21:08 20.01.2025
Կառավարության շենքում այսօր անցկացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության հարցազրույցը: Հիշեցնենք, որ այդ պաշտոնի համար հայտ էր ներկայացրել ընդամենը մեկ թեկնածու՝ Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության նախկին պետ Ռաֆայել Երիցյանը: Նա այսօր պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին: Ընդմիջումից հետո հայտարարվել է, որ բավարար ձայներ չհավաքելով՝ միակ թեկնածուն այդ պաշտոնում չի ընտրվել: Մանրամասները՝ տեսանյութում:
19:54 20.01.2025
Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Նա բավարար ձայներ չի հավաքել: Այս մասին հայտնել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանը։ «Թեկնածուն չի հավաքել բավարար միավորներ, հետևապես չի ներկայացվում կառավարությանն իր թեկնածությունը»,-նշել է նա։ Ռաֆայել Երիցյանն ԱԱԾ-ում զբաղեցնում է տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետի պաշտոնը։
19:16 20.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի, Արտաշատ քաղաքի, Վեդիի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Երևան-Սևան, Երևան-Արտաշատ, Նոյեմբերյան-Իջևան և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին […]
18:55 20.01.2025
Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ նիստում քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: Թեկնածուի կենսագրական տվյալները, մասնագիտական հմտություններն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» […]
18:47 20.01.2025
Հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիթ Թախթ Ռավանչիին: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների տեղակալներն արձանագրել են Հայաստանի և Իրանի համագործակցության բոլոր ոլորտներում առկա փոխգործակցության բարձր մակարդակը: Անդրադառնալով երկու երկրների ընթացիկ քաղաքական երկխոսությանը՝ կարևորվել է հարգանքի և փոխադարձ վստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացման […]
18:36 20.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել նախագծի հիմնական դրույթներին, առավելություններին, ոլորտում առկա ռիսկերին, կարգավորման սկզբունքներին, կարգավորվող ծառայությունների տեսակներին: Նշվել է, որ նախագծի հիմնական նպատակն է՝ նորարարությունները չզսպելով զսպել ոլորտում առկա հնարավոր ռիսկերը: Տեղեկացվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի […]
18:25 20.01.2025
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մասնակցել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Միգրանտների հարկադիր ներհոսքի ճգնաժամային կառավարում» ծրագրի մշակման և համակարգման պատասխանատու միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպմանը։ Միջոցառմանը ներկա էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Համբարձում Աբրահամյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Միգրացիոն քաղաքականության մշակման […]
18:14 20.01.2025
Ջիբութիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Իսմայիլ Օմար Գուլեին։ Նախագահ Գուլեն շնորհավորել է դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Ջիբութիի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների պատմական կապերին, դիտարկվել երկկողմ օրակարգային հարցեր, ինչպես նաև ընդգծվել մի […]
18:09 20.01.2025
Հունվարի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Ա․ Սմբատյանը շնորհավորել է Շ․Պապուաշվիլիին խորհրդարանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ։ Հանդիպմանը քննարկվել է ՀՀ-Վրաստան ռազմավարական գործընկերության հարցերի լայն շրջանակ։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը։
18:05 20.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի, Արտաշատ քաղաքի, Վեդիի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Երևան-Սևան, Երևան-Արտաշատ, Նոյեմբերյան-Իջևան և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին […]
17:56 20.01.2025
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն հանդիպում-քննարկում են կազմակերպել՝ նպատակ ունենալով քննարկել 𝐮𝐫𝐛𝐚𝐧.𝐞-𝐠𝐨𝐯.𝐚𝐦 թվային հարթակի միջոցով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտերի ներկայացման գործընթացի կազմակերպումը։ Հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, Կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Դավիթ Դալլաքյանը, ինչպես նաև […]
17:50 20.01.2025
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող ծառայողը հայտնել է, որ պահակետի քողարկող պատի կողմից հիմնարկի խցերից մեկում ներնետում է կատարվել պարանի միջոցով: Հերթապահ խմբի ծառայողներն անմիջապես իրականացրել են հիշյալ խցի չնախատեսված խուզարկություն: Արդյունքում կալանավորված անձ Ա. Ս.-ի մահճակալի վրայից հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 1 ականջակալ և […]
17:41 20.01.2025
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օր: ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին համապատասխան որոշում է ընդունել։ ԿԸՀ-ն հաստատել է նաև մարտի 30-ի արտահերթ ընտրության […]
17:34 20.01.2025
ԿԸՀ որոշմամբ, ավտովթարի հետևանքով զոհված Մհեր Սահակյանի մանդատը տրվել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմինե Խերանյանին։ «ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։ Ազգային Ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե […]
17:20 20.01.2025
Հունվարի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4653 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 283 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 179, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 1015, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 266, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
17:14 20.01.2025
Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել գազալցակայանի տարածք՝ կոտրելով լիցքավորման սարքն ու փլուզելով պաշտպանիչ բետոնե պատը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Վթարի […]
17:03 20.01.2025
Հունվարի 19-ին` ժամը 19:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:11-ին, մարվել՝ 23:15-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ: Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը մոտակա անտառ և […]
16:57 20.01.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Օշականի 48-ամյա բնակիչն աճեցնում է կանեփ և թմրանյութ է օգտագործում։ 48-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 4 փաթեթ, որոնցից մեկը դեղնականաչավուն, 3-ը` բյուրեղանման զանգվածներով։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]
16:48 20.01.2025
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 13-19-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.37 մ (19.01.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 2 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունվարի 13-19-ն […]
16:43 20.01.2025
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
16:40 20.01.2025
Հունվարի 19-ին Նորաշեն և Չկալովկա բնակավայրերում ծառայություն իրականացնելիս ջրային պարեկները հայտնաբերել են ապօրինի որսած ձկներ։ Նորաշենի մոտ ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են 47-ամյա մի տղամարդու վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում նկատել են ձկներ։ Տղամարդն ու մեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ 400 հատ սիգը կշռել է 135 կգ: Ըստ վարորդի` ձկները մի անծանոթից […]
16:34 20.01.2025
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ամբողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝ Քաղաքաշինության կոմիտեն հստակեցնում է դիմումների ներկայացման ժամկետները։ Մասնավորապես՝ եթե հունվարի 1-ից առաջ ստացել եք թղթային տարբերակով հաստատված կառուցապատման թույլտվություններ, ապա հաջորդող փուլերի համար նախատեսված դիմումներն urban.e-gov.am հարթակով ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես թվայնացնել առկա թղթային թույլտվությունները հարթակի «Կառուցապատման թույլտվությունների թվայնացման դիմումներ» […]
16:28 20.01.2025
Հունվարի 20-ին աշխանտաքային այցով Թեհրան մեկնած ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Անդրադառնալով երրկկողմ հարաբերությունների օրակարգին՝ զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Իրանի միջև առկա փոխգործակցությունը և կարևորել են հարաբերությունների շարունակական խորացմանն ուղղված ջանքերը: Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն […]
16:22 20.01.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 20-ին ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Զրուցակիցներն անդրադարձել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն ու այս համատեքստում […]
16:11 20.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի, Արտաշատ քաղաքի, Վեդիի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Երևան-Սևան, Երևան-Արտաշատ, Նոյեմբերյան-Իջևան և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին […]
16:06 20.01.2025
Հունվարի 17-ին` ժամը 18:55-ի սահմաններում, մայրաքաղաքի Մուշեղ Գալշոյան փողոցում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57 -ամյա Նունե Դ.-ին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […]
15:55 20.01.2025
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը: Հունվարի 20-ի` ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել […]
15:35 20.01.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել է չհայտարարագրված «Rolex» ժամացույց, բացահայտվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի ներմուծման դեպքեր, մաքսային հսկողությունից թաքցված դեղամիջոցների տեղափոխման փորձերը կանխվել են, փորձ է արվել անօրինական ճանապարհով ՀՀ ներմուծել ծխախոտի խմբաքանակ, անօրինական ճանապարհով դիզելային վառելիքի տեղափոխման փորձերը բացահայտվել են։
15:24 20.01.2025
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած 1935 թվականից։ Տարեկան տեղումների քանակը կազմել է 669 մմ, որը նորմայից ավել է։ Տեղեկացնենք, որ ամենատաք տարին դիտվել է 2010 թվականին՝ 8․2 °C, իսկ ամենացուրտը 1992 թվականին՝ 3․9 °C։ Ամենախոնավ տարին դիտվել է 1963 […]
15:18 20.01.2025
2024 թվականին, 2023 թվականի համեմատ, Հայաստանի արտահանումը զգալի աճ է գրանցել դեպի Եվրամիության 14 երկրներ, ներառյալ՝ Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Ռումինիա, Չեխիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Սլովակիա, Լատվիա, Լիտվա, Մալթա և Սլովենիա։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Միևնույն ժամանակ, արտահանման նվազում է արձանագրվել ԵՄ 13 երկրներում՝ Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Կիպրոս, […]