14:22 23.03.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 37-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 54-ամյա, 31-ամյա և 34-ամյա տղամարդիկ խմբի կազմում, ավազակությամբ զուգորդված շահադիտական դրդումներով 37-ամյա տղամարդուն առանձնակի […]
14:08 23.03.2021
ԱԺ-ն այսօր սկսել է լիագումար նիստի աշխատանքները, նախ ներկայացվել են գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած օրինագծերը, որոնք մեծամասնությունը կրկին մերժել է: Այս առնչությամբ ընդդիմությունը հայտնել է իր դժգոհությունը, մասնավորապես, «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ իրենց նախագծերն իշխանությունը մերժում է նախընտրական շրջանում իր անունից ներկայացնելու նպատակով, տեղի է ունեցել բանավեճ: Մանրամասները՝ տեսանյութում։
14:06 23.03.2021
Երկրում ռազմական դրության ռեժիմը պահպանելու հիմքեր այլևս չկան, այն պահպանվում է միայն քաղաքական նպատակով, այս կարծիքին է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որ այսօր ԱԺ լիագումար նիստի ընթացքում ներկայացրել է Ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը: Գլխադասայաին հանձնաժողովում այն բացասական եզրակացություն էր ստացել, սակայն դրանից հետո քաղաքական իրավիճակը փոխվել է, հետևաբար, ժամանակն է այն չեղարկել: Իշխանությունը նախ […]
13:47 23.03.2021
Երևանում մեծ ծավալներով սկսվել են գարնանային էտի աշխատանքները։ Այս մասին հայտնում են հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից: Նախատեսվում է էտել 8000-10000 ծառ։ 400-500 անկենսունակ ծառերի հատումները կսկսվեն ապրիլ ամսվա երկրորդ կեսից՝ 2 ամսվա ընթացքում, նախապես ծառերի վրա իրազեկման ցուցանակներ փակցնելուց հետո, ինչպես արվեց աշնանը։ Էտման աշխատանքներին զուգահեռ մեկնարկել է նաև ծառատունկը։ Կտնկվի […]
13:36 23.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
13:27 23.03.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 24-ին՝ ժամը 10.00-ից մինչև մարտի 25-ը 10.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ և Օշական գյուղերի, ինչպես նաև հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:59 23.03.2021
Սահմանադրական դատարանն այսօր ժամը 11-ից գրավոր ընթացակարգով սկսել է Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների քննությունը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրության համապատասխանության վերաբերյալ: Նիստին չի մասնակցել դատավոր Վահե Գրիգորյանը, քանի որ նրա վերաբերյալ այս գործով կայացվել է մասնակցության անհնարինության որոշում: Դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդել է քննությունն անցկացնել բանավոր բաց […]
12:54 23.03.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու սպանության դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2019թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռոստովյան փողոցում գտնվող բուքմեյքերական կենտրոնի մոտ Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը հանդիպել է իր ծանոթ 44-ամյա համաքաղաքացու հետ: […]
12:53 23.03.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 6-ական, սպանության սպառնալիքի՝ 4, ապօրինի ծառահատման՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, թմրանյութի հայտնաբերման ու անառակաբարո գործողությունների՝ 2-ական, յուրացման կամ վատնման, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական […]
12:18 23.03.2021
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) նախագահ Քերոլայն Ֆենելին բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է և պետք է պահպանվի։ Նամակում նշված է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ունի միջազգային «A» կարգավիճակ, որը վերջին անգամ ստացել […]
12:15 23.03.2021
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի երկու շարքային պայմանագրային զինծառայողների հետ միջդիրքային տարածքում մարտի 21-ին կապն ընդհատվել էր, եղանակային ծանր պայմաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նրանք հայտնաբերվել էին մարտի 22-ին: Նրանցից մեկի կյանքը, ցավոք, փրկել չէր հաջողվել, մյուսը, որի վիճակը գնահատվում է ծանր, անհրաժեշտ բուժօգնությունն է ստանում Կենտրոնական զինվորական […]
12:08 23.03.2021
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ղեկավարությամբ ԱՄՆ վարչակազմը հավատում է, որ կարևոր է Հայոց ցեղասպանության հարցում ճանաչել պատմությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունական Kathimerini-ին ասել է Սպիտակ տան խոսնակը: «Որպես նախագահի թեկնածու՝ Բայդենը ոգեկոչել է 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր մահացել էին Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Նա այն ժամանակ ասել […]
11:53 23.03.2021
Այսօր ԱԺ-ում ներկայացվեց Սերգեյ Բագրատյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում էր պատասխանատվության միջոցներ կիրառել կառավարության այն անդամների նկատմամբ, ովքեր հրաժարվում են ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողովների նիստերին: Հարցը գլխադասային հանձնաժողովում մերժվել էր, մերժվեց նաև լիագումար նիստերի ընթացքում: Ի պատասխան` «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց՝ քանի որ որոշվել է ցրել խորհրդարանը, կարիք կա խմբակցություններով քննարկել, թե ինչ […]
11:40 23.03.2021
ԱԺ-ում ընթանում են լիագումար նիստի աշխատանքները, քննարկումն սկսվեց բացասական եզրակացություն ստացած նախագծերի ներկայացմամբ: «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողների մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր փոխհատուցել արձակուրդից չօգտված զինծառայողներին, գլխադասային հանձնաժողովում մերժվել էր, այն մերժվեց նաև լիագումար նիստերի դահլիճում, ինչից հետո ելույթ ունեցավ հանձնաժողովի նախագահ Էդմոն Մարուքյանը: «Զինծառայողների չստացված արձակուրդները տալու նախագիծը մերժվել է, […]
11:33 23.03.2021
Սահմանադրական դատարանը քննում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը: Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցողներ նշանակել Սահմանադրական դատարանի դատավորներ Արայիկ Թունյանին, Աշոտ Խաչատրյանին, Երվանդ […]
11:32 23.03.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԱՐՏԻ 23-Ը ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է Շնորհավորում եմ իմ բոլոր կոլեգաներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում եմ նրանց քաջ առողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքային բնագավառում: Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը, մեր կանխատեսումները լինեն միայն բարենպաստ օդերևութաբանական երևույթների վերաբերյալ, իսկ եթե նույնիսկ լինեն վատ […]
11:14 23.03.2021
Աշխարհը տարեկան կորցնում է 10 մլն հա անտառ, որը գրեթե հավասար է Իսլանդիայի տարածքին։ Որպես համեմատություն՝ այս անտառները կարող են չեզոքացնել կլիմայի փոփոխությունը խթանող ջերմոցային գազերի արտանետումների 12-20 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)։ Բացի այդ՝ գրեթե 1,6 միլիարդ մարդ ուղղակիորեն կախված է անտառներից՝ սննդի, կացարանի, էներգիայի, դեղամիջոցների […]
11:03 23.03.2021
Մարտի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 185020 դեպք, որոնցից 169172-ն` առողջացած, 3384-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11602 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 812076 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3721 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 801 նոր դեպք: Ունենք 451 առողջացած և 24 մահվան դեպք: […]
10:57 23.03.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի և Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ, իրականացված մեծածավալ քննչական, դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրենի […]
10:50 23.03.2021
Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն այդ երկրի վրա, որպեսզի վերջինս պատասխանատվության ենթարկի այն անձանց, ովքեր դաժանորեն են վերաբերվել և խոշտանգել են Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ժամանակ գերեվարված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է միջազգային հայտնի իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը: […]
10:15 23.03.2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ ս/թ մարտի 10-19-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ԲԸՏՄ աշխատակիցների կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում անցկացվել են շրջայցեր։ Արդյունքում կազմվել են 9 վարչական իրավախախտման արձանագրություններ։ Առգրավվել է 9 միավոր որսորդական հրացան, հարուցվել են վարչական վարույթներ։ Կոնկրետ դեպքերով […]
10:11 23.03.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Իջևանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին […]
09:39 23.03.2021
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ս.թ. մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կ. Շահնազարյանի և Ա.Հովհաննիսյանի հետ։ Նույն օրը մեկնարկել էին լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց խանգարում էր չդադարող բուքը։ Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին, հաջողվել է տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Ձեռնարկվել […]
08:50 23.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար և փակ՝ կցորդիչով բեռնատարների համար։
08:09 23.03.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Աբովյան փ. 1/2, 1/4 շենքեր, Հին Երևանցու փ. 5, 7 սեփական տներ, Պուշկինի 1-ին փակ 1-72 սեփական տներ, Պուշկինի փ. 1-34 սեփական տներ, Տերյան փ. 11-18 սեփական տներ, Ամիրյան փ. 2, 4 շենքեր, […]
00:11 23.03.2021
Ջերմուկի զորամասից ձնաբքի պատճառով մարտի 21-ին անհետացած պայմանագրային զինծառայողների մեկի վիճակը միջին ծանրության է, փորձում են երկրորդին տարհանել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Նախարարությունից ասել են, որ երկրորդ զինծառայողի վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել […]
23:55 22.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար և փակ՝ կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ […]
23:39 22.03.2021
Հանրապետության տարածքում՝ Մարտի 22-ի երեկոյան ժամերին, 23-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում, 24-25-ը, 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 22-ի և 23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, […]
23:27 22.03.2021
Մարտի 21-ից 22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ծաղկահովիտ-Արթիկ, Ապարան-Սպիտակ ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Քուչակ-Ապարան և Քուչակ-Հարթավան ավտոճանապարհներին, Երնջատափ և Լուսագյուղ գյուղերում, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից […]
22:41 22.03.2021
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանն ասել է, որ զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է: Ներկա պահին իրականացվում է տարհանման աշխատանք: Զինծառայողների վիճակի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Հիշեցնենք, որ մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում […]