11:07 30.03.2021
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Այս մասին «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք հիանալի, վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Դրանք կարող են ունենալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ասպեկտներ: Հայաստանի հետ ևս կան պատմական լավ հարաբերություններ: Մենք մեծաթիվ […]
11:01 30.03.2021
Մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 191491 դեպք, որոնցից 172605-ն` առողջացած, 3497-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14499 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 847475 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4658 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 750 նոր դեպք: Ունենք 509 առողջացած և 21 մահվան դեպք: […]
10:53 30.03.2021
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը: «ՀՀ առողջապահության նախարարությունն անում է առավելագույնը «Կովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդն ընդլայնելու ուղղությամբ: Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին»,- նշել է նա:
10:45 30.03.2021
?♀️Ինչպես անվտանգ հեծանիվ վարել և օգտվել տրանսպորտից․ ?Հոլովակը նկարահանվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և ՀՀ ՏԿԵՆ «#Ճանապարհայինդեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի «Անվտանգ գյուղեր» ենթածրագրի շրջանակներում։ Նշենք‚ որ հանրապետության մարզերի 85 համայնքների դպրոցներում իրականացվում է ճանապարհային անվտանգության կրթության և հանրային իրազեկման արշավ։ Իրազեկման արշավն անցկացնում են «Հանրային քաղաքականության […]
10:30 30.03.2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի մարտի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 12 դեպք, որից 11 դեպքով հաշվարկվել է 3,704,780 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50,000 […]
10:26 30.03.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ բացահայտել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ […]
10:25 30.03.2021
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 31-ին՝ ժամը 13:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վերին Դվին համայնքում փորձարկվելու է նոր էլեկտրաշչակ: «Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
10:18 30.03.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 31-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջան՝ Հերացու, Այգեստանի 9-11 փողոցներ, Մյասնիկյան պողոտայի 1-4 համարներ, Չարենցի 1-ին նրբանցք, «Մխիթար Հերացի» բժշկական համալսարան և 1-ին համալսարանական հիվանդանոց։ Էրեբունի վարչական շրջան՝ Սասունցի Դավթի, Որմնադիրների, Օստրովսկու, Չեռնիշևսկու, Սարի-Թաղի 1-3 […]
08:42 30.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
08:09 30.03.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Չեխովի փ․ 34 շենք, Սարալանջ փողոցի սեփական տներ մասնակի, Մյասնիկյան պող. 1-3 շենքեր, Հերացի փ. 2/4 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 2, 4, 6 փողոցների սեփական տներ, “ՀԷՑ” ՓԲԸ […]
00:00 30.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
23:51 29.03.2021
Այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում 40-ամյա Ռուստամ Մգոյանը իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով Արագյուղ-Բուժական ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վարորդը փրկարարներին և […]
23:31 29.03.2021
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-5 աստիճան ցուրտ։ Հանրապետության տարածքում՝ Մարտի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին, 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը՝ հարավային […]
23:25 29.03.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 29-ին` ժամը 14:52-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մոտակայքում բախվել են «Toyota» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել […]
22:54 29.03.2021
Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (Association for Prevention of Torture – APT, ք. Ժնև) գլխավոր քարտուղար Բարբարա Բերնաթը բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի անկախության վերաբերյալ՝ նշելով, որ սահմանադրական օրենքում Պաշտպանի գործունեության ֆինանսական անկախության երաշխիքը պետք է պահպանել: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի […]
22:53 29.03.2021
Մարտի 24-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք քանդել են Խանջյան փողոցի բնակարաններից մեկի պատը և փորձել մտնել բնակարան, սակայն հանցանքն ավարտին չէին հասցրել: Անհրաժեշտ էր արագ և օպերատիվ գործել, ինչն էլ Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն արել էին։ Տեղ հասնելուն պես օպերատիվ խմբի մի մասը սկսել էր դեպքի վայրի զննությունը, իսկ մյուսները […]
22:42 29.03.2021
Գորիսի փոխքաղաքապետն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել` տեղեկացնելով, որ երեկ գիշեր` ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին «ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները»։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը կապ է հաստատել տվյալ մեքենայի վարորդի հետ: Վերջինիս փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Շուշի-Լիսագոր հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով […]
22:12 29.03.2021
Մարտի 29-ին` ժամը 15։54-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արզնու ձորում՝ քարափին, կնոջ դի է նկատվում. դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացին մոտ 15 մ բարձրությունից ընկել է քարափին: Փրկարարները Զ. Դ․-ի […]
21:57 29.03.2021
Մարտի 26-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնող Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ կիրճում կայանված «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած տղամարդիկ թմրամիջոց ունեն։ Համայնքային ոստիկանները, իրացնելով այդ տեղեկությունները, նրանց բռնեցին ու, մեքենայով հանդերձ բերման ենթարկեցին Մաշտոցի բաժին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մինչ այդ դեպքի վայրում զննություն կատարվեց։ Հայտնաբերվեցին տարբեր քաշերով սպիտակ փոշենման զանգվածներ […]
21:24 29.03.2021
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021թ. մարտի 30-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով: Միաժամանակ՝ ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար Բաղրամյան պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:
21:01 29.03.2021
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 29-ին, ժամը 14:52-ին ահազանգ է ստացել, որ Աբովյան քաղաքում գտնվող «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի մոտակայքում բախվել են «Toyota» և «Lada» մակնիշների ավտոմեքենաներ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։ Ինչպեստեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության […]
20:45 29.03.2021
Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը: Որոշման տեքստը` այստեղ: Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը։ Հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Սահմանադրության 78 -րդ հոդվածը […]
20:41 29.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
20:35 29.03.2021
Մարտի 27-ի գիշերը, ժամը 2-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդի դի՝ հոսանքահարված վիճակում: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Բժիշկները հայտնեցին, որ երկու հոգի, «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայով, երիտասարդին հասցրել են հիվանդանոց, սակայն առանց ներկայանալու, առանց պարզաբանում տալու արագ հեռացել են, այնքան արագ ու հանկարծակի, որ հիվանդանոցի աշխատակիցները չէին […]
20:25 29.03.2021
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24․000 դեղաչափ։ Այն պատկանում է «Աստրա Զենեկա» ընկերությանը և Հայաստան է ներկրվել «Քովաքս Ֆասիլիթի» նախաձեռնության միջոցով։ Պատվաստման գործընթացը կմեկնարկի մոտ մեկ շաբաթից, կամավորության սկզբունքով: Սկզբում այն նախատեսված է լինելու ռիսկային խմբերի համար։ Ինչո՞ւ Հայաստան ներկրվեց «Աստրա Զենեկան» և ինչու՞ «Քովաքս Ֆասիլիթի» նախաձեռնության օգնությամբ։ Բանն այն է, […]
19:58 29.03.2021
Գյումրիի Չերքեզի ձորի տարածքում սողանքներն ակտիվացել են: Ամեն գարնանը ձնհալի ու անձրևների հետևանքով սողանքային մարմինը սկսում է սահել: Իսկ սա խարխլում է տարածքում գտնվող տների և տնակների ամրությունը: Սողանքի հետևանքները տարածքի 207 տնակային թաղամասում 5 տարի առաջ են տեսանելի դարձել: Ժամանակավոր կացարանները սկսել են թեքվել դեպի ձորը: Տարածքը նախկինում հանգստյան գոտի է եղել և նախատեսված […]
19:30 29.03.2021
«Տիգրան Աբգարյան» մարտական պատրաստության ակումբը ռազմարշավ է նախաձեռնել։ Անձնակազմը մարտական նախապատրաստության է անցել, պայմանականորեն հասել է անհրաժեշտ տեղանքը, առաջին գործողությունը ժամանակավոր ճամբարի կազմակերպումն է՝ վրանների տեղադրումից մինչև սննդի կազմակերպում։ «Սա զինվորական վրան է, փորձնական ենք տեղադրել, որ երեխաները իմանան, թե ինչպիսին է կառուցվածքը ու ինչքան ժամանակ է տանում հավաքելու համար: Նախատեսված է 8-10 հոգու համար, […]
19:24 29.03.2021
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ընկերությունն ու վերջինիս բոլոր բաժնետերերը, ովքեր հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ, ավարտեցին Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված իրենց՝ միջազգային արբիտրաժային դատարան հայցի ներկայացման հաջորդ փուլը: Այն է՝ օտարերկրյա ներդրողներն արդեն իսկ ներկայացրել են իրենց հայցը միջազգային արբիտրաժային դատարան՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման […]
19:15 29.03.2021
Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հայտնում է, որ մարտի 28-ի գիշերը ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի ուղղությամբ, ջարդել ապակիները։ «Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել, թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 01։30-ին։ Վարորդը […]
19:08 29.03.2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում այսօր հանդիպել է ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմական շրջանի իրավական խնդիրներին, ինչպես նաև նախարարությունների միջև փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը: