TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բողոքի ակցիա կաթի մթերման գնի նվազման դեմ. Աշոցքի բնակիչները փակել էին Գյումրի-Բավրա ճանապարհը

18:12 21.04.2021

Աշոցք խոշորացված համայնքի բնակիչներն այսօր առավոտյան փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը: Մթերող ընկերությունները գյուղացիներին տեղյակ են պահել, որ այսօրվանից մեկ լիտր կաթի մթերման գինը նվազում է 10 դրամով՝ 150 դրամից դառնալով 140: Մթերողները, ըստ գյուղացիների, խախտում են երկու տարի առաջ ձեռք բերած պայմանավորվածությունը, որով համաձայնել էին անփոփոխ գին սահմանել 150 դրամը: Գյուղացիները միջպետական ճանապարհը փակել […]

̰
Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

18:06 21.04.2021

Ապրիլի 20-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի հերթական ստորաբաժանումը մեկնել է Լիբանան։ Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո, Լիբանանում խաղաղարար առաքելություն են իրականացնում 2014 թվականից: Հայ խաղաղապահների ծառայությունը բազմիցս արժանացել է վերադաս հրամանատարության բարձր գնահատականին։

̰
Հարթաշեն գյուղում այրվել է անասնակեր

17:48 21.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 21-ին՝ ժամը 14:41-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղի խաչմերուկի մոտակայքում այրվում է կուտակված խոտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15:19-ին, մարել՝ 15:25-ին: Այրվել է մոտ 50 հակ անասնակեր:

̰
Սպիտակ արագիլները և մարդիկ. կոնֆլիկտների լուծում

17:30 21.04.2021

Շրջակա միջավայրի նախարարությունն անդրադարձել է արագիլների բնադրման հետ կապված բնակիչների և բջջային հեռախոսային ընկերությունների բողոքներին. «Շրջակա միջավայրի նախարարությունը պարբերաբար բողոքներ է ստանում տարբեր անձանցից և ընկերություններից` սկսած տեղի բնակիչներից մինչև բջջային հեռախոսային ընկերություններ: Մարդիկ և ընկերությունները բախվում են նույն խնդրին. սպիտակ արագիլները բնադրում են իրենց տարածքում և խոչընդոտում են ջրահեռացման համակարգի պատշաճ շահագործմանը, բջջային հեռախոսների […]

̰
Սոցիալական գործընկերության հուշագիր էկոնոմիկայի նախարարության և Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության միջև

17:14 21.04.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Հայաստանի Հանրապետության Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը ապրիլի 21-ին էկոնոմիկայի նախարարությունում ստորագրել են փոխգործակցության հուշագիր, որի հիմնական նպատակն է համատեղ գործունեության արդյունքում նպաստել գյուղատնտեսության զարգացմանը։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել միջոցառումներ, սեմինարներ, վերապատրաստումներ, ժողովներ՝ ուղղված ոլորտի աշխատողների շահերի ներկայացմանը և պաշտպանությանը, համագործակցել […]

̰
Բացահայտել են պաշտոնեական կեղծիքներ կատարելու և համայնքին առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17.275.000 ՀՀ դրամի գույք հափշտակելու դեպքեր. ԱԱԾ

17:08 21.04.2021

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ՝ բացահայտել են Շիրակի մարզի Բագրավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու և համայնքի առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17.275.000 ՀՀ դրամի գույք հափշտակելու դեպքեր: Այս […]

̰
Մարզերում ուսումնավարժությունները շարունակվում են

17:00 21.04.2021

Հանրապետության մարզերում շարունակվում են ուսումնական վարժանքները։ Տավուշի մարզային փրկարարական վարչության մասնագետները Դիլիջան համայնքի Աղավնավանքի և Դեբեդավանի միջնակարգ դպրոցներում անցկացրել են պարապմունքներ՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմնահարցերի թեմաներով։ Աղավնավանք բնակավայրում իրականացրել են «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում և […]

̰
Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի բացման խոսքը ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումին

16:54 21.04.2021

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի բացման խոսքը ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումին․ «Պարոն նախագահող Ձերդ գերազանցություններ Տիկնայք և պարոնայք Այսօր պատիվ ունեմ ազդարարելու ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) Հայաստանի նախագահության մեկնարկը: Թույլ տվեք նախ և առաջ շնորհակալություն հայտնել Գերմանիային, քանի որ այն ավարտում է ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի Եռյակում իր գործունեությունը, շնորհավորել ֆորումի նախկին նախագահող ԱՄՆ-ին՝ […]

̰
Հարևանի տանն ամուսինը սպանել է կնոջը. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

16:49 21.04.2021

Ապրիլի 20-ին՝ ժամը 20։10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրիի Շիրակացու փողոցի բնակչուհի, 65-ամյա մի կնոջ: Բժիշկներին, սակայն, մնում էր միայն արձանագրել կնոջ մահը. վնասվածքն անհամատեղելի էր կյանքի հետ: Ահազանգով հիվանդանոց, ապա նաև դեպքի վայր մեկնեցին Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողներ: […]

̰
Սյունիքի Ներքին Հանդ և Կաղնուտ բնակավայրերին տրամադրվել են մոտոբլոկներ և պտղատու ծառերի տնկիներ

16:35 21.04.2021

Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Հանդ և Կաղնուտ բնակավայրերին տրամադրվել են մոտոբլոկներ և պտղատու ծառերի տնկիներ։ Ծրագիրն իրականացվում է կառավարության և USAID-ի «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի համաֆինանսավորմամբ: Կառավարության միջգերատեսչական աշխատանքային խումբը մինչ այս շուրջ 3 ամիս ուսումնասիրել է Սյունիքի տարբեր բնակավայրերի առաջնահերթ խնդիրները։ Ըստ պատասխանատուների՝ այս նախաձեռնության շրջանակներում առաջիկայում աջակցության և զարգացման այլ ծրագրեր կիրականացվեն Սյունիքի […]

̰
Էրեբունիում 22-ամյա երիտասարդի են դանակահարել

15:52 21.04.2021

Ապրիլի 14-ին Էրեբունու թանգարանի մոտ դանակահարություն էր եղել։ Իրար անծանոթ երկու երիտասարդ վեճի էին բռնվել, որն ավարտվել էր դանակահարությամբ։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկացան հիվանդանոցից։ Կեսգիշերին մոտ հերթապահ քույրն ահազանգել էր, թե աճուկային շրջանի կտրած-ծակած վերքով 22-ամյա երիտասարդ է բուժօգնության դիմել։ Ըստ հարազատների հայտարարության՝ նրան դանակահարել էին։ Հանցագործությունը բացահայտվեց քրեական հետախույզների արագ և օպերատիվ […]

̰
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատությունների ձևավորման դրամաշնորհի հատկացման մրցույթ

15:45 21.04.2021

ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը: Մրցույթի համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց […]

̰
Չնայած Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի կտրուկ միջամտությանը՝ Միքայել Մելքումյանին հաջողվեց ձայնի իրավունք ստանալ

15:35 21.04.2021

Այսօր առավոտյան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբի նիստին Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատար Դունիա Միատովիչին այդ քաղաքական խմբի անունից հարց տալու իրավունքը տրվել է Միքայել Մելքումյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը: «Քննարկման ժամանակ սուր բանավեճ տեղի ունեցավ ադրբեջանցիների և Միքայել Մելքումյանի միջև, ընդհուպ մինչև […]

̰
Հաստիքների կրճատում չի իրականացվել․ նախարարության պարզաբանումը

15:32 21.04.2021

Ապրիլի 1-ից սոցիալական պաշտպանության ոլորտի 4 մարմինների գործունեությունը միավորվել է, և բոլոր ուղղություններով վերջիններիս ծառայությունների տրամադրումը և լիազորությունները վերապահել են Միասնական սոցիալական ծառայությանը։ Այս մասին հաղորդում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ի պատասխան որոշ մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակներում և սոցիալական աջակցության գործակալություններում ու բաժիններում եղած հաստիքների […]

̰
Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը

15:27 21.04.2021

Հունիսի 6-12-ը Երևանում անցկացվելիք Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կնախագահի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար‚ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը։ Հիշեցնենք‚ որ մրցույթն այս տարի իր պատմության ընթացքում երկրորդ անգամ անցկացվելու է դիրիժորություն մասնագիտությամբ։ Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային այս ստուգատեսը մեծ հեղինակություն է վայելում երաժշտական աշխարհում։ Ամեն տարի մրցույթին մասնակցում […]

̰
̰
Հայաստանը պաշտոնապես ստանձնեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նախագահությունը

15:13 21.04.2021

Ապրիլի 12-ին Հայաստանը պաշտոնապես ստանձնեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նախագահությունը։ Հայաստանի նախագահությունն անցնելու է “Վստահության վերականգնումը ռազմաքաղաքական հանձնառությունների իրականացման միջոցով” կարգախոսի ներքո։ Նախագահության առաջնայնություններն են՝ •Միջազգային մարդասիրական իրավունքը •Ահաբեկչության դեմ պայքարը •Սպառազինությունների վերահսկումը, զինաթափումը և չտարածումը, ինչպես նաև վստահության և անվտանգության կառուցման միջոցները •Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը։

̰ ̰
Քննություն է տարվում՝ 11-ամյա աղջնակի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

14:51 21.04.2021

2021թ. ապրիլի 20-ին՝ ժամը 01:00-ին, «Իջևան» ԲԿ-ից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում բնակվող ընտանիքի 4 անդամներ: 2021թ. ապրիլի 19-ին՝ ժամը 23:30-ին, 11-ամյա անչափահաս աղջիկը բժշկական կենտրոնում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ […]

̰ ̰
ՀՀ վարչապետը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է ՊՆ N զորամաս

14:32 21.04.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է պաշտպանության նախարարության N զորամաս։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար և մաղթել խաղաղ ծառայություն։ Նիկոլ Փաշինյանը շրջել […]

̰
̰
Բաքուն հայտարարում է, որ Զանգեզուրի միջանցքի մասին Ալիևի խոսքում Հայաստանին ուղղված սպառնալիք չկա

14:11 21.04.2021

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երեքշաբթի հեռուստատեսային հարցազրույցում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալիք չեն: «Ադրբեջանի նախագահը, ինչպես միշտ, բավականին հստակ և կոնկրետ արտահայտեց իր տեսակետը: Մենք կցանկանայինք հրավիրել նրանց ուշադրությունը, ովքեր ցանկանում են այլ կերպ ներկայացնել մեր պետության ղեկավարի տեսակետները. ապրիլի 20-ի հարցազրույցում Ադրբեջանի նախագահը խոսել […]

̰
Ապրիլի 20-21-ը Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում

13:50 21.04.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը։ Ապրիլի 20-21-ը գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: ՀՀ ջրամբարների ջրալցվածությանը, Սևանա լճի մակարդակին, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա տվյալներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում:

̰
Չավուշօղլուն՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության մասին

13:42 21.04.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լայնածավալ հարցազրույց է տվել թուրքական «Habertürk» լրատվականին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Այս թեմայի առնչությամբ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումներն է արել. «Ապրիլի 24-ի հարցում ԱՄՆ-ն ինքն էլ պետք է հարգի միջազգային իրավունքը/օրենքները: Ցեղասպանության սահմանումը տրված է ՄԱԿ-ի որոշումներում և պարզ կերպով նկարագրված […]

̰
Գորիսում ապրիլի 22-ին վթարային ջրանջատում կլինի

13:30 21.04.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 22-ին՝ ժամը 10։00-20։00, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Վանքի Տափ թաղամասի 1, 2, 5, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդ 5 թաղամասի 1-16 շենքերի, Սևյան թաղամասի 1, 3 շենքերի, Սարյան 1, 2 նրբանցքների, Խանզադյան, Արզումանյան փողոցների, Արցախյան խճուղու […]

̰
Արտաշատի քաղաքային մարզադաշտում մեկնարկում են աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները

13:24 21.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ: Համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի հետ նախարարի տեղակալն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ շուտով մեկնարկելու են շինարարական և տարածքի բարեկարգման աշխատանքները: ՀՀ ԿԳՄՍ նախարարության և հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի համագործակցությամբ մարզադաշտում կառուցվելու են […]

̰
Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքները վերսկսում են իրենց աշխատանքը

13:20 21.04.2021

Երևան-Գյումրի-Երևան երթուղու ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքները, որոնց ուղերթները ժամանակավորապես կասեցվել են տեխնիկական պատճառներով, վերսկսում են իրենց աշխատանքը: Այսուհետ ուղևորները կարող են գնել տոմսերը նաև առցանց՝ նախապես ամրագրելով տեղերը https://www.railway.am/arm/forpassaj կայքում: Չվացուցակն անփոփոխ է. Երևանից արագընթացները կմեկնեն ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի ժամը 09:15-ին, Գյումրիից՝ 17:55-ին:

̰
2020թ. մարտի համեմատ՝ 2021-ի մարտին եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով

13:13 21.04.2021

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի մարտ ամսվա ցուցանիշները: Մասնավորապես, 2021թ. մարտ ամսվա տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 622.5 հազար, ինչը 2020թ. մարտի համեմատ ավելի է շուրջ 2.5 հազարով, […]

̰
Զինծառայող Նարեկ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է ՔԿ վարույթ

12:09 21.04.2021

2021թ. ապրիլի 20-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Սևակի Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթ: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական […]

̰
BACK_TO_TOP