08:16 17.08.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի «Ջրառ» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 18-ին` ժամը 02:00-22:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Անուշավան, Փանիկ, Սպանդարյան, Սարալանջ, Նորաշեն, Մեղրաշեն, Հառիճ, Նահապետավան, Գետափ, Հայկասար և Տուֆաշեն գյուղերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]
08:07 17.08.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որը փաստում է Կութ գյուղի վրա ադրբեջանական կողմի արձակած կրակոցների մասին։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա ադրբեջանական հանցավոր կրակոցները` նկատի ունենալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը (http://interfax.az/view/842493): Այդ կրակոցների փաստը հաստատող տեսանյութ Կութ գյուղից»,-գրել է Թաթոյանը:
23:24 16.08.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ստացվող ահազանգերի համաձայն` այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ: Հատուկ նշում` կրակոցներն են այն վայրից են, որտեղ տեղակայված են հողմակները: Իսկ այդ տարածքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթքի լեռնանցքի շրջանում (200 հա հողամաս), որը ՀՀ կառավարությունը 2000թ. դեկտեմբերի […]
22:42 16.08.2021
Օգոստոսի 16-ին, ժամը 18։17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել՝ 19:31-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:
22:15 16.08.2021
2021թ. Օգոստոսի 16-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային մահացու վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ […]
21:55 16.08.2021
Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են Nissan Tiida, КамАЗ և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
21:21 16.08.2021
Օգոստոսի 14-ին տեղացած կարկուտն էական վնասներ է հասցրել նաև Գեղարքունիքի մարզի Ծովակ և Լուսակունք համայնքների տնտեսություններին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ծովակի և Լուսակունքի համայնքապետարանների աշխատակազմերից, նախնական ուսումնասիրությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների համաձայն, վնասվել են կարտոֆիլի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքեր, պտղատու այգիներ։ Ծովակում վնասվել է 130 հեկտար ցանքատարածություն, որի 95 տոկոսը կազմում են կարտոֆիլի […]
21:13 16.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյին, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: Ողջունելով հյուրին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախարար, հարգելի հյուրեր, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում՝ Կառավարության նստավայրում: Մեր հարաբերությունները, մեր երկրների միջև հարաբերությունների ջերմությունը ենթադրում է, որ մենք ավելի հաճախ պիտի տեսնվենք, ավելի հաճախ պիտի […]
20:59 16.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը, կանխարգելիչ միջոցառումները և պատվաստումային գործընթացը: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում համաճարակային վիճակին՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, նախորդ շաբաթ, դրան նախորդած շաբաթվա համեմատությամբ, նոր տիպի կորոնավիրուսի նոր դեպքերի մոտավորապես 35 տոկոսի չափով աճ ենք ունեցել, և ակնհայտ է, որ աճի […]
20:49 16.08.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Օգոստոսի 16-ից մինչև օգոստոսի 29-ը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 35-րդ կմ-ին՝ «Քոբեր» կոչվող երկաթուղային կայարանի մոտակայքում, իրականացվում են երկաթուղու ուղեանցի վերակառուցման աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարահատվածը փակ է լինելու։ Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օձուն-Ստեփանավան ճանապարհով։
19:43 16.08.2021
Օգոստոսի 16-ից գազաբալոնով շահագործվող մեքենաների վարորդները պետք է 6 ամսվա ընթացքում դիմեն լիցենզավորված կազմակերպություններին իրենց տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու և գազաբալոնների վկայագրում իրականացնելու համար: Ներդրված նոր կարգը կգործի համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում» կատարված լրացումների, ըստ որի՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումները պետք է պարբերաբար ենթարկվեն փորձաքննության, […]
19:11 16.08.2021
2021թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչը, իր կողմից վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհով դեպի Երևան քաղաքի ուղղությամբ ընթանալիս, Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում թույլ տալով ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջ կողմում գտնվող գովազդային վահանակին, այնուհետև՝ ծառին և կանգ առել: Ավտովթարի հետևանքով ավտոմեքենայում […]
18:52 16.08.2021
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որոշել է կարգապահական պատասխանատվության չենթարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին և մերժել է ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։ Հիշեցնենք՝ նախարարության կողմից հարուցված կարգապահական վարույթի հիմքում դատավորի հարցրազրույցն էր, որը նա տվել էր 2021-ի մարտին ԶԼՄ-ներից մեկին: Արդարադատության նախարարության կարծիքով դատավորը թույլ էր տվել դատավարական առերևույթ խախտում, միջամտություն էր եղել արդարադատության […]
18:45 16.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Վինայ Սահասրաբուդհեին և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը։ Ողջունելով Վինայ Սահասրաբուդհեի այցը Հայաստան՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ […]
18:38 16.08.2021
Հանրապետության հիմնական ու միջնակարգ դպրոցներում երկրորդ տարին է առաջին դասարանցիների ընդունելությունն օնլայն կարգով է: Յուրաքանչյուր դպրոց, համաձայն ստացած լիցենզիաների, առաջին դասարանցիների սահմանված թիվ ունի, որից ավելի թվով աշակերտներ ընդունել չի կարող: Առաջին դասարանցիների օնլայն հայտագրումները գրեթե ավարտված են: Համաձայն առայժմ ունեցած տվյալների՝ Գյումրիի գրեթե բոլոր դպրոցներում սահմանված թիվը լրացել է: Փոքր սեղան ու աթոռներ և […]
18:31 16.08.2021
Օգոստոսի 16-ին՝ ժամը 5։44-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 4.5 մագնիտուդով երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել։ Տեղի է ունենում օջախային գոտու լիցքաթափում։ Ջավախքի խզվածքային գոտին մշտապես ակտիվ է։ Հաճախ են երկրաշարժեր գրանցվում։ Հիշեցնենք, որ նախորդ երկրաշարժերը կրկին նույն գոտում էին գրանցվել՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 3:00-ին, օգոստոսի 15-ին, օգոստոսի 6-ին՝ 3-4 […]
18:25 16.08.2021
Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը վարչական համալիրում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Բրուտյանին: Շնորհավորելով նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ Արշակ Կարապետյանը անդրադարձել է Կարեն Բրուտյանի անցած աշխատանքային ուղուն, նախկինում զբաղեցրած պատասխանատու պաշտոններին: Ընդգծելով, որ մինչև այս Կարեն Բրուտյանը պատշաճ մակարդակով կատարել է ՀՀ ֆինանսների […]
18:12 16.08.2021
Առաջին անգամ Գյումրիում անցկացվել է շախմատի Միջազգային մրցաշար։ Մասնակիցները Հանրապետության մարզերի, Արցախի և Ռուսաստանի Դաշնության լավագույն վարկանիշ ունեցող պատանի շախմատիստներն են։ Մրցաշարը եռօրյա է, անցկացվելու է երկու փուլով՝ երկու տարիքային խմբերում: Նախ իրենց ուժերը կչափեն մինչև 12, հետո 18 տարեկան շախմատիստները։ Միջազգային մրցաշարը նաև վարկանիշային է, հաղթողները հնարավորություն են ստանում իրենց շախմատային կարգը բարձրացնել։ Մրցաշարին […]
17:55 16.08.2021
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին` պատվով պաշտպանելով հայրենի երկրի սահմանները։ Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
17:54 16.08.2021
Օգոստոսի 15-ին 3-րդ զորամիավորման զորամասերում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի օր։ Զորամիավորման ավագ գնդերեց Տեր Սամուել Սարգսյանի ձեռամբ մատուցվել է Սուրբ պատարագ, կատարվել խաղողօրհնեքի կարգ, որից հետո օրհնված խաղողը բաժանվել է զինվորներին` որպես լիության նշան։
17:50 16.08.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի (կառավարման խորհրդի նախագահ) գլխավորությամբ կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված էր 4 հարց. 1. Հավանություն տալ ԱԱՏՄ կառավարման խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 25-ի N 17-Լ որոշմամբ հաստատված՝ 2021 թվականի պահպանման ծախսերի նախահաշվում փոփոխություններ կատարելուն: 2. ԱԱՏՄ հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու […]
17:49 16.08.2021
Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։ Պաշտպանության նախարարը կարևորել է պետական երկու գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը: Իրականացվող ծրագրերի շարքում Արշակ Կարապետյանն առանձնացրել է ԶՈւ մարզական վաշտի գործունեությունը, ընդգծելով, որ այն կշարունակի համալրվել Հայաստանի լավագույն արդյունքներն արձանագրած մարզիկ-զինակոչիկներով։ Միևնույն ժամանակ, նախարար Կարապետյանը շեշտել է, որ պարտադիր պայման է, որ […]
17:44 16.08.2021
Օգոստոսի 10-ին մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, ինչպես նաև վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը: Օգոստոսի 10-ից 15-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 13576 կգ կանեփի և 6 կգ-ից ավելի կակաչի վայրի աճած […]
17:21 16.08.2021
ՀՀ ԱԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «ՀՀ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանի հավելված 22-ի 9-րդ կետի 8-րդ ենթակետը, ըստ որի՝ «Օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռները ենթարկվում են փակ տիպի ուլտրամանուշակագույն (ռեցիրկուլյատոր) ճառագայթիչով ախտահանման»։ Հրամանն […]
17:16 16.08.2021
Հուլիսի 20-ի առավոտյան Մարկվարտի փողոցի տներից մեկի դարպասն ու մուտքի դուռը կողպված չէր եղել, ինչից էլ բնակարանագողը օգտվել էր։ Տուն էր մտել, գողացել տանտիրոջ պայուսակը, որի մեջ կար փող, անձնագիր, սոցիալական քարտ, վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրն ու չորս բանկային քարտ։ Բացի դրանից՝ հասցրել էր հափշտակել նաև տանտիրուհու դրամապանակը, որտեղ փողից զատ նրա նույնականացման […]
17:10 16.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 9-15-ն ընկած ժամանակահատվածի համար: «Սևանա լճի մակարդակը օգոստոսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել 1900.67 մ (15.08.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 15 սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից […]
16:58 16.08.2021
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման միջոցառումները շարունակվում են: Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ: Օգոստոսի 12-ին Գետափ գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ իր առանձնատան բակում դրված արկղի մեջից ներկայացրեց ձեռքի նռնակ, խորդանոցից` գործարանային համարները ջնջված մեկփողանի և որսորդական ողորկափող հրացաններ ու փամփուշտներ, իսկ առանձնատան […]
16:43 16.08.2021
2021թ. հուլիսի 18-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել էլեկտրոնային հարթակի միջոցով ՀՀ գլխավոր դատախազությանը հասցեագրված դիմումն այն մասին, որ Մերձավան համայնքի ղեկավարը, անշարժ գույքի նկատմամբ առանց պետական գրանցման շրջանակներում, նույն համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, որոնց մեջ եղել են նաև անչափահասներ, տրամադրել է կեղծ քաղվածքներ այն մասին, թե իբր հողերի սեփականաշնորհման ժամանակ Մերձավանի […]