21:19 15.07.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ՝ հուլիսի 14–ին, սուր ինֆարկտով հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ սիրտը ստենդավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց հենց ինքը Մուկուչյանը։ Նա պատմեց, որ երեկ երեկոյան վատ է զգացել ու շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Նորք–Մարաշ սրտաբանական կենտրոն։ Այնտեղ սուր ինֆարկտ է աշխտորոշվել։ Մուկուչյանին վիրահատել են։ Այժմ նա հիվանդասենյակում է և իրեն նորմալ է […]
21:00 15.07.2021
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, այսօր նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից։ ՀՀ պաշտպանության նախարարությունը այս առնչությամբ հետևյալ հայտարարությունն է տարածել․ «Մասնավորապես, այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը չի համապատասխանում […]
20:53 15.07.2021
Կապսի ջրամբարի կառուցումը ստրատեգիական կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար, այս տարի աշնանը նախատեսվում է սկսել ջրամբարի կառուցման աշխատանքները։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանի հետ։ «Կապսի ջրամբարի կառուցումը 10 -ից ավելի տարի է, որ չի մեկնարկում։ Դեռ Խորհրդային Միության տարիներին ամբարտակի մի մասը […]
20:45 15.07.2021
Կառավարությունն ընդունել է արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և լիցենզիաների ձևերը հաստատելու մասին որոշումը։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունըԼ Որոշմամբ սահմանվել են արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի գործունեության քվոտավորման չափերը, հայտի մերժման հիմքերը։ Լիեցենզավորումն իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարության կողմից, գործունեության իրականացման նկատմամբ վերահսկողությունը՝ Շուկայի վերահսկողության […]
20:36 15.07.2021
Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-իտալական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի Պաշտպանական գլխավոր շտաբի Միջազգային հարաբերությունների գրասենյակի ղեկավար, բրիգադի գեներալ Դեյվիդ Մորպուրգոյի գլխավորած պատվիրակությունները: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի […]
20:29 15.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամառային Օլիմպիական խաղերի մասնակցող Հայաստանի հավաքականի մարզիկներին և մարզիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է մարզիկներին և նշել, որ հայ […]
20:17 15.07.2021
Գյումրիի քաղաքապետարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարության հետ բանակցություններ է տանում քաղաքում մի քանի շենք-շինությունների պատկանելության և գործառնական նշանակության փոփոխության շուրջ: Խոսքը, մասնավորապես, ռուսական նախկին Կեչի շենքի, 8-րդ զինվորական թաղամասի կիասակառույցների և Ալեքասանդրապոլի բերդի՝ Պայտաձև ամրոցի մասին է: Ամրոցի տարածքը չի օգտագործվում, այն լքված է: Պաշտպանական կառույցը զինվորական թանգարանի վերածելու առաջարկն է վերջին տարիներին քննարկվում: Ցարական […]
20:00 15.07.2021
Մինչև տարեվերջ նախատեսվում է համայնքների խոշորացման ծրագիրը ավարտին հասցնել։ Դա պայմանավորված է նաև շատ համայնքներում աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններով։ «Ես կարծում եմ, որ խոշորացումը համայնքների անխուսափելի է, և ամբողջ երկրի մասշտաբով մենք պիտի պրոցեսը՝ վարչատարածքային փոփոխությունների, անենք, առողջ և համաչափ համայնքներ ձևավորենք, որը կբերի կառավարելիության արդյունավետության բարձրացման։ ՏԻՄ ընտրությունները և միավորումները, որպես կանոն, աշխատում ենք […]
19:50 15.07.2021
Գյուղական կոլորիտային միջավայր էր այսօր ստեղծվել Գյումրիի կենտրոնում։ Խոտի հակերից պատրաստված նստարաններն ու բազմոցները ձևավորված էին շիրակյան ալպիական դաշտավայրից ու սարերից հավաքված գույնզգույն ծաղիկներով ու բույսերով։ Այսպիսի միջավայրում էլ տրվեց «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագրի մեկնարկը, որն Եվրամիության ու Ավստրիական զարգացման գործակալության նախաձեռնությամբ է իրականացվում։ Նախատեսվում է իրականացնել համայնքների հզորացման ու զարգացման […]
19:43 15.07.2021
Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումն առավել խիստ գործում է երկաթուղային հանգույցում։ Երկաթուղային գծանցները վտանգավոր հատվածներից մեկն են և վարորդներից պահանջվում է առավել զգոնություն։ Երկաթուղային գծերը հատել միայն երկաթուղային գծանցներով՝ ճանապարհը զիջելով գնացքին։ Այսօր «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը և ճանապարհային ոստիկանությունը համատեղ տրանսպորտային միջոցների՝ վարորդներին երթևեկության կանոնները պարտադիր պահպանելու հիշեցման ակցիան են անցկացրել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ […]
19:36 15.07.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ Հայաստանի համար այսօր օրհասական է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հզորացումը՝ երկրի զարգացման ու անվտանգության ապահովման նպատակով, և այս առումով անգնահատելի է Չինաստանի հետ համագործակցությունը՝ […]
19:25 15.07.2021
Արդեն 11 օրական փոքրիկը դարձել է մանկական հիվանդանոցի բուժանձնակազմի հարազատը: Ամեն հերթափոխի բժիշկ, թե բուժքույր հերթով մայրական ջերմությամբ կերակրում են, հոգ տանում նրա մասին։ Առողջ և օր օրի մեծացող տղան մտահոգվողների, ինչպես նաև հետաքրքրվողների պակաս չունի: Ամեն օր ու ամեն ժամի քաղաքացիներ են հիվանդանոց այցելում, անհրաժեշտ իրեր են բերում, հետն էլ նամակներ՝ փոքրիկին պահելու, մեծացնելու […]
19:12 15.07.2021
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Արարատը» Գյումրիի քաղաքային մարզադաշտում մրցեց հունգարական «Ֆեհերվարի» հետ։ Հաղորդում է armsport.am-ը։ Առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում՝ երկու թիմերի փոխնիփոխ գրոհներով, սակայն երկու թիմերի գրոհներում էլ պակասում էր սրությունը: Խաղի 34-րդ րոպեին երևանյան թիմը բացեց հաշիվը: Տուգանային հարվածից գոլի հեղինակ դարձավ Դմիտրիե Պոբուլիչը: Երկրորդ կեսն ավելի ագրեսիվ […]
18:53 15.07.2021
2021թ. հուլիսի 15-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ, հերթական այցն է կատարել ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ տեղում ծանոթանալու զորակոչի կազմակերպման գործընթացին: ՀՀ զինվորական դատախազն անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգի և պայմանների պահպանմանը: Նա կարևորել է այն […]
18:45 15.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրերին և նշել. «Մենք բավականին դժվար շրջանով ենք անցել, կարծում եմ՝ նոր հանգրվանի ենք հասել ոչ միայն Հայաստանում, Արցախում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված, այլև Հայաստանից դուրս տեղի ունեցած […]
18:42 15.07.2021
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը: Դատավարությունը վկաների քննության փուլում է: Մինչ այս դատարանը հետազոտել է իրեղեն ապացույցները: Իսկ նախորդ նիստին երկու վկայի բերման ենթարկելու որոշում է կայացրել դատարանը, ևս երկու վկայի էլ դատարան ներկայանալու ծանուցում է ուղարկվել: Դատարանը ոստիկանությունից վկաների բերման ենթարկելու որոշման կատարման մասին […]
18:11 15.07.2021
Հուլիսի 15-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն հայրենիքի խաղաղության և ապահովության համար, նաև տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից եկեղեցականների պարգևաբաշխություն: Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության սպասավորները, թեմերից ժամանած քահանա հայրեր, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ փոխնախարար Արման Սարգսյանի: Ողջույնի […]
17:50 15.07.2021
Հուլիսի 14-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Զանջան նահանգ, որտեղ հանդիպել է նահանգապետ Ֆաթոլլահ Հաղիղիի հետ: Կողմերը քննարկել են տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրության են արժանացել առևտրաշրջանառության ծավալների մեծացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, միջհամալսարանական համագործակցության և նորարարական տեխնոլոգիաների բնագավառում փորձի փոխանակման խնդիրները: Այցի […]
17:41 15.07.2021
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը»-ի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին հատկացվող ամսական 50 հազար դրամը ավելանում է՝ դառնալով 250 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ […]
17:31 15.07.2021
Ամփոփելով 2020-2021 թթ. «Կենգուրու» և «Մեղու» մրցույթները՝ լավագույն արդյունքներ արձանագրած և հաղթած աշակերտների ուսուցիչների համար «Այբ» կրթական հիմնադրամն այսօր միջոցառում էր կազմակերպել: Ներկաներին առցանց ողջույնի խոսք է հղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ մեծապես կարևորվում է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը և համատեղ աշխատանքն ուսուցիչների հետ: «Կրթական […]
17:22 15.07.2021
Քաղաքաշինության բնագավառում 2021 թվականի գործունեության տարեկան ծրագրով առաջին եռամսյակում նախատեսված 124 ստուգումներից իրականացվել է 86-ը, ընդ որում՝ 34-ը՝ Երևանում, 10-ը՝ Սյունիքի մարզում, 9-ը՝ Կոտայքի մարզում, 8-ը՝ Արմավիրի մարզում, 6-ական՝ Տավուշի, Լոռու և Արարատի մարզերում, 3-ական՝ Արագածոտնի և Շիրակի մարզերում և 1-ը՝ Վայոց ձորի մարզում, 33-ը՝ Տավուշի, 27-ը՝ Արմավիրի, 19-ը՝ Վայոց ձորի մարզում։ Ստուգումների արդյունքում արձանագրվել […]
17:16 15.07.2021
ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, քննարկվել են տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Արմեն Սիմոնյանն ընդգծել է Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ բարեկամական հարաբերությունների առկա բարձր մակարդակը, որի մասին վկայում է նաև հուլիսի 9-ին միջպետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում` Դեբեդ գետի վրա, երկու […]
17:00 15.07.2021
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն), ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» կինոնկարը հուլիսի 14-ին ցուցադրվել է Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնում: Ցուցադրությունը տեղի է ունեցել «Օլիմպիա 3» կինոթատրոնում, որին ներկա են եղել ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերը։ Ֆիլմը ցուցադրվել է որպես 2020 թ․ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի կողմից ընտրված ֆիլմերի պաշտոնական ցուցակում՝ «The […]
16:53 15.07.2021
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են. «Հարգելի համաքաղաքացիներ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 19-ից Իսակովի պողոտայի Էջմիածին-Երևան ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ուղղությունը կփակվի 3 ամսով: Որպես այլընտրանքային հնարավորություն՝ վարորդներին առաջարկվում է օգտվել ՀՀ ոստիկանության զորամասի հարևանությամբ Իսակովի պողոտայում կազմակերպվող հետադարձի հնարավորությունից: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:
16:32 15.07.2021
Երեկ, հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ագունալ վիճակ, կատատրավմա» ախտորոշմամբ և «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի […]
16:24 15.07.2021
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, որը հուլիսի 13-14-ն աշխատանքային այցով Վաշինգտոնում էր, հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այցի արդյունքների ամփոփման շրջանակում Լը Դրիանը հայտնել է, որ ի թիվս միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի կողմերը քննարկել են […]
16:16 15.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Ջևան Չելոյանցին: Գործարարը ներկայացրել է Երևանում կառուցապատման և շինարարության ոլորտում նախատեսվող ներդրումային ծրագրերը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել նաև միջազգային չափանիշներին համապատասխանող նոր մարզադաշտ՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համար, ինչը կնպաստի ակումբի շարունակական զարգացմանն ու առաջընթացին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է […]
15:55 15.07.2021
Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: «Բարձր եմ գնահատում Ձեր անկեղծ շնորհավորանքն իմ՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապերը հիմնված են երկու ազգերի մշակութային վաղեմի հարաբերությունների վրա, որոնք […]