TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հրդեհ Ղարիբջանյան գյուղում. ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ

13:12 18.01.2025

Հունվարի 18-ին՝ ժամը 09:31-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում այրվում է պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ խճուղում գտնվող կաղամբի պահեստում (մոտ 1200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:43-ին, մարվել՝ […]

̰
Իջևանի Տերյան փողոցն իր գոյության ընթացքում առաջին անգամ կոյուղի ունի և 45 տարի անց հիմնանորոգվել է. Փաշինյան

12:17 18.01.2025

Իջեւանի Տերյան փողոցը իր գոյության ընթացքում առաջին անգամ կոյուղի ունի և 45 տարի անց հիմնանորոգվել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից ներկայացրել տեսանյութ:

̰
Կենտրոնական հավաքակայանում զորակոչի կազմակերպման գործընթացում պարբերաբար արձանագրվում են դրական փոփոխություններ․ ՄԻՊ

11:47 18.01.2025

Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան: Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի հետ, ծանոթանալ զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին: Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի և զորակոչի պատասխանատու անձանց […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի՞ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

11:32 18.01.2025

ԱՄՆ-ի 47–րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաշված օրեր են մնացել, բայց այս պահին դեռ հայտնի չէ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի արարողությանը, թե ոչ։ «Մենք վարչապետի ցանկացած այցի մասին տեղեկացնում ենք ժամանակին»,– Sputnik Արմենիային ասաց Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Մեր այն դիտարկմանը, թե այսօր արդեն հունվարի 18-ն է, նա այսպես արձագանքեց. «Ասացի այն, ինչ […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 18-ին

11:05 18.01.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․9 դրամ:  

̰
ՀՀ դեսպանն ու Փարիզի քաղաքապետն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում զարգացումներին

10:31 18.01.2025

Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Փարիզի քաղաքապետին Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ մշտական ուշադրության, բացառիկ համերաշխության և հայ ժողովրդին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Անն Հիդալգոյի նախաձեռնությամբ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի մի շարք բանաձևերի միաձայն ընդունումը, հայ ժողովրդի համար կարևոր ժամանակաշրջանում քաղաքապետ Հիդալգոյի՝ Հայաստան […]

̰
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

10:06 18.01.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

̰
Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում անցկացվեց Վաշինգտոնում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի հերթական հանդիպումը

09:00 18.01.2025

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում անցկացվեց Վաշինգտոնում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի հերթական հանդիպումը` ԱՄՆ-ում Գաբոնի դեսպանի նախագահությամբ։ Դիմելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ մի շարք երկրների դեսպաններին, գործերի ժամանակավոր հավատարմատարներին և այլ ներկայացուցիչներին՝ դեսպան Լիլիթ Մակունցը հպարտությամբ վերահաստատեց Ֆրանկոֆոն ընտանիքի հետ Հայաստանի կապը՝ ընդգծելով համերաշխության, խաղաղության և մշակութային բազմազանության արժեքների կարևորությունը։ Օգտվելով առիթից՝ դեսպան Մակունցը ներկաներին տեղեկացրեց նաև Հայաստանի […]

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:45 18.01.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աշոցքի տարածաշրջանում բուք է։

̰
Վարչապետը մասնակցել է Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը

19:54 17.01.2025

«Դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել»,-Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին, փարաքարցիներին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Բուք, մերկասառույց, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

19:36 17.01.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, Թազա գյուղում տեղ-տեղ մերկասառույց է։ Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին, Ռյա Թազա գյուղում բուք է։ Տաշիր քաղաքում մառախուղ է:

̰
Քննարկվել են ԵՄ հետ հարաբերությունների առաջնահերթությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը

19:17 17.01.2025

Հունվարի 16-ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, որին մասնակցել են Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Հանդիպմանը ներկայացվել են 2024 թվականին ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքում արձանագրված […]

̰
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար

19:12 17.01.2025

Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի աղոթք Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների, քաղաքացիական անձանց համար։ Մայր Աթոռը հրավիրում է ժողովրդին՝ միանալու աղոթքին գերյալների Հայրենիք վերադարձի համար։

̰
Ապարանի և Արագածի տարածաշրջաններում բուք է

18:57 17.01.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ապարանի և Արագածի տարածաշրջաններում բուք է։ Տաշիր քաղաքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

18:42 17.01.2025

Հունվարի 17-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ։ Քննարկվել են հունվարի 20-ից մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը, ինչպես նաև ներքաղաքական բնույթի հարցեր:

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները

18:38 17.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է ռազմավարության նպատակների՝ կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգերի ամրապնդման, կոռուպցիայի հակազդման իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի կատարելագործման, հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման կառուցակարգերի կատարելագործման, հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործման, ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ: Մանրամասներ ներկայացնելով հակակոռուպցիոն ռազմավարությամբ իրականացված […]

̰
Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել Հարթավան-Երնջատափ ճանապարհին

18:34 17.01.2025

Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան – /Մ-3/ ճանապարհի կմ33+340-կմ40+516 հատվածում։ Մոտ 7.2կմ նորոգված ճանապարհը ձգվում է Հարթավանից մինչև Երնջատափ։ Միջին նորոգման շրջանակում նշված ճանապարհահատվածում, որը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, երթևեկելի մասի վերին շերտի ֆրեզում։ Տեղադրվել է հարթեցնող շերտ և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկ։ Լրացվել են նաև կողնակները։ Ճանապարհը գծանշվել […]

̰
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը

18:20 17.01.2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապատյանը հունվարի 17-ին հանդիպում է ունեցել «Հայփոստ» ՓԲ ընկերության ղեկավար կազմի հետ՝ գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանի գլխավորությամբ։ Նախարարին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը՝ ռազմավարական նպատակները, մարտահրավերները, զարգացման ռազմավարության իրականացման ֆինանսական գնահատականները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, կանխատեսվող եկամուտներն ու ծախսերը: Անդրադարձ է կատարվել նաև «Հայփոստ»-ի գործունեության ընթացիկ վիճակին […]

̰
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը

18:16 17.01.2025

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը։ «Մենք ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը՝ որպես Հայաստանի շարունակական առաջընթացի և ժողովրդավարական զարգացման նվիրվածության վկայություն: Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը առաջ տանել այն բարեփոխումները, որոնք նա խոստացել է ձեռնարկել՝ ներառյալ հակախտրականության մասին օրենքի ընդունումը»,-ասվում է […]

̰
Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. երկու երիտասարդ ձերբակալվել է

18:05 17.01.2025

Հունվարի 16-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Գուգարքի գյուղապետարանի մոտ, գիշերվա ժամը 4-ի սահմաններում, նկատել են կայանած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա, որի բեռնախցիկը եղել է բաց, իսկ շենքի մոտ եղել է սև վերնազգեստով մի երիտասարդ, որին ոստիկանները ճանաչել են։ Տեսնելով իրավապահներին` նա դիմել է փախուստի։ Ոստիկանները մոտեցել են մեքենային, որի վարորդ ներկայացած 41-ամյա տղամարդու հետ […]

̰
Հայաստանում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը

17:55 17.01.2025

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հիշեցնում է՝ գրիպը վարակիչ հիվանդություն է, որը զարգանում է բավականին արագ. ինկուբացիոն շրջանը կազմում է մի քանի ժամից մինչև երեք օր (սովորաբար՝ 1-2 օր): Ախտանշանները կտրուկ աճում են՝թուլություն, գլխացավ, մկանացավ, հոդացավ, աչքերում կտրող ցավեր: Այնուհետև միանում են շնչառական ուղիների ախտահարման ախտանշանները՝ հազ, կոկորդի ցավ, քթի փակվածություն: Վարակումը տեղի է […]

̰
Արդարադատության նախարարի տեղակալը ելույթ է ունեցել «Դիմակայունություն բոլորի համար» խորագրով ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

17:41 17.01.2025

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Դիմակայունություն բոլորի համար» նախաձեռնության շրջանակում կայացած «Արդյունքների առաջխաղացման ուղին․ հյուրընկալող համայնքների և փախստականների դիմակայունության ամրապնդում» խորագրով ամփոփիչ միջոցառմանը: Նախարարի տեղակալը ներկայացրել է ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել է փախստականների, ճգնաժամից տուժած խոցելի խմբերի համար արդարադատության մատչելիության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին, վեճերի այլըտրանքային լուծման մեխանիզմների կատարելագործմանը, […]

̰
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

17:36 17.01.2025

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]

̰
Երևանում և Ախթալայում փրկարարները հեռացրել են վտանգ ներկայացնող սառցալեզվակները և ապամոնտաժել շքամուտքի երեսպատման սալիկները

17:30 17.01.2025

Հունվարի 15-17-ը ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել սառցալեզվակների և շքամուտքի երեսպատման սալիկների ապամոնտաժման վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան և Ախթալա քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները հեռացրել են վտանգ ներկայացնող սառցալեզվակները և ապամոնտաժել շքամուտքի երեսպատման սալիկները։

̰
Խորհրդարանական աջակցության ծրագրի շրջանակում ներկայացվել են ԱԺ-ի հետ համագործակցությամբ իրականացված գործառնական կարևոր բարեփոխումները

17:25 17.01.2025

Հունվարի 17-ին տեղի է ունեցել «Արդյունքների առաջխաղացման ուղին. հյուրընկալող համայնքների եւ փախստականների դիմակայունության ամրապնդում» միջոցառումը, որը կազմակերպվել էր Նորվեգիայի կառավարության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակում: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ՄԱԿ-ի զարգացման խորհրդարանական աջակցության ծրագիրը՝ որպես […]

̰
Հունվարի 20-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց

17:12 17.01.2025

Հունվարի 17-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց: ԱԺ արտաքին […]

̰
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

17:02 17.01.2025

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև ձևավորված միջազգային-իրավական համագործակցությունը: ՌԴ դեսպանը շնորհավորել է Քննչական կոմիտեի նախագահին նշանակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար: Զրույցի ընթացքում Քննչական կոմիտեի […]

̰
Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում բարձրանում է թոքաբորբով հիվանդացության ռիսկը, ինչը հնարավոր է կանխել․ մասնագետ

15:27 17.01.2025

Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում բարձրանում է թոքաբորբով հիվանդացության ռիսկը, ինչը հնարավոր է կանխել պատվաստվելով սեզոնային գրիպի դեմ: Արտահիվանդանոցային թոքաբորբը (ԱՀԹ) հաճախ հաջորդում է վերին շնչուղիների վարակին։ Որո՞նք են ռիսկի գործոնները, որ կարող են նպաստել ծանր ընթացքին` 🔹 ծխելը, 🔹 վերջին 90 օրվա ընթացքում հոսպիտալացման առկայությունը՝ հակաբիոտիկների ընդունումով, 🔹 հետևյալ հիվանդությունների առկայությունը՝ թոքերի […]

̰
Երևանի մաքսային սպասարկման սրահում հունվարի 18-ից ապրանքների հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով

15:20 17.01.2025

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում, 2025 թվականի հունվարից մաքսային մարմնում մեկնարկել է «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրման գործընթացը։ Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հունվարի 18-ից Երևանի Իսակովի 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման սրահ (մաքսային մարմնի ծածկագիր` 05100010) ֆիզիկապես այցելելու անհրաժեշտություն այլևս չկա։ Ապրանքների հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի […]

̰
Դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. վարչապետը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը

14:55 17.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է իրականացված աշխատանքներին և դպրոցում ստեղծված պայմաններին: Դպրոցը հագեցվել է ժամանակակից սարքավորումներով և գույքով: Ծրագրի արժեքը 2 մլրդ 189,9 մլն դրամ է: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ, Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Այն նախատեսված է 576 […]

̰
BACK_TO_TOP