12:34 06.08.2021
Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Խնդրում եմ ընդունեք շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Տաջիկստանը գնահատում է գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ, և մենք պատրաստ ենք աստիճանաբար զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով: Համոզված եմ, որ […]
12:26 06.08.2021
Երրորդ փոխնախագահ ընտրելուց հետո ԱԺ-ն անցավ հանձնաժողովների ձևավորման հարցին: Ներկայացվել է հանձնաժողովների ձևավորման երկու նախագիծ, մեկը՝ ՔՊ-ն, մյուսը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները միասին: Իշխող քաղաքական ուժի նախագծով ձևավորվում է 12 հանձնաժողով, 1-ով ավելի, քան նախորդ գումարման ԱԺ-ում էր: Այս նախագծով նախորդ գումարման ԱԺ-ի 10 հանձնաժողովները պահպանվում են, իսկ Առողջապահության և աշխատանքի ու սոցիալական հարցերի […]
12:18 06.08.2021
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Օգոստոսի 3-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բացահայտեցին հերթական դեպքը: Ժամը 23.30-ի սահմաններում նրանք Մարց գյուղի սկզբնամասում ստուգեցին նույն գյուղի 49-ամյա բնակչի շուրջ 5 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» բեռնատարը: Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չներկայացնելով՝ հայտնեց, որ հուլիսի 27-ին և օգոստոսի 1-ին Դսեղ գյուղի հանդամասում բենզասղոցով երկու քամատապալ կաղնի […]
12:16 06.08.2021
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հայտնաբերել են «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կենտրոնում իրականացրած մաքսային հսկողության արդյունքում ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից 24 գրամից ավելի ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի […]
12:00 06.08.2021
Օգոստոսի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Նոր Խարբերդ գյուղի 21-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված: Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար։ Նշանակվել է փորձաքննություն: […]
11:50 06.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 14-ական, թմրամիջոցի հայտնաբերման` 8, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու՝ 5, խարդախության և յուրացման կամ վատնման՝ 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման, ծեծի և հարկերից խուսափելու՝ 2-ական, բնակարանային […]
11:30 06.08.2021
Իշխան Սաղաթելյանը երրորդ փորձից ընտրվեց ԱԺ փոխնախագահ: Հիշեցնենք, երեկ խորհրդարանին այդպես էլ չհաջողվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրել «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին: Քանի որ ընդդիմության թեկնածուին ընտրելու համար անհրաժեշտ էին նաև իշխող խմբակցությունից ձայներ, «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, որ իրենք կապահովեն նվազագույն քվեները: Այնուամենայնիվ, փակ գաղտնի քվեարկությամբ Սաղաթելյանը երեկ երկու անգամ չնտրվեց ԱԺ փոխնախագահ: Ողջ […]
11:23 06.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ՀՀ ու ԱՀ կառավարությունների անդամների մասնակցությամբ քննարկվել են Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում մեր օրակարգն էականորեն փոխվել է և առաջնային խնդիրներից մեկը համարել ենք Արցախում բնականոն կյանքի […]
11:02 06.08.2021
Օգոստոսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 625 դեպք, որոնցից 220 825-ն` առողջացած, 4636-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5040 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 378 897 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6492 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 303 նոր դեպք: Ունենք 208 առողջացած, […]
10:11 06.08.2021
Օգոստոսի 5-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Քննարկվել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը և այլ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
09:36 06.08.2021
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորային օղակում (ք․Երևան, մարզեր) իրավական խնդիրների ապահովման նպատակով զինված ուժերն իրավաբաններով համալրելու ժամկետը երկարացվել է։ Թեկնածուները մասնագիտական ինքնակենսագրականները (CV) պետք է ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեով։ Ընտրված թեկնածուներին կտրվեն իրավաբանական բնույթի առաջադրանքներ, կպարզաբանվի հետագա ընթացակարգը։ Հավելյալ հարցերի դեպքում գործում է 010 29-46-99 հեռախոսահամարը։
09:17 06.08.2021
Օգոստոսի 6-ին, ժամը 01։11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում այրվում է փայտաշեն տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:42-ին, մարվել՝ 02:00-ին: Վագոն-տնակն (մոտ 30 քմ) […]
08:31 06.08.2021
Օգոստոսի 5-ին հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 17։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել հեմոռագիկ շոկով, գլխի և ոտքի շրջանում դանակի մի քանի հարվածներով քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ, 37-ամյա Լևոն Սարգսյանն է։ Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա 26 […]
23:56 05.08.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
22:26 05.08.2021
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 5-ի ցերեկը, 7-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի […]
21:23 05.08.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սուրեն Ղամբարյանին: Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Մանուկյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար՝ ակնկալելով վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ աշխատանք: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետը նշել […]
21:13 05.08.2021
Այսօր ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ՝ 21-ամյա Ռոման Խալիլյանը իր վարած Hayasa մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլետով բախվել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 66-ամյա Հակոբ Մանուկյանի վարած Mazda մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը […]
20:59 05.08.2021
Ռուսաստանում դեկտեմբերի 29-ից աշխատանքային բոլոր միգրանտները և 90 օրից ավելի ժամկետով երկիր ժամանած օտարերկրացիները պարտադիր պետք է մատնադրոշմում անցնեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից: «2021 թվականի դեկտեմբերի 29-ին ուժի մեջ է մտնում դաշնային օրենքը, որի համաձայն, պարտադիր կդառնա աշխատանքի որոնման նպատակով ՌԴ ժամանած օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև 90 […]
20:55 05.08.2021
Առևտրաշրջանառության ռեկորդային աճ՝ Վրաստանի և Հայաստանի միջև 2021 թ-ի առաջին վեց ամսում․ այն կազմել է 332,4 մլն դոլար։ Սա զգալիորեն ավելին է 2020 թ-ի (283,4 մլն դոլար) և 2019 թ-ի ցուցանիշներից (281,9 մլն դոլար)։ Այս մասին գրում է jnews.ge-ն։ Մասնավորապես, համավարակի տարվա համեմատ՝ առևտրաշրջանառությունն ավելացել է 17,2 տոկոսով առաջին երկու եռամսյակներում, իսկ համավարակի նախորդ տարվա […]
20:41 05.08.2021
Արևշատում մեկնարկել են երկրորդական 5-րդ փողոցի սալարկման աշխատանքները Բարեկարգման խիստ անհրաժեշտություն ունեցող գրունտային ու դժվարանցանելի 5-րդ փողոցի 420 մետր հատվածը՝ շուրջ 1680 մետր քառակուսի հատված, շուտով լիարժեք անցանելի կդառնա։ Մեկնարկել են տուֆ քարով սալապատման աշխատանքները։ Արևշատ համայնքում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի շրջանակներում կծախսվի 23 մլն 174 հազար դրամ գումար, որի […]
20:33 05.08.2021
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի օգոստոսի 5-ին կայացած նիստում հրամայել է ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես, իր ելույթում պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը շատ խիստ հրամայել է անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։ Ընդ որում, նա նաև նախազգուշացրել […]
20:24 05.08.2021
Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և մի շարք այլ տասնյակ օրենքների սահմանադրականության համապատասխանության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում․ Մասնավորապես, ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 170-րդ հոդվածով, «Սահմանադրական […]
19:50 05.08.2021
Գյումրիում տեղակայված հակատանկային ուսումնական զորամասի նորակոչիկներն այսօր զինվորական երդում են տվել, որով ստանձնել են պարտավորություն ծառայել հայրենիքին: Զինվորական երդման արարողությունը սովորաբար անցկացվում է այն զորամասում, որտեղ զորակոչվում է զինծառայողը: Բայց այս անգամ Գյումրիում արարողությունը տեղի է ունեցել պատմական Սև բերդ ամրոցի տարածքում, ինչը նաև համավարակային սահմանափակումներով էր պայմանավորված: Տարածքի ընտրությունն էր նաև խորհրդանշական: Սև բերդը […]
19:23 05.08.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Տավուշի մարզում, մասնավորապես Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին հրապարակումների վերաբերյալ։ «Տավուշի մարզում, մասնավորապես Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության […]
19:12 05.08.2021
Օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, հակառակորդի կողմից իրականացվող սադրանքներին և դրանց հակազդելու քայլերին։ Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել բացառել հակառակորդի առաջխաղացման կամ դիրքային բարելավման ցանկացած փորձ։ Կոլեգիայի նիստին քննարկվել է նաև ձմռան հետ կապված նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Արշակ […]
18:39 05.08.2021
Խորհրդարանին այսօր ամբողջ օրը այդպես էլ չի հաջողվել ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրել «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին: Քանի որ ընդդիմության թեկնածուին ընտրելու համար անհրաժեշտ են նաև իշխող խմբակցությունից կողմ ձայներ, «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, որ իրենք կապահովեն նվազագույն քվեները՝ Իշխան Սաղաթելյանի ընտրվելու համար: Այնուամենայնիվ, փակ գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել ԱԺ փոխնախագահ: Երկրորդ փորձն […]
18:30 05.08.2021
Օգոստոսի լույս 3-ի գիշերը ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողը ոստիկանության Կումայրիի բաժնում հայտնել էր, որ Գյումրու Սայաթ-Նովայի փողոցի ոսկերչական խանութ-սրահի հետնամասի պատուհանը կոտրել են։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզեց հետևյալը։ Անհայտ անձինք, օգտագործելով տեխնիկական միջոցներ, կոտրել էին պատուհանն ու ներս մտել։ Գողության պահին անվտանգության ձայնազդանշանային համակարգը միացել էր, նրանք էլ փախել էին: Տեղում կազմվեց […]
18:25 05.08.2021
Զինծառայողների անհատական պատրաստվածության մակարդակն ու ֆիզիկական դիմացկունությունը բարձրացնելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 5-ին անցկացվել են ֆիզիկական պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զինծառայողների ճարպկությանը և ռազմակիրառական հմտություններին։
18:22 05.08.2021
Օգոստոսի 5-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթափոխ: Անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես: Ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
18:20 05.08.2021
ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով` օգոստոսի 6-ից փրկարարական ուժերն անցնում են երկհերթափոխային ծառայության: Ըստ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ պետ Արմեն Գևորգյանի, կապված սահմանային հրդեհների հետ` սահմանամերձ գոտիներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն: Խոտածածկ և անտառապատ տարածքներում անցկացվելու է մշտադիտարկում, որպեսզի սահմանակից պետությունների տարածքներում առաջացող հրդեհները չներթափանցեն ՀՀ տարածք: Մանրամասները՝ տեսանյութում: