22:20 14.08.2021
Օգոստոսի 14-ին՝ ժամը 17։25-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Շառլ Ազնավուր թիվ 2-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։10-ին, մարվել՝ ժամը 18։33-ին։ Այրվել է մոտ 50 հակ անասնակեր և խոտածածկույթ […]
21:35 14.08.2021
Ծաղկաձորում անցկացվել է սպորտային քառօրյա մրցաշար՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած տղաների մասնակցությամբ։ Մրցաշարն այսօր եզրափակվել է, հաղթողները՝ խրախուսվել։ Սմբատ Կարապետյանը 44-օրյա պատերազմում վիրավորվելուց հետո սկսել է ակտիվորեն սպորտով զբաղվել: Պարալիմպիկ սպորտաձևերի մրցաշարում Սմբատն իր ուժերն է չափել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած այլ զինծառայողների հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:08 14.08.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը «Ամասիա» ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Ամիասիայի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Ամիասիա գյուղի բնակիչ Արամ Խաչատրյանը և հայտնել, որ Ձորակերտ գյուղի մոտ՝ առվակի ափին տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները առվակի ափին հայտնաբերել են Ամասիա գյուղի բնակիչ 41-ամյա Նորայր Խաչատրյանի […]
20:54 14.08.2021
Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են 32-ամյա Դավիթ Խաչատրյանի BMW X5 մակնիշի և 37-ամյա Գևորգ Հովհաննեսյանի վարած Mercedes E-200 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում առաջին բուժօգնությունն են ստացել: Բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է, […]
20:15 14.08.2021
Օգոստոսի 14-ինъ ժամը 14։59-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ուրցաձոր գյուղի մոտ այրվում է բուսածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական […]
19:35 14.08.2021
Օգոստոսի 14-ին, ժամը 14։34-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։14-ին, մարվել՝ ժամը 17։42-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։
19:25 14.08.2021
Սպիտակ կտավն ու միայն սև թելերի ասեղնակարը հմուտ վարպետի ձեռքում կարող են վերածվել դիմանկարների և հայտնի դեմքերին նկարագրել ավելի քան բնական։ Գյումրեցի Մարի Մկրտչյանի ասեղնանկարներն այնքան բնական են, որ չեն տարբերվում իրական լուսանկարներից: Նկարչական կրթություն չունենալով՝ իր նոր և ուրույն արվեստն է ստեղծել։ Ասեղնանկարի բարդ տեխնոլոգիայի միջոցով Մարին մարդկանց է փոխանցում կերպարների բնականությունն ու դիմախաղը։ […]
19:18 14.08.2021
Այսօր՝ օգոստոսի 14-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ. իրավիճակը վերահսկելի է։ Ինչ վերաբերում է հրդեհի հետևանքով կրած վնասի չափին, նախնական գնահատականով այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք։ «Հարգելի՛ քաղաքացիներ, ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկերի է […]
18:48 14.08.2021
Օգոստոսի 14-ին, ժամը 16։05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներքին Գետաշեն գյուղի Կենտրոն թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:17-ին, […]
18:40 14.08.2021
Ավարտվել է սփյուռքի պատանիների ամենասիրելի ծրագիրը՝ «Քայլ դեպի տունը»: Ընդհանուր առմամբ այս տարի ծրագրին մասնակցեց շուրջ 360 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 25 երկրից:Տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Վերջին փուլի մասնակիցներին հաջողություն է մաղթել Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ վստահություն հայտնելով, որ հայրենիքում անցկացրած այս ամառը շրջադարձային կլինի նրանց համար: Փակման արարողության ընթացքում մասնակիցները երգել են, պարել, […]
17:57 14.08.2021
Օգոստոսի 14-ին, ժամը 14:16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի 1-ին թաղամասում տուն է այրվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի 1-ին թաղամասի 3-րդ փողոցում գտնվող կիսակառույց տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
17:10 14.08.2021
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանները Գյումրիի դրամատիկական թատրոնում մյուզիքլ են ներկայացրել՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Աշխարհահռչակ արտիստի մանկությունից մինչև արվեստում փառահեղ բարձունքների հասնելու տպավորիչ պատմություններն են ներկայացվել՝ համեմված ազնավուրյան երգարվեստով։ Հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն այն երջանիկներից է, ում բախտ է վիճակվել ճանաչել, մտերմություն անել շանսոնյեի հետ, բացահայտել նրա մարդ տեսակն ու […]
16:50 14.08.2021
Օգոստոսի 15-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք): Բերկրառատ այս տոնի առիթով, Սուրբ Գայանե վանքում ժամը 10:30-ին Սուրբ Պատարգ կմատուցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին […]
16:17 14.08.2021
Օգոստոսի 15-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք): Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. […]
15:51 14.08.2021
Օգոստոսի 14-ին, ժամը 13:58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շորժա գյուղի «Արծիվ» լողափում հերթապահություն իրականացնող փրկարարները ափից մոտ 800 մ հեռավորության վրա նկատել են չշարժվող մոտորանավակ: Պարզվել է, որ մոտորանավակը խափանվել է։ Փրկարարները ափ են դուրս բերել խափանված մոտորանավակը և 4 քաղաքացու: Քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում են ՀՀ արտակարգ […]
15:30 14.08.2021
ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» աշխատակիցների շրջանում շարունակվում է պատվաստումային գործընթացը։ Աշխատակիցները ստանում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդեն երկրորդ ներարկումը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում անպայմանորեն պատվաստվել COVID-19-ի դեմ. համավարակի աղետալի հետևանքներից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է»,-հորդորում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
15:19 14.08.2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք (Տեղի համայնքապետարան): Տեղ գյուղում հանդիպմանը մասնակցել են համայնքի Արավուս, Խոզնավար, Խնածախ և մի շարք այլ գյուղերի բնակիչներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև պատերազմից հետո Արցախի Բերձոր, Քաշաթաղ և մի շարք այլ բնակավայրերից տեղահանված բնակիչներ: Մարդիկ բարձրացրել են ադրբեջանական զինծառայողների […]
15:10 14.08.2021
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ «Կովկաս» ռեստորանային համալիրի դիմաց, Nissan մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հագնամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածի բազալտե եզրաքարին, այնուհետև՝ ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնության ավտոմեքենայով […]
14:36 14.08.2021
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում Հայաստանը այսօրվա դրությամբ զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը: Մի քանի ամիս առաջվա դրության հետ համեմատ մեր երկիրը որոշակիորեն բարելավել է տեղը այս աղյուսակում, սակայն հիմա Հայաստանում նորից թվերի օրեցօր մեծացող աճ կա, ինչը որոշ մասնագիտական շրջանակներում մեկնաբանվում է՝ որպես համաճարակի չորրորդ ալիք: Մանրամասները՝ տեսանյութում:
13:49 14.08.2021
Օգոստոսի 13-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 32-ամյա Դավիդ Ս.-ն, որը մայիսի 10-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի (Զենքի, հրազենի ապօրինի ձեռքբերումը, փոխանցումը, վաճառքը, պահեստավորումը, փոխադրումը կամ կրումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]
13:27 14.08.2021
Այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Սարալանջ ավտոճանապարհի բաժանարար գոտու հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, CPS բենզալցակայանի դիմաց պայթյունի ձայն է լսվել։ Ըստ shamshyan.com-ի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն ժամին տեղի է ունեցել անհայտ առարկայով պայթյուն, որի հետևանքով վնասվել է այդ պահին նշված ճանապարհով երթևեկող Տավուշի մարզի Ջուջևան […]
13:19 14.08.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին Օրբելու փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Վիրաբ Ղ.-ն, որը օգոստոսի 5-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]
12:55 14.08.2021
Դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության: Այս մասին Արագածոտնի մարզում դատարանի նորանշանակ նախագահ Գոհարիկ Խաչատրյանին ներկայացնելիս հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը. «Մենք վերադառնում ենք հին համակարգին, որը ոչ միայն հնարավորություն կտա ավելի ճիշտ կազմակերպել մեր աշխատակազմերի աշխատանքները, այլ նաև կհանգեցնի դատարանների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացմանը»,-նշեց Ջհանգիրյանը: Սա, սակայն, սպասվող միակ […]
12:35 14.08.2021
Օգոստոսի 14-ին, ժամը 10:57-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարատովկա գյուղի մոտակա ձորակում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացի Ռ․ Ջ․-ին (ծնված 1956 թ.) պատգարակով դուրս են բերել ձորակից (մոտ 150 մ) և […]
12:16 14.08.2021
Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները օգոստոսի 13-ին Գայի պողոտայից Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 45-ամյա Գագիկ Ս.-ին, որը 2020 թ. ապրիլի 23-ից ՌԴ Տամբովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Կաշառակերությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
11:38 14.08.2021
Առնվազն 22 մարդ է տուժել ՌԴ Վլադիմիրի մարզում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՆԳՆ տարածաշրջանային վարչությանը։ Տուժածներից 16-ը տեղափոխվել են բուժհաստատություններ։ Վթարը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 3։15-ի սահմաններում, М-8 դաշնային ավտոճանապարհի 97-րդ կմ-ում։ Յարոսլավլից Մոսկվա ուղևորվող Neoplan ավտոբուսը մխրճվել է կիսակցորդիչով MAN բեռնատարի մեջ։ Նախնական տվյալներով՝ […]
11:02 14.08.2021
Օգոստոսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 227 դեպք, որոնցից 222 397-ն` առողջացած, 4685-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6013 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 428 670 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 430 նոր դեպք: Ունենք 214 առողջացած, […]
10:50 14.08.2021
Նոր մասնագիտություն ձեռք բերել՝ երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ. հաշմանդամություն ունեցող փոքրիկների ծնողներին պետությունը խրախուսում է կրթվել, աշխատաշուկայում մրցունակ լինել։ Զբաղվածության ապահովման ծրագիրը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է «Հայ մայրեր» ՀԿ-ի հետ, մայրիկները նոր մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունեն՝ վարսահարդարումից մինչև կարուձև և խոհարարություն։
10:10 14.08.2021
Օգոստոսի 14-ին, ժամը 08։41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը և հայտնվել ոչ […]
09:51 14.08.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են Հայաստանից մեղրի արտահանման ծավալների կտրուկ աճի մասին։ 2021թ. հունվար-հուլիս ամիսներին արտահանվել է շուրջ 65 տոննա մեղր, այն դեպքում, երբ նախորդ ողջ տարվա ընթացքում արտահանվել է 19 տոննա։ Ավելացել է նաև մեղր արտադրողների թիվը. Հայաստանից արդեն 11 կազմակերպություն մեղր է արտահանում։