TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Թող կրակոցները հնչեն միայն հրաձգարաններում». ամփոփվել է հրաձգության հանրապետական մրցումը

17:50 30.03.2021

ՀՀ պետական մարմինների շուրջ 400 աշխատակից մարտի 22-25-ը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած հրաձգության հանրապետական մրցմանը: Այսօր ԿԳՄՍՆ-ում տեղի են ունեցել մարզական միջոցառման ամփոփումը և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը թիմային և անհատական մրցումներում լավագույն արդյունք գրանցած պետաշխատողներին պարգևատրել են գավաթներով, մեդալներով, հավաստագրերով, […]

̰
Դպրոցականները ծանոթացել են հրշեջ-փրկարարների առօրյային

17:46 30.03.2021

Երևանի թիվ 131 դպրոցի 8-րդ դասարանցիներն այցելել են արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, այնուհետև ծանոթացել բժշկական ապահովման վարչության, ինչպես նաև թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատում իրականացվող ծառայությանը: Իսկ թիվ 136 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին հյուրընկալել են Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատում: Երևանի տարբեր դպրոցների տնօրեններ պարբերաբար նամակ-խնդրանքով են դիմում արտակարգ […]

̰
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

17:42 30.03.2021

Մարտի 29-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են զինվորական երդման հանդիսավոր արարողություններ: Նորակոչիկները երդվել են հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։ Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։

̰
Չնայած ԱՄՆ պետդեպի հորդորներին՝ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին. Իգնատիուսի հոդվածը Washington Post-ում

17:37 30.03.2021

Չնայած ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի հորդորին՝ Ադրբեջանը մինչև օրս հրաժարվում է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի հետևանքով գերեվարված հայերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Washington Post-ում հրապարակված հոդվածում գրել է հայտնի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը: «ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ չնայած ավելի վաղ տեղի ունեցած գերիների փոխանակմանը՝ Ադրբեջանի կողմից դեռևս պահվում են 52 հայեր»,- նշել է Իգնատիուսը: […]

̰
Ռազմական գործողությունների մասնակիցները ծրագրավորման դասընթաց կանցնեն

17:28 30.03.2021

Ռազմական գործողություններին մասնակցած անձանց մասնագիտական կողմնորոշման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման ու զբաղվածության ապահովման նպատակով՝ այսօր հուշագիր է ստորագրվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ըստ այդմ՝ կկազմակերպվի ծրագրավորման լեզվի դասընթաց՝ առնվազն 200 մասնակցի համար․ կրթական կուրսը կարող է տևել 3-ից […]

̰
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Անդորրայի ԱԳ նախարարի հետ

17:07 30.03.2021

Մարտի 29-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցն Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով իրենց պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման ուղղությամբ: Որպես փոխգործակցության առաջնային ուղղություններ՝ Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն առանձնացրել են գյուղատնտեսության առանձին ոլորտները և […]

̰
Շիրակի մարզի Մարմաշեն միավորված համայնքը ստացել է երկու տրակտոր

17:02 30.03.2021

ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Մարմաշեն միավորված համայնքը ստացել է երկու տրակտոր, մեկը կցորդով՝ 9 միլիոն 320 հազար դրամ արժողությամբ, մյուսը՝ 16 միլիոն 490 հազար դրամ արժողությամբ։ Մինչ այժմ Մարմաշենին է հատկացվել նաև երկու էքսկավատոր, մեկ ինքնաթափ մեքենա, մեկ գլդոն և աղբամաններ։ Համայնքում, […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:49 30.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

16:47 30.03.2021

Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարական խորհրդի նիստին: Նիստի շրջանակներում նախատեսվում են ԱԳ նախարար Այվազյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է ՀՖԿՍՊԻ. քննարկվել են բուհի զարգացման հեռանկարները

16:26 30.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ պարոն Կարեն Թռչունյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ծանոթանալու բուհական միջավայրին, գործունեությանը և ընթացիկ խնդիրներին: Նախարարի տեղակալը ռեկտոր Դավիթ Խիթարյանի ուղեկցությամբ եղել է «Սպորտ Կաբ» գիտահետազոտական կենտրոնում։ Ռեկտորը Կ. Թռչունյանին է ներկայացրել կենտրոնի գործունեությունը, տեխնիկական հագեցվածությունը, հնարավորություններն ու առավելությունները։ Շրջայցն ավարտվել է կլոր […]

̰
Փրկարար ծառայության տնօրենը հանդիպել է վետերանների հետ

16:18 30.03.2021

Մարտի 30-ին Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը հանդիպել է «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին: Ողջունելով նախարարությունում ավանդույթ դարձած վետերանների հետ հանդիպումները՝ տնօրենը կարևորել է դրանց դերն ու նշանակությունը և ընդգծել, որ կառույցը հզորանում է նաև այն ներդրումով, որ ունեն վետերանները ԱԻՆ տարբեր ծառայությունների կայացման գործում: Վետերաններն էլ, իրենց հերթին կարևորելով նման […]

̰
Մեկ տարի COVID 19-ի հետ. նախարարական բարձրաստիճան հանդիպմանը քննարկվել են համավարակի մարտահրավերները

16:12 30.03.2021

Կայացել է «Մեկ տարի COVID-ի հետ. առաջնահերթությունը տալով կրթության վերականգնմանը՝ մեղմացնելու աղետի հետևանքները սերունդների համար» նախարարական բարձրաստիճան հանդիպումը, որի շրջանակում տեղի են ունեցել երեք զուգահեռ առցանց նստաշրջաններ: Միջոցառմանը մասնակցել են կրթության նախարարներ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցող գործընկեր կառույցների բարձրաստիճան անձինք: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Բաց պահել դպրոցները, առաջնահերթություն տալ և աջակցել ուսուցիչներին» թեմատիկ […]

̰
ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 78 զինծառայողի անուն

16:06 30.03.2021

ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 78 զինծառայողի անուն. Պահեստազորային Ավետիսյան Անդրանիկ Սամվելի, ծնվ. 1997թ. Կամավորական Մանվելյան Արթուր Իգորի, ծնվ. 1980թ. Ավանեսյան Արսեն Վալերիկի, ծնվ. 1993թ. Խարաջյան Հարություն Երվանդի, ծնվ. 1975թ. Պահեստազորային Մելքումյան Գևորգ Գրիշայի, ծնվ. 1995թ. Ասատրյան Նվեր Սամվելի, ծնվ. 1986թ. Պահեստազորային Մատոսյան Վարուժան Սարիբեկի, ծնվ. 1985թ. Պահեստազորային Ասատրյան Տիգրան Լևոնի, […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

16:00 30.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
ԱԺ հանձնաժողովի աշխատանքային նիստում քննարկվել է համացանցում ատելության խոսքի կարգավորման հարցը

15:54 30.03.2021

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային նիստ՝ «Ատելության խոսքի կարգավորումը ՀՀ օրենսդրությունում» խորագրով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: Քննարկմանը մասնակցել են համացանցային տիրույթի կարգավորմամբ և կառավարմամբ զբաղվող անձինք, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի պատվերով համացանցային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարի կարգավորման ուսումնասիրություններ […]

̰
Ջրամբարների լցվածությունը մարտի 30-ի դրությամբ

15:46 30.03.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը մարտի 30-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 116 մլն. մ³-ով , իսկ Մարմարիկի ջրամբարում` 0.47մլն. մ³-ով: Արփի լիճ ջրամբարում ջրի ծավալը՝ նախորդ տարվա նույն օրվա համեմատ, ավելի է 24.1 մլն. մ³-ով, Ապարանի ջրամբարում` 4.1 մլն. մ³-ով, իսկ Ազատի ջրամբարում՝ 12.1 […]

̰
COVID-19-ից մահացությունը զգալի բարձր է տղամարդկանց շրջանում. Արմեն Մուրադյան

15:43 30.03.2021

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տղամարդկանց և կանանց շրջանում COVID-19 հիվանդացության դեպքերը հանդիպում են գրեթե հավասար՝ 49% կանանց, 51%՝ տղամարդկանց, սական մահացությունը զգալի բարձր է տղամարդկանց շրջանում՝ 59%, կանանց 41%-ի դիմաց»:

̰
ՊԵԿ-ը օրինապահ հարկ վճարողների համար անվճար դասընթաց է կազմակերպում

15:24 30.03.2021

Պետական եկամուտների կոմիտեն, օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար, մարտի 29-31-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով՝ առաջին անվճար դասընթացը: Այս մասին հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: «ՊԵԿ ուսումնական կենտրոնում օրինապահ հարկ վճարողի ներկայացուցիչները եռօրյա դասընթացի ընթացքում ուսումնասիրում են հաճախ գործածվող հարկատեսակների, մասնավորապես՝ ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի, շահութահարկի կիրարկման առանձնահատկությունները, […]

̰
Քննարկվել են հայ-ղազախական համագործակցության զարգացման նոր հեռանկարները

15:13 30.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Վահրամ Դումանյանը Բոլատ Իմանբաևին շնորհավորել է դեսպանի պաշտոնում նշանակվելու […]

̰
Գյումրիի 25-ամյա բնակչի սպանության գործով բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձը. նա անչափահաս է

15:11 30.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 25-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2004թ.: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. մարտի 27-ին՝ ժամը […]

̰
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում

14:50 30.03.2021

Մարտի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Հրդեհաշիջումը և տարահանումը» թեմայով։ Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից՝ ուսումնավարժության ավարտից հետո մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները վերլուծել են արդյունքները, արձանագրել թերությունները, տվել մասնագիտական խորհուրդներ:  

̰
CNF-ի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքներին 320 հազար եվրո է հատկացվել. Ռոմանոս Պետրոսյան

14:20 30.03.2021

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ CNF-ի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքներին 320 հազար եվրո է հատկացվել։ «Կովկասի բնության հիմնադրամն /CNF/ իրականացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների 2021 թ. ֆինանսական տարվա համար առաջին գումարային փոխանցումները: Ընդհանուր առմամբ հատկացվել է 320 հազար եվրո գումար: Նշված գումարից […]

̰
Տավուշի մարզպետը դատական հայց է ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ

13:45 30.03.2021

Մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսնակ Լիլիթ Սարգսյանը։ «Մարզպետը դատարանից պահանջում է պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ»,- գրել է խոսնակը: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ […]

̰
Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ քայլ կատարելով պատմական սխալն ուղղելու ճանապարհին. Jerusalem Post

13:33 30.03.2021

Բայդենի վարչակազմը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ոչ միայն Միացյալ Նահանգների անունից բարոյապես անհրաժեշտ ուղերձ կուղղի Հայաստանի ժողովրդին, այլ նաև աշխարհին: Ճանաչման ժամանակը հիմա է, գրել է Jerusalem Post-ի հոդվածագիր Էմիլի Շրադերը։ Նա հիշեցրել է, որ 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 401-11 բանաձևը, որին հաջորդել է միաձայն որոշումն ԱՄՆ Սենատում: Այնուամենայնիվ, չնայած […]

̰
Դատարանն ընդմիջեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, իսկ մեղադրող կողմը խնդրում է հետաձգել այն

13:27 30.03.2021

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստն սկսվելուց անմիջապես հետո ընդմիջվեց մասնակիցների՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի բացակայության պատճառով։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դիմումից բացի, դատարան է ստացվել նաև դատախազ Գևորգ Բաղդասարյանի դիմումը։ Մեղադրող կողմը նոր […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:20 30.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

̰
Նոր օրենքը ենթադրում է հավատարմագրման կարգի վերանայում. ԿԳՄՍ նախարարը՝ ՈԱԱԿ-ի ներկայացուցիչներին

12:41 30.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանին և հավատարմագրման հանձնաժողովի անդամներին: Աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Կարեն Թռչունյանը: Քննարկվել են կրթության ոլորտի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ու դրանց մասնագիտությունների հավատարմագրմանը և այդ ուղղությամբ իրականացվող […]

̰
Մարտի 29-30-ը բացահայտվել է հանցագործության 46 դեպք

12:37 30.03.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու` 5, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության և թմրամիջոցներ առաքելու կանոնները խախտելու` 3-ական, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, թմրանյութի […]

̰
Lուսանկարների վրա արատավորող գրառումներ կատարելու և տարածելու սպառնալիքով 40-ամյա տղամարդը գումար է շորթել

12:22 30.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սոցիալական կայքի օգտատիրոջից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդը, «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում առցանց խաղում միավորներ վաստակելու նպատակով, բացել […]

̰
ՀՀ պետական սահմանների որոշմանը գործընթացը վարչատարածքային բաժանման հետ կապել չի կարելի․ ՄԻՊ

11:20 30.03.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «ՀՀ քաղաքացիների, սահմանային բնակիչների իրավունքների ու բնականոն կյանքի երաշխավորման հիմնական գործոններից են՝ 1) Սյունիքի կամ Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները Խորհրդային Հայաստանի կամ Ադրբեջանի սահմաններով` 1970-ական, 1980-ական, 1940-ական թվականների (լինի, օրինակ, 1975-1976 թթ., 1985թ., 1942թ.) կամ այլ քարտեզներով և GPS-ի տվյալներով հիմնավորել […]

̰
BACK_TO_TOP