18:55 20.01.2025
Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ նիստում քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին:
Թեկնածուի կենսագրական տվյալները, մասնագիտական հմտություններն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Ալեքսանդր Սիրունյանը ներկայացրել է դատաիրավական ոլորտի խնդիրների լուծման իր տեսլականը: Նա կարեւորել է դատարանի վարկանիշի բարձրացմանն ուղղված քայլերը ու դատական բարեփոխումների հանգուցալուծումը պայմանավորել ժողովրդի վստահությունը վայելող դատարանի առկայությամբ: Ըստ թեկնածուի՝ քաղաքացին պետք է վստահ լինի, որ դատարանում իր հարցը լուծվելու է: Անդրադառնալով դատարանների անկախության խնդրին՝ Ալեքսանդր Սիրունյանն այս համատեքստում բարձրաձայնել է դատավորների վերաբերյալ իր պատկերացումները: Նրա ընկալմամբ վերջինս պետք է լինի ինտելեկտուալ, անկախ ու որակյալ կրթությամբ:
Ալեքսանդր Սիրունյանը խոսել է նաեւ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների վերանայման ընթացակարգից, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացներից:
Հարցուպատասխանի ու ելույթների ընթացքում անդրադարձ է եղել ԲԴԽ-ի ու ՍԴ-ի փոխարեն Գերագույն դատարան ունենալու գաղափարին, ցուցմունքներ ստանալու համար կալանքը որպես ճնշման միջոց կիրառելու հնարավորությանը, դատարանների նկատմամբ ճնշումների հնարավոր կիրառմանը եւ այլ խնդիրների:
Ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես, խոսել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ թեկնածուի բարեվարքության վերաբերյալ եզրակացության, թեկնածուի՝ սոցիալական ցանցերում ատելության խոսք, հայհոյանք ու վիրավորանք պարունակող արտահայտությունների վերաբերյալ: Ալեքսանդր Սիրունյանը պնդել է՝ ինքն ատելության խոսք չի տարածել:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խոսել է թեկնածուի կուսակցական լինելու, սոցիալական ցանցերում նրա պահվածքի, գիտական գործունեության մասին, անդրադարձել դատական իշխանության անկախության խնդրին: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ իրենց խմբակցության համար անընդունելի է նման անձնավորությանը ԲԴԽ անդամ ընտրելը: Նա կոչ է արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին մտածել այս ուղղությամբ:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անհամաձայնություն է հայտնել ընդդիմության հնչեցրած որոշ տեսակետների առնչությամբ: «Դուք ասում եք, որ մենք դատական իշխանությանը պահում ենք մեր ենթակայության ներքո: Եթե պահեինք,Դուք այստեղ չէիք լինի, մարդիկ մեզ հենց դա են ասում»,- նշել է խմբակցության ղեկավարը՝ դիմելով Սեյրան Օհանյանին: Նա հավելել է՝ ՀՀ կառավարությունը եւ կառավարող մեծամասնությունը դատական իշխանության նկատմամբ որեւէ վերահսկողություն չունի:
Եզրափակիչ ելույթում Ալեքսանդր Սիրունյանը պատասխանել է պատգամավորների հնչեցրած մտահոգություններին, հավաստիացրել, որ քաղաքականության մեջ լինելու հանգամանքը բացարձակապես չի խանգարելու իր աշխատանքին:
ԱԺ հերթական նիստի աշխատանքը կշարունակվի հունվարի 21-ին:
19:00 20.05.2025
Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ուշուի Եվրոպայի առաջնությունումԱվանդական ուշուի Հայաստանի հավաքականի անդամները 11 ոսկե, 4-ական արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված Եվրոպայի 8-րդ առաջնությունում: Մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել են 52 կգ քաշային Վահան Մկրտչյանը, 56 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը, 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը, 75 կգ քաշային Սևակ Մուսայելյանը և 90 կգ […] ...
18:55 20.05.2025
Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում էՏ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածի (5,2կմ) հիմնանորոգման աշխատանքների ընթացքը ներկայացնում է շինարարը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
18:46 20.05.2025
Ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակիցՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների հետ կապված կաշառք ստանալու մեղադրանքներով: Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից: ...
18:45 20.05.2025
Թիկնիզյանը հեռացվելու է «Լոկոմոտիվի» մարզումներից«Լոկոմոտիվը» որոշել է մարզումներից հեռացնել պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է ինսայդեր Ալեքսանդր Իվանովը: 26-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնելու Սամարա, որտեղ «Լոկոմոտիվը» կանցկացնի առաջնության վերջին խաղը «Կռիլյա Սովետովի» հետ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ խաղից հետո Թիկնիզյանը հայտարարել է, որ իրեն թիմից վտարված է զգում և ակումբին խնդրելու է ամռանը թույլ տալ հեռանալ: […] ...
18:40 20.05.2025
Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինքՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Մանրամասները՝ ՔԿ-ի տեսանյութում։ ...
18:36 20.05.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետՄայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը։ Ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն […] ...