12:59 07.01.2025
Երևանում հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան և Շիրակի դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 , Լոռիում, Տավուշում և Սյունիքում 7-10 աստիճանով։
12:50 07.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 3-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 248 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, մարմնական վնասվածք պատճառելու` 28, ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման՝ 27-ական, խարդախության՝ 19, անձնական ունեցվածքի գողության` 14, […]
12:41 07.01.2025
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2024 թվականի դիվանագիտական գործունեությունը։ 2024 թ. Հայաստանը շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը. Դիվանագիտական հարաբերությունների հաստատում. Պաղեստինի Պետության ճանաչում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների […]
11:03 07.01.2025
2024 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ նույն օրը Գ.Գ.-ն դանակով սպանել է մորը՝ Գ.Կ.-ին և դիմել փախուստի: Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 14-ին մոր նախաձեռնությամբ որդին գտնվել է հոգեբուժարանում: Այնուհետև, Գ.Գ.-ն վրեժի շարժառիթով հայտնվելով իր […]
10:35 07.01.2025
Հունվարի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ Արտաշատի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 150 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
10:00 07.01.2025
Հունվարի 7-ին, ժամը 04:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գերցեն փողոցում՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գերցենի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայում: […]
21:04 06.01.2025
Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Սուրբ Էջմիածնի մայր տաճարում այսօր տեղի է ունեցել Սուրբծննդյան Հայրապետական պատարագ, կատարվել Ջրօրհնեքի կարգ: Պատարագիչը եղել է Վեհափառ Հայրապետը: Նախօրեին էլ հայ Առաքելական Եկեղեցիներում տեղի էր ունեցել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:52 06.01.2025
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Դավիթ Արտեմենկոն իր վարած «Scania» մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել Դեբետ գետում: Ինչպես հայտնում է […]
19:27 06.01.2025
Հունվարի 6-ին՝ ժամը 13:03-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Opel» (վարորդ` Գ․ Ա․, ծնված […]
18:39 06.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Աշտարակ քաղաքում և Ապարան-Քուչակ ավտոճանապարհին մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
18:28 06.01.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան առթիվ. «Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Այս օրը Հայոց եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծնունդն ու Աստվածհայտնությունը, որը խորհրդանշում է հոգևոր վերածնունդ, մաքրագործում և նոր սկիզբ: Թող այս սրբազան տոնը լցնի մեր տները լույսով, ջերմությամբ և սիրով: Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը […]
17:55 06.01.2025
Սույն թվականի հունվարի 6-ին` տեղական ժամանակով ժամը 17:28-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։28-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․96⁰ և արևելյան երկայնության 45.49⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […]
17:42 06.01.2025
Քրիստոս ծնավ և հայտնեցավ. օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի: Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում այսօր տեղի է ունեցել Սուրբծննդյան Հայրապետական պատարագ, կատարվել Ջրօրհնեքի կարգ: Պատարագիչը եղել է Վեհափառ Հայրապետը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:28 06.01.2025
Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel-ի վթարից տուժած 7 քաղաքացի տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Նրանցից 4-ը՝ 2 երեխա և 2 մեծահասակ, բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3 տուժող դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո: Նրանք ևս առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Մեկ տուժող «Աշտարակ» բժշկական կենտրոնում է, նա ևս շուտով դուրս կգրվի: Տուժածների […]
17:07 06.01.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 6-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
16:47 06.01.2025
Հունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, […]
16:34 06.01.2025
Ինչպե՞ս են մարդիկ սովորաբար անցկացնում Ամանորը. ընկերների և հարազատների հետ, մի տաքուկ անկյունում, բարեմաղթանքներով և կենացներով: Սակայն այս ամենի մյուս կողմում կան մասնագիտություններ ու աշխատակիցներ, որոնք Ամանորը դիմավորում են հենց աշխատավայրում, որպեսզի մյուսները լինեն անվտանգ և զերծ անցանկալի միջադեպերից: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:24 06.01.2025
Հունվարի 6-ին՝ ժամը 15:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է […]
16:18 06.01.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 6-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին […]
16:07 06.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
15:35 06.01.2025
Ադրբեջանում ապօրինի պահվող, Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկվի հունվարի 17-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Արայիկ Հարությանին և Ռուբեն Վարդանյանին մեղադրանքներ է առաջադրվել մի շարք ծանր հոդվածներով։ Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։ Ավելի վաղ, Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ այս մեղադրանքներն […]
14:04 06.01.2025
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով․ «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Եկիր ի փրկութիւն ազգի մարդկան, Թագաւոր փառաց, Քո անճառ խոնարհութեամբդ» (Շարական): Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսաշող տոնին, համախմբված մեր սուրբ եկեղեցիների կամարների ներքո, փառաբանում ենք Բարձրյալ Աստծուն, որ […]
13:27 06.01.2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորական ուղերձ է հղել X-ում: «Շնորհավոր Սուրբ Ծնունդ, հատուկ շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղից եկած փախստականներին, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու»,- գրել է նա:
13:22 06.01.2025
Երևանում հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Մարզերում հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի`5-7 աստիճանով։
13:12 06.01.2025
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Աշոցքում, Չարենցավանում, Վարդենիսում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է տեղում, ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր։ Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է,ինչը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։ Հաշվի առնելով […]
12:59 06.01.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ-ից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […]
12:04 06.01.2025
Արագածոտնի մարզում հիմնանորոգվել է Թաթուլ-Կանչ-Հակո մոտ 12կմ երկարությամբ ճանապարհը։ Մի քանի տասնամյակ ճանապարհը չէր նորոգվել ու անանցանելի էր դարձել։ Նորոգված ճանապարհը միմյանց է կապում մարզի մի քանի գյուղեր։ Կարևոր այս ենթակառուցվածքի բարելավումը, տեղի բնակիչների խոսքով, իրենց համար լուծում է սոցիալական և տնտեսական մի շարք խնդիրներ։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
11:14 06.01.2025
Հունվարի 5-6-ը ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Աշտարակ, Ապարան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
10:35 06.01.2025
Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ ՀԱԵ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Ծննդյան տոնական Սուրբ պատարագ, որի ավարտին կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ Ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներ` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է […]
10:29 06.01.2025
Հունվարի 6-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, Տաշիրի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: