TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ

18:30 29.07.2021

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալ էին ստացել, որն իրացրին հուլիսի 27-ին: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նրանք բերման ենթարկեցին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված և օգտագործած կաթուցիչ: Ըստ նրա` հայտնաբերվածը մարիխուանա էր: Սրանով, սակայն, […]

̰
Ուժի կիրառումն անընդունելի է. Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

18:25 29.07.2021

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը, Ստանիսլավ Զասը իր խորին ցավակցությունն է հայտնել հուլիսի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտական բախումների հետևանքով երեք հայ զինծառայողների զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: «Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության […]

̰
Ավարտվել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրեական գործի նախաքննությունը. ԱԱԾ

18:18 29.07.2021

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է զանգվածային լրատվության միջոցներ օգտագործելով ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: Քրեական գործով կատարված համակողմանի և արդյունավետ քննության ընթացքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ազգությամբ եզդի Ս. Ս-ն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավապաշտպան հասարակական կազմակերպության […]

̰
Համարանիշներ գողացած ու մեքենայատերերից շորթմամբ փող հափշտակած անձը կալանավորվել է

18:12 29.07.2021

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Երևանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ իր ծանոթի «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով գնում է Աբովյան քաղաք ու ավտոմեքենաների համարանիշներ գողանում, մեքենաների դիմապակիներին տելեգրամյան համար տեղադրում, ապա վերադարձնելու համար համարանիշերի տերերից շորթմամբ փող հափշտակում։ Կոտայքի ոստիկանները նախ հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին «Նիսան» մակնիշի մեքենայի տիրոջը, ապա շարունակեցին […]

̰
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերականգնել հրադադարի ռեժիմը

17:52 29.07.2021

Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային լարվածությանը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության վերսկսված էսկալացիան խիստ մտահոգիչ է։ Գերմանիան կոչ է անում երկու կողմերին վերականգնել հրադադարի ռեժիմը և անել այն ամենը, ինչ իրենց ուժերի սահմաններում է, որպեսզի պաշտպանեն մարդկանց կյանքերը»,- «Թվիթերում» գրել […]

̰
Գողության և խարդախության համար մեղադրվում են երիտասարդները. ՔԿ

17:46 29.07.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահեստարան և բնակարան ապօրինի մուտք գործելով կազմակերպված խոշոր չափերի գողության օժանդակության և խարդախության, ինչպես նաև ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, հանցագործություն կատարած […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներին

17:40 29.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Կենտրոնի աշխատակիցները նախարարի պաշտոնակատարին ներկայացրել են Ազատության պողոտային հարակից ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրի վերաբերյալ […]

̰
Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը

17:32 29.07.2021

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնմանն աջակցելու Թեհրանի պատրաստակամության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Irna գործակալությունը, Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանային հակամարտությունների շարունակման կապակցությամբ՝ երկու կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել: Իրանի ներկայացուցիչն ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման որոնման անհրաժեշտությունը: […]

̰
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել ջրահեղձվող քաղաքացու

17:24 29.07.2021

Հուլիսի 29-ին՝ ժամը 13։45-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձվող քաղաքացու: Ջրափրկարարներն ափ են դուրս բերել Կ․ Վ․-ին (ծնված 1985 թ․)։

̰
Նոր Նորքի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը

17:17 29.07.2021

Հուլիսի 26-ին՝ ժամը 12։55-ին, ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Մոլդովական փողոցի մի բնակիչ հայտնել էր, որ հուլիսի լույս 25-ի գիշերը իր տնից գողացել են փող, բջջային հեռախոս և հագուստ: Ահազանգով դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Խմբին հաջողվել էր պարզել, որ շենքի առաջին հարկի բնակարան մտել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով, […]

̰
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

17:10 29.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանի մթնոլորտային օդի որակը հուլիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածի համար: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հուլիսի 22-ին և 26-28-ը, Արաբկիրում և Շենգավիթում՝ հուլիսի 28-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում ամբողջ շաբաթվա […]

̰
Քաղաքացիներից գանձված վարչական տուգանքների գումարների հափշտակությունները թույլ չտալու գործուն մեխանիզմներ ներդնելու միջնորդությամբ ՀՀ դատախազությունը դիմել է ՀՀ ոստիկանությանը

17:02 29.07.2021

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քննված քրեական գործով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության վարչական պրակտիկայի գծով ավագ տեսուչ Վ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացրել է իրեն վստահված ուրիշի առանձնապես […]

̰
«Բանդիվան Կաթ»-ի կաթնամթերքի արտադրամասի կասեցումը վերացվել է

16:47 29.07.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները այցելել են «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամաս (գ. Բանդիվան) և պարզել, որ այստեղ վերացվել են պետական վերահսկողության՝ ստուգման, ժամանակ հայտնաբերված բոլոր խախտումները, ապահովվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասի կասեցումը վերացվել է, տեղեկացնում է Սննդի անվտանգության տեսչական […]

̰
Անցկացվել է մասնագիտական հավաք-խորհրդակցություն. ՊՆ

16:41 29.07.2021

ՀՀ ՊՆ կենտրոնական ենթակայության և 5-րդ զորամիավորման բուժծառայության պետերի հետ անցկացվել է մասնագիտական հավաք-խորհրդակցություն։ Քննարկվել են բուժծառայության կազմակերպման, մարտական գործողությունների ընթացքում զորքին անհրաժեշտ օգնության ցուցաբերման, բժշկական հետազոտությունների և բուժտարհանման կազմակերպման հարցեր։

̰ ̰
Մահացել է արձակագիր Արմեն Շեկոյանը

16:26 29.07.2021

Կյանքից հեռացել է ժամանակակից գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Գրողների միությունից: Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Երևանի […]

̰
2021-ի հունվար-հունիս ամիսներին ԱԱՏՄ-ն ստացել է շուրջ 283 դիմում-բողոք

16:17 29.07.2021

2021-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է շուրջ 283 դիմում-բողոք, որոնց մեծ մասի դեպքում հարուցվել է վարչական վարույթ։ 37 դիմում-բողոք վերահասցեագրվել է, 15-ը՝ վերադարձվել, իսկ 58-ի դեպքում տրվել է պարզաբանում։ Դիմում-բողոքների գերակշիռ մասը՝ 145-ը կամ 51.2 %-ը վերաբերել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման, 104-ը կամ 36․7 %-ը՝ բնակչության սանիտարահամաճարակային […]

̰
Զորամասերից մեկում բացվել է հուշահամալիր` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված 22 անմահ հերոսների հիշատակին

15:55 29.07.2021

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացվել է հուշահամալիր` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված 22 անմահ հերոսների հիշատակին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան սպաներ, ծնողներ, հարազատներ և հյուրեր։ Օրհնության խոսք է ասել Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, զոհվածների հարազատներին իրենց զորակցությունն է հայտնել զորամիավորման հրամկազմը։

̰
Նռնակով զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում․ հարձակվել են տարադրամի փոխանակման կետի վրա

15:48 29.07.2021

Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Անհայտ անձը, ըստ նախնական տեղեկությունների, նռնակով զինված մտել է Ամիրյան 7 հասցեում գործող վարկային կազմակերպություն և տարադրամի փոխանակման կետ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ թե ինչ չափի գումար է հափշտակվել, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարձակվողը եղել է […]

̰
Հետախուզվողը վերադարձել է ՀՀ և ներկայացել ոստիկանություն

15:40 29.07.2021

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 28-ին Մաշտոցի բաժին է ներկայացել Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած 51-ամյա Արմեն Ս.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատարն Իտալիայում մասնակցում է Պարենային համակարգերի նախագագաթնաժողովին

15:31 29.07.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Խոջոյանը հուլիսի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն՝ Միացյալ ազգերի կազմակերպության 2021 թվականի Պարենային համակարգերի նախագագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ Հայաստանից միջոցառմանը մասնակցում է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Նախագագաթնաժողովի նպատակն է ներկայացնել պարենային համակարգերի վերափոխման վերաբերյալ ողջ աշխարհում գործող փաստերի վրա […]

̰
Կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել կամ փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը

15:17 29.07.2021

Կորոնավիրուսի և ռազմական դրության հետևանքով ստեղծված պայմաններում երկրում պարենային անվտանգության ապահովման, մասնավորապես՝ աշնանացան ցորենի արտադրությանը և սերմարտադրությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2020 թ. 2019 թ. համեմատ աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են 1 տոկոսով, իսկ միջին բերքատվությունն ու համախառն բերքն ավելացել են համապատասխանաբար 15,3 տոկոսով և 17 […]

̰
Արագածոտնի մարզում կկառուցվի բազմաֆունկցիոնալ լեռնային հանգստավայր

15:04 29.07.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակին: Գործադիրի հավանությանն է արժանացել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագիրը, որը կիրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում: Ընկերությունը նախատեսում է հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։ Ծրագիրը միտված է […]

̰
ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը կներկայացվի նաև բուհերին

14:41 29.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվել է ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը: Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Ներկա են եղել նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը և աշխատանքային խմբերի ներկայացուցիչներ տարբեր բուհերից: Հանդիպման նպատակն էր քննարկել հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը, լսել […]

̰
Հուլիսի 28-29-ը հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում

14:28 29.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։  Հուլիսի 28-29-ը հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, մնացած շրջանների գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Կառավարությունը առաջարկում է ֆինանսական աջակցություն տրամադրել մարտական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ուսանողներին

14:13 29.07.2021

Կառավարությունը այսօր հավանություն է տվել կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որը ուղղված է ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությանը և ծավալների ընդլայնմանը: Մինչև հիմա պետության կողմից հատկացվող ֆինանսական աջակցությունից օգտվում են բարձր առաջադիմություն ունեցող և որոշ սոցիալական խմբերին պատկանող ուսանողները: Այժմ կառավարությունն առաջարկում է ընդլայնել այդ ցանկը և պետական նպաստներ հատկացնել նաև մարտական գործողություններին մասնակցած, ինչպես […]

̰
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի

13:49 29.07.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 30-ին՝ ժամը 10։00-18։00-ն, կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Միասնիկյան պողոտա, Գոգոլի փողոց, Կ.Ուլնեցու 50-60 համարներ՝ իրենց կոտորակներով, Վարշավյան 80-92 համարներ՝ իրենց կոտորակներով, Ռուբինյանց 1, 2 համարներ՝ իրենց կոտորակներով, Ռուբինյանց-Կ.Ուլնեցի մայրուղի, Դրոյի 4 համար: Ընկերությունը հայցում է […]

̰
Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մարգարա գյուղում

13:41 29.07.2021

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին Արմավիրի մարզի Մարգարա գյուղից բերման է ենթարկվել 37-ամյա Բագրատ Հ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 24-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

13:41 29.07.2021

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Ժորա Ա.-ն, որը 2020 թ. մայիսի 10-ից Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ազատությունից ապօրինի զրկելու, մարդուն առևանգելու, ավազակության, շորթելու, բանդիտիզմի, ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղեկացվել […]

̰
Գեղարքունիքի մարզում վթարային ջրանջատում կլինի

13:24 29.07.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ի ժամը 22։00-ից մինչև հուլիսի 30-ը՝ ժամը 22:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 08.00-24:00 կդադարեցվի […]

̰
BACK_TO_TOP