TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Արարատ և Հրազդան քաղաքներում

17:55 16.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում հուլիսի 5-ին, 6-ին և 8-ին, Արարատում՝ հուլիսի 7-ին և 9-ին: Հրազդանում փոշու պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»:

̰
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վթարից ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել

17:49 16.07.2021

Հուլիսի 16-ին՝ ժամը 14:53-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 77-րդ կմ-ին ГАЗель մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […]

̰
Մի շարք ուսումնական հաստատություններում առաջիկա սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն մի քանի մասնագիտությունների նոր չափորոշիչներ

17:45 16.07.2021

Մի շարք ուսումնական հաստատություններում առաջիկա սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն մի քանի մասնագիտությունների նոր չափորոշիչներ, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտության «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով կներդրվի «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» և «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ներում: Ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել […]

̰
Արտաշատի ոստիկանները կանխել են գողությունը

17:40 16.07.2021

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի գյուղմթերքի շուկայի տարածքում ծառայություն կատարելիս, գողության կասկածանքով, բերման են ենթարկել երեք երիտասարդի: Բաժնում նրանք խոստովանել են, որ ցանկացել են շուկայի տարածքի սուրճի ապարատներից գողություն անել, սակայն ոստիկանության ծառայողների կողմից նկատվել և բերման են ենթարկվել: Անձնական զննությամբ երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել են լինգ և մուրճ: […]

̰
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

17:32 16.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանի մթնոլորտային օդի որակը հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ հուլիսի 13-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 8-ին և 9-ին, Շենգավիթում՝ հուլիսի 8-ին և 13-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի […]

̰
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել

17:24 16.07.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի հուղարկավորության հանձնաժողով ստեղծվելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: Տասնհինգ հոգուց բաղկացած հանձնաժողովը գլխավորում է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Որոշման մեջ մասնավորապես նշված է. 1. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով […]

̰
Իրազեկման սեմինարներ ԱԱՏՄ-ի կողմից

17:18 16.07.2021

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի բոլոր բաժինների կողմից ս․թ․ հուլիսի 15-16-ին Սիսիանում իրականացվել են իրազեկման սեմինարներ։ Միջոցառումներին մասնակցել են գեղեցկության սրահների, դեղատների, ստոմատոլոգիական կլինիկաների, արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տարածքային կենտրոնի մասնագետները ներկայացրել են ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կազմակերպություններում նորմատիվ ակտերի, ՀՀ կառավարության 15․08․2019թ․ թիվ 1080-Ն որոշման, ՀՀ ԱՆ 29․11․2002թ․ թիվ 804 հրամանով հաստատված «Գեղեցկության […]

̰
Խոշոր ավտովթար-հրդեհ Գեղարքունիքի մարզում. Դիլիջանի թունելի հարևանությամբ բեռնատար ГАЗель-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և բռնկվել

17:10 16.07.2021

Այսօր` հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 80 կմ հատվածում, Դիլիջանի թունելից դուրս գալիս, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով […]

̰
Բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր

16:54 16.07.2021

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու բաժնի պետը, նախնական համաձայնության գալով իր անմիջական ենթակայությամբ գործող օպերլիազորների հետ, միմյանց միջև կատարելով դերաբաշխում և միավորելով իրենց ջանքերը, 2021 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում իրենց լիազորությունների […]

̰
ԵԱՏՄ թվային տարածքում հուլիսի 1-ից հնարավոր է աշխատանք գտնել առցանց տարբերակով

16:45 16.07.2021

Աշխատանք առանց սահմանների՝ ԵԱՏՄ թվային տարածքում հուլիսի 1-ից հնարավոր է աշխատանք գտնել առցանց տարբերակով: Այդ որոնողական հարթակից կարող են օգտվել ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուն այսօր պարզաբանել է, թե ինչպես գրանցվել, ինչպես օգտվել այդ հարթակից, ինչպիսի տեղեկություններ տեղադրել, որ գործատուն գտնի պոտենցիալ աշխատողին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մալաթիայի ոստիկաններն ապօրինի հրազեն ու կանեփի բույսեր են հայտնաբերել

16:40 16.07.2021

Հուլիսի 14-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, զենք և զինամթերք պահելու կասկածանքով, Շահումյանի 6-րդ փողոցի մի տնից բերման են ենթարկել 38-ամյա տանտիրոջը: Բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը ննջասենյակից ներկայացրել է հրացան: Նյութերի նախապատրաստման ընթացքում տան բակից հայտնաբերվել է նաև կանեփանման յոթ բույս: Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։

̰ ̰
Հաստատվել են «Առողջ ապրելակերպ» դասընթացի փորձնական չափորոշիչը և ծրագրերը

15:55 16.07.2021

Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են «Առողջ ապրելակերպ» դասընթացի փորձնական չափորոշիչը և ծրագրերը: Ուսումնական նյութերը նախատեսված են 5-11-րդ դասարանների համար և առաջիկա սեպտեմբերի 1-ից ներդրվելու են ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում: Հանրակրթության նոր չափորոշչով մշակված 8 կարողունակությունները ներառում են հանրակրթության հիմնական առաքելությունը՝ […]

̰
Մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին

15:45 16.07.2021

ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ալեհավաք կայանների տեղադրման համար Լոռու մարզի Ջրաշեն համայնքի հողամասերի […]

̰
Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվել է

14:26 16.07.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը: Առուշանյանը երկու ամիս կմնա կալանքի տակ: Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և […]

̰
Շառլ Միշելը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

14:17 16.07.2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հուլիսի 16-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան: Այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով: Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության […]

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

14:09 16.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը: «Երբ ֆոնդը ստեղծվեց, նորարարություն էր մեր իրականության մեջ և պետական-մասնավոր գործակցության մի յուրօրինակ մոդել: Մենք ժամանակ առ ժամանակ վերադառնում ենք թեմային՝ հասկանալու, թե ինչքանով է աշխատող և կիրառելի այս մոդելը: Հետևաբար՝ այսօր հերթական հաշվետվության […]

̰
ՀԿԵ-ում շարունակվում է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի նորացումը

14:08 16.07.2021

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի նորացման գործընթացը: Երևանի և Վանաձորի գծային ուղեմասերին, էներգետիկներին և «Մասիս» գծային մեքենայացված կայանին է փոխանցվել УАЗ մակնիշի բարձր անցունակության 6 նոր ավտոմեքենա: Ավտոմեքենաների բանալիները հանձնելու արարողության ժամանակ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը կարևորել է մեքենաների արդյունավետ և անվտանգ շահագործումը: «Համոզված եմ, որ փոխադրամիջոցների պարկի նոր մեքենաներով համալրումը […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է Վայք քաղաքում

14:07 16.07.2021

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները հուլիսի 15-ի ստուգայց-շրջագայության ընթացքում, ժամը 04.45-ին Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 33-ամյա Ռոման Գ.-ին, որը հունիսի 29-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով կստեղծվի

14:04 16.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա […]

̰ ̰
Ձյունիկ Աղաջանյանը հետ է կանչվել Ինդոնեզիայում, Մալայզիայում և Սինգապուրում ՀՀ դեսպանի պաշտոնից

13:57 16.07.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ձյունիկ Աղաջանյանը հետ է կանչվել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Ձյունիկ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է […]

̰
Շինհրապարակներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ

13:51 16.07.2021

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինները, Քաղաքաշինության կոմիտեն և Երևանի քաղաքապետարանը զգուշացնում են․ «Հարգելի՛ տնտեսավարողներ՝ չնայած իրականացվող աշխատանքներին՝ շինհրապարակներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Մեկ անգամ ևս հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված նորմերը և կանոնները: Առաջիկայում լիազորված մարմինների կողմից իրականացվելու է խստացված վերահսկողություն, հայտնաբերված խախտումների համար կիրառվելու […]

̰
Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

13:42 16.07.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով՝ Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Վարուժան Ներսեսյանին նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային […]

̰
Արտաշատի բաժնի անչափահասների գործերով ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

13:31 16.07.2021

«Նելեգալ 2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ձեռնարկել են միջոցառումներ, որոնց արդյունքում հուլիսի 7-ին բաժին բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի 57-ամյա մի բնակչի։ Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման բույսի զանգված։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

̰
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը վերջին զարգացումների վերաբերյալ

13:25 16.07.2021

«Հայաստանը պետք է դրսևորի բավարար կամք՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ժողովրդի արժանապատվությունը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունից անցել է բավական ժամանակ, և հանրությունը սպասում էր, որ պետության անունից կհնչի համարժեք պատասխան: Դա՛ է պահանջում պետության շահը: […]

̰
ԱՄՆ սենատորները նամակ են հղել Բայդենին, որտեղ կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

13:19 16.07.2021

Ամերիկացի մի խումբ սենատորներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որպեսզի վերջինս ճնշում գործադրի և պատժամիջոցներ սահմանվի Թուրքիայի վրա, փոխանցում է Ermenihaber-ը։ Բանն այն է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության օկուպացման տակ գտնվող ցանկապատված Վարոշա (Մարաշ-թուրքերեն անվանում) քաղաքը թուրքերի նորից ցանկանում են բացել, որը փակվել էր Կիպրոսի թուրքական օկուպացիայից հետո։ Այդ կապակցությամբ Միացյալ Նահանգների […]

̰
Ձերբակալվել է Սիսիանի քաղաքապետը. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

13:12 16.07.2021

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է: ՀԺ-ին տեղեկությունը փոխանցել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Սարգսյանը կասկածվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ […]

̰
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

13:06 16.07.2021

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 15-ին ՔՈԳՎ է ներկայացել 32-ամյա Գոռ Խ.-ն, որը մայիսի 21-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Գոռ Խ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

̰
Մեկնարկել է «Մենք միասին ենք» միջազգային մրցույթը

13:05 16.07.2021

Մեկնարկել է «We are together» («Մենք միասին ենք») միջազգային ամենամյա մրցույթը, որին այս տարի կարող են հայտ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում անշահախնդիր ներդրում ունեցած քաղաքացիները և կազմակերպությունները: Ֆիզիկական ու իրավաբանական անձինք մրցույթի պաշտոնական կայքում՝ wearetogetherprize.com-ում, հայտեր կարող են ներկայացնել հետևյալ անվանակարգերում՝ կախված, թե որ ոլորտում է կատարվել ներդրումը. • «Առողջապահություն», • «Բիզնես», • «Կրթություն […]

̰
BACK_TO_TOP