TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:17 06.08.2021

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-11-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում […]

̰
Երևանում շինաշխատանքներ կատարելիս տանիքից անզգուշաբար 63-ամյա տղամարդ է ընկել և մահացել

23:03 06.08.2021

Երեկ՝ օգոստոսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, որը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացողը Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արտաշես Գալստյանն էր, ով նույն օրը, […]

̰ ̰
Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակում մարզվողների, այցելուների միջոցներով բացվել է «Բռունցք» հուշարձան

22:17 06.08.2021

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Գոռ Սարգսյանի, Վարուժան Մատոսյանի, Խաչիկ Տոնյանի, Վրեժ Պողոսյանի և անհետ կորած Հայր Սուրբ Մկրտչի ( Հովհաննես Կարապետյան) հիշատակն այսուհետ կհավերժացնի նրանց միաբանությունը խորհրդանշող այս «Բռունցք» հուշաքարը։ Այն կառուցվել է Հրազդանի կիրճում նրանց հետ մարզվողների և այցելուների  ջանքերով։ Հրազդանի կիրճում, գետի աջ ու ձախ ափերին ամեն օր մարզվողների շարքերից բացակայող այդ տղաների […]

̰
Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհում են Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց պատկանող հողատարածքները․ ՄԻՊ

22:04 06.08.2021

Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակում Երասխի անմիջական հարևանությամբ և […]

̰
Ձորաղբյուրում 48-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է 16-ամյա որդին

21:15 06.08.2021

Ձորաղբյուրում 48-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է 16-ամյա որդին (լուսանկարներ) 2021թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 12:05-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի տներից մեկում մարդ է մահացել: Նույն օրը՝ ժամը 13:00-ին, հաղորդում է ստացվել նաև մահացած տղամարդու կնոջից այն մասին, որ առավոտյան իր որդին դանակով հարվածներ է հասցրել հորը: […]

̰
Շուրջ 800 զինծառայող, այդ թվում՝ Հայաստանի, կմասնակցի ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին

21:00 06.08.2021

Վեց երկրի շուրջ 800 զինծառայող կմասնակցի ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն -2021» զորավարժություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերին Կազանում,այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդել է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: Ըստ մամուլի ծառայության, Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների ներկայացուցիչների շտաբային վերջին բանակցություններն ավարտվել են՝ նախապատրաստվելով ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի « Անխախտ եղբայրություն […]

̰
Հիմնանորոգվում են Արեգնադեմ-Ամասիա և Ամասիա-Ցողամարգ ճանապարհները

20:55 06.08.2021

Հիմնանորոգման աշխատանքներ են մեկնարկել Գյումրի-Կապս -Ամասիա և Ամասիա-Ցողամարգ մարզային նշանակության ճանապարհահատվածներին:  Հիմնանորոգման արդյունքում Գյումրիից Ամասիա և Ամասիայից Աշոցք 10 կմ ճանապարհ կդառնա բարեկարգ: Առայժմ շինաշխատանքները խճապատմանը կամ ասֆալտապատմանը չեն հասել: Ամասիայի տարածքում դեռ գործող  ճանապարհի ամրացման աշխատանքներ են կատարվում: Առանձին տեղամասերում բնական աղբյուրների ու կոյուղաջրերի անկառավարելի հոսքի պատճառով  քարաթափումների վտանգ կա: Ամասիայի ձոր կոչվող տեղամասի […]

̰
Վստահ եմ, որ գործընկերությունը, փոխվստահությունը և համագործակցությունը Լիտվայի և Հայաստանի միջև կշարունակեն առաջ ընթանալ առավել բարեկամական ոգով․ Լիտվայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

20:41 06.08.2021

Լիտվայի վարչապետ Ինգրիդ Սիմոնիտեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Կցանկանայի հղել ամենաջերմ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ: Ընտրողների կողմից վերջին ընտրություններին Ձեզ տրված մանդատը ցույց տվեց հայ ժողովրդի զորավոր աջակցությունն այն բարեփոխումներին, որոնք ձեր երկիրը ձեռնարկել էր վերջին մի քանի տարիների ընթացքում: […]

̰
Չինաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

19:44 06.08.2021

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Հարգելի պարոն վարչապետ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վերջին տարիներին չին-հայկական հարաբերությունները կայուն ու առողջ զարգանում են, […]

̰
Օշականում իրականացվում է «Խեցեգործության պարտեզ» ծրագիրը

19:30 06.08.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Օշականի մշակույթի պալատում մեկնարկել է «Խեցեգործության պարտեզ» ծրագիրը: Ծրագիրը միտված է ապահովելու համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, մշակութային կյանքի աշխուժացումը, համայնքի բնակիչների ազատ ժամանցի և զբաղվածության ապահովումը` ոչ նյութական մշակութային ժառանգության գիտելիքների և ունակությունների ձեռքբերման միջոցով։ Ծրագրի ընթացքում Օշականի մշակույթի պալատում կձևավորվի «Խեցեգործության պարտեզ», որտեղ համայնքի բնակիչները կծանոթանան խեցեգործության հմտություններին, […]

̰
Իտալիայի նախարարների խորհրդի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

19:28 06.08.2021

Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ցանկանում եմ իմ և Իտալիայի Հանրապետության կառավարության անունից Ձեզ հղել ամենաջերմ շնորհավորանքները և հաջողություններ մաղթել Ձեզ կառավարության գործունեության մեջ: Վստահ եմ, որ մենք կկարողանանք […]

̰
Մահաթմա Գանդիի արձանը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան. ՔԿ

19:25 06.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Մահաթմա Գանդիի արձանը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է Քննչական կոմիտեն: Մինչդատական վարույթում ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, […]

̰
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործընթացը

19:21 06.08.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՌՈԶԱ-92» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Գյումրի): Արդյունքում հայտնաբերվել են մի շարք՝ հացի արտադրական գործընթացի հետ անհամատեղելի, խախտումներ: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, սարքավորումները, գործիքները, բեռնարկղերն ու այլ պարագաները եղել են ոչ մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, արտադրամասի պատերը և առաստաղը լվացվող-ախտահանվող […]

̰
Դատարանը բավարարել է Երևանի ավագանու անդամին ծեծի ենթարկածներից մեկի կալանավորման միջնորդությունը

19:16 06.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանին և նրա պապին ծեծի ենթարկելու, նրանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողությունները, ինչպես նաև օպերատիվ հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումները: Ավելի վաղ Քննչական կոմիտեն […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

19:12 06.08.2021

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 5-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Ջորջ Ք.-ն, որը 2020 թ. հուլիսի 1-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ […]

̰
ՀՀ Ազգային ժողովը կունենա 12 մշտական հանձնաժողով

19:06 06.08.2021

ՀՀ Ազգային ժողովը ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացրած նախագիծը, ըստ որի կստեղծվեն ԱԺ հանձնաժողովներ, ինչպես նաև մերժել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր խորհրդարանում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովում քվեարկության էր դրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ազգային ժողովի հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեությունը […]

̰
Պաշտպանության նախարարն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանին

19:00 06.08.2021

Օգոստոսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։ Արման Թաթոյանն Արշակ Կարապետյանին ներկայացրել է Զինված ուժերին վերաբերող՝ պաշտպանի գրասենյակի կատարած աշխատանքի արդյունքները, ընդգծել համագործակցության դրական ազդեցությունը առկա խնդիրների վերհանման և վերլուծության վրա, ինչպես նաև դրանց լուծումների կարևորությունը։ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը, մասնավորապես ակտիվ գործակցությունը ՀՀ […]

̰
Անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք

18:55 06.08.2021

Անձնակազմի գիտելիքներն ստուգելու և հմտությունները զարգացնելու նպատակով օգոստոսի 6-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք։ Զինծառայողները հաստիքային զենքերով կատարել են կրակային տարբեր վարժանքներ՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն և խոցելով կրակադաշտի թիրախները։

̰
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում կայունացել է. ՊՆ

18:42 06.08.2021

Օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, այսօր կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո կայունացել է, հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է։ Հայկական կողմից տուժածներ չկան, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
Հայաստանում Հնդկաստանի դեսպանը պատվաստվել է COVID-19-ի դեմ

18:40 06.08.2021

Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը պատվաստվել է COVID-19-ի դեմ, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

̰
Շարունակվում է մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման գործընթացը

18:32 06.08.2021

Պատվիրակման միջոցով շարունակվում է մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման գործընթացը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Երևանում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման համար նախարարությունը 2021 թվականի համար հատկացրել է շուրջ 15 մլն 150 հազար դրամ։ Մատուցվող ծառայությունների շրջանակում ապահովվում է մտավոր և հոգեկան խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց՝ համայնքում և ընտանիքում ապրելու […]

̰
Գավառի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

18:25 06.08.2021

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Էրեբունու բաժին է ներկայացվել 39-ամյա Յուրա Բ.-ն, որը 2006 թ. մարտի 13-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]

̰
Պարապմունքներ նորակոչիկների հետ

18:19 06.08.2021

4-րդ զորամիավորման զորամասերում շարունակվում են մարտական պատրաստության պարապմունքները: Նորակոչիկ զինծառայողները ծանոթանում են համազորային կանոնադրություններին, կատարում են շարային վարժանքներ, նախապատրաստվում զինվորական երդման արարողությանը։

̰
Մեկնարկել են Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

18:12 06.08.2021

Պետական բյուջեի միջոցներով մեկնարկել են Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 68+300 – կմ 70+800 հատվածի հիմնանորոգման աշխատանքները Ղարիբջանյան գյուղի հատվածում։ 2․5 կմ հատվածի հիմնանորոգումը կիրականացվի այս տարի։ Այս պահին հեռացվում է հին գրունտը, կտեղադրվեն նոր հիմքեր և երկշերտ ասֆալտբետոնե ծածկույթ։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:

̰
Իրականացվել է մարտական hերթափոխ

17:56 06.08.2021

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 6-ին իրականացվել է մարտական հերթափոխ։ Մինչ հերթափոխի իրականացումը, ստուգվել է անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունը և անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը։ Ստորաբաժանումների հրամանատարները զինծառայողներին հրահանգավորել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման վերաբերյալ։

̰
Քննչական կոմիտեում անցկացվել է դասընթաց

17:50 06.08.2021

ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների քննիչների համար վերապատրաստման դասընթաց-սեմինարների կազմակերպումն ու անցկացումը՝ կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացման, ինչպես նաև՝ այլ քրեական գործերով համակարգչային համակարգերում և տարբեր ցանցերում և տիրույթներում գտնվող փաստական տվյալների (էլեկտրոնային ապացույցներ) ձեռքբերման հմտություններ ձևավորելու […]

̰
Պարգևատրվել են հայ խաղաղապահները

17:38 06.08.2021

Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը (զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Դավթյան) գերազանց ծառայության և օրինակելի կարգապահության համար արժանացել է իտալական հրամանատարության բարձր գնահատականին և պարգևատրվել շնորհակալագրով:

̰

17:33 06.08.2021

Օգոստոսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:49-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […]

̰
170 մլն խմ չափաքանակը դարձնելով մինչև 245 մլն խմ. Սևանից հավելյալ ջրառ կիրականացվի

17:31 06.08.2021

Կառավարությունն ընդունել է համապատասխան նախագիծը, որով նախատեսվում է Սևանից ջրառի նպատակով բաց թողնվող ջրի ծավալն ավելացնել՝ 170 մլն խմ չափաքանակը դարձնելով մինչև 245 մլն խմ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստում հայտարարել է՝ օրենքով ամրագրված է, որ լճից բաց թողնվող ջրի չափաքանակը 170 մլն խմ է, բացթողումներն իրականացվում են կառավարության ամենամյա որոշումներով։ […]

̰
BACK_TO_TOP