TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ֆրանսիայում ապրիլի 24-ին հավաքներ կանցկացվեն Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ

10:24 21.04.2021

Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներն անցկացվելու են բազմամարդ: Չնայած համավարակին, Ֆրանսիայի հայ համայնքը նախատեսում է մեծ թվով մասնակիցներ ներգրավել՝ ընդգծելով պահանջատիրական ձեռնարկների կարևորությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ այժմ ընթանում են միջոցառումների կազմակերպման աշխատանքներ՝ կատարելով որոշ հստակեցումներ: «Մենք կապի մեջ ենք Ֆրանսիայի նախագահ […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում

09:34 21.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 […]

̰
Անհայտ անձինք կապույտով ներկել են Սպենդիարյանի արձանը

08:55 21.04.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը, որը հանրապետական նշանակության հուշարձան է։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առթիվ հաղորդում կներկայացնի ոստիկանություն։

̰
Վթար Սարդարապատ գյուղի սկզբնամասում. կա զոհ

08:40 21.04.2021

Ապրիլի 20-ին՝ ժամը 23:22-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1995 թ․) և «Range Rover» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1984թ․) […]

̰
Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչությանը դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից․ Թաթոյան

08:20 21.04.2021

Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 20-ին ադրբեջանական գլխավոր հեռուստաընկերությանը (Azərbaycan Televiziyası) տված հարցազրույցով Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Նկատի ունենալով Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքը՝ նա խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչության դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:09 21.04.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Խորենացի փ. 6-12, Մաշտոցի պող. 6, Զաքյան փ. 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ 1-ին զանգ.՝ Բաբաջանյան նրբանցք 17 (2/11) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 3, Փափազյան փ. […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:59 20.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար […]

̰
Օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում կնվազի 8-10 աստիճանով

23:45 20.04.2021

Հանրապետության տարածքում` Ապրիլի 20-22-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ին կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 22-23-ը կնվազի 8-10 […]

̰
Հայկ Մարությանը ներկայացրել է՝ ինչ տեսք կունենան մեր նոր ավտոբուսները

23:37 20.04.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչ տեսք կունենան նոր ավտոբուսները։ «Արդեն տեղեկացրել եմ, որ այսօր ստորագրեցի 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը։ CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։ Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից […]

̰
Գյումրիում ամուսինը սպանել է հարևանի տուն հյուր գնացած կնոջը

23:33 20.04.2021

Գյումրիում մոտ երեք ժամ առաջ սպանություն է տեղի ունեցել: Շիրակացի փողոցի տներից մեկում 1956 թվականին ծնված կին է սպանվել: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՇՄ դատախաց Գուգեն Գևորգյանն ասել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ կինը ժամը 20:00-ի սահմաններում հարևանի տուն հյուր է գնացել: Կնոջ հետևից նույն բնակարան է գնացել ամուսինը: Վերջինս եղել է բարկացած, ոգելից խմիչքի […]

̰
Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը․ Ադամ Շիֆը բաց նամակ է հղել Բայդենին

23:23 20.04.2021

ԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախագահ Ջո Բայդենին ուղղված բաց նամակ: Շիֆը նշել է, որ ընդամենը մի քանի օրից կլրանա Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայ կանանց, տղամարդկանց և երեխաների համակարգային սպանության և տեղահանման 106-րդ տարելիցը: «Դա կլինի ձեր նախագահության առաջին ապրիլի 24-ը, և ձեր առաջին հնարավորությունը` հետևելու ցեղասպանությունը ճանաչելու ձեր […]

̰
Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. Ա․ Նաղդալյան

22:46 20.04.2021

Աննա Նաղդալյանի պատասխանել է Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին․ Հարց. Ադրբեջանի նախագահն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ: Պատասխան. Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և […]

̰
̰
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

22:12 20.04.2021

Ապրիլի 20-ին 2-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են նորակոչիկ զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություններ: Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել հայոց բանակի արժանի զինվորներ:

̰
ԱՄԷ-ն հումանիտար օգնություն է տրամադրել Արարատի մարզի կարիքավոր ընտանիքներին

21:58 20.04.2021

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ Սալամին ապրիլի 20-ին  ներկա է գտնվել ՀՀ Արարատի մարզում 80 կարիքավոր ընտանիքներին սննդի արկղեր բաժանելու արարողությանը: Ինչպես  տեղեկացրին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից, օժանդակությունը դեսպանության միջոցով տրամադրել է Էմիրաթական Կարմիր մահիկի կազմակերպությունը 2021թ. Ռամադան ամսվա ամենամյա ծրագրի շրջանակում: «Միաժամանակ ձեռնարկվել են մարդկանց կուտակումները կանխելու կանխարգելիչ […]

̰
Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել․ ՄԻՊ

21:47 20.04.2021

ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել (Ագարակ, Եղվարդ և այլ գյուղեր): Այս մասին երեկ և այսօր Սյունիքի մարզի համայնքներ այցերի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրին խաղաղ բնակիչները, ինչպես նաև համայնքային մարմինները: Ըստ բնակիչների՝ կրակոցներն արձակվում են օրվա ինչպես ցերեկային, այնպես էլ գիշեր ժամանակ, պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն […]

̰
Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին. Մելքումյանը՝ ԵԽԽՎ նիստին

21:24 20.04.2021

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի, որպեսզի Ադրբեջանում պահվող 200 հայ գերիները վերադարձվեն Հայաստան։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում մեկնարկած «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ» քննարկմանը հայտարարեց Հայաստանի ներկայացուցիչ, պատգամավոր Միքայել Մելքումյանը։ «Գործընկերներ, մենք ի՞նչ ենք քննարկում։ Հայաստանը վերադարձրել է Ադրբեջանին բոլոր […]

̰
Դիմում ենք Ադրբեջանին` հորդորելով ամբողջությամբ կատարել ՄԻԵԴ որոշումները. ԵԽԽՎ ֆրանսիացի պատգամավոր

21:21 20.04.2021

Ֆրանսիացի պատգամավոր Բեռնար Ֆուրնյեն ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի իր ելույթում Ադրբեջանի կառավարությանը կոչ արեց ազատ արձակել հայ ռազմագերիներին: «ՄԻԵԴ-ը հակամարտության ընթացքում և դրանից հետո կողմերին կոչ է արել կատարել Գերիների մասին կոնվենցիայի դրույթները: ՄԻԵԴ-ը ձերբակալված անձանց վերաբերյալ բազմաթիվ դիմումներ է ստացել, որոնք ներկայացվել են կառավարությունների և հարազատների կողմից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա: Քաղաքական գործչի խոսքով՝ […]

̰
Ադրբեջանը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև մի շարք կոնվենցիաներ. ԵԽԽՎ պորտուգալացի պատգամավոր

21:18 20.04.2021

Ադրբեջանը չի կատարում անցյալ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է պորտուգալացի պատգամավոր Պոլ Սոչպիսկոն՝ ավելացնելով, որ պատգամավորները պետք է պնդեն հայ ռազմագերիների և ձերբակալվածների վերադարձը: «Հայաստանը կատարել է համաձայնագրի իր մասը, սակայն Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել: Իսկ որտե՞ղ են հիմա Թուրքիան ու […]

̰
Ձևավորվել է զորամիավորման հավաքական թիմը

21:07 20.04.2021

4-րդ զորամիավորումում անցկացվել է «Բանակային խաղեր-2021» միջազգային մրցաշարի «Խաղաղության մարտիկ» մրցաձևի համաբանակային մրցույթի ընտրական փուլը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, համառ ու լարված պայքարի արդյունքում ձևավորվել է զորամիավորման հավաքական թիմը, որը կմասնակցի համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլին:

̰
Անհայտ անձինք ջարդել են Իջևանի Սուրբ Անդրե վանքի խորանի քարերը

20:58 20.04.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել Իջևան համայնքում հաշվառված Սուրբ Անդրե (Վարդան Արևելցու մենարան) միջնադարյան հուշարձանի տարածքում։ Վանքի խորանի հատվածում անհայտ անձը կամ անձինք փոս են փորել, ջարդել խորանի քարերը։ ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը ահազանգել է ոստիկանություն։

̰
Բնակարանային գողություններ Ճոճկան գյուղում․ ոստիկանների բացահայտումը

20:53 20.04.2021

Ապրիլի 14-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ճոճկան գյուղի տներից մեկում գողություն է կատարվում։ Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր և, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Թումանյանի բաժին բերման ենթարկել նույն գյուղի 31-ամյա մի բնակչի։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նշված բնակարան նա առաջին անգամ չէր ապօրինի մուտք գործում։ Մարտ ամսին, նախապես […]

̰
ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում մեկնարկել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները

20:41 20.04.2021

ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում ապրիլի 20-ին մեկնարկել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները: Ռազմական տեխնիկան սպասարկման ամառային ռեժիմի փոխադրելու և մարտունակ վիճակում պահելու նպատակով իրականացվել են սարքինության ստուգման, հայտնաբերված անսարքությունների շտկման, տեխնիկայի մաքրման և յուղման աշխատանքներ։

̰
ԱՀ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ներքին գործերին առնչվող մի շարք օրինագծերի

20:34 20.04.2021

Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 20-ին հերթական նիստն է գումարել: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ԱՀ ոստիկանության պետ, գնդապետ Ա. Հարությունյանը հանձնաժողովի 2-րդ երկրորդ ընթերցմանն է ներկայացրել «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու […]

̰
Ստորագրվեց 161 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը

20:28 20.04.2021

Քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստի ընթացքում ստորագրեց համայնքի միջոցներով 161 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը: Համաձայն պայմանագրի՝ մատակարարման ժամկետը 180 օր է:

̰
Գերիներին չվերադարձնելը մարդու իրավունքների, Ժնևյան կոնվենցիայի խախտում է. ԵԽԽ պատգամավոր Ալեքսանդրա Լուի

20:21 20.04.2021

Հայաստանը հարգեց պայմանավորվածությունը, իսկ Ադրբեջանը հրաժարվում է կատարել այն և վերադարձնել գերիներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ԵԽԽՎ լիագումար նիստում նշեց պատգամավոր Ալեքսանդրա Լուին: «Ադրբեջանը հրաժարվում է մարդասիրություն ցուցաբերել: Գերիներին չվերադարձնելը մարդու իրավունքների, Ժնևյան կոնվենցիայի խախտում է: Սա շատ կարևոր սկզբունք, է որի համաձայն չպետք է որևէ մեկին պահել ռազմական գործողություններից հետո: Ադրբեջանը հայտարարում […]

̰
ԱՄՆ նախագահի վարչակազմն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ պատմաբանների նամակին

20:13 20.04.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների նամակին՝ Ցեղասպանություն եզրույթը գործածելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ Աշոտ Մելքոնյանը հրապարակեց ԱՄՆ նախագահի վարչակազմի նամակագրության բաժնից ստացված պատասխանի բովանդակությունը: Նամակում ԱՄՆ նախագահ Բայդենի և […]

̰
Կոչ եմ անում Ադրբեջանին՝ եկեք առևտուր չանենք, պետք է գերիներին վերադարձնել տուն. ԵԽԽՎ պատգամավոր

20:09 20.04.2021

Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում է Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ վերադարձման հարցը: Պատգամավոր Ստեֆան Շենեխն իր խոսքում նշեց, որ այսօր ելույթ է ունենում ոչ թե որպես Ադևբեջանի հարցով համազեկուցող, այլ որպես ԵԽԽՎ պատգամավոր: «Մենք պետք է օգտագործենք այս ֆորումը հակամարտությունների կարգավորման, խաղաղության հասնելու համար: Ադրբեջանում դեռևս կան մարդիկ, որոնք անհետ կորած են, կան մեծ […]

̰
Զորամասում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

19:58 20.04.2021

Ապրիլի 20-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի անվտանգ շահագործման, պահպանման և կիրառման կարգը։

̰
Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և ռազմական կցորդին

19:48 20.04.2021

Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Տատյանա Պանայոտովիչ Ցվետկոպիչին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Պրեդրագ Պրլիչին /նստավայրը` ք. Թեհրան/: Պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Պրլիչին և նշել, որ Հայաստանում ռազմական կցորդի նշանակումը վկայում է պաշտպանության բնագավառում հայ-սերբական համագործակցության զարգացման ուղղությամբ երկու երկրների փոխադարձ հետաքրքրության  մասին: Հանդիպման […]

̰
BACK_TO_TOP