17:26 06.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանին: Կառավարության ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել Հայկ Չոբանյանին նախարարի պաշտոնում իր գործունեության համար՝ ընդգծելով, որ վերջինիս հետ կքննարկեն հետագա համագործակցության ճիշտ և արդյունավետ ձևաչափ գտնելու հարցը: Նիկոլ Փաշինյանն այնուհետև շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնն ստանձնելու […]
17:22 06.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ստեփան Գևորգյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Ստեփան Գևորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր […]
17:11 06.08.2021
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն իրազեկման աշխատանքներ են իրականացրել թիվ 17 պոլիկլինիկայում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալները և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարությունը։ Հանդիպում-քննարկման ժամանակ ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բժշկական փաստաթղթերի լրացման, վարման և շրջանառման պահանջները, […]
15:56 06.08.2021
ՀՀ կառավարության կայքէջում հայտարարություն է զետեղված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության վերաբերյալ․ Հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի և 48-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների (այսուհետ՝ Թեկնածու) ընտրության համար հայտարարում է մրցույթ: Դիմումըև կից ներկայացվող փաստաթղթերը կարող են հանձնվել […]
15:52 06.08.2021
Հայկական ԱԷԿ-ում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի ВВЭР-440 ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները։ Այդ աշխատանքներն իրականացվում են կայանի շահագործման ժամկետը մինչև 2026թ երկարացման նպատակով։ Թրծաթողման գործընթացն անցնում էր ատոմակայանի ռեակտորային դահլիճում՝ ռեակտորի մնում էր իր հաստիքային տեղում։ Թրծաթողման կայանքը մատակարարվել է ԱԷԿ ապամոնտաժված վիճակում, այնուհետև երկհարկանի շենքի բարձրությամբ այդ կայանքը հավաքվել և տեղադրվել է ռեակտորի իրանում։ […]
15:21 06.08.2021
Օգոստոսի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայության տնօրենի խորհրդական Արտակ Պողոսյանի, Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության պետ Լուսինե Վարդանյանի, Գեղարքունիքի մարզում գործող միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ղեկավարների և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի խոցելիության գնահատման և քարտեզագրման ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումը վարում էր Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Վահագն Դաբաղյանը: ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչների տեղեկացմամբ […]
15:14 06.08.2021
Օպերատիվ շտաբի ներքո գործող բուժական տեղամասում հուլիս ամսում սպասարկվել է 100 հիվանդ, որից 87-ը ստացել են դեղորայք, 13-ը՝ կոնսուլտացիա: Բուժական տեղամասից դեղորայք կարող են ստանալ նախկինում և ներկայումս դիսպանսեր հիվանդ հանդիսացող՝ շաքարային դիաբետ, պարբերական (Երևանյան) հիվանդություն, բրոնխիալ ասթմա, էպիլեպսիա ունեցող անձինք, այդ թվում՝ ճնշման և սրտի խնդիրներ ունեցող անձանց տրամադրվում են՝ ճնշման համար эналаприл և […]
15:05 06.08.2021
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը պատվաստվեց և խնդրեց բոլորին հետևել իր օրինակին։ Այս մասին գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և կից լուսանկար հրապարակել։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 1-ի դրությամբ` կատարվել է 171 890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120 285, երկրորդ դեղաչափ` 51 605։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հիշեցում. AstraZeneca-ով, Sputnik V-ով […]
14:51 06.08.2021
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից՝ հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
14:31 06.08.2021
Օգոստոսի 1-ին` ժամը 17.30-ի սահմաններում, Տաշիր-Մեծավան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար էին բախվել «ԳԱԶ-24» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Օգոստոսի 5-ին հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության ընդունված «ԳԱԶ-24-ի» վարորդը՝ 85-ամյա Վարդ Սերոբյանը, մահացել է: Կատարվում է քննություն։
14:23 06.08.2021
ՀՀ կառավարության նիստում հաստատվել են 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Որոշման ընդունումը պաշտպանության և առողջապահության ոլորտների համար կապահովի բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրում՝ ըստ համապատասխան մասնագիտությունների: Ըստ այդմ՝ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է կլինիկական օրդինատուրայի 10, առողջապահության […]
14:16 06.08.2021
ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի (2017թ. գործունեությունը դադարեցվել է և ստեղծվել է գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ) կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ և պետության համաֆինանսավորմամբ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում իրականացված գնումների վերաբերյալ ՀՀ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր […]
14:08 06.08.2021
Օգոստոսի 6-ին` ժամը 10։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղու գազալցակայանի մոտակայքում գտնվող «Nissan Tiida» (վարորդ՝ Ռ․ Ա․) մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ […]
13:48 06.08.2021
Ժամը 10։55-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնի տնօրեն Գրիգորյանից ահազանգ է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, որ «Սիսիան» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել փլուզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել կիրակի օրը՝ օգոստոսի 1-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում։ Փլուզման հետևանքով 2-րդ հարկի բետոնե պանելները պոկվել, ընկել […]
13:33 06.08.2021
Օգոստոսի 6-ին, Երևանի երկաթուղային կայարանում, ներկայացվեցին միանգամից երկու նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքներ, որոնք Հարավկովկասյան երկաթուղին գնեց ռուսաստանյան արտադրողից` «Տրանսմաշհոլդինգ» ընկերությունից: Էլեկտրագնացքները կսպասարկեն ներհանրապետական ուղերթները դեպի Գյումրի և Երասխ, ինչը զգալիորեն կբարձրացնի փոխադրումների հարմարավետության մակարդակը: Այսպիսով, ՀԿԵ-ն ունի արդեն 4 նոր շարժակազմ, և արդիականացման ծրագիրը հետևողականորեն իրականացվում է: ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ կորոնավիրուսի […]
13:25 06.08.2021
Օրերս ոստիկանության զորքերի զորախումբը մեկնեց մարտական հերթապահության: Տավուշի մարտական դիրքեր մեկնելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը: Դիմելով դիրքապահ ոստիկաններին` զորքերի հրամանատարը ՝ մաղթեց բարի ու անփորձանք ծառայություն։ Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրեց Տերունական աղոթքը‚ ինչից հետո ոստիկանության զորքերի զինծառայողները երդվեցին անձնվիրաբար պահել մեր սահմանների մարտական դիրքերը։ Հիշեցնենք‚ որ ոստիկանության զորքերի ծառայողները […]
12:54 06.08.2021
ՀՀ կառավարության օգոստոսի 6-ի նիստում «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի։ Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հիմնադրամի հիմնադրի անունից որպես պետական լիազոր մարմին հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Հիմնադրամը «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և […]
12:51 06.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի երկու բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի 49-ամյա բնակիչը, թմրամիջոցների ապօրինի իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր […]
12:49 06.08.2021
Հուլիսի 31-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Արենի գյուղի Հին շուկա կոչվող տարածքից բաժին բերման ենթարկեցին Քաջարան քաղաքի 30 և 32 տարեկան երկու բնակչի՝ «Միցուբիշի Կոլտ» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց դեղնավուն, չորացված, մանրացված զանգված: Ըստ մեքենայի վարորդի` հայտնաբերվածը սփայս թմրամիջոց է, որը հուլիսի 30-ին 24.000 դրամով գնել էր «Տելեգրամ» հավելվածի միջոցով: Նա […]
12:40 06.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տեղեկություններ իրացնելիս, 2021 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, մոտեցել են Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի մոտ […]
12:34 06.08.2021
Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Խնդրում եմ ընդունեք շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Տաջիկստանը գնահատում է գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ, և մենք պատրաստ ենք աստիճանաբար զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով: Համոզված եմ, որ […]
12:26 06.08.2021
Երրորդ փոխնախագահ ընտրելուց հետո ԱԺ-ն անցավ հանձնաժողովների ձևավորման հարցին: Ներկայացվել է հանձնաժողովների ձևավորման երկու նախագիծ, մեկը՝ ՔՊ-ն, մյուսը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները միասին: Իշխող քաղաքական ուժի նախագծով ձևավորվում է 12 հանձնաժողով, 1-ով ավելի, քան նախորդ գումարման ԱԺ-ում էր: Այս նախագծով նախորդ գումարման ԱԺ-ի 10 հանձնաժողովները պահպանվում են, իսկ Առողջապահության և աշխատանքի ու սոցիալական հարցերի […]
12:18 06.08.2021
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Օգոստոսի 3-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բացահայտեցին հերթական դեպքը: Ժամը 23.30-ի սահմաններում նրանք Մարց գյուղի սկզբնամասում ստուգեցին նույն գյուղի 49-ամյա բնակչի շուրջ 5 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» բեռնատարը: Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չներկայացնելով՝ հայտնեց, որ հուլիսի 27-ին և օգոստոսի 1-ին Դսեղ գյուղի հանդամասում բենզասղոցով երկու քամատապալ կաղնի […]
12:16 06.08.2021
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հայտնաբերել են «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կենտրոնում իրականացրած մաքսային հսկողության արդյունքում ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից 24 գրամից ավելի ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի […]
12:00 06.08.2021
Օգոստոսի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Նոր Խարբերդ գյուղի 21-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված: Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար։ Նշանակվել է փորձաքննություն: […]
11:50 06.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 14-ական, թմրամիջոցի հայտնաբերման` 8, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու՝ 5, խարդախության և յուրացման կամ վատնման՝ 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման, ծեծի և հարկերից խուսափելու՝ 2-ական, բնակարանային […]
11:30 06.08.2021
Իշխան Սաղաթելյանը երրորդ փորձից ընտրվեց ԱԺ փոխնախագահ: Հիշեցնենք, երեկ խորհրդարանին այդպես էլ չհաջողվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրել «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին: Քանի որ ընդդիմության թեկնածուին ընտրելու համար անհրաժեշտ էին նաև իշխող խմբակցությունից ձայներ, «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, որ իրենք կապահովեն նվազագույն քվեները: Այնուամենայնիվ, փակ գաղտնի քվեարկությամբ Սաղաթելյանը երեկ երկու անգամ չնտրվեց ԱԺ փոխնախագահ: Ողջ […]
11:23 06.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ՀՀ ու ԱՀ կառավարությունների անդամների մասնակցությամբ քննարկվել են Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում մեր օրակարգն էականորեն փոխվել է և առաջնային խնդիրներից մեկը համարել ենք Արցախում բնականոն կյանքի […]
11:02 06.08.2021
Օգոստոսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 625 դեպք, որոնցից 220 825-ն` առողջացած, 4636-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5040 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 378 897 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6492 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 303 նոր դեպք: Ունենք 208 առողջացած, […]