16:39 16.08.2021
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 16-ին անցկացվել են մարտական պատրաստականության ցուցադրական մարտավարաշարային պարապմունքներ։ Պաշտոնատար անձանց ուսուցանվել է մարտավարաշարային պարապմունքների կազմակերպման և անցկացման կարգը, մասնակիցները ձեռք են բերել համապատասխան հմտություններ զորամասը մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելիս, ինչպես նաև ցուցադրվել է տեխնիկայի բացազատման և կահավորման կարգը:
16:33 16.08.2021
2021թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզի Շնող համայնքի 54-ամյա բնակիչը, վարելով «Տ-40» մակնիշի տրակտորը, նույն համայնքի «Թբախլուտ» կոչվող հանդամասի անտառամիջյան ճանապարհին վերելք կատարելիս կորցրել է կառավարումը, կատարել հետընթաց և ընկել ձորակը, ինչի հետևանքով վերջինս ու նրա որդին տեղում մահացել են: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Կատարվել […]
16:28 16.08.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։ Հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումներն՝ անդրադառնալով անկախ կյանքի կենտրոնների, փոքր տների ստեղծմանն ու մի շարք այլ ծրագրերի։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել, քննարկել այս ոլորտներում չինական փորձը և, ըստ […]
16:23 16.08.2021
Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին․ դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով դեսպանին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել հայ և վրաց ժողովուրդների միջև առկա հարաբերությունները և շնորհակալություն հայտնեց Գիորգի Սագանելիձեին դիվանագիտական ծառայության ընթացքում այդ ուղղությամբ կատարած սերտ աշխատանքի համար: Դեսպանն իր […]
16:12 16.08.2021
2021թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 02.05-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ մեքենա է կայանված, որից բարձր պայթյունի ձայն է լսվել, իսկ ուղևորները դուրս են եկել ավտոմեքենայից, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Աղբյուր Սերոբ փողոցի հասցեներից մեկի […]
16:06 16.08.2021
Օգոստոսի 16-ին՝ ժամը 13։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա շուկայի խաչմերուկի մոտակայքում գտնվող ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Ս․ Մ․-ն (ծնված 1953 […]
15:51 16.08.2021
ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցին Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։ «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։ Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։ Ճշգրտող աշխատանքները շարունակվում […]
15:43 16.08.2021
ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը Ուրուգվայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ մասնավորապես ասել է. «Հայաստանը մեծապես գնահատում է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը… Արցախի ժողովրդի ինքնորոշման և գոյության իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները դեռևս ամբողջովին չեն հաղթահարվել։ Հայաստանը և Արցախը բախվում են անվտանգային խնդիրների, դեռևս չեն […]
15:34 16.08.2021
Օգոստոսի 15-ին հաղորդվել էր Լոռու մարզի Լորուտ գյուղի մոտակայքում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի՝ առանց համարանիշի մեքենան կառավարումը կորցնելու հետևանքով ձորակն ընկնելու, ինչպես և Լորուտ և Մարց գյուղերի մի խումբ բնակիչների կողմից խուլիգանություն կատարելու մասին: Օգոստոսի 15-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով Լորուտ գյուղից ոստիկանության Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Մխիթար Ս.-ն: Ստուգումներով պարզվել է, որ նա 2020 […]
15:30 16.08.2021
2021թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող Վահան Դիլիկի Թաթոսյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Վ. Թաթոսյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի […]
14:59 16.08.2021
Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգու տարածքում (Հալաբյան և Մարգարյան փողոցների հատված) այսօր տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, խաղաղության առաջամարտիկ Մահաթմա Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը: «Հայ-հնդկական պատմական առնչությունները խոր արմատներ ունեն: Շատ վաղ ժամանակներից հայերը Հնդկաստանում լայն գործունեություն են ծավալել գրահրատարակչության, տնտեսության, առևտրի […]
14:46 16.08.2021
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանն անդրադարձել է իր անձնական պատմությունը՝ որպես Հայոց ցեղասպանության վերապրածի թոռնուհի՝ կրկնելով Ավստրալիային ուղղված իր կոչերը՝ միանալու աշխարհում աճող այն ազգերի թվին, որոնք հայերի, ասորիների և հույների կոտորածները ճանաչել են որպես ցեղասպանություններ, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU): Վարչապետ Բերեջիկլյանն ասորիների ցեղասպանության օրվա և ասորի նահատակների վիրտուալ […]
14:34 16.08.2021
Օգոստոսի 16-ին՝ ժամը 05։17-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորավան-Արագյուղ ավտոճանապարհին այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:53-ին, մարվել՝ 10։30-ին։ Այրվել է […]
13:51 16.08.2021
Օգոստոսի 9-15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 758 դեպք, որից 396-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի՝ 283, փլուզման՝ 8, պայթյունի՝ 1, քարաթափման՝ 1, ուժեղ քամու՝ 7, ուժեղ կարկուտի՝ 7, ինքնասպանության փորձի 11 դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 175 կենցաղային կանչ. տուժել է 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 […]
13:46 16.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 13-16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 276 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 86, անձնական ունեցվածքի գողության՝ 72, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, յուրացման կամ վատնման՝ 12, պաշտոնեական […]
13:31 16.08.2021
2021 թվականի օգոստոսի 16-ին ՀայՓոստը շրջանառության մեջ է դրել չորս նոր փոստային բացիկ: Նամականիշով երկկողմանի փոստային բացիկները նվիրված են ֆրանսահայ նկարիչ «Ռիշար (Խաչատուր) Ժերանյանի (1921-2019 թթ.) ծննդյան 100-ամյակը» և հայ անվանի բնանկարիչ Արտաշես Աբրահամյանի (1921-2003թթ.) ծննդյան 100-ամյակը» թեմաներին: Նամականիշով երկկողմանի hաջորդ երկու բացիկները նվիրված են Բյուրականի աստղադիտարանին և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման […]
13:22 16.08.2021
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը որդու առողջական բոլոր խնդիրների կապակցությամբ բժշկական հետազոտություններ ու բուժում տրամադրելուն աջակցելու հարցում: Մասնավորապես, զինվորի մայրը դիմումով նշել է, որ իր որդին 2020 թվականի ամառային զորակոչին բժշկական հետազոտությունների ու փորձաքննության հիման վրա սահմանափակումով պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար և զորակոչվել ՀՀ Զինված ուժեր: Դիմումատուն նշել է, որ որդին […]
13:04 16.08.2021
Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հեռացել է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջուլֆալակյանին այդ պաշտոնում փոխարինելու է Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, աշխարհի գավաթի բազմակի հաղթող Վահագն Դավթյանը: Ջուլֆալակյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2019 թվականին:
12:23 16.08.2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 61 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով՝ հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4316 է: Անվանացանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
12:12 16.08.2021
Հայաստանի և Ուրուգվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ժամանել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից, մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի և Ուուրգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոնի հանդիպումը՝ ընդլայնված կազմով: Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նաև ՀՀ […]
12:05 16.08.2021
Օգոստոսի 10-ից 16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան, որին մասնակցել է 179 աշակերտ 46 երկրից: Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի: Միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել է 4 աշակերտ՝ Մարիամ Գրիգորյանը Երևան, «Քվանտ» վարժարանից (10-րդ դասարան), Ռուբեն Սարգսյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Ֆոտոն» վարժարանից (11-րդ դասարան), Հովհաննես Ստեփանյանն Արմավիրի մարզի […]
12:03 16.08.2021
Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի […]
11:13 16.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ առաջիկա 5 օրերին, ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Կենտրոնից ազգաբնակչությանը հորդորում են պահպանել հրդեհավտնագության կանոնները:
11:04 16.08.2021
Օգոստոսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 814 դեպք, որոնցից 222 801-ն` առողջացած, 4702-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6175 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 440 147 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5415 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 256 նոր դեպք: Ունենք 188 առողջացած, […]
11:02 16.08.2021
Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:
10:24 16.08.2021
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ` կատարվել է 220236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144573, երկրորդ դեղաչափ` 75663։ Հիշեցում. ✅ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային […]
10:17 16.08.2021
Հաշվետվություն է ներկայացվել 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ․ ✅ 17 ստուգում, որից՝ 10-ը՝ շինարարություն 2-ը՝ ընդերքօգտագործում 2-ը՝ արտադրություն 2-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ 1-ը՝ ձկնաբուծարան։ Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 1.900.000 ՀՀ դրամի […]
10:04 16.08.2021
Պետդեպարտամենտը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրանկ Փալոնը: «Անցած տարի Արցախում պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանին մեղադրելն Ալիևի անարժանահավատ փաստարկների ակնհայտ վկայություն է: ԱՄՆ-ը չպետք է մեղադրի երկու կողմերին տարածաշրջանում արյունահեղության ու անկայունության համար: Պետդեպարտամենտը պետք է օգտագործի բոլոր հասանելի […]
08:38 16.08.2021
Սույն թվականի օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 05:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:44-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 […]
23:58 15.08.2021
Օգոստոսի 15-ին՝ ժամը 18:55-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թեղուտ և Շնող գյուղերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ տրակտորը գլորվել է ձորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Բաբանց տախտ» կոչվող հանդամասից մոտ 1 կմ դեպի հարավ-արևմուտք «Беларус» մակնիշի տրակտորը […]