TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արարատի մարզում բախվել են Mercedes-ը, Opel-ն ու Иж-ը․ կան վիրավորներ

23:00 15.08.2021

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Դարակերտ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes, Opel և Иж մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

̰
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:45 15.08.2021

Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 15-20-ը` առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի […]

̰
Գիշերը ադրբեջանական ԶՈՒ-ն կրակոցներ է արձակել Արավուս գյուղի ուղղությամբ․ ՄԻՊ

22:25 15.08.2021

Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են ահազանգեր այն մասին, որ այս գիշեր՝ ժամը 12-ից 1-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են գյուղի բնակիչները և պնդել, որ նշանառու կրակոցներ […]

̰
Ծաղկալանջ գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1200 հակ պահեստավորված անասնակեր

22:14 15.08.2021

Օգոստոսի 15-ին՝ ժամը 14:27-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկալանջ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծաղկալանջ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 19:40-ին։ Այրվել է մոտ […]

̰
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

21:56 15.08.2021

Օգոստոսի 15-ին՝ ժամը 19:13-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 100 մ հեռավորության վրա նկատել են ռետինե նավակով քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարները Ջ․ Թ․-ին (ծնված 2000 թ.) դուրս են բերել ափ․ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում:

̰
Ուրցաձոր գյուղի մոտակայքում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

20:30 15.08.2021

Օգոստոսի 15-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։ Մոտ 15 հա խոտածածկ տարածքում առկա են ծխացող օջախներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 11։00-ին, մարվել՝ 12։52-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ․ սահմանվել է հերթապահություն։   Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, […]

̰
Հավաքվածները, կատարվածի մեջ մեղադրելով ոստիկաններին, ծեծել են վերջիններիս և ձորը գցել ոստիկանության ավտոմեքենան

20:20 15.08.2021

2021թ. օգոստոսի 14-ին` ժամը 21:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում, վթարի է ենթարկվել, որի հետևանքով երկու անձ մահացել է, իսկ ոստիկանները լքել են դեպքի վայրը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նույն օրը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, […]

̰
«Ռադիոկայմ»-ի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է

19:31 15.08.2021

Օգոստոսի 15-ին՝ ժամը 14:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Ռադիոկայմ»-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

̰
Ջաջուռ գյուղի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում

19:18 15.08.2021

Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում, ԱԻՆ Շիրակի մարզի 911 ծառայությունն ավտովթարի մասին ահազանգ է ստացել: Դեպքի վայր հասած փրկարարական ջոկատը պարզել է, որ Ջաջուռ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ: Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով ղեկի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում: ԱԻՆ Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել […]

̰
«Ռադիոկայմ»-ի մոտ բռնկված հրդեհը մեկուսացվել է

17:17 15.08.2021

Օգոստոսի 15-ին՝ ժամը 14:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Ռադիոկայմ»-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

̰
Մայր Աթոռում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

17:02 15.08.2021

Օգոստոսի 15-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա առիթով, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, […]

̰
Ստեփանակերտի ջրազուրկ բնակելի շենքերի բակերում 5 տոննա տարողությամբ բաքեր են տեղադրվում

16:33 15.08.2021

Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 5 տոննա տարողությամբ բաքեր են տեղադրվում ջրազուրկ բնակելի շենքերի բակերում: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից: «Հարգելի քաղաքացիներ, Ստեփանակերտի ջրազուրկ թաղամասերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու գործին իր նպաստն է բերում նաև Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը: Մասնավորապես, վերջինիս աջակցությամբ 5 տոննա տարողությամբ բաքեր են տեղադրվում ջրազուրկ բնակելի […]

̰
Հրդեհ «Ռադիոկայմ»-ի մոտակայքում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

15:46 15.08.2021

Օգոստոսի 15-ին՝ ժամը 14:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Ռադիոկայմ»-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

̰
Գեղարքունիքում բախվել են Ford-ն ու «Վազ 2107»-ը. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

15:31 15.08.2021

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.2 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 34-ամյա Արտաշ Սարիբեկյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և 25-ամյա Գրիգորի Մուրադյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով «07»-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 30-ամյա Մարիամ Վանյանը և 9-ամյա Արման Սարիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Արշալույս գյուղում հրդեհ է բռնկվել

14:44 15.08.2021

Օգոստոսի 15-ին` ժամը 10:31-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15-րդ փողոցում գտնվող տներից մեկի մոտակա ավտոտնակի (մոտ 100 քմ) տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ […]

̰
Լոռիում ոստիկանների «կանգ առ» հրահանգին չենթարկվելով՝ կոճղերով բարձված Ford-ը կողաշրջվել է. կա 2 զոհ

13:34 15.08.2021

Երեկ՝ օգոստոսի 14-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարց-Լորուտ միջգյուղական ավտոճանապարհին՝ անտառային հատվածում, ավտոմեքենա է գլորվել անտառը։ Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻն ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, […]

̰
Ուրցաձոր գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է

13:22 15.08.2021

Օգոստոսի 15-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։ Մոտ 15 հա խոտածածկ տարածքում առկա են ծխացող օջախներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 11։00-ին, մարվել՝ 12։52-ին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 14։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, […]

̰
Ուրցաձոր գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

12:01 15.08.2021

Օգոստոսի 15-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։ Մոտ 15 հա խոտածածկ տարածքում առկա են ծխացող օջախներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 11։00-ին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 14։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետին

11:18 15.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետ Դանիել Ռիշին՝ Ազգային տոնի առթիվ: «Ձերդ Գերազանցություն, Շնորհավորում եմ Ձեզ և Լիխտենշտայնի Իշխանապետության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ: Կարևորում եմ մեր երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերով ու նախաձեռնություններով նոր ազդակ կհաղորդենք մեր գործընկերությանը՝ ի […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 331 նոր դեպք

11:02 15.08.2021

Օգոստոսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 558 դեպք, որոնցից 222 613-ն` առողջացած, 4695-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6115 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 434 732 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6062 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 331 նոր դեպք: Ունենք 216 առողջացած, […]

̰
Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները

10:44 15.08.2021

Օգոստոսի 15-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։ Մոտ 15 հա խոտածածկ տարածքում առկա են ծխացող օջախներ։   Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 14։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ուրցաձոր գյուղի մոտ այրվում է բուսածածկ […]

̰
Մովսես գյուղում հրդեհ է բռնկվել

10:15 15.08.2021

Օգոստոսի 15-ին՝ ժամը 01։05-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մովսես գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Ուրցաձոր գյուղի մոտ այրվում է բուսածածկ տարածք․ սահմանվել է հերթապահություն

23:57 14.08.2021

Օգոստոսի 14-ին` ժամը 14։59-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ուրցաձոր գյուղի մոտ այրվում է բուսածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 51.4 հա տարածքում բռնկված հրդեհները

23:47 14.08.2021

Օգոստոսի 13-ից 14-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 49 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 2․2 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1․8 հա, Արաբկիր վարչական շրջանում՝ 9000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 7000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 3200 քմ, Կենտրոն […]

̰
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

23:27 14.08.2021

Օգոստոսի 14-ին` ժամը 21:35-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Շատին գյուղի խաչմերուկի մոտ, տեղի է ունեցել քարաթափում. քարերը ճանապարհից հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել […]

̰
Գյումրիում բախվել են Toyota-ն ու Volkswagen-ը. վերջինս կողաշրջվել է. կա 2 վիրավոր

23:15 14.08.2021

Երեկ՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա և Սպանդարյան փողոցի խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ, 24-ամյա Վահե Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի և 19-ամյա Հունան Կարապետյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում  է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդին օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:34 14.08.2021

Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում oգոստոսի 14-ին շրջանների մեծ մասում, 15-19-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ […]

̰
Քասախ գյուղում այրվել է մոտ 50 հակ անասնակեր

22:20 14.08.2021

Օգոստոսի 14-ին՝ ժամը 17։25-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Շառլ Ազնավուր թիվ 2-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։10-ին, մարվել՝ ժամը 18։33-ին։ Այրվել է մոտ 50 հակ անասնակեր և խոտածածկույթ […]

̰
Սպորտային քառօրյա մրցաշար՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած տղաների մասնակցությամբ

21:35 14.08.2021

Ծաղկաձորում անցկացվել է  սպորտային քառօրյա մրցաշար՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած տղաների մասնակցությամբ։ Մրցաշարն այսօր եզրափակվել է, հաղթողները՝ խրախուսվել։ Սմբատ Կարապետյանը 44-օրյա պատերազմում վիրավորվելուց հետո սկսել է ակտիվորեն սպորտով զբաղվել: Պարալիմպիկ սպորտաձևերի մրցաշարում Սմբատն իր ուժերն է չափել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած այլ զինծառայողների հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Շիրակի մարզում 41-ամյա տղամարդը առվակից ձուկ բռնելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է

21:08 14.08.2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը «Ամասիա» ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Ամիասիայի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Ամիասիա գյուղի բնակիչ Արամ Խաչատրյանը և հայտնել, որ Ձորակերտ գյուղի մոտ՝ առվակի ափին տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները առվակի ափին հայտնաբերել են Ամասիա գյուղի բնակիչ 41-ամյա Նորայր Խաչատրյանի […]

̰
BACK_TO_TOP