացած նիստում կողմերը դիտարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հնարավորությունները և քննարկել 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

20:20 17.08.2021

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտնագության կանոնները: Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 17-ին երեկոյան ժամերին, 20-21-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի […]

̰
Գյումրիում ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 17-ին․ Շիրակի մարզպետի որոշումը

20:02 17.08.2021

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու  հերթական ընտրություն նշանակելու մասին որոշում է ստորագրել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 28-Ա որոշման 1-ին կետը․                 […]

̰
Ցմահ դատապարտյալը գրանցել է հերթական ռեկորդը

19:46 17.08.2021

2021 թվականի օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա» հասարակական կազմակերպության, ինչպես նաև ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հիմնարկում կազմակերպվել և իրականացվել է հերթական ռեկորդի գրանցումը։ Ցմահ դատապարտյալ, 36-ամյա Թաթուլ Միրզոյանը 16 կգ կշռաքարը երկու ձեռքով մեկընդմեջ ուսագոտուց հրել է վեր 1450 անգամ 1 ժամ […]

̰
Պառավաքար գյուղում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ

19:40 17.08.2021

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղի ջրամբարի մոտ այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի ՀՓԽ-ից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պառավաքար գյուղի «Վալտերի ֆերմա» կոչվող հանդամասում։ Հրդեհը […]

̰
«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

19:17 17.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության կողմից առերևույթ խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2021թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ էին ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ […]

̰
Հակառակորդի արձակած կրակոցից զինծառայողի հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՀՀ ՔԿ

19:02 17.08.2021

2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով աջ սրունքի վերին երրորդականի հետին մակերեսի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել նույն զորամասի հետախուզական վաշտի գնդացրորդ, պարտադիր ժամկետային զինծառայող: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր […]

̰
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին նշանակման կապակցությամբ

18:58 17.08.2021

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է. «ՀՀ վարչապետ, Հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյան, Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Անկասկած, գլոբալ և տարածաշրջանային զարգացումների արագ ընթացքն առավել կարևորում է երկու երկրների միջև սերտ խորհրդակցությունները տարածաշրջանում խաղաղության ու […]

̰
3.3 մագնիտուդով երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք

18:55 17.08.2021

Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք։ Սույն թվականի օգոստոսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 18:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:06-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: […]

̰
Ազգային ժողովը փակ քննարկում կկազմակերպի սահմանային իրավիճակի վերաբերյալ

18:50 17.08.2021

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվել է խորհրդարանում քննարկում կազմակերպել սահմանային իրավիճակի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կոնջորյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովում: «Պարոն Օհանյանի հետ զրույց ենք ունեցել, պայմանավորվել ենք, որ առավել նպատակահարմար է քննարկումը կազմակերպել օգոստոսի 18-ին: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Վաղը առավոտյան հանդիպման մանրամասները […]

̰
Գառնիկ Իսագուլյանի կողմից սուտ մատնություն կատարելու և բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ ՀՔԾ

18:30 17.08.2021

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, կատարել է սուտ մատնություն` ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, ինչպես նաև հնչեցրել է ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և բռնությունը հրապարակայնորեն արդարացրել: Ըստ առաջադրված մեղադրանքի` […]

̰
Միացյալ Թագավորությունն ակնկալում է համագործակցել Հայաստանի հետ՝ դիմակայելու համաշխարհային մարտահրավերներին․ Բորիս Ջոնսոնը՝ Նիկոլ Փաշինյանին

18:25 17.08.2021

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի վարչապետ, Ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ։ Միացյալ Թագավորությունը խորապես գնահատում է մեր երկկողմ հարաբերությունները և կիսում է կայուն տնտեսությամբ ու ժողովրդավարությամբ ապագայի Ձեր […]

̰
ԱԺ-ն ընդունեց Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու մասին նախագիծը

18:20 17.08.2021

Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով միակ նախագիծը` Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու մասին: Հիշեցնենք` կառավարության նախագծով առաջարկվում է օրենքով սահմանված տարեկան առավելագույն 170 մլն մ³ չափաքանակի փոխարեն այս տարի Սևանից բաց թողնել 245 մլն մ³ ջուր։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր, որին  կողմ էին  քվեարկել միայն իշխող խմբակցության անդամները: Ավելի ուշ […]

̰
«Արփի լիճ» ազգային պարկի տարածքի խոտհարքներից տասնյակ տնտեսություններ չեն օգտվել․ գյուղացիները բողոքում են անհավասար բաշխումից

18:13 17.08.2021

Արփի և Աշոցք խոշորացված համայնքների բնակիչները դժգոհում են «Արփի լիճ» ազգային պարկի  հաշվեկշռում գտնվող խոտհարքների բաժանման գործընթացից: Բնակիչները բողոքում են, որ ազգային պարկի արգելոցային ու սահմանամերձ գոտիներում գտնվող հողատարածքներն այս տարի բաշխվել  են անհավասարաչափ, շատերը զրկվել են  խոտհունձ կատարելու և անասնակեր կուտակելու հնարավորությունից: Խոտհարքներից զրկվել են նաև այն գյուղացիները, որոնք  վարձակալական հիմունքներով  տարիներ շարունակ  տնօրինել […]

̰
Գյումրիում բախվել են Toyota Prado և Mercedes մակնիշների մեքենաները․Toyota Prado-ն կողաշրջվել է

18:05 17.08.2021

Այսօր՝ ժամը 17-ի սահմաններում, Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում շրջանաձև երթևեկության պահին բախվել են Toyota Prado և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Երկու մեքենաների ուժգին բախումից Toyota Prado-ն կողաշրջվել է և հայտնվել  վթարի վայրից 3 մետր հեռավորության վրա, իսկ  Mercedes մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածն ամբողջությամբ շարքից դուրս է եկել։ Մեքենաներում ուղևորներ չեն եղել, երկու մեքենաների վարորդները չեն տուժել։ […]

̰
Մեկնարկել է դրամաշնորհային երիտասարդական ծրագրերի մրցութաշրջանը. ԿԳՄՍՆ

17:55 17.08.2021

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային երիտասարդական ծրագրերի մրցութաշրջանը: Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությունները և նրանց մասնակցությունը ոլորտի քաղաքականության իրականացման բոլոր փուլերում, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային երիտասարդական միջավայր: Մրցույթն անցկացվում է 13 ուղղությամբ/չափաբաժնով․ Երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված տեղական մակարդակում որոշումների կայացմանը, Սոցիալական նորարարության մոդելների […]

̰
Այսօր Օշականի ճակատամարտի 194-ամյակն է

17:50 17.08.2021

Օշականի ճակատամարտի հուշակոթողի տարածքում տեղի է ունեցել Օշականի ճակատամարտի 194-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն՝ ի հիշատակ զոհված զինվորների և կամավորների: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ՌԴ գործերով ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը, Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը, զինվորականներ, պաշտոնատար այլ անձինք: «Օշականի ճակատամարտը ոչ միայն ռուս-պարսկական պատերազմի […]

̰
ՊԵԿ նախագահը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

17:48 17.08.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցների հետ: Կոմիտեի ղեկավարը ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առանձնահատուկ կարևորություն ունի: Ռուստամ Բադասյանը գոհունակությամբ նշել է, որ այս գործում ստորաբաժանումը դրսևորել է պատշաճ նախաձեռնողականություն: Աշխատանքային խորհրդակցությանը կոմիտեի ղեկավարին ներկայացվել են իրականացված աշխատանքները և ընթացիկ նախագծերը, այդ թվում՝ ՊԵԿ զարգացման […]

̰
«Կանեփ-կակաչ-2021» միջոցառման օգոստոսի 16-17-ի արդյունքները

17:43 17.08.2021

Օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը: Օգոստոսի 16-17-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1283 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 11 հողամասից հայտնաբերվել է կանեփի 332 բույս: Ապօրինի […]

̰
ԲՏԱ նախարարը հանդիպել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարարի հետ

17:41 17.08.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 17-ին ընդունել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ բարձր է գնահատում Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես առաջինը ճանաչելու փաստը, այս առումով Ուրուգվայն առանձնահատուկ տեղ ունի աշխարհասփյուռ հայության համար։ Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն շնորհակալություն է հայտնել ընդունելության […]

̰
Բանալու թելով խեղդել էր 59-ամյա կնոջը. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

17:38 17.08.2021

ՀՀ ոստիկանությունից հայտնում են՝ օգոստոսի 13-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ երկու օր առաջ «ինսուլտ և թոքաբորբ» նախնական ախտորոշմամբ բուժօգնության ընդունված 59-ամյա կինը օգոստոսի 12-ին մահացել է, իսկ 24 ժամ անց դիահերձարանում նրա պարանոցին կապտուկ է հայտնաբերվել: Դիահերձարան մեկնած իրավապահները դիակի զննությամբ պարանոցի շրջանում հայտնաբերեցին շագանակագույն քերծվածք: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: […]

̰

17:32 17.08.2021

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։14-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտ՝ սահմանային տարածքում, այրվում է խոտածածկ տարածք, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 16։54-ին։ Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ։

̰
Արմեն Թոռչյանը հետախուզվում է խարդախության մեղադրանքով

17:25 17.08.2021

Արմեն Թոռչյանը հետախուզվում է խարդախության մեղադրանքով, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Նախագահը նոր նշանակումներ է արել ՀՀ Զինված ուժերում

17:17 17.08.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Զինված ուժերում մի շարք նշանակումների վերաբերյալ: Նվեր Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ: Նախագահի մեկ այլ հրամանագրով Գարիկ Մովսեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ: Արմեն Առուշանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ինժեներական […]

̰
Գուրգեն Առաքելյանը հետախուզվում է խուլիգանության մեղադրանքով

17:12 17.08.2021

Գուրգեն Առաքելյանը հետախուզվում է խուլիգանության մեղադրանքով, հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Տեսչական մարմինները և ոստիկանությունը զգուշացնում են

17:06 17.08.2021

ՀՀ տեսչական մարմինները, ինչպես նաև ոստիկանությունը զգուշացնում են. «Հարգելի քաղաքացիներ և տնտեսավարողներ, Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված` վերահսկողությունը խստացվում է: Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակներ փակ տարածքներում: Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»:

̰
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

16:58 17.08.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի […]

̰
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ

16:54 17.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2001թ.-ից մինչև 2018թ. […]

̰
Հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում

16:47 17.08.2021

Հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության գրասենյակի ղեկավար Մարգո Շիլդսի, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման հայաստանյան ծրագրի ղեկավար Էլիզաբեթ Դուֆրեյնի և սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրով աջակցող կապալառու Լորեն Բարդինի հետ: Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են արտակարգ իրավիճակների նախարարության կողմից նախատեսվող […]

̰
Ուժեղացված ծառայություն Արաբկիր վարչական շրջանում

16:40 17.08.2021

Օգոստոսի 16-ի երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով, վարչական շրջանում ուժեղացված ծառայություն իրականացրին։ Տարբեր կասկածանքներով բաժին բերման ենթարկվեցին մի խումբ անձինք։ Կատարվեցին խուզարկություններ ու զննություններ։ Հայտնաբերվեցին դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: […]

̰
BACK_TO_TOP