TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստան և Արցախ կայցելի ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակություն

18:30 29.03.2021

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ էր հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Բուշ-դյու-Դոնի պատգամավոր Գի Տեսիեին։ Վերջինս էլ  շնորհակալություն է հայտնել շնորհավորական ուղերձի համար և նշել , որ շուտով ֆրանսիացի պատգամավորների պատվիրակություն է այցելելու Հայաստան և Արցախ։ԱԺ նախագահին ուղղված նամակում ասվում է․    «Պարոն Ազգային ժողովի նախագահ Երախտապարտ եմ Ձեզ ֆրանսախոսության միջազգային […]

̰
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը շարունակվում է

18:15 29.03.2021

Շարունակվում է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Հիշեցնենք՝ այն գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Այսօր պետմեղադրողը հրապարակել է զննություն կատարելու մասին արձանագրությունները։ Մասնավորապես հրապարակվել է Գյումրիի գիշերային ակումբներից մեկում և Մայակովսկի 39 տան մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունների վերծանման մասին արձանագրությունները։ Համաձայն դրանց՝ դեպքին նախորդող ժամերին ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը ժամանակ է անցկացրել Գյումրիի […]

̰
Անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն. ՊՆ

17:58 29.03.2021

Զինծառայողների մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու, սպաների ղեկավարման ունակությունները կատարելագործելու նպատակով մարտի 29-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմն անցկացրել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն: Զորավարժությանը ներգրավված զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, ներդաշնակ գործողություններով ոչնչացրել պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը:

̰
ՍԴ-ի քննած գործով ընդունված որոշման կամ եզրակացության քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն. ՍԴ մամուլի քարտուղար

17:56 29.03.2021

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի գործընկերներ, ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ որոշման հրապարակումից հետո բազմաթիվ հարցեր եմ ստանում Սահմանադրական դատարանի առանձին դատավորների հայտնած դիրքորոշման կամ առհասարակ քվեարկության արդյունքներով ձայների համամասնության վերաբերյալ։ Այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը․ Սահմանադրական դատարանի քննած […]

̰
Խորհրդակցություն և պարգևների հանձնում ԱԻՆ-ում

17:50 29.03.2021

Այսօր արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունն ամփոփել է մեկ ամսվա գործունեությունը: Զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, ՓԾ կադրերի վարչության պետի պաշտոնակատար Արման Կարապետյանը, ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի պետ Արևիկ Երիցյանը, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետերը: Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները և […]

̰
ՃՏՊ Աբովյան քաղաքում

17:47 29.03.2021

Մարտի 28-ին՝ ժամը 14:52-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մոտակայքում բախվել են «Toyota» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Toyota […]

̰
Անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ

17:45 29.03.2021

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։ Զինծառայողները բարդ տեղանքում հաղթահարել են 15 կիլոմետրանոց համալիր մարտավարական գիծը, հայտնաբերել պայմանական հակառակորդի հրամանատարական կետը, ոչնչացրել այն՝ շարքից հանելով նաև մարտական տեխնիկան, ցուցադրել հատուկ մասնագիտական հնարքներ մարտական հրաձգությամբ։

̰
ԿԳՄՍՆ ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2021 թվականի հայտեր

17:38 29.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2021 թվականի հայտեր` համաձայն «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» 2013 թվականի փետրվարի 8-ի N 187-Ն որոշման: Ըստ ՀՀ կառավարության սահմանած կարգի՝ Հայաստանի Հանրապետության գրադարանները կարող են հավատարմագրվել և ստանալ […]

̰
Պետական աջակցության նպատակային ծրագիրը կիրականացվի արագ և արդյունավետ. ՊՆ

17:35 29.03.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի, բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի, բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ […]

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

17:31 29.03.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մարտի 28-ին և 29-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

17:18 29.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Զորամասերում անցկացվել են նորակոչիկ զինծառայողների երդման արարողություններ

17:12 29.03.2021

Մարտի 26-ին 2-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել Հայոց բանակի արժանի զինվորներ: Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։

̰
Պատերազմը նաև Մինսկի խմբի ձախողումն էր. Արա Այվազյան

17:05 29.03.2021

«Պատերազմը ցույց տվեց, որ դա նաև Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր։ Իրենք ոչ միայն կոչված էին և կոչված են ստեղծել բարենպաստ մթնոլորտ բանակցությունների միջոցով հարցի կարգավորման ուղղությամբ, նրանք նաև կոչված էին և են բացառելու ռազմական լուծումը։ Սեպտեմբերի 27-ը ապացուցեց, որ իրենք ձախողվել են այդ ուղղությամբ: Համաձայն չեմ, որ պատերազմը մեր արտաքին դիվանագիտության ձախողումն էր»,- […]

̰
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ

17:03 29.03.2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Յամադային իր դիվանագիտական ծառայության ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունների խորացման ուղղությամբ տարված աշխատանքի համար և բարձր գնահատել Ճապոնիայի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Դեսպան Յամադան իր հերթին վերահաստատել է Ճապոնիայի պատրաստակամությունն աջակցել […]

̰
Փորձել էր կողոպտել հարևանուհուն. Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը

16:48 29.03.2021

Մարտի 25-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ռումինական փողոցի 23-ամյա մի բնակիչ փորձել էր կողոպտել հարևանուհուն, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէր կարողացել։ Կատարվածի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Ստեփանավանի բաժին: Պարզվել է, որ նա մարտի 23-ի երեկոյան, օգտվելով շքամուտքում լույս չլինելու հանգամանքից, […]

̰
Հայաստան է ներկրվել AstraZeneca պատվաստանյութի 24.000 դեղաչափ

16:35 29.03.2021

Հայաստան է ներկրվել կորոնովիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի 24.000 դեղաչափ: AstraZeneca ընկերության պատվաստանյութը ձեռք է բերվել COVAX FACILITY նախաձեռնության շրջանակներում: Առաջին խմբաքանակի դեղաչափը նախատեսված է ռիսկի խմբերի, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների՝ կամավորության սկզբունքով կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու համար: Թեմայի շրջանակներում այս պահին ԱՆ-ում ասուլիս […]

̰

16:34 29.03.2021

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փոխվել են Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի հետ հետադարձ կապի միջոցները: Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում, մաքսային ոլորտին առնչվող խնդիրների դեպքում կարելի է կապ հաստատել ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանի հետ` հետևյալ եղանակներով. Հեռ., Viber, WhatsApp. +79263985991

̰
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. ապրիլի 30-ն է. ԿԳՄՍՆ

16:18 29.03.2021

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են. «Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկում է դիմումների և փաստաթղթերի ընդունելությունը: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում […]

̰
Քննարկվել են հայ-հնդկական կինոհամագործակցության նոր ուղիներին և հեռանկարներին առնչվող հարցեր

16:10 29.03.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները նախաձեռնել են հանդիպումների շարք՝ անկախությունից հետո Հայաստանում հաստատված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների (դեսպաններ, մշակութային խորհրդականներ և այլն) հետ։ Շարունակական հանդիպումները միտված են հոբելյանական տարվան, որի համատեքստում մեկ անգամ ևս կարժևորվեն կինոարվեստի ոլորտի զարգացումները, կհստակեցվեն համագործակցության շրջանակները։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

15:59 29.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մանդատը վայր է դնում

15:58 29.03.2021

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մարտի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն […]

̰
Դեսպան Մինասյանը Ռումինիայի Սենատի նախագահին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

15:56 29.03.2021

 Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահ Անկա Դրագուին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից: Շնորհավորելով տիկին Դրագուին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ դեսպանը զրուցակցին ներկայացրել է նախորդ տարիներին Ռումինիայի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության դրական դինամիկան։ Ռումինիայի Սենատի նախագահը հույս է հայտնել, որ համավարակի աստիճանական հաղթահարման հետ մեկտեղ այս տարի հնարավոր կլինի […]

̰
Անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

15:54 29.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ոսկեհատ գյուղի բնակիչ, 34-ամյա տղամարդու կողմից Արարատի մարզի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես քննությամբ հիմնավորվել է, որ Ոսկեհատ գյուղի բնակիչը 2020թ. հուլիսի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, […]

̰
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացնում բենզինի շուկայում

15:47 29.03.2021

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում «Առևտրային ցանցերի և մատակարարների բարեխիղճ վարքագծի ապահովումը» թեմայով, որին մասնակցել են առևտրային ցանցերի և մատակարար ընկերությունների ավելի քան 50 ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրել են «Առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ վարքագծի կանոնների վերաբերյալ ուղեցույցը», որի նպատակն է առևտրի ոլորտում բարենպաստ մրցակցային […]

̰
Մարտի 30-ին կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների և Շահումյան գյուղի գազամատակարարումը

15:45 29.03.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 30-ին՝ ժամը 10։00-ից մինչև 16։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների, Սասունցիների փողոցի, Չուխաջյան փողոցով և Երևանյան խճուղով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Սասունցիների փողոցից մինչև Երևանյան խճուղու վերջնամաս ընկած հատվածի առանձնատների, […]

̰
Հայաստանի ԲԴԽ պատվիրակությանը Մոսկվայում ընդունել է ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը

15:44 29.03.2021

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Այսօր՝ մարտի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը: Երկու երկրների դատական իշխանությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի և […]

̰
Կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները

15:40 29.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը մասնավորապես նշել է.  «Մեր այն սպասումը և կանխատեսումը, թե նոր տիպի կորոնավիրուսի համավարակն առնվազն մեկ տարի տևելու է, ըստ էության արդարացան և արդարանում են, և հիմա ամբողջ աշխարհում կորոնավիրուսը շարունակում է տարածվել: Նոր հանգամանքը, […]

̰
Ծուռթաթ քոթոթը` վայրի բնության գրկում

15:37 29.03.2021

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) միշտ կարևորել է, որպեսզի վայրի կենդանին մնա վայրի բնության մեջ։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում անտառապահ Մանուկ Մանուկյանի կողմից տեղադրված թակարդ-տեսախցիկն այս ծուռթաթ քոթոթին է արձանագրել վայրի բնության գրկում։ Մինչ այսօր ՀՀ տարբեր մասնավոր տարածքներում շարունակում են բանտարկված մնալ ավելի քան 10 կարմիրգրքյան արջեր։ Կենդանիները պահվում են […]

̰
Հայաստանը մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերին

15:22 29.03.2021

Օգոստոսի 19-28-ը Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայանալու են Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Հայաստանը: Չորս տարին մեկ անգամ անցկացվող խաղերին մասնակցելու իրավունք ունեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 88 լիիրավ անդամ և դիտորդ պետությունների 18-35 տարեկան ֆրանսախոս երիտասարդները: Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 38 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (արդեն 4-րդ անգամ): Մասնակից երիտասարդները մրցելու են մշակույթի և սպորտի տարբեր ուղղություններով, լավագույններն արժանանալու են մրցանակների: Հայաստանը 2009 թվականից ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերին: Մեր երկրի ներկայացվածությունը խաղերին նպաստում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության զարգացմանը և խթանում համատեղ նոր ծրագրերի իրականացումը:

̰
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության և ԱԻՆ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել սարքավորումներ

15:03 29.03.2021

«Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի» շրջանակում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ձեռք են բերվել սարքավորումներ, որոնք կօգտագործվեն ծրագրով նախատեսված վարժանքների ընթացքում լայնամասշտաբ նկարահանումներ իրականացնելու, տեսանյութեր մշակելու, ինչպես նաև օպերատիվ նկարահանում իրականացնող նկարահանող խմբի և ԱԻՆ-ում ստեղծվելիք տեղեկատվական կենտրոնի միջև կապն ապահովելու նպատակով: Բացի դրանից, սարքավորումները կօգտագործվեն ԱԻՆ-ի կողմից ծրագրին […]

̰
BACK_TO_TOP