13:27 08.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հանրահայտ ռեփեր Սնուփ Դոգի չեղարկված համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 8-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց նախարար Ժաննա Անդրեասյանը: «Նրանք ամբողջ տարի բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն […]
13:03 08.01.2025
Երևանում հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան և Շիրակի դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 10-12-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
12:09 08.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին: – Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության հասցեին: Ո՞րն է Ձեր գնահատականը: – Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, […]
11:45 08.01.2025
Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփում է 2024 թվականին կատարված աշխատանքները։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» («ՀԱՓԿ») ՊՈԱԿ կողմից 2024 թվականին իրականացված ոչ տեխնիկական հետազոտական աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ավելացել է պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված 6 հաստատված վտանգավոր տարածք՝ ընդհանուր 1 588 427 մ² մակերեսով։ «ՀԱՓԿ» ականազերծողների կողմից 2024 թվականին ականազերծվել և […]
11:12 08.01.2025
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք Երևան քաղաքում, 4 անշարժ գույք Վանաձոր քաղաքում. 1 տրանսպորտային միջոց. […]
11:02 08.01.2025
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների հերթական փուլը նախատեսվում է հունվարին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այս ամիս մեր նախաձեռնությամբ պետք է տեղի ունենա Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը, որպեսզի շարունակվի այդ խնդրի լուծումը», – ասել է Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
10:26 08.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․8 դրամ:
10:18 08.01.2025
2025 թվականի հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող՝ 37 միլիոն 554 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել վերոնշյալ հողամասի օտարման […]
10:11 08.01.2025
Հունվարի 7-8-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ծաղկաձոր և Ապարան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
20:40 07.01.2025
Կառավարության 2021-26թթ.-ի գործունեության ծրագրով Կադաստրի կոմիտեն 2024թ.-ի համար նախատեսել է իրականացնել 13 միջոցառում և դրանք հիմնականում միտված են եղել Կադաստրի կոմիտեում գործառույթների թվայնացման և դրանք առավել արդյունավետ դարձնելուն: Կոմիտեի ղեկավարի խոսքով՝ ծառայությունների մատուցման կատարողականը նախորդ տարի եղել է աննախադեպ: Կադաստրի կոմիտեում 2024-ին իրականացվել են կառուցվածքային խոշոր փոփոխություններ. տարածքային 4 ստորաբաժանումները վարչապետի որոշմամբ վերամիավորվելու են՝ վերածվելով գրանցման միասնական մեկ […]
18:30 07.01.2025
Գրանցվելով Road Control Armenia հավելվածում՝ կարող եք նպաստել Հայաստանում ճանապարհային անվտանգության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ Այս պահին համակարգում գրանցված է 2842 քաղաքացի։ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից՝ հավելվածի վերագործարկումից ի վեր, քաղաքացիների կողմից արձանագրվել և ուղարկվել է իրավախախտումների վերաբերյալ 107 տեսանյութ, որոնցով այս պահի դրությամբ կայացվել է 34 որոշում՝ վարչական պատասխանատվության […]
18:15 07.01.2025
Հունվարի 7-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին: Շնորհավորելով ՀՀ նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդը մաղթել է հաջողություն և արդյունավետ առաքելություն: Դեսպան Սողոյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Իրաքի հետ զարգացնելու բազմաոլորտ համագործակցություն, մասնավորապես` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում: Հանդիպմանը առանձնահատուկ […]
17:55 07.01.2025
Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև առաջարկներ ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/8167: Փաստաթուղթն ուղղված է Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրների հասցեագրմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և միտված նպաստելու մարդկային կապիտալի զարգացմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանը, […]
17:50 07.01.2025
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին և աղոթելու նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։ Ծաղկեպսակի զետեղումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի […]
17:35 07.01.2025
Արտաշատի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում 42-ամյա կինը գոմում ապօրինի պահում է թմրանյութ, որը պատկանում է ընկերոջը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 34-ամյա ընկերն է օրեր առաջ այցելել և գոմում պահել թմրանյութը։ 42-ամյա կնոջ մայրը իրավապահներին ներկայացրել է մոտ 50 գրամ կանեփանման բույսի ճյուղերով փաթեթ և ստվարաթղթե արկղ՝ […]
17:26 07.01.2025
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին, «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի ցուցադրությունը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում ընդգրկված այս ֆիլմը համատեղում է վավերագրականն ու գեղարվեստականը։ Ֆիլմում նկարահանվել են անվանի կինոգործիչներ Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Տարսեմ […]
17:07 07.01.2025
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ը: Սևանա լճի մակարդակը 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.38 մ (05.01.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի […]
16:59 07.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են ռազմավարական պլանավորման և քաղաքականության մշակման, ծառայությունների մատուցման, ինստիտուցիոնալ արդիականացման, մարդկային ռեսուրսների կառավարման, մասնակցային կառավարման և ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 2023-2025թթ. ճանապարհային քարտեզի համաձայն՝ ռազմավարական պլանավորման համակարգի բարելավման և հանրությանը մատուցվող ծառայությունների […]
16:35 07.01.2025
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի ապօրինի մտել են Այգեկցու փողոցի տներից մեկը, ծեծել համերկրացի 27-ամյա երիտասարդին, հափշտակել 200 հազար դրամ և դիմել փախուստի։ Պարզվել է նաև, որ նույն անձանցից երկուսը, դեռևս դեկտեմբերի 31-ին, տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը կոտրելով` մտել են նույն 27-ամյա երիտասարդի […]
16:26 07.01.2025
Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է ոչ միայն իր հարուստ խոհանոցով, բարձրորակ գինիներով և մշակութային գոհարներով, այլև իր անվտանգությամբ, քանի որ աշխարհի 10 ապահով երկրների ցանկում է, նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը: Իսկ թե ինչ է առաջարկում Հայաստանը զբոսաշրջիկներին Ամանորին՝ ռեպորտաժում:
16:06 07.01.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են մայրաքաղաքի բնակիչ, 39-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շուրջ 25 գրամ մեթամֆետամին։ Հաջորդ դեպքում մայրաքաղաքի քրեական ոստիկանները Բեկնազարյան փողոցում հայտնաբերել ու […]
16:00 07.01.2025
Անհայտ տղամարդը ներխուժել է Գերմանիայի արևմտյան Ռիմբախ (Հեսսենի դաշնային նահանգ) համայնքում գտնվող Volksbank-ի մասնաճյուղ և պատանդ վերցրել։ Այս մասին X-ին հայտնել են տեղի ոստիկանությունից։ Հարձակվողը, ըստ նախնական տվյալների, զինված է դանակով և պատանդառել է մի կնոջ։ Այս պահին դեպքի վայրում են իրավապահները։ Տղամարդու պահանջները դեռևս հայտնի չեն։ Հաղորդվում է, որ նա առավոտյան ներխուժել է բանկի […]
15:50 07.01.2025
Հունվարի 7-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին: ԻԻՀ նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջող և արդյունավետ գործունեություն: Դեսպան Հակոբյանը վերահաստատել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա օրակարգին և կարևորել փոխադարձ […]
15:21 07.01.2025
2025թ. հունվարի 1-ից գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները։ Անցումային շրջանը հնարավորինս դյուրին կազմակերպելու նպատակով մինչև ս.թ. փետրվարի 1-ը պահպանվում է Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի և Telcell վճարային տերմինալների միջոցով տոմս ձեռք բերելու հնարավորությունը հետևյալ սակագներով. ● ավտոբուսի և մետրոյի համար՝ 100 դրամ, ● տրոլեյբուսի համար՝ 50 դրամ։ Որպեսզի փետրվարի 1-ից պատրաստ […]
14:30 07.01.2025
Հունվարի 1-6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 360 դեպք, որից 98-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 77, պայթյունի, մերկասառույցի, երկրաշարժի՝ 1-ական, բնական հրդեհի, թունավորման՝ 2-ական, ինքնասպանության փորձի՝ 3, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 14, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 152, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 16, 64 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ […]
14:10 07.01.2025
Հունվարի 5-ին, ժամը 21-ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին իրար են բախվել «ԶԻԼ» և «Նիսան» մակնիշի մեքենաներ։ «Նիսանի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
13:26 07.01.2025
Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով բարի […]