ՎԶԵԲ ծրագրով Գյումրիի որոշ փողոցների հիմնանորոգման ժամկետները խախտվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

ՎԶԵԲ ծրագրով Գյումրիի որոշ փողոցների հիմնանորոգման ժամկետները խախտվել են

20:00 29.07.2021

ՎԶԵԲ փողոցաշինական ծրագրով Գյումրիի կենտրոնի երկրորդական փողոցների անցած տարվանից կիսատ մնացած հիմնանորոգումներն ավարտվել են։ Այժմ այս տարվա ծրագրի երկրորդ տրանշի երրորդ փուլի շինարարությունն է ընթացքի մեջ, որում ներառված են Երկաթգծի բանավան թաղամասի Գարեգին Առաջինի և Մազմանյան փողոցները։ Երկուսն էլ համարվում են այս տարվա ծրագրով հիմնանորոգվող ամենաերկար փողոցները։ Մոտ 1․5 կիլոմետր երկարության փողոցներն ունեն  ներքին կոմունիկացիաների լուրջ խնդիրներ:

Երկաթգծի բանավան թաղամասի մի հատվածում փորված խրամուղիներով  խմելու ջրի նոր  խողովակներ են անցնելու։ 2700 մետր երկարության նոր ջրագիծն ունի տրանզիտ նշանակություն և նախատեսված է հարևան թաղամասերը խմելու ջրով ապահովելու համար:

 

«Այստեղ, քանի որ ճանապարհաշինություն պետք է իրականացվեր, որպեսզի ճանապարհի ասֆալտը չարվեր, հետո քանդվեր ու խրամուղիներ փորվեր, ծրագրի շրջանակներում  պատվերի փոփոխություն արվեց և դիտարկվեց որպես առաջնահերթություն։ Մենք այս հատվածը կավարտենք, նոր կսկսվի ճանապարհի բուն շինարարությունը։ Այս տրանզիտ ջրագիծը Թբիլիսյան խճուղին միացնում է Ախուրյանի Կուլակավան թաղամասի հետ»,- նշում է «Դորոժնիկ» ՍՊԸ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի ղեկավար  Գագիկ Կարապետյանը։

Նորոգվող մոտ 1․5 կմ երկարության փողոցում կառուցվում է նաև նոր անձրևաջրատար համակարգ, ինչը կլուծի այստեղ մշտապես կուտակվող սելավաջրերի հեռացման խնդիրը:

Նոր ջրահեռացման համակարգ է կառուցվում նաև ՎԶԵԲ ծրագրում ընդգրկված Մազմանյան փողոցի համար։ Տարիներով չկարգավորված խնդիրը՝ գոյություն ունեցող կոյուղաջրերի հոսքը, կանխելու համար անցկացնում են 300 մ երկարության նոր ջրահեռացման խողովակներ, որի համար ստիպված են եղել քանդել  կենտրոնական՝ Տերյան փողոցի ասֆալտը։

Արդեն երեք ամիս  է՝ շինարարները չեն կարողանում  կոյուղաջրի հոսքը կանխել,  խրամուղիներում միշտ  ջրեր են կուտակվում, ինչի հետևանքով էլ մասնակի փլուզումներ են:

«Ջուրը հոսում է հին  կոյուղատարներից և անձրևատարներից, որոնց դիտահորերը լրիվ փակված են ասֆալտի շերտի տակ։ Հատված-հատված վերանորոգում ենք, նոր խողովակներ տեղադրելով գալիս ենք առաջ, որոշվեց կուտակվող ջրերի հեռացման համար նոր ջրատար կառուցել ու ամբողջ  կոյուղաջրերը խողովակների միջոցով տեղափոխել մայր  ջրատար»,- նշում է «Բիլդր Քոնսթրաքշն» ընկերության աշխատակից Սպարտակ Մալխասյանը։

Ներքին կոմունիկացիաների կառուցումները խախտել են բուն փողոցաշինական աշխատանքների ժամկետները։ Փողոցների գրունտային շերտի  ամրացման ու  խճապատման աշխատանքները, որոնք պետք է սկսված լինեին, կավարտվեն այլ ժամկետներում:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

11:40 24.06.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ ...

Հրդեհ անասնագոմում

11:30 24.06.2025

Հրդեհ անասնագոմում

Հունիսի 24-ին, ժամը 01:12-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 09։15-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 64 քմ)։ ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

11:18 24.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

11:07 24.06.2025

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

10:55 24.06.2025

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

10:43 24.06.2025

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները   ...

BACK_TO_TOP