13:12 16.07.2021
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է: ՀԺ-ին տեղեկությունը փոխանցել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Սարգսյանը կասկածվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ […]
13:06 16.07.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 15-ին ՔՈԳՎ է ներկայացել 32-ամյա Գոռ Խ.-ն, որը մայիսի 21-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Գոռ Խ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
13:05 16.07.2021
Մեկնարկել է «We are together» («Մենք միասին ենք») միջազգային ամենամյա մրցույթը, որին այս տարի կարող են հայտ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում անշահախնդիր ներդրում ունեցած քաղաքացիները և կազմակերպությունները: Ֆիզիկական ու իրավաբանական անձինք մրցույթի պաշտոնական կայքում՝ wearetogetherprize.com-ում, հայտեր կարող են ներկայացնել հետևյալ անվանակարգերում՝ կախված, թե որ ոլորտում է կատարվել ներդրումը. • «Առողջապահություն», • «Բիզնես», • «Կրթություն […]
12:50 16.07.2021
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Թումանյան քաղաքի 38-ամյա բնակիչը հրակայուն նյութերի գործարանից վերջին ամիսներին պարբերաբար գողություններ է արել։ Ըստ տեղեկությունների՝ գողություն էր արել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Սանահին-Քոբայր միջկայարանային հատվածից։ Տվյալների իսկությունը ստուգելուց հետո Թումանյանի ոստիկանները հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին բաժին։ Նա խոստովանական բացատրություն է տվել։ Հետագա միջոցառումներով […]
12:28 16.07.2021
Հուլիսի 16-ի առավոտյան` ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ «ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան»,- ասված է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:
12:19 16.07.2021
Տնային կալանքի և վարչական հսկողության մեխանիզմների ներդրմամբ ավելի քիչ միջամտություն կլինի անձի իրավունքներին և այս նոր խափանման միջոցները կնպաստեն իրավակիրառ պրակտիկայում անհիմն կամ հարկադրված կալանավորումների թվի կրճատմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, որը ներկայացրեց «Քրեական դատավարության» նոր օրենսգրքով նախատեսված նոր […]
12:12 16.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) ազգային թիմին: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է խմբի անդամներին և կոչ արել լինել ավելի ակտիվ, ռազմավարական նպատակներով պայմանավորված՝ փորձել վեր հանել բուհական ոլորտի խնդիրները և բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում իրենց փորձառությամբ զգալի […]
11:53 16.07.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, էրեբունու և Մասիսի բաժինների ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 15-ին Թումանյան փողոցից Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Մասիս Չ.-ն, որը հունիսի 30-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 11 սմ երկարությամբ և 2,5 սմ լայնությամբ ծալովի […]
11:50 16.07.2021
Հայ դատի Բելգիայի հանձնախումբը նամակ է հղել Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլմեսին՝ իր բողոքն արտահայտելով այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանում Բելգիայի դեսպանը, ի թիվս այլ երկրների դիվանագետների, համաձայնել է մասնակցել Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներ, մասնավորապես Շուշի՝ նախագահ Իլհամ Ալիևի կազմակերպած այցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայ դատից արձանագրել են, որ Բելգիայի կողմից մասնակցությունն […]
11:35 16.07.2021
Հուլիսի 14-ին, ժամը 23.10-ին, Երևանի Գայի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 15-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված տղամարդը ժամը 11-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:
11:26 16.07.2021
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով` Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախության եւ արիության համար հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգեւատրվել ժամկետային զինծառայող, Մարտունի համայնքի բնակիչ Դերենիկ Արմենի Օհանյանը: ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախության եւ արիության համար հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգեւատրվել ժամկետային զինծառայող,Ծաղկաշեն համայնքի բնակիչ Վասակ Ատոմի Գասպարյանը: Հուլիսի 15-ին Գեղարքունիքի […]
11:22 16.07.2021
Վանաձորի, Գյումրիի և Երևանի մի շարք դպրոցների 7-10-րդ դասարանների աշակերտների համար անց են կացվել կարիերայի պլանավորման միջոցառումներ: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ» ծրագրի (ՄՀԶ ՄԿՈՒ) և @Career Lab (@careerlab.arm) ՀԿ-ի համագործակցության շրջանակում կազմակերպվել են տեղեկատվական այցեր, որոնց նպատակն է խրախուսել իգական սեռի սովորողների ներգրավվածությունը մի շարք մասնագիտություններում, որոնցում […]
11:05 16.07.2021
Նորածին երեխայի վիճակը շարունակում է կայունանալ, արհեստական շնչառական սարքն անջատված է։ Այս մասին հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Երեխան, որը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա էր տեղափոխվել հուլիսի 14-ին, ևս մի քանի օր կմնա համալսարանական մասնագետների հսկողության տակ: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Երևանի Արցախի փողոցի 15 […]
11:00 16.07.2021
Հուլիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 111 դեպք, որոնցից 218 128 -ն` առողջացած, 4558-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3315 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 257 724 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4700 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 162 նոր դեպք: Ունենք 106 […]
10:49 16.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը երաշտային պայմանների վերլուծություն է ներկայացրել։ 2021 թվականին Արարատյան դաշտում և Մեղրիում ուժեղ (2-րդ կարգի) և շատ ուժեղ (1-ին կարգի) երաշտը սկսվել է ապրիլի երկրորդ տասնօրյակից, իսկ նախալեռնային և լեռնային առանձին շրջաններում (Ուրցաձոր, Աշտարակ, Եղվարդ, Թալին, Շորժա և այլն) ուժեղ (2-րդ կարգի) և շատ ուժեղ (1-ին կարգի) երաշտը` ապրիլի երրորդ տասնօրյակից։ Հարավային […]
10:39 16.07.2021
Հուլիսի 15-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվել են ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են զորամասերում կատարված աշխատանքները, նշել թերություններն ու առկա խնդիրները: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանը, ամփոփելով արդյունքները, նշել է, որ զորամիավորումում առկա է առաջընթաց, սակայն անելիքները դեռ շատ են։ Մի շարք խնդիրների լուծման եւ հաջորդ եռամսյակում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զորամիավորման հրամանատարը […]
10:23 16.07.2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում, կարևորելով համավարակի կանխարգելումը, բնակչության շրջանում վարակի տարածման ու վտանգավորության աստիճանը, հոսպիտալացման ռիսկերն ու ողբերգական ելքերի թիվը նվազեցնելու համար, ինչպես նաև՝ պատվաստանյութերի հանդեպ հանրային վերաբերմունքի փոփոխությանը օժանդակելու նպատակով այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի վարչական շենք հաճախող աշխատակիցների կեսից ավելին (քրեակատարողական ծառայող, […]
09:57 16.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
08:39 16.07.2021
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 12-ին Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, բախվել էին Եղվարդ քաղաքի բնակիչ, 57-ամյա Ժորիկ Հովակիմյանի վարած «Opel» մակնիշի և Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 86-ամյա Սեմյոն Այվազյանի վարած «ВАЗ […]
08:13 16.07.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 138 սեփական տուն, Արցախի փ. 32Ա, 32Բ շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Սարմի փ. 103 սեփական տուն, Արամի փ. 72, 74, 76 շենքեր, Արմենակյան փ. 1-67 սեփական տներ, Նորքի Այգիներ […]
23:57 15.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:20 15.07.2021
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20- ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 15-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում […]
23:10 15.07.2021
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արա Մելիքջանյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել։ Այս մասին Արա Մելիքջանյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 15-ին, ԿԸՀ-ն ներկայացրել էր ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Լուսինե Եգանյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 20 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվել է«Իմ քայլը» […]
22:46 15.07.2021
Հուլիսի 15-ին, ժամը 18:57-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի սկզբնամասում այրվում է կրպակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:19-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել է վագոն-տնակի (մոտ 27 քմ) […]