09:29 22.04.2021
Լուսացնում եմ Կապան-Երևան ճանապարհին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։ «Մ. Զաքարյանի տանն ասացին գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին, որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց` գնում ենք Երևան, ընդ որում՝ Երևան բերելու տեղեկությունը սեփական միջոցներով ենք հայթայթել։ Հ.Գ. Հիշեցնեմ, որ […]
08:55 22.04.2021
Ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած։
08:36 22.04.2021
Իսպանիայում և համատեղության կարգով Անդորրայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ս․թ․ ապրիլի 24-ից մինչև հունիսի 30-ը Անդորրայի համալսարանում ներկայացվելու է կատալոնացի ֆոտոլրագրող Անդրեու Ֆերնանդեսի «Հայաստան․100 տարի անց» լուսանկարչական ցուցահանդեսը։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
08:30 22.04.2021
Ապրիլի 22-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Էջմիածնի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում՝ Օստրովսկու փողոցի տներից մեկի մոտ, ավտոմատով զինված քաղաքացին մի հոգու դանակահարել է ու սպառնում է, որ կվիրավորի նրա հարազատներին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված վայր է ժամանել ոստիկանության Էջմիածնի բաժնի օպերատիվ խումբը և պարզել, որ նշված […]
08:22 22.04.2021
Կանադայի Կանաչների կուսակցության անդամ, պատգամավոր Էլիզաբեթ Մեյը Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոյին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել հայ ռազմագերիների՝ Ադրբեջանում պահվելու փաստի առնչությամբ, կոչ արել, որպեսզի Կանադան պաշտպանի Human Rights Watch-ի առաջարկությունները և աջակցի հայ ռազմագերիներին։ Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։
08:14 22.04.2021
Համաշխարհային արաբական Ալ Արաբիա (Al Arabia) հեռուստաընկերությանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Արման Թաթոյան հարցազրույցը 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացված՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող «ցուցահանդես-պուրակի» վերաբերյալ: «Պուրակի» տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է հայկական զինծառայողների մանեկեններով (մոմե ցուցադրությամբ)՝ հայատյացությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար, հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ […]
08:09 22.04.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Խորենացի փ. 6-12, Մաշտոցի պող. 6, Զաքյան փ. 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ 1-ին զանգ.՝ Բաբաջանյան նրբանցք 17 (2/11) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 3, Փափազյան փ. […]
00:24 22.04.2021
Ապրիլի 21-ին` ժամը 23։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը, ըստ նախնական տվյալների, կա 4 տուժած։
23:59 21.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար […]
23:56 21.04.2021
Ապրիլի 18-ից 21-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Կողբ և Արմավիրի մարզի Առատաշեն գյուղերում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 32 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
23:50 21.04.2021
Ապրիլի 18-ից 21-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի և ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Արագած գյուղում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և […]
23:00 21.04.2021
Հանրապետության տարածքում` Ապրիլի 21-22-ը, 26-ին՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Ապրիլի 21-22-ը՝ քաղաքի առանձին հատվածներում […]
22:40 21.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար […]
22:28 21.04.2021
Փրկարարները հեռացրել են ծառը ավտոմեքենայի վրայից Ապրիլի 21-ին, ժամը 18:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան թաղամասի շենքերից մեկի բակում ծառը քամուց կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառն ընկել է «Hyundai […]
22:14 21.04.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում էր: Վարչապետին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ։ Վարչապետը այցի ընթացքում կանգառներ է կատարել մի շարք համայնքներում, որոշ տեղերում` Փաշիյանին դիմավորել են բողոքի ակցիաներով։ Վարչապետի այցի հետ կապված լարված իրավիճակ էր ստեղծվել Մեղրի և Ագարակ քաղաքներում։ Այստեղ […]
21:14 21.04.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում կառավարական առանձնատների մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրանք սպասում են Սյունիքից վարչապետի ժամանմանը: Ակցիայի մասնակից, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց, որ պատրաստվում են շարունակել այսօր Սյունիքում վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների բողոքի ակցիան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ից գտնվում էր Սյունիքի մարզում: Ապրիլի 21-ի […]
20:53 21.04.2021
Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը զարգացնելու նպատակով ապրիլի 21-ին 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են ուսումնական վարժանքներ։ Բացազատվել են կապի դաշտային հանգույցներ և շարժական կապի միջոցներ, իրականացվել հրամանատարական կետի անխափան կապի ապահովման աշխատանքներ, վարժանքների ծրագրով նախատեսված մի շարք այլ միջոցառումներ:
20:29 21.04.2021
Մարտական գործողությունների ժամանակ անձնակազմի գործնական հմտություններն ամրապնդելու, կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները զարգացնելու նպատակով ապրիլի 20-ից 21-ը 4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են շտաբային մարզումներ: Ձևավորվել են համապատասխան խմբեր, առաջադրվել հստակ ուսումնամարտական խնդիրներ, մշակվել հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ:
20:18 21.04.2021
«Զինանոց 2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 20-ին Արթիկի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, սառը զենք պահելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։ Մեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են ծալովի դանակներ։ Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
19:58 21.04.2021
Այս տարի առաջին անգամ ապրիլի 23-ը Հայաստանում կնշվի որպես անասնաբույժի օր: Մասնագիտական տոն սահմանելը առիթ էր հանդիսացել մարզի անասնաբույժների հետ հանդիպման։ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն անդրադարձել են ոլորտում սպասվող փոփոխություններին, խոսել խնդիրներից և դրանց կարգավորմանն ուղղված քայլերից։ Մարզի անասնաբույժները բարձրացրին աշխատանքային պայմանագրերի կարգավորումների հարցը։ Իսկ խնդիրը վերաբերում էր հետևյալին՝ այդ պայմանագրերով […]
19:27 21.04.2021
Ապրիլի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տնտեսության և կառավարման ոլորտներում ԵՄ-ի ցուցաբերած շարունակական ֆինանսական ու տեխնիկական աջակցության համար, ինչպես նաև ընդգծել մարտի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի դերը հարաբերությունների հետագա զարգացման գործում: Խոսելով տնտեսական միջնաժամկետ վերականգնման և […]
19:22 21.04.2021
Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ապրիլի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ապրիլի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի […]
19:11 21.04.2021
Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն առցանց հանդիպում է ունեցել ԵՄ անդամ տասնինը երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը հանդիսանում է ՀՀ բարեփոխումների օրակարգի առանցքային հիմքերից մեկը, ինչպես նաև Արևելյան գործընկերությանը՝ […]
19:05 21.04.2021
Ապրիլի 20-ին և 21-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու […]
18:52 21.04.2021
Վարչապետը երեկվանից Սյունիքի մարզում է: Այսօր վարչապետն այցելել է Մեղրի, որտեղ լարված իրավիճակ է ստեղծվել: Մի խումբ ցուցարարներ փորձել են խոչընդոտել նրա տեղաշարժը: Անվտանգության աշխատակիցների, ոստիկանների ու ցուցարարների միջև ընդհարում է եղել, նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Քաջարանում: Վարչապետն այցը շարունակվել է մարզկենտրոնում: Կապանում ևս եղել են բողոքի ակցիա իրականացնողներ, սակայն նաև վարչապետի այցը ողջունողներ: […]
18:47 21.04.2021
Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ15+00-կմ16+500 հատվածում (Էջմիածնի տարածքով անցնող հատված) ապրիլի 22-ից մինչև ապրիլի 30-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտիով։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
18:40 21.04.2021
Այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը պաշտպանական ուսումնավարժանքի նախապատրաստական միջոցառումների քննարկում է անցկացրել։ Ուշադրության կենտրոնում մարզի սողանքային վտանգավոր գոտին էր՝ Առափի գյուղը։ Ուսումնավարժանքի պլանը կամ պայմանական գործողությունները, ինչպես մյուս արտակարգ իրավիճակների դեպքում է, հայտնի են, բայց իրականում ի՞նչ վիճակում է գտնվում Առափիի սողանքային գոտին մինչ ուսումնավարժանքի պլանի քննարկումը, SHANTNEWS-ի հետ զրույցում համայնքի ղեկավարը […]
18:30 21.04.2021
Նորակոչիկ զինծառայողների կրակային պատրաստության մակարդակը և հաստիքային զենքի տիրապետման հմտությունները զարգացնելու նպատակով 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 21-ին անցկացվել են տեսական պարապմունքներ: Զինծառայողները ծանոթացել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների մարտավարատեխնիկական բնութագրերին ու կառուցվածքին, նշանակությանն ու կիրառման առանձնահատկություններին։
18:26 21.04.2021
Այսօր մեկնարկել է երկօրյա «Օդերևութաբանական արբանյակների շահագործման եվրոպական կազմակերպության (EUMETSAT) տեղեկատվական օր» թեմայով առցանց աշխատաժողովը, որին մասնակցում են նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանի գլխավորությամբ։ Լևոն Ազիզյանն իր ելույթում անդրադարձել է «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի գործունեությանը, DAWBEE (Արևմտյան Բալկանների, Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների տվյալների հասանելիություն) կայանների այժմյան վիճակին, ՊՈԱԿ-ի […]
18:21 21.04.2021
Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ամրապնդելու, մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 21-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Ստուգվել են հրետանային ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը, զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակը, հրամկազմի` կրակի կառավարման հմտությունները։