TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պարգևատրման արարողություն ՊՆ-ում

18:17 05.08.2021

Օգոստոսի 5-ին ՊՆ վարչական համալիրում ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանին երկարամյա ծառայության համար, հանձնել պատվոգիր և հուշանվեր, մաղթել ամենայն բարիք։

̰
Էջմիածնի ոստիկանները Հայթաղ գյուղում առանձնապես խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

18:15 05.08.2021

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի որոշ բնակիչներ մշակումն արգելված կանեփ են ցանել ու մշակում: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ոստիկանները օգոստոսի 3-ին Հայթաղ գյուղի 38-ամյա մի բնակչի հողամասում հայտնաբերեցին կանեփի 12 բույս: 52 և 56 տարեկան ևս երկու բնակչի հողամասերի զննությամբ քրեական հետախույզները հայտնաբերեցին կանեփի 17 բույս: Ժամեր անց քրեական […]

̰
Ոստիկանության ծառայողները Էջմիածնում իրականացրել են ուժեղացված ծառայություն

17:48 05.08.2021

Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա բաժինների գործընկերների, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, ուժեղացված ծառայություն իրականացրին բաժնի սպասարկման տարածքում։ Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Վաղարշապատի բաժին բերման ենթարկվեցին անձինք։ Կատարվել են խուզարկություններ ու […]

̰
Աշխատանքային խորհրդակցություն Տավուշի մարզպետարանում

17:31 05.08.2021

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք հիմնականում վերաբերում են իրականացվող ծրագրերի արդյունքներին։ Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն: Այնուհետև մարզպետը տվել է նոր հանձնարարականներ առաջիկա անելիքների վերաբերյալ:

̰
Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է բնակարանային գողության մեջ

17:17 05.08.2021

Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է բնակարանային գողության մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Հետախուզվում է ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով. ՔԿ

17:10 05.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում շարունակվում է Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանին և նրա պապին ծեծի ենթարկելու, նրանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է Աճառյան փողոցում

16:58 05.08.2021

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 4-ին Աճառյան փողոցից բերման է ենթարկվել 24-ամյա Ժան Գ.-ն, որը հուլիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի […]

̰
ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ամենամյա մրցույթում Հայաստանն արժանացել է մրցանակային տեղերի

16:50 05.08.2021

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ երկրների՝ Ալմաթիում հեռավար անցկացված «Գրքարվեստ» միջազգային մրցույթին, որին ներկայացվել է 50 հրատարակություն՝ ԱՊՀ 6 պետություններից (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան): Հայաստանը հանդես է եկել 10 անվանակարգերում, ներկայացված գրքերից 8-ն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի: Ժյուրիի միաձայն քվեարկությամբ առաջին հորիզոնականը նվաճել են «Էդիթ Պրինտ» և «Նահապետ» հրատարակչությունների ներկայացրած գրքերը: «Փոխադարձ բարեկամություն» […]

̰
Շարունակվել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը

16:33 05.08.2021

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվել է Սերժ Սարգսյանի և մյուսների քրեական գործի քննությունը։ Դատական նիստը սկսվել է գործի փաստաթղթերի և ապացույցների հետազոտմամբ։ Սերժ Սարգսյանի պաշտպանը հայտարարել է, որ քրեական գործից փաստաթղթեր են բացակայում։ Իր հերթին էլ պետական մեղադրողը նշել է, որ առանձնացված են քրեական գործի այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են […]

̰
ԲԴԽ-ն Դավիթ Գրիգորյանի վարույթի վերաբերյալ հեռացել է խորհրդակցական սենյակ

16:25 05.08.2021

ԲԴԽ-ն այսօր շարունակել է արդարադատության նախարարության կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված վարույթի քննությունը։ Հիշեցնենք, որ արդարադատության նախարարի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է 2021-ի մարտին սոցիալական կայքերից մեկում «Մեղադրանք այլևս գոյություն չունի, այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է. Դավիթ Գրիգորյան» հրապարակման հիման վրա։ Արդարադատության նախարարությունը մեղադրում է Դավիթ Գրիգորյանին […]

̰
Գանձակ գյուղում այրվել է ավտոմեքենա

16:16 05.08.2021

Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։07-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հենրիկ Աբրահամյան փողոցում՝ պոմպակայանի մոտակայքում, այրվում է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել՝ 14:50-ին: Այրվել է ավտոմեքենան:

̰
Հայկական ստարտափների հիմնադիրները հանդիպել են ներդրողների հետ

16:11 05.08.2021

Միջազգային չափանիշներին համապատասխան աջակցող միջոցների օրինակները Հայ գործընկերներին ներկայացնելու, ոլորտային ստարտափներին աջակցելու և փորձի փոխանակման նպատակով՝ նախարարության նախաձեռնությամբ, հայկական ստարտափների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել AMMBRTECH ընկերության ղեկավար Դերեք Սմիթի և Արաբական Միացյալ Էմիրություններում, Հնդկաստանում, Հարավային Աֆրիկայում նշյալ ոլորտում ներդրումներ իրականացնող իր թիմի հետ։ Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ նախարարությունը՝ որպես ոլորտը համակարգող գերատեսչություն, պատրաստակամ է օգտագործել բոլոր […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է քրեական հետախույզների համատեղ միջոցառումներով

16:07 05.08.2021

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 4-ին Խորենացու և Նար-Դոսի փողոցների խաչմերուկից Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Արսեն Հ.-ն, որը հուլիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ վնասելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
2023-ին նոր Պարեկային ծառայությունը կգործարկվի Հանրապետության ամբողջ տարածքում

16:00 05.08.2021

2021 թվականի հուլիսի 7-ին Երևանում իր աշխատանքները մեկնարկեց նոր Պարեկային ծառայությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, այն իրականացվել է 2019 թվականին մեկնարկած ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում։ Նպատակը բարեվարք, պրոֆեսիոնալ, հայ հասարակությանը համապատասխան ծառայություններ մատուցող համայնքամետ ոստիկանության ստեղծումն էր։ Առաջին փուլի գործընթացը սկսվեց 2020 թվականի ամռանը։ Հուլիսին արդեն ստացվել էր 2 հազար 500-ը գերազանցող դիմում՝ ընդհանուր […]

̰
Ավազակային հարձակում վարկային կազմակերպության վրա

15:57 05.08.2021

2021թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 03:37-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, մուտք է գործել Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղ, որտեղ աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու` ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով վերջինից գումար է պահանջել, սակայն չստանալով այն՝ դիմել է փախուստի:   Դեպքի առթիվ […]

̰
Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ․ Մեղրիի համայնքապետարան

15:51 05.08.2021

Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 24-ին և 25-ին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ: «Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,- ասված է Մեղրիի համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

̰
Շողակաթի (Շորժա) հանրային լողափը ևս ջրափրկարարների հսկողության տակ է

15:43 05.08.2021

Գեղարքունիքի մարզի Շողակաթ (Շորժա) համայնքի հանրային լողափում ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարները շարունակում են ծառայությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը հսկվում է շաբաթական 7 օր 24-ժամյա գրաֆիկով: Թեև ջրափրկարարների պարտականությունների մեջ մտնում է միայն հանրային նշանակության լողափների անվտանգության հսկողությունը, սակայն մասնավոր տարածքներում հանգստացողները ևս հերթափոխի ուշադրության ներքո են:

̰
Հետախուզվում էր գողության և կողոպուտի մեղադրանքով

15:38 05.08.2021

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 4-ին Դավիթաշենի 1-ին թաղամասում հայտնաբերվել և Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Դավիթ Գ.-ն, որը հուլիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 176-րդ (Կողոպուտը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
̰
«Խորապես վշտացած ենք Հունաստանի ամբողջ տարածքում բռնկված աղետալի անտառային հրդեհների պատճառով». ՀՀ ԱԳՆ

15:21 05.08.2021

Հրդեհների ծուխը հասել է մայրաքաղաք Աթենքին: Քաղաքի բնակիչներին հորդորել են մնալ տանը՝ ծխով թունավորումից խուսափելու համար:

̰
Երևանի Այվազովսկու փողոցում այրվում է պահեստի տանիք

15:07 05.08.2021

Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցում այրվում է պահեստի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […]

̰
ԵՊՀ-ն ռեկտորի նոր պաշտոնակատար ունի

14:50 05.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին ներկայացրել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին: Վահրամ Դումանյանը նշել է, որ ԵՊՀ կառավարման ժամանակավոր խորհուրդն ընդունել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի՝ դեռևս այս տարվա ապրիլին ներկայացրած հրաժարականը և որոշել Երևանի պետական համալսարանի ռեկտորի նոր պաշտոնակատար նշանակել […]

̰
Չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ. ԱԱՏՄ

14:38 05.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, սնկերից առաջացած սննդային թունավորումներից խուսափելու նպատակով հորդորում է՝ ☑ չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ, ☑ չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր, ☑ սննդում չօգտագործել հում սունկ, […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է նախաքննական մարմնին

14:36 05.08.2021

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին Արաբկիրի բաժին է ներկայացել 33-ամյա Զոհրաբ Ս.-ն, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Զոհրաբ Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

̰
Դավթաշենում 8 շենք արդեն օգտվում է արևային էներգիայից

14:23 05.08.2021

«ԵՄ-ն` Երևանի համար. արևային համայնք» ծրագրով շենքերի վերելակները, բակերում նոր անցկացված արտաքին լուսավորության համակարգերը, ինչպես նաև բոլոր հարկերում տեղադրված սենսորային լուսատուները սնվում են արևային ֆոտովոլտային կայաններից: Կանաչ՝ մաքուր, էներգիան կմտնի մայրաքաղաքի 90 շենք: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

̰
Հետախուզվողը ներկայացել է համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ

14:17 05.08.2021

Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին Մալաթիայի բաժին է ներկայացել 37-ամյա Լյուդվիգ Ս.-ն, որը մայիսի 3-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց […]

̰
Վաղվանից կսկսվեն վերապատրաստումները մասնագիտական կողմնորոշման ակումբների ուղղությամբ․ Ժաննա Անդրեասյան

14:08 05.08.2021

Ինչպես գիտեք՝ Տավուշի մարզում նոր չափորոշիչների փորձարկմանն ընդառաջ վերապատրաստումներ են իրականացվում, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «Վերապատրաստումներն ընդգրկում են թե նոր առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, թե նոր չափորոշչի համաձայն ուսումնական պլանների, դասի պլանների կազմման, դասաբաշխման, մեթոդական վերապատրաստման և այլ հարցերը։ Վաղվանից կսկսվեն վերապատրաստումները նաև պարտադիր խմբակներից մեկի՝ մասնագիտական կողմնորոշման […]

̰
Հետախուզվողը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

13:47 05.08.2021

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին Մուշի բաժին է ներկայացել 30-ամյա Արմեն Ս.-ն, որը հունիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Արմեն Ս.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

̰
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում օգոստոսի 6-ին վթարային ջրանջատում կլինի

13:40 05.08.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 07.00-24.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Գագարինավան թաղամասով, Վարսեր գյուղի և Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Նաիրիի բաժնի ՊՊԾ ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

13:33 05.08.2021

Հուլիսի 8-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ՊՊԾ խմբի ոստիկանները Նոր Հաճն քաղաքում ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունք բերման ենթարկեցին նույն քաղաքի Թումանյան փողոցի 35-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կաթուցիչ, դեղնականաչավուն և սպիտակ փոշենման զանգվածներ: Ըստ բերման ենթարկվածի` դեղնականաչավուն զանգվածը սփայս տեսակի թմրանյութ է, որը գնել էր սոցիալական […]

̰
BACK_TO_TOP