TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+15.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում այրվում է պիրոտեխնիկա

13:31 03.01.2025

Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Պարեկային ծառայության […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:29 03.01.2025

​Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

̰
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին Նոր Օռլեանում տեղի ունեցածի կապակցությամբ

12:50 03.01.2025

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ «Ցավով տեղեկացանք Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին։ Դատապարտում ենք բռնության նման  գործողությունները և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և ԱՄՆ կառավարությանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում: Հիշեցնենք, որ Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել էր ամբոխի մեջ՝ սպանելով 10 մարդու։

̰
Պետությանն են վերադարձվել Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող հասարակական տարածքը և հողամասը․ Փաշինյան

12:12 03.01.2025

Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) պետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող 34.76 քմ մակերեսով հասարակական տարածքը և բնակավայրերի նշանակության 2.1 հա մակերեսով հողամասը, 3.8 միլիարդ դրամ մոտարկված արժեքով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար

11:16 03.01.2025

ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց ապահովել։ Ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցման՝ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունից, մասնավորապես, նշել են․ «Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի […]

̰
Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան

10:18 03.01.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է տարվա առաջին աշխատանքային օրվա առիթով։ «Շնորհավորում եմ բոլորիս 2025 թվականի առաջին աշխատանքային օրվա առիթով: Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է»,-գրել է նա:

̰
Սահմանամերձ համայնքներում պատրաստվում են բնակարանամուտի

15:30 01.01.2025

16 միլիոն դրամ հիպոթեքային վարկի մայր գումարն ու տոկոսագումարները վճարելու պարտավորությունը ստանձնելով՝ պետությունը բնակարանաշինական աղմուկը 2024թ. հասցրել է գյուղեր, որտեղ տասնամյակներով նորերը չէին կառուցվել: ՀՀ կառավարության տեսանյութը։

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի նախագահին

14:51 01.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին ազգային տոնի՝ Հեղափոխության հաղթանակի օրվա առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կուբայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հեղափոխության հաղթանակի օրվա առթիվ։ Հայաստանը կարևորում է բարեկամ Կուբայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:36 01.01.2025

Երևանում Հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Մարզերում Հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

̰
Այսօրվանից երթուղի դուրս եկան 171 նոր ավտոբուսներ․ քաղաքապետ

12:00 01.01.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ։ Այսօրվանից երթուղի դուրս եկան 171 նոր ավտոբուսները։ Սա կարևոր քայլ է մեր քաղաքի տրանսպորտային համակարգի բարելավման և քաղաքացիների համար ավելի ապահով ու որակյալ ծառայություններ մատուցելու ուղղությամբ»։

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ  կատարվել է  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք

10:20 01.01.2025

Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին տեղի է ունեել նռնօրհնեքի արարողություն։

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

10:00 01.01.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։ Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]

̰
̰ ̰
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը

23:23 31.12.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։ Նոր տարին հնարավորություն է տալիս վերանայել անցածը, նշել ձեռքբերումները և նախանշել առաջիկա անելիքները։ Ավարտին մոտեցող տարին լի էր փորձություններով ու մարտահրավերներով, որոնք հնարավոր եղավ հաղթահարել միասնական աշխատանքի արդյունքում։ Համակարգային բարեփոխումները, էներգետիկ […]

̰
̰
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը

22:19 31.12.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ամանորյա ուղերձ է հղել, որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ քաղաքացիներ, Անցյալում է մնում եւս մեկ տարի: Այն հեշտ տարի չէր մեզ համար, բայց, այնուամենայնիվ, այն լի էր նաեւ դրական ձեռքբերումներով մեր երկրի եւ ժողովրդի ապագայի համար: 2024 թվականին Ազգային ժողովն ընդունել է ավելի քան 515 օրենք, այդ թվում՝ վավերացրել […]

̰
Զինվորի անակնկալ արձակուրդը՝ տոներին ընդառաջ

22:00 31.12.2024

Գերազանց ծառայության համար Արեգ Սերոբյանը ստացել է անակնկալ արձակուրդ՝ տոներին ընդառաջ։ ՀՀ պաշտպանության նախարարության տեսանյութը։

̰
Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք բացահայտել մեր իրական ներուժն ու հասնել նոր բարձունքների. Գևորգ Պապոյան

17:33 31.12.2024

Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը. «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարեմուտի նախաշեմին, ամփոփելով կատարված աշխատանքը, ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ մեր երկրի տնտեսության համար 2024 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված բարձր ցուցանիշներն ամրապնդեցին այն լավատեսությունը, որ իրապես կայուն նախադրյալներ են ստեղծվել տնտեսական հետագա շարունակական զարգացման համար: Տնտեսական կայուն […]

̰
Առողջապահության նախարարը ուղերձ է հղել Ամանորի առթիվ

17:18 31.12.2024

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել Ամանորի ուղերձով: Մանրամասները՝ ԱՆ հրապարակած տեսանյութում:

̰
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է սահմանագոտի

17:07 31.12.2024

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է սահմանագոտի: Էդվարդ Ասրյանը շրջել է մարտական հենակետերում, ծանոթացել ծառայության կազմակերպմանը, զրուցել զինանձնակազմի հետ և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: Շրջայցի ընթացքում ԶՈՒ ԳՇ պետը ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ։

̰
2024 թ. Ալեն Սիմոնյանի՝ արտերկիր կատարած այցերի աշխարհագրությունը, խորհրդարանական դիվանագիտությունը

16:22 31.12.2024

ՀՀ ԱԺ-ն ներկայացրել է 2024 թվականին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ արտերկիր կատարած այցերի աշխարհագրությունը: «Ավարտվեց 2024 թվականը: Տարին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար մեկնարկեց հստակ սկզբունքներով: Միջազգային բոլոր հարթակներում առաջ մղել հայկական օրակարգը, ներկայացնել տարածաշրջանում եւ Հայաստանի շուրջ տիրող իրավիճակը, վերահաստատել պաշտոնական Երեւանի դիրքորոշումը նախաձեռնած խաղաղության օրակարգի վերաբերյալ, միջազգային գործընկերների ու միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարների հետ […]

̰
Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ը

16:10 31.12.2024

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ թիվ 36 հասցեի դիմաց, բախվել են «Mercedes», «BMW» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։

̰
Իլոն Մասկը փոխել է իր անունը

15:23 31.12.2024

Ամերիկացի գործարար, Twitter (X) սեփականատեր, ինչպես նաև SpaceX, Tesla և Neuralink ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը փոխել է իր պրոֆիլի անունը նշված սոցիալական ցանցում։ Միլիարդատիրոջ նոր անունը Կեկիուս Մաքսիմուս է։ Բացի այդ, Մասկը փոխել է իր պրոֆիլի ավատարը. այժմ այնտեղ պատկերված է Պեպե գորտը հին հռոմեական լեգեոների զինվորական համազգեստով: Միլիարդատերը չի մեկնաբանել իր պրոֆիլի փոփոխությունները։

̰
Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել մարտական հենակետերում, ծանոթացել իրականացված աշխատանքներին

15:04 31.12.2024

Ամանորի նախաշեմին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են սահմանագոտի։ Առաջնագծում ընթացող մի շարք աշխատանքների ծանոթանալուց հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ԱԺ նախագահի տեղակալը և Տավուշի մարզպետը կանգ են առել մարտական դիրքերում, հանդիպել առաջնագծում ծառայություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում, ծանոթացել իրականացված […]

̰
Մեր նպատակը միայն թվային ցուցանիշների բարելավումը չէ, այլ յուրաքանչյուր քաղաքացու իրական բարեկեցության ապահովումը․ ֆինանսների նախարար

14:22 31.12.2024

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել գալիք տոների կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, հարգելի՛ գործընկերներ, 2024 թվականը մարտահրավերներով լի տարի էր, բայց միևնույն ժամանակ՝ հնարավորություններով հարուստ: Համատեղ ջանքերով և միասնական աշխատանքով կատարեցինք առավելագույնը՝ երկրի ֆինանսական կայունությունը և մեր քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար: 2024 թվականին առաջնորդվեցինք մեկ ընդհանուր տեսլականով, այն է` Հայաստանը դարձնել առաջադեմ և […]

̰
Թե ինչպիսին կլինի Նոր տարին ու ինչ կբերի այն, մեծապես կախված է նաև մեզանից․ Սյունիքի մարզպետ

14:00 31.12.2024

Սյունիքի մարզպետի աշխատակազմը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ․ «Սիրելի՛ սյունեցիներ Եվս մեկ տարի մոտենում է ավարտին․ բոլորս անհամբեր սպասում ենք՝ դիմավորելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը, որոնք ամենասիրելի ու ջերմ ընտանեկան տոներն են։ Տոներ, որ կապված են լավագույն ակնկալիքների, բարության հաղթանակի հավատի, դրական հույզերի և մտերիմների հանդեպ սիրո հետ: Անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում, որ 2025 […]

̰
Երևանում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

13:06 31.12.2024

Երևանում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Մարզերում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

̰
Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը․ Ավինյան

11:22 31.12.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է երևանցիներին Նոր տարվա կապակցությամբ․ «Սիրելի՛ երևանցիներ, Մեկ տարի էլ անցավ, և մենք միասին քայլեցինք դեպի նոր Երևան՝ բարեկարգվող, հարմարավետ և կանաչ քաղաք, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն զգալ որպես տանտեր։ Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի։ Մենք իրականացրել ենք մեծածավալ նախագծեր, տարեկան նախատեսված […]

̰
Վստահեցնում եմ, որ իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված մեր ջանքերը շարունակական են լինելու. Մանասյան

11:12 31.12.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սիրելի՛ գործընկերներ, Սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: 2024 թվականը եղել է մարտահրավերներով լի, բայց նաև՝ նվաճումների տարի: Տարին ՄԻՊ հաստատության համար նշանավորվել է Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի […]

̰
BACK_TO_TOP